Պահոց | Հոկտեմբերի, 2014

ՄԻ ՍԳԱՎՈՐ ԻՆՔՆԱԹԻՌ` ԱՐԱԳԱԾԻ ԼԱՆՋԻՆ

31 Հկտ

Հիմա չեմ կարող ասել` Արագածի լանջերից մեկի վրա պահպանվե՞լ են վթարված ինքնաթիռի բեկորները, թե ժամանակը դա էլ է իր հետ սրբել-տարել (ըստ որոշ տեղեկությունների` այն արդեն լեռնալանջին չէ), սակայն հրաշալի հիշում եմ, որ տարիներ առաջ մարդիկ հաճախ էին խոսում այդ մասին ու զանազան պատմություններ էին պատմում: Ոմանք համառորեն պնդում էին, թե սեփական աչքերով ն տեսել ջախջախված մետաղե թռչունը ու դա օտար երկրի լրտեսական օդանավ է եղել, որը ցած են բերել մեր զենիթայինները` ռեակտիվ հրթիռների օգնությամբ: Բայց առավել գիտակներն անմիջապես հերքում էին այս վարկածը` ասելով, որ հրթիռի հարվածից ինքնաթիռը պարզապես մանր կտորների կբաժանվեր, մինչդեռ Արագածի վրա ընկածն անհամեմատ ամբողջական է ու խորտակիչ հարվածի հետքեր չունի:11

Մարդկանց չես մեղադրի վառ երևակայության դրսևորումների համար. լեռան անմատչելի հատվածում քաղաքացիական օդանավի ներկայությունն ուրիշ ի՞նչ ենթադրություններ կարող էր ծնել, առավել ևս, որ ինքնաթիռի իրանի վրա խոշոր տառերով գրված էր` «Air Line»: «Աերոֆլոտից» բացի այլ մակագրություն չտեսածների համար ամեն մի օտարատառ գրառումից լրտեսության ու դավադրության հոտ պիտի գար: Մինչդեռ իրականությունը, պարզվում է, շատ ավելի պարզ ու հասկանալի էր (եթե հաշվի չառնենք դրա նախապատմության զարմանալի շրջադարձերը):

Անշուշտ, առաջին հայացքից պիտի զարմանալի թվա, բայց լեռան լանջին հանգչող ինքնաթիռի առեղծվածային պատմության թելերը մեզ նախ և առաջ տանում են ոչ այլ տեղ, քան… գրախանութ:22

Եվ այսպես, ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ 1974 թվականին գրախանութներում հայտնվեց Անրի Թրուայայի «Սգավոր ձյունը» վեպի հայերեն թարգմանությունը: Ընթերցասերների ջանքերի շնորհիվ գրքի օրինակներն անմիջապես անհետացան վաճառասեղաններից: Բարձրարժեք ստեղծագործություն լինելով հանդերձ «Սգավոր ձյան» հանրահայտության հարցում քիչ դեր չխաղաց նաև այն փաստը, որ հեղինակը թեև ֆրանսիացի, բայց ազգությամբ հայ էր: Վեպն այն մասին էր, թե ինչպես լեռներում վթարի է ենթարկվում մի ինքնաթիռ, և երկու եղբայրներ որոշում են գնալ աղետի վայր ու թալանել զոհված ուղևորներին: Բայց այստեղ գտնում են կենդանի մնացած հնդկուհու, և այնուհետև իրադարձությունները ձեռք են բերում դրամատիկ ընթացք:

Կինոռեժիսոր Յուրի Երզնկյանին այս սյուժեն հատկապես գրավել էր: Եվ նա հաստատապես որոշեց այն վերածել ֆիլմի: «Սգավոր ձյունը» կինոնկարի նկարահանման աշխատանքները «Հայֆիլմը» սկսեց 1978-ին: Գլխավոր դերերում հանդես էին գալիս Արմեն Ջիգարխանյանն ու Գուժ Մանուկյանը: Հասկանալի է, որ ֆիլմի հիմնական իրադարձությունները պիտի ծավալվեին լեռներում` աղետի ենթարկված ինքնաթիռի մոտ: Հայաստանում լեռների պակաս չկար: Բայց որտեղի՞ց գտնել ինքնաթիռը: Ստեղծագործական խումբը հաստատապես որոշել էր, որ ամեն բան պետք է առավելագույնս մոտ լիներ իրականին, այնպես որ ի սկզբանե բացառվում էին տաղավարային նկարահանումները կամ իբրև բուտաֆորիա ծառայող յուրաքանչյուր ինքնաշեն մակետի առկայությունը: Ու մինչ իրավիճակից ելքեր փնտրելու տարբերակներ էին քննարկում, պատահականություն իր ոտքով նրանց դուռը եկավ:33

Թերևս նման դեպքերի համար է ասված. «Չկա չարիք առանց բարիքի»: Բանն այն է, որ ֆիլմի ստեղծումից հինգ տարի առաջ` 1973 թվականի դեկտեմբերի 21-ին արտակարգ պատահար էր գրանցվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: Այդ մասին առկա պաշտոնական հաղորդագրություններում նշվում էր, որ ձմեռային ու մառախլապատ մի օր օդանավակայան վայրէջքի էր եկել Յակ-40 ինքնաթիռը: Վատ տեսողության պայմաններում օդաչուները դժվարացել էին տեղանքում ճիշտ կողմնորոշվել: Արդյունքում ստացվել էր այն, ինչը մասնագետներն անվանում են «կոշտ» վայրէջք: Պետք է ենթադրել` պատահարը եղել էր այնքան կոշտ, որ ինքնաթիռն ուղղակի շարքից դուրս էր եկել: Բարեբախտաբար, Յակ-ում ուղևորներ չէին եղել, իսկ անձնակազմի 3 անդամները լուրջ վնասվածքներ չէին ստացել: Մի քանի ամիս անց հատուկ հանձնաժողովը որոշեց, որ օդանավն այլևս պիտանի չէ շահագործման համար և դուրս գրեց: Վիրավոր մեքենան տեղ զբաղեցրեց պահուստային թռիչքուղու վրա: Դժվար է ասել, թե որքան պիտի նա այդպես լքված ու մոռացված մնար, եթե նրա գոյության մասին չիմանային կինոգործիչները:44

Ավիացիայի ոլորտի պատասխանատուների հետ համաձայնություն ձեռք բերվեց շատ արագ: Իսկ որ Թրուայայի վեպում դեպքերը ծավալվում էին ալպյան լեռներում, իսկ օդանավն էլ պատկանում էր օտար ավիաընկերությանը, դա շտկելը նույնպես  որևէ բարդություն չէր ներկայացնում: Պետք էր ընդամենը ջնջել ինքնաթիռի տարբերանշաններն ու ռուսերեն գրությունները և փոխարենը նկարել այդ անորոշ «Air Line»-ը:

Նկարահանման տեղանքը մոտ էր Արագածի լեռնագագաթներին, և հսկա ինքնաթիռն այնտեղ հասցնելը դեռ հոգսերից միայն մեկն էր: Հաջորդը դրա համար ճանապարհ գտնելն էր: Եվ այդ ժամանակ գործի դրվեց ծանր տխնիկան: Մի քանի մետր հաստություն ունեցող ձյան և սառույցի շերտի մեջ ճանապարհ բացվեց դեպի նկարահանման հրապարակ: Ինքնաթիռն Արագած տեղափոխվեց երկու մեծ կտորների բաժանելուց հետո: Տեղում հարկ եղավ ևս մի քանի մասնատումներ կատարել` վթարային քաոսայնության տպավորությունը ստեղծելու համար: (Առանձնակի շնորհակալություն է պետք հայտնել բլոգեր Արմեն Գասպարյանին, ում հաջողվել է ընտանեկան արխիվում գտնել այդ օրերին վերաբերող երկու բացառիկ լուսանկար` ինքնաթիռը և ձյուների միջով անցնող ճանապարհը):

«Սգավոր ձյուն» կինոնկարը էկրան բարձրացավ մեկ տարի անց: Ֆիլմի արժանիքների մասին հանդիսատեսի կարծիքը բաժանվեց: Իսկ ի՞նչ ճակատագիր էր վիճակվել գործողության գլխավոր «հերոսին»` ինքնաթիռին: Որքան էլ տարօրինակ թվա, բայց նկարահանումների ավարտից հետո այն այդպես էլ մնաց Արագածի լանջին: Նրանք, ովքեր այսօր պնդում են, թե օդանավն այլևս հին վայրում չէ, ասում են նաև, որ ինքնաթիռը տարել են մարդիկ, ովքեր մանագիտացել էին արժեքավոր մետաղներ հանձնելու գործում:55

Ես չգիտեմ, գուցե նաև այդպես է: Բայց այս պատմությունն ավելի շատ այն մասին էր, թե ինչպես երբեմն միանգամայն տարբեր իրադարձություններ կարող են ամենաանսպասելի շրջադարձերն ունենալ, իսկ անհամատեղելիները կարող են խաչվել, եթե այդպես են կամեցել հանգամանքները:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Advertisements

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐԵԼ

31 Հկտ

Ռեժիսոր, սցենարիստ, Ռոջեր Կուպելյանը ֆիլմ է նկարում Վարդանանց պատերազմի մասին: Նկարահանող խմբի անդամները նախապես այդ մասին տեղեկացրել են Հայաստանում Իրանի հյուպատոսին։ Հյուպատոսը հարցրել է. «Իսկ ու՞մ հաղթանակով է ավարտվել Ավարայրի ճակատամարտը»։ «Պարսիկների»,- պատասխանել են նրան։ «Դե էլ ի՞նչ խնդիր կա, հաջողություն ֆիլմին»,- ծիծաղով եզրափակել է դիվանագետը:

Իսկապես որ, ի՞նչ խնդիր կա: Պարսիկների համար` ոչ մի…pg_16215668_DSC39

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՔԾՆՈՂՆԵՐԸ ԶԱՅՐԱՑՐԻՆ ՎԱԶԳԵՆԻՆ

31 Հկտ

Արդեն 15 տարի է՝ Վազգեն Սարգսյանի մասին գովասանքի խոսքեր ասողներին, նրան մեծարելու փորձեր անողներին սաստող չկա, քանի որ չկա ինքը՝ բարձրագոչ գովեստներից խուսափողը, իրեն ազգի ծառա համարող հայը: Բայց այս հանգամանքն ավելի է սրում նրան ճանաչողների շրջանում Վազգեն մարդու մասին պատմելու ցանկությունը: Ու թեեւ տարիներ շարունակ նա մեզ հետ չէ, փոխարենը մեզ ուղեկից են պետական, ռազմական գործչի, նախարարի, վարչապետի, արձակագրի, սիրելի ընկերոջ մասին հուշերը, նրա կյանքի ամենատարբեր պատմությունները: 1998-99-ին ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ, սպարապետի վաղեմի ընկեր Հովիկ Չարխչյանը այն մարդկանցից է, ով մոտիկից է շփվել Վազգենի հետ եւ տեղյակ է նրա կյանքի մի շարք բացառիկ դրվագներից: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է Սպարապետի կյանքից քչերին հայտնի մի միջադեպ, որը լավագույնս բնութագրում է Վազգենի տեսակը: Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանը Պաշտպանության նախարար եղած տարիներին, աշխատասենյակում փակցրած ուներ Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գոբելենի կրկնօրինակը: Վազգենը ցանկանում էր, որ այդ նկարի շատ ավելի մեծ տարբերակը զարդարեր նախարարության շենքի դիմացի հատվածը: Նա նկարիչներին պատվիրել էր մեծացնել կտավը եւ որոշակի ժամկետ նշանակել՝ աշխատանքներն ավարտելու համար: Երբ Սպարապետն իմացել է, որ այն արդեն պատրաստ է, նախարարության մի խումբ աշխատակիցների հետ գնացել է կտավը տեսնելու: Նկարի տեսքն իսկապես շքեղ էր, եւ երբ մարդիկ հիացական հայացքներով դիտել են այն, հանկարծ նկատել են, որ Վազգենի՝ առաջին վայրկյանին պայծառացած դեմքը միանգամից սառել է. նա հաշված վայրկյանների ընթացքում սարսափելի զայրացել է, եւ, ինչպես սովորաբար նման պահերին բնորոշ էր նրան, հայհոյանքներ է հնչեցրել աշխատանքները նախաձեռնողների հասցեին: Պարզվել է՝ այդ մարդիկ որոշել են դուր գալ Վազգենին առավել, քան դրա անհրաժեշտությունը կար, եւ Խանջյանի կտավի վրա ավելացրել են նաեւ Վազգեն Սարգսյանի գլուխը՝ դասելով նրան նկարում պատկերված նշանավորների շարքը: Նախարարի հրամանով՝ նկարն անմիջապես իջեցրել են: Նա պահանջել է ընդամենը մեկ օրվա ընթացքում շտկել միջամտությունը: Հաջորդ օրն արդեն նկարը կախված էր իր տեղում այնպիսին, ինչպիսին այն ստեղծել էր Խանջյանը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթ, հոկտեմբերի 28, 2014 թ.v

ԱՅՎԻ ԲԼԵՔՎԱՅՆ

31 Հկտ

Մարդիկ մեկմեկու ասում են. «Մեզ անհրաժեշտ է բաժանվել», բայց ոչ այն պատճառով, որ դավաճանել են, գտել են ուրիշ մեկին, այլ պարզապես նրանք հասուն մարդկանց պես գիտակցել են, որ իրենց հարաբերությունները մտել են փակուղի, որտեղից ելք չկա: Դու կարող ես մարդուն սիրել մինչև քո կյանքի վերջը, բայց երբեք չես կարող լինել նրա հետ, որովհետև սիրուց բացի կան նաև հանգամանքներ, պայմաններ, բարդություններ: Իմաստուն մեկը մի անգամ ինձ ասաց. «Մեկ անգամ բաժանված զույգի համար չկա միասին ապագա»:Как-помириться-с-девушкой-после-расставания-с-ней

ԱԼԲԵՐ ՔԱՄՅՈՒ

31 Հկտ

Ատելությունը արվեստի հանդեպ, որի փայլուն օրինակներ է ընծայում մեր հասարակությունը, այսօր այդքան ուժեղ է լոկ այն պատճառով, որ այն հովանավորվում է հենց իրենց` արվեստագետների կողմից: Մեր նախորդների կասկածները վերաբերում էին իրենց սեփական տաղանդին: Ժամանակակից արվեստագետների կասկածները վերաբերում են իրենց արվեստի անհրաժեշտությանը, հետևաբար նաև` իրենց սեփական գոյությանը:Kamyua

 

ՏՈՆԻՆՈ ԳՈՒԵՐԱ

31 Հկտ

Ես շատ ձանձրալի ու շատ տարօրինակ մարդ եմ: Մտադիր եմ ապրել ևս հարյուր տարի:  Ես հրաշալի մանկություն եմ ունեցել: Հենց այդ ժամանակ է, որ ես առաջին անգամ ծանոթացա տերևների վրա թափվող անձրևի ձայնի հետ, ձյան հետ, բացեցի բերանս ու փորձեցի այն, առաջին անգամ վայելեցի պաղպաղակի համը: Ես հենց լիզեցի պաղպաղակը, իսկույն ետ քաշվեցի, այն այնքան համեղ էր, որ ես վախեցա:  Իմ ամենամեծ հանդիպումը տեղի ունեցավ մանկությանս օրերին, ծովի հետ: Հայրս ամբողջ ընտանիքին տեղավորեց սայլի մեջ, որը կապված էր ձիերին, ու տարավ ծով: Դա իրադարձություն էր: Ծովը չէր տեղավորվում աչքերիս մեջ:  Ինչ էլ ուտում եմ հիմա, անգամ ամենաընտիր ճաշատեսակները, այն համը չունեն, ինչ մանկության օրերին: Ու ոչ մի ճաշատեսակ մորս պատրաստածի համը չունի: Ծեր մարդու ճանապարհը ոչ թե դեպի մահն է, այդ դեպի մանկություն: Մի օր մենք նստել էինք Ֆեդերիկո Ֆելինիի հետ, ու ես անընդհատ ասում էի, թե որքան եմ վախենում մահից, իսկ նա ասաց. «Գիտես, Տոնինո, հնարավոր է դա մեծ ճամփորդությո՞ւն է»:t-gianniansaldi3

ԱՂԱՍԻ ԽԱՆՋՅԱՆԻ ԹԱՂՈՒՄԸ

31 Հկտ

1936 թ. հուլիսի 11-ին Խանջյանի դիակը Թիֆլիսից Երևան բերին։ Երևանի կայարանում մեծ բազմության Էր հավաքվել։ Կայարանից մինչև քաղաք տանող ճանապարհը փակված Էր միլիցիոներների խիտ շղթայով։ (Խանջյանի դիակին դիմավորել պաշտոնապես թույլատրված Էր միայն Կենտկոմի և Կենտգործկոմի անդամներին)։ Որպես Կենտգործկոմի անդամ, ես կայարան գնացի։ Երբ Խանջյանին բերող վագոնը մոտեցավ կառամատույցին, Խանջյանի զինակիցներն ու մոտիկ մարդիկ մտան վագոն և ուսամբարձ դագաղը դուրս բերին վագոնից։ Խիստ սրտաճմլիկ Էր դագաղի կափարիչին տեսնել Խանջյանի անբաժան գլխարկ-կեպին։

Կայարանից մինչև Խանջյանի առանձնատունը, որ գտնվում Էր Հրազդանի ձախ ափին, դագաղը տարվում Էր ուսերի վրա։ Համարյա հինգ րոպեն մեկ փոխվում Էին դագաղն իրենց ուսերին կրողները։ Ժողովուրդը ամեն կերպ աշխատում Էր պատռել միլիցիայի շղթան և հետևել Խանջյանի դագաղին, բայց միլիցիոները հարվածում և ետ Էր մղում նրանց։ Ես ականատես եղա մի սրտառուչ դեպքի։ Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին մոտեցավ միլիցիոներներից մեկին, գրպանից հանեց Խորհրդային Միության Կենտգործկոմի անդամության տոմսը և ասաց. «Կյանքումս երբեք չեմ օգտագործել Կենտկոմի անդամության իրավունքները, թույլ տվեք անցնել և գնալ դագաղի ետևից»։

Միլիցիոներները ձգված պատվի առան և ճանապարհ բացեցին մեծանուն գիտնականի համար։ Նա դագաղին հասնելով փոխարինեց մեկին, դագաղին ամրացած փայտը դնելով իր ուսերին։ Դագաղի ետևից քայլում Էինք ես և Չարենցը, երբ մոտեցանք Խանջյանի առանձնատան դարպասներին, Չարենցն ասաց. «Այ տղա, Ալազան, նեուժելի Խանջյանի նման բոևոյ մարդը կարող Էր իրեն խփել, չէ, էստեղ մի գաղտնիք կա, որը վաղ թե ուշ կպարզվի»։ Եվ պարզվեց։

Դագաղը դրվեց աոանձնատան դահլիճում։ Խանջյանի անձնական բժիշկ Սաղյանը և հայտնի վիրաբույժ Միրզա–Ավագյանը, տեսնելով Խանջյանի զույգ քունքերի վերքերը, կասկածանքով ասել են, որ այդ վերքերը ինքնասպանի վերքեր չեն, այլ մեկն ու մեկի ձեռքով նա սպանված է։ Այս կասկածի համար երկու բժիշկները բանտ նետվեցին։ Սաղյանին գնդակահարեցին, իսկ Միրզա-Ավագյանը բանտում մահացավ դիզենտերիա հիվանդությունից։

 ՎԱՀՐԱՄ ԱԼԱԶԱՆ

 «Տառապանքի ուղիներով»8vq_sI_yY8w

ՀԱՆՍ ԷՐԻԽ ՆՈՍԱԿ

31 Հկտ

Մի ինչ-որ դիպված զրկել է մարդուն քնից: Նա փորձում է վերհիշել իր կյանքը, մինչև վերջ կշռադատել այն: Տարանջատ դերերով նա դատում է իր մասին` դատապարտում է, պաշտպանում է և փորձում է արդարացնող վճիռ կայացնել, որպեսզի վերջապես հանգստություն ձեռք բերի: Ահա-ահա նրա մտքերի պարույրը կիջնի ներքև և մարդը կթաղվի քնի մեջ, բայց հենց այդ պահին նա բախվում է իր կյանքից մի փոքրիկ տեսարանի, և նա կրկին նետվում է անքնության մեջ, աղջամուղջների անխիղճ լույսի ներքո:
Գուցե արդյունքում մարդը դադարեցնի իր պայքարը և սրթսրթալով վեր կենա, կանգնի պատուհանի առաջ: Փողոցում արդեն լուսանում է, թռչուներն սկսել են շարժվել…6561529031023383

ՋՈՆ Օ’ՖԱՐՐԵԼ

30 Հկտ

Պետք է պարզապես ժամանակ անցկացնել նրանց հետ, ում սիրում ես, ահա և ամբողջը: Պետք չէ վերափոխել նրանց, պետք չէ նյարդայնանալ, երբ նրանք իրենց պահում են ոչ այնպես, ինչպես դու կուզեիր: Պարզապես հանդուրժիր մտերիմներիդ ձանձրույթը, և հնամոլությունը, և անզսպվածությունը, պարզապես եղիր նրանց հետ: Նրանց պայմաններով: Լսիր նրանց պատմությունները մեքենայի մասին, որ գնվել է Բելգիայում, լսիր ուրիշ մայրիկների հետ զբոսանքների մասին, լսիր ինչ պատահի, միայն լսիր: Զինվիր համբերությամբ ու եղիր նրանց կողքին: Եվ տարբերություն չկա` խոսքը տարեց ծնողների, թե մանկահասակ երեխայի մասին է: Ուղղակի նրանց կողքին եղիր, և այդ ժամանակ բոլորը երջանիկ կլինեն, նույնիսկ դու ինքդ` վերջիվերջո:JohnOFarrellcolour2cropped

ԹՈՄ ՍԹՈՓԱՐԴ

30 Հկտ

Մարդկանց պրոբլեմն այն է, որ համարյա ոչ ոք այլևս իրեն բնական չի պահում, ամենքն իրենց այնպես են պահում, ինչպես իրենցից սպասում են, ինչպես եթե նրանք կարդային իրենց մասին կամ տեսնեին իրենց կինոնկարում: Հիմա ամբողջ կյանքն է այդպիսին: Չի կարելի նույնիսկ բնականորեն մտածել, քանի որ քեզ համար արդեն ընտրված է կարծիք, որը դու պիտի արտահայտես: Ինքնատիպությունը վատնված է: Եվ բոլոր դեպքերում դժվար է հրաժարվել մարդու անկրկնելիության մասին հավատից:Sir-Tom-Stoppard-011

ՋԵՐՈՄ Դ. ՍԵԼԻՆՋԵՐ

29 Հկտ

— Նա ի՞նչ էր քեզ ասում:
— Դե, տարբեր բաներ: Որ կյանքը` դա արդար խաղ է: Եվ որ պետք է խաղալ կանոնների համաձայն: Նա լավ էր խոսում: Այսինքն առանձնահատուկ ոչինչ էլ չէր ասում: Ամեն ինչ նրա մասին, որ կյանքը խաղ է ու նման բաներ: Դե դուք ինքներդ էլ գիտեք:
— Բայց կյանքն իսկապես խաղ է, տղաս, և պետք է խաղալ կանոնների համաձայն:
— Այո, սըր, գիտեմ: Ես այդ բոլորը գիտեմ:
Իբր համեմատեցին: Լավ խաղ է: Եթե ընկնես այն խումբը, որտեղ ընտիր խաղացողներն են, այդ դեպքում` լավ, ինչ էլ անես` իրոք խաղ է: Իսկ եթե ընկնես մյուս կողմի վրա, որտեղ միայն ապաշնորհներն են, էլ ի՞նչ խաղ: Ոչ մի խաղ էլ չի ընթանում…

«Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպիցrv-ab313a_salin_g_20110121003629

ԱՆԱԻՍ ՆԻՆ

28 Հկտ

Ես մեղադրում եմ հեքիաթների հեղինակներին: Ոչ ծարավին, ոչ դաժանությանը, ոչ ծնողներին, որովհետև ոչ թե նրանք, այլ հեքիաթներն ինձ խոստացան, որ երազը ձյունակույտերի մեջ չի հանգեցնի թոքերի բորբոքման, որ հացը երբեք չի չորանում, որ ծառերի ծաղիկները բացվում են ցանկացած ժամանակ, որ դևերին կարելի է հաղթել համարձակությամբ, որ եթե ինչ-որ բան շատ ցանկանաս` ցանկությունդ անմիջապես կկատարվի: Անվեհեր ցանկությունն, ասում են հեքիաթները, ջանքերից ավելի ուժեղ է: Ալլադինի լամպի ծուխը դարձավ իմ առաջին ծխածածկույթը, իսկ կեղծիքը, որ հեղվում է հեքիաթներից, իմ առաջին հանցանքը…skazki

ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ

28 Հկտ

Կա բան մը ավելի ճակատագրական, ավելի աններող, կա բան մը ահեղ, անդիմադրելի, որ իր անունը կոռնա բոլոր քարուղիներեն. նահանջն է ան: Նահանջը, նահանջը հայերուն: Կռիվը սրբազան բան է, ճակատամարտը երբեմն նույնիսկ օգտակար. անոնցմե ազգ մը դուրս կուգա պարտված կամ հաղթական, սակայն երկու պարագային ալ դուրս կուգա: Բայց նահանջը հոգիներու, գլխի պտույտ տվող զառիթափին վրա, սա նահանջը կջնջե, կանհետացնե ամեն բան…012005i

ՕՄԱՐ ԽԱՅԱՄ

28 Հկտ

Խայամ, հարբած ես թե անուշ գինուց, — երջանիկ եղիր,
Եթե հարբած ես սիրունի սիրուց,- երջանիկ եղիր:
Ամեն բանի վերջն` անէությունն է այս փուչ աշխարհում,
Կարծիր, թե… չկաս, բայց քանի որ կաս` երջանիկ եղիր:Om Ha 01- 500

ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ

27 Հկտ

Արևի և Լուսնի վերջին խավարումները ոչ մի լավ բան չեն գուշակում մեզ համար։ Թող իմաստունները դատեն, ինչպես կուզեն, բայց բնության օրենքները խախտվում են ամենուրեք, սերը սառչում է, բարեկամությունը՝ թուլանում, եղբայրը եղբոր դեմ է ելնում, քաղաքներում՝ ապստամբություններ, գյուղերում՝ պառակտումներ, պալատներում՝ դավաճանություն, հոր և որդու միջև՝ կապի խորտակում։
Ահա որդին հոր դեմ, թագավորը շեղվում է բնական ընթացքից, ահա հայրը որդու դեմ։ Մեր լավ օրերն անցել են արդեն. մեքենայություններ, խարդախություն, մատնություն և ամեն տեսակի կործանիչ խռովություններ հալածում են մեզ անդադար, մինչև մեր գերեզմանը…

«Լիր արքա»King_Lear

ԱՆՆԱ ՌԻՎԵԼՈՏԵ

26 Հկտ

Կյանքը Արքայության գիրքն է: Մեկն այն կարդում է խորությամբ ու մտահոգ, մյուսն արագ ու ագահ, երրորդը` շեղակի, իսկ ինչ-որ մեկն էլ ընդհանրապես գրաճանաչ չէ: Մեզ տրված չէ գիտենալ, թե ո՞վ է այն գրում մեզ համար, ո՞վ է դա կանխորոշում մեզ համար` անդեմ, քնատ` թմրանյութով հագեցած, ո՞վ է նախապատրաստում մեզ համար կախարդական, մտքի համար անըմբռնելի պարգևը…0c249f6508522793da2ed0efd77d7111

ՓԻՏԵՐ ՀՅՈԳ

26 Հկտ

Երբ երկու մարդ մերձենում են, արտաքին աշխարհը նախ թուլանում, իսկ հետո հետզհետե դադարում է գոյություն ունենալ, քանի որ նման ակնթարթներին այդ երկու մարդկանցից յուրաքանչյուրի համար տիեզերքի մեջ գոյություն ունի միայն մյուսը:
Բայց նույնիսկ ամենամեծ մերձեցման դեպքում անհնար է լինել լիովին միասին: Նույնիսկ հիմա, այս ամենի կենտրոնում կա մի կետ, որտեղ մենք միայնակ ենք…big_0Love291112

«Լռություն» գրքից

ՄԵՐԻ ՌԵՆՈ

26 Հկտ

Երբեք չես իմանա, թե որքան մեծ արիություն է պահանջում ցանկությանը` պահպանել բարի անունը մարդկանց շրջապատում, զգալ սիրելիների և ընկերների` քեզ հետևող աչքերը, քանի դեռ միայնակ չես եղել թշնամիների մեջ: Աշխատիր աննկատ լինել և կտեսնես, թե մարդիկ ինչպես են կերպարանափոխվում` մատնելով իրենց իրական մտքերը:97483fb87e61

ՌՈԲԵՐՏ ՋՈՐԴԱՆ

25 Հկտ

Նույնիսկ ավանակն է հասկանում, որ տղամարդիկ և կանայք ժամանակ առ ժամանակ տարբեր կերպ են մտածում, իսկ ամենամեծ տարբերությունը նրանց միջև մի հարցում է: Տղամարդիկ մոռանում են, բայց երբեք չեն ներում, իսկ կանայք ներում են, բայց երբեք չեն մոռանում:Robert-Jordan

ՌՈԲԵՐՏ ԲԼՈԽ

23 Հկտ

Զարմանալի է, թե ինչպես ենք մենք համոզված, որ ճանաչում ենք մարդուն միայն այն պատճառով, որ հաճախ ենք հանդիպում կամ մտերիմ ենք նրա հետ:
Զարմանալի է, թե ինչպես է կյանքում դա ստացվում: Մեզնից ոչ մեկը չգիտեր իրական ճշմարտությունը, մենք պարզապես կուրորեն դեգերում էինք և ի վերջո հասանք ճշմարտությանը, թեև քայլում էինք սխալ ճանապարհով:bloch-cover

%d bloggers like this: