Պահոց | Ապրիլի, 2017

ԿԱՊՎԱԾ ՓԻՂԸ

24 Ապր

Կրկեսի վարժեցնողները փղերին հնազանդեցնելու համար մի պարզ խորամանկության են դիմում: Երբ կենդանին դեռ փոքր է, նրա մի ոտքն ամուր կապում են ծառի բնից: Որքան էլ փիղը համառորեն պայքարի, նա չի կարող իր ոտքի կապերը կտրել: Հետզհետե նա սկսում է մտածել, որ ծառաբունը ուժեղ է իրենից: Երբ կենդանին հասակ է առնում ու ձեռք է բերում հսկայական ուժ, բավական է ընդամենը նրա ոտքը կապել մի բարկ փայտից, և փիղը նույնիսկ չի էլ փորձի ազատել իրեն:

DSC_0247

ՀԵՆՈԿ ՄԱՔԿԱՐՏԻ

23 Ապր

Ինչու՞ ենք մենք ժպտում երեխաներին նայելիս: Հավանաբար այն պատճառով, որ տեսնում ենք նրան, ով ապրում է առանց այդ բոլոր պաշտպանական շերտերի, ում ժպիտն իրական է ու անկեղծ: Եվ հոգին մեր ներսում ժպտում է` ճանաչելով նրան և կարոտելով նրան:

360_280_kogda-rebenok-nachinaet-ulybatsya-mama

ՄԻԼԱ ՆՈՔՍ

23 Ապր

— Մինչ այժմ չգիտեմ` ինչու՞ եմ այստեղ: Ինչու՞ եմ ես ապրում:
— Եվ երբեք էլ չես հասկանա:
— Այդ դեպքում ի՞նչ անել:
— Նույնը, ինչ որ նախկինում: Եթե դա քեզ դուր է գալիս:
— Իսկ եթե դուր չի՞ գալիս:
— Արա այնպես, որ դուր գա: Ուրիշ ճանապարհ չի լինելու:

Business meeting

Ե՞րբ է Հայաստանում առաջին անգամ ոգեկոչվել Եղեռնի զոհերի հիշատակը

22 Ապր

1920 թ. ապրիլի 11-ին Երևանի փողոցներում թռուցիկներ փակցվեցին, իսկ թերթերում տպագրվեց տեղեկություն այն մասին, որ Ամենայն Հայոց վեհափառ հայրապետի բարձր հովանով Զատիկ` կիրակի օրը քաղաքի և Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում կատարելու են հանդիսավոր հոգեհանգիստներ «1915 թվի մայիս ամսին Պոլսում և գավառներում նահատակված բոլոր հայ հոգևորականների և մտավորականների համար»:
Հոգեհանգիստը կայացավ ապրիլի 13-ին: Այդ օրը Էջմիածնի Մայր տաճարում մատուցվեց պատրագ: Արարողության ավարտից հետո արդեն դրսում` տաճարի մուտքի առջև էլ տեղի ունեցավ առաջին սգահանդեսը, որին մասնակցում էին մեծ թվով քաղաքացիներ, գիմնազիայի աշակերտներն ու հոգևոր դասը: Սգահանդեսը բացեց գրող, գիմնազիայի տեսուչ Վրթանես Փափազյանը: Նրա սրտառուչ, ազդեցիկ խոսքին հաջորդեցին ևս մի քանի ելույթներ: Հավաքվածներին տեղեկացվեց, որ Փափազյանն առաջարկությամբ դիմել է Հայաստանի խորհրդարանին` ապրիլի 24-ը համազգային սգո օր հայտարարելու համար:
Ցավոք, 1920 թ. ապրիլի 13-ից հետո Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչումը Հայաստանում արտոնվեց միայն… 45 տարի անց: Իսկ Վրթանես Փափազյանն իր նշանավոր ելույթից 13 օր հետո վախճանվեց…

Հովիկ Չարխչյան

13

ԱԼԱՆ ՔՈՀԵՆ

21 Ապր

Մեզ թվում է, թե տառապում ենք, երբ սերն անպատասխան է: Սակայն դա չէ, որ մեզ ցավ է պատճառում: Ցավն իր մասին հիշեցնում է այն ժամանակ, երբ մենք սեր չենք տալիս: Մենք ծնվել ենք, որ սիրենք: Կարելի է ասել` մենք սիրո մեքենան ենք, որ ստեղծվել են երկնավորի կերպարանքով: Մենք ապրում ենք լիարժեք կյանքով, երբ սեր ենք տալիս:

797

ՍԱԲԱ ԹԱՀԻՐ

19 Ապր

Մենք ապրում ենք մեղքերի բեռով: Բայց գոյություն ունի մեղքի երկու տարատեսակ: Մեկն այն է, որ կտրորի քեզ այնքան ժամանակ, քանի դեռ չես դարձել ոչնչություն, իսկ երկրորդն այն է, որ հոգիդ կբորբոքի նոր նպատակով:

chuvstvo-viny

ԱՆԴՐԵՅ ՏԱՐԿՈՎՍԿԻ

19 Ապր

Մարդկությունը չափազանց շատ է տառապել, և տառապանքի զգացումը նրա ներսում հետզհետե հյուծանքի է ենթարկվել: Դա վտանգավոր է, քանզի այժմ անհնար է տառապանքով և արյամբ փրկել մարդկությանը: Աստված իմ, այս ինչ ժամանակներ են, որում ապրում ենք մենք:

pic_d236d7462cfd88b05bfd17bc2f6ff136

ՄՏՔԵՐ

15 Ապր

Երեկվա հաղթանակը ոչինչ չարժե. հաղթել է պետք այսօր: Բայց շատ թանկ արժե երեկվա պատրությունը:
Դանիիլ Գրանին

Այն, ինչ ես ինձ համարում եմ, վախենում է նրանից, ինչ ես հանդիսանում եմ:
Ջոն Վերբոն

Երբ մարդը դադարում է քաղցել ու տառապել վերքերից, նա սկսում է մտածել:
Լի Վիկսեն

Աշխարհում չկա ավելի կայուն բան, քան ժամանակավոր անկայունությունը:
Նինա Սորոտոկինա

Ով ազատություն, ինչ ոճիրներ են գործում քո անունից:
Ռոմեն Ռոլան

Իմ գրպանի պարունակությունը վերստին ներդաշնակության մեջ է կարիքի հետ:
Մաքս Ֆրեյ

Հեռանալ և մոռանալ` դժբախտների վերջին մխիթարությունը:
Սոֆոկլես

Պարտվում է նա, ով չի հաղթում: Իսկ ով հանձնվում է, նրան պարտված չեն կոչում: Նրան անվանում են գերի:

Ատելությունը կեղծելն ավելի դժվար է, քան սերը: Դուք հավանաբար լսել եք կեղծ սիրո մասին, բայց կեղծ ատելության մասին` հազիվ թե:
Նասիմ Թալեբ

Կյանք, ես քեզ չեմ հասկանում:
Յալմար Սյոդերբերգ

Նա, ով երբեք չի սխալվում, վտանգավոր է:
Յուձան Դայդոձի

Այնտեղ, որտեղ կան ծառեր` գրքերի հետ և շուրջը կանայք են զբոսնում, այնտեղ է աշխարհի լավագույն վայրը:
Անատոլ Ֆրանս

Հեռուստացույցն ապացուցեց, որ մարդիկ ցանկացած բանի կնայեմ, միայն ոչ միմյանց:
Էնն Լանդերս

Ես շատ սխալներ եմ թույլ տվել ու շատ բան եմ սովորել: Միայն մի դաս այդպես էլ չկարողացա յուրացնել` ինչպե՞ս հետագայում չսխալվել:
Ջո Աբերկրոմբի

Աշխարհի բոլոր գաղտնիքները միշտ թաքցնում են տղամարդիկ, բայց բացահայտում են կանայք:
Անդրեյ Բելյանին

Նա, ով խրվել է մեղրի մեջ, արդեն չի կարող վեր բարձրանալ ու սավառնել:
Էլիզաբեթ Հասկել

Միայն վհատության խորխորատներից կարելի է ձգվել դեպի երկինք:
Իրվին Շոու

Հենց որ մարդը ծնվում է, նա միանգամից սկսում է ապրել: Միանգամից… Սկսում է… Ապրել… Մի նախապատրաստվեք կյանքին, այլ ապրեք լիարժեք:
Անդրեյ Մաքսիմով

Յուրաքանչյուր մեծ հարստության թիկունքում թաքնված է չարագործությունը:
Բալզակ

Սերը` գոյատևման մեր միակ հույսը:
Գարի Չափմեն

Դուք ակնկալիքներ ունեք և ցանկանում եք, որ մարդիկ կամ աշխարհը համապատասխանեն դրանց: Ջուրը նետեք այդ ցանկությունները: Իսկ հիմա ընդունեք իրերն այնպես, ինչպիսին դրանք կան և առաջ շարժվեք:

Լեո Բաբաուտա

Exit

ՉԵՍԼԱՎ ՄԻԼՈՇ

15 Ապր

Եվրոպական մշակույթը թևակոխել է մի փուլ, երբ տեղի է ունենում բարու և չարի, ճշմատության և կեղծիքի հստակ չափանիշների կորուստ, իսկ առանձին մարդը այդ ժամանակ խաղալիք է դառնում հզոր կոլեկտիվ շարժումների ձեռքին, որոնք գայթակղված են արժեքների խեղաթյուրմամբ: Արդյունքում օր օրի սևը դառնում է սպիտակ, հանցագործությունը` խրախուսանքի արժանի գործունեություն, ակնհայտ կեղծիքը` բոլորի համար պարտադիր դոգմա: EN_00909352_0673

Հարթակ ակումբի հյուրն է Հովիկ Չարխչյանը

15 Ապր

Հարթակ ակումբի հյուրն է Հովիկ Չարխչյանը

ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՈՎ

14 Ապր

Երբեմն կյանքի այս վիթխարի ամբողջությունն այնքան եղերականորեն գեղեցիկ է թվում, որ ինձ նետում է հափշտակության մեջ: Բայց շատ հաճախ նա թվում է իբրև հրեշային կենդանի, որ թափանցում է ներսս, հրում-անցնում է ինձ և այն ժամանակ ես տեսնում եմ, որ ամեն տեղ է այդ կենդանին, իմ ներսում և ինձնից դուրս: Եվ իր սոսկալի մագիլները մխրճում է մարմնիս մեջ և վայրկյան առ վայրկյան ավելի ուժգին է տիրում ինձ: Այդ ժամանակ ազատագրվելու միակ ճանապարհը գրելն է` տեղյակ պահելու համար ուրիշներին, որ նույն մտատանջության մեջ միայնակ չզգան իրենց և գոնե որոշ չափով կարողանան ազատվել դրանից:1379008969_Cramer_EleonoreDechartre_Adamov

ԿԱՐԼ ՅԱՍՊԵՐՍ

11 Ապր

Բարոյապես կարող են դատապարտել միայն անհատին, բայց ոչ հանրությանը: Չի կարելի ժողովրդին դարձնել անհատ: Ժողովուրդը չի կարող հերոսաբար զոհվել, չի կարող հանցագործ լինել, բարոյական կամ անբարոյական արարք գործել: Այդ կարող է անել միայն նրանից դուրս եկած անհատը:1335515647

ՎԻԿՏՈՐ ՏՈՉԻՆՈՎ

10 Ապր

Ուժեղները միշտ հաղթում են թույլերին: Եթե թվում է, թե հաղթում է թույլը, ապա դա ընդամենը թվում է, որովհետև ուժեղը նա չէ, ով մյուսներից ուժեղ է թվում, և ոչ էլ նա, ով իրեն մյուսներից ուժեղ է համարում: Ուժեղը նա է, ով հաղթում է: Ուժը միայն մի չափանիշ ունի` հաղթանակը:

Сильные-и-слабые-стороны-человека

Հակաէսթետիկ ծրագիր, թե ՞ աշխարհում ընդունված տենդենց. բուռն կրքեր՝ օպերային թատրոնում ռեստորան կառուցելու շուրջ

10 Ապր

Վերջերս հայտնի դարձավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռեստորաններ, սրճարաններ բացելու նախաձեռնության մասին: «Օպերային թատրոնը պետք է ունենա ճաշելու եւ սնվելու իր բովանդակությանը հարիր հատված, որտեղ ե՛ւ թատրոնի արտիստները կսնվեն իրենց հատուկ սննդակարգով, ե՛ւ այցելուները կարող են համապատասխան միջավայրում ճաշել, եւ որտեղ հնարավոր կլինի հյուրեր ընդունել, կազմակերպել շնորհանդեսներ, տարբեր հյուրասիրություններ»,-նշել է նախարարը` հավելելով, որ նախագիծը մշակվում է եւ պատրաստ լինելուն պես անպայման կներկայացվի հանրության քննարկմանը։ Ծրագիրը, սակայն, դեռ կյանքի չկոչված` արժանացավ տարաբնույթ, երբեմն` ծայրահեղ մեկնաբանությունների: Հայ հանրության մի ստվար զանգված սոցցանցերում կարծիք է հայտնում, որ օպերային շենքում ռեստորանի բացումը հակաէսթետիկ եւ հակամշակութային ծրագիր է: Մյուս մասը շեշտում է, թե շատ կարեւոր է` ինչպես կիրականացվի տվյալ ծրագիրը: Նրանք տարակուսում են` որտեղ է լինելու ռեստորանի մուտքը, կստացվի արդյո՞ք օպերային շենքում բարձր մակարդակով ռեստորան կառուցել, որտեղ կհնչի իսկապես բարձրաճաշակ երաժշտություն, չի մատուցվի քաբաբ եւ խորոված, ինչպես հարկն է` կկատարվի օդափոխություն եւ ձայնամեկուսացում: Մարդիկ իրենց մտահոգությունը հայտնում են նաեւ` հաշվի առնելով նախկինում գրանցված «տխուր» փորձերը, ինչպիսին, օրինակ, Ֆիլհարմոնիկի շենքին հարակից բացօթյա սրճարանն է:
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, սակայն, այն համոզման է, որ թատրոնի շենքում ռեստորան կառուցելու գաղափարը որեւէ պայմանով իրականացվելու իրավունք պիտի չստանա. «Մենք պիտի վերջապես կարողանանք տարբերակել հոգեւոր կառույցը սննդի օբյեկտից, չի կարելի ամեն բան վերածել զվարճանքի ու խրախճանքի վայրի` հանուն երկու կոպեկ ավել գրպանելու մոլուցքի: Օպերայի շենքը միշտ եղել ու մնում է մեր մշակութային ձեռքբերումների խորհրդանիշը: Կարելի էր գոնե տարրական հարգանք ունենալ դրա հանդեպ, եթե չկա «ֆայմելու» քթածակը: Նույնիսկ բնակարանը, որ բնակարան է, իր մասնաբաժիններն ունի` ննջարան, հյուրասենյակ, խոհանոց, լոգարան: Ու երբեք որեւէ մեկը բնական չի համարի, եթե ուտելիքը պատրաստեն ննջարանում կամ հյուրասենյակում լողանալու գնան: Ուրեմն ինչո՞ւ, ո՞ր տրամաբանությամբ օպերայի շենքը պիտի դառնա մի կտոր հաց ուտելու տեղ: Այս ստամոքսային մտածողության արդյունքում մենք արդեն շատ ամոթալի նախադեպեր ունենք, եւ կարծես թե դրա վերջը չի երեւում: Արվեստն ու վաշխառուական մտածողության համատեղումը միշտ, բոլոր ժամանակներում միայն այլանդակներ է ծնել: Եվ ինձ համար անչափ զարմանալի էր լսել, որ նախարար Ամիրյանն ասում է, թե ինքը չի վախենում քննադատությունից: Քննադատությունը նրա համար չէ, որ ինչ-որ մեկին վախեցնի: Քննադատությանը պետք է ականջ դնել ու հետեւություններ անել, այլապես քաջ տղա երեւալու չհիմնավորված սեւեռումները ամեն անգամ իրենց ետեւից ավերակներ են թողնելու: Ավերակների վրա ինչպե՞ս պիտի թագավորի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց նա:

Աննա Բաբաջանյան17820768_1472790349458442_400820914_n-600x468
http://armlur.am/675786/

Նոր գիրք` Հովիկ Չարխչյանից

10 Ապր

Լույս է տեսել գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի նոր գիրքը: «Ես` ենթակա, գրում եմ` ստորոգյալ» խորագիրը կրող ժողովածուն իր մեջ ներառում է հեղինակի էսսեներն ու մանրապատումները: Ժանրային այսպիսի կտրուկ անցումը Չարխչյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ ցանկացած նյութ թելադրում է իր ձևը, և տվյալ պարագայում ասելիքի ներքին տրամաբանությունն էլ կանխորոշել է շարադրանքի կառուցվածը:

Այս գրքում մտացածին հերոսներ չկան: Դրանք հայտնի ու անհայտ մարդիկ են, որ ապրել ու գործել են տարբեր ժամանակներում, ամենահակասական իրավիճակներում: Սակայն անփոփոխ են մնացել մարդկային հիմնական արժեքները, կյանքի, հարաբերությունների, ոգեղեն հարստության հանդեպ վերաբերմունքը: Չարխչյանի գիրքն այդ թանկ ժառանգության վերագնահատման, իմաստավորման, վերին ու ստորին շերտերի տարանջատման մասին մտորումների, փաստերի, համադրությունների մի ամբողջություն է, որ հասցեագրված է ընթերցողի լայն շրջանակի:17821577_1472790486125095_798236409_n-450x600

http://armlur.am/675847/

ԷՆՇՏԵՅՆԻ ՀԵՔԻԱԹԸ

10 Ապր

Մի անգամ Ալբերտ Էյնշտեյնին հարցրեցին, թե ինչպե՞ս անել, որ մեր երեխաները խելացի մեծանան: Նրա պատասխանը միաժամանակ և պարզ էր, և իմաստուն:
— Եթե ուզում եք, որ ձեր երեխաները խելացի մեծանան,- ասաց նա,- նրանց համար ընթերցեք կախարդական հեքիաթներ: Իսկ եթե ուզում եք, որ նրանք էլ ավելի խելացի լինեն, ավելի շատ հեքիաթներ կարդացեք:

ՆԻԼ ԳԵՅՄԱՆf1d5334f27

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է

10 Ապր

«Մշակ» թերթի 1893 թվականի 18-րդ համարում զետեղված մի փոքրիկ գրառում հազիվ թե անտարբեր թողնի նաև այսօրվա ընթերցողներին: Այնտեղ ասված է.
«Արարատյան նահանգի մայրաքաղաք Երևանը վաղուց զբաղված է նոր քաղաքագլուխ ընտրելու հարցով, բայց հարմարը չէ գտնում: Երևանի ձայնավոր և անձայն բնակիչները ամեն օր մատների վրա համրում են քաղաքագլխության հարմար քաղաքացիներին:- Էլի ոչինչ չէ դուրս գալիս: Ահա մի քաղաք, որ աղքատ է ոչ թե փողով, այլ մարդկանցով»:

Կարծես թե պատմությունը կրկնվելու վատ սովորույթ ունի:1

ԳՈՒՍՏԱՎՈ ԲԵՔԵՐ

4 Ապր

Այնքան ժամանակ, քանի դեռ աչքերը կցոլացնեն իրենց դիտող աչքերը, այնքան ժամանակ, քանի դեռ շուրթերը հառաչանքով կարձագանքեն ուրիշ շուրթերի, այնքան ժամանակ, քանի դեռ երկուսը կարող են միահյուսվել համբույրի մեջ, գոյություն կունենա բանաստեղծությունը:

1485514693_tema-poet-i-poeziya

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՅՈՒՄԱ (որդի)

4 Ապր

Եթե կինն ու տղամարդը չունեն այլ զբաղմունք, ինչը նրանց կշեղի սիրուց, ապա նրանք չեն կարող երկար արբել իրենց երջանկությամբ: Երջանկությունը կլքի նրանց, հենց որ նրանք սկսեն ձանձրանալ: Այդպես երես են թեքում սիրելի ուտեստներից, երբ դրանք գործածում են շատ և հաճախ:

1005530_O188

 

ԱԼԻՍԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

4 Ապր

Քո աչքերի հետ
Ես հավերժաբար զրույց եմ արել,
Սակայն եղել եմ ուրիշ մաշկի մեջ,
Ուրիշ երկրի մեջ,
Ուրիշ մի վայրում…
Բայց իմ զրույցը քեզ հետ է եղել,
Քո աչքերի հետ:
Դու նա ես, որն իր բացակայությամբ
Դատարկ է թողնում իմ էությունը:
Նա, ով արարվեց,
Որ ունայնության այս մթնոլորտում
Մենակ չմնամ:
Դու նա ես,
Ով ինձ ուրիշ մի դարում
Ասաց` սպասիր…
Սակայն այս դարում,
Ների’ր, չեմ կարող
Արդեն սպասել:

Թարգմ․ Վահագն Դավթյանիpers140628324494

%d bloggers like this: