ԿՐԱԿԸ

4 Մրտ

Սարի գլխից օր ու գիշեր բոց էր ելնում: Մարդիկ նայում ու գլուխ չէին հանում, թե ինչ հրաշք է: Ու մի օր էլ մեկն ասում է.
— Պիտի գնամ` տեսնեմ, թե այդ ի՞նչ գաղտնիք է:
Ելնում է ու գնում: Էն գնալն է, որ գնում է: Այլևս ոչ ոք նրան չի տեսնում:
Մարդկանց նորից համակում է անորոշությունը: Նայում են սարի կատարից ելնող կրակին ու ոչինչ չեն հասկանում: Վերջապես մեկը առաջ է գալիս, թե` հերիք է, ես եմ գնալու կրակի ակունքը գտնեմ: Էն գնալն է, որ գնում է: Այդ օրվանից ոչ ոք նրան չի տեսնում:
Անորոշությանը գումարվում է տագնապը: Կրակե լեզուները հեռվից այրում են հորիզոնը, և ոչ ոք ոչինչ չի հասկանում: Համբերությունը հատած մեկն էլ է ելնում, թե` բավական է, ինչքան հանդուրժեցինք, այս անգամ նրա վերջը կգա: Ասում ու ճամփա է ընկնում: Էն գնալն է, որ գնում է: Այլևս ետ չի գալիս:
Իսկ այս պատմությունը գալիս է ասելու, որ կրակի հետ խաղ չեն անի:

Հովիկ Չարխչյան

3 Responses to “ԿՐԱԿԸ”

Trackbacks/Pingbacks

  1. Հայոց լեզու. 04.04.18. Բայ – Սվետլանա Մելքումյան - 16 Ապրիլի, 2018

    […] բայ: — «Կրակը» մանրապատումից դուրս բեր օժանդակ բայերը՝ նշելով դեմք, […]

  2. Հայոց լեզու․ Բայ – Մերի Թոռունյան - 16 Ապրիլի, 2018

    […] բայ: — «Կրակը» մանրապատումից դուրս բեր օժանդակ բայերը՝ նշելով դեմք, […]

  3. Օժանդակ բայ — Գոհար Արղության - 3 Մայիսի, 2018

    […] բայ: — «Կրակը» մանրապատումից դուրս բեր օժանդակ բայերը՝ նշելով դեմք, […]

Թողնել մեկնաբանություն