Պահոց | Հոկտեմբերի, 2016

ՍԱՐԻ ԹԱՂԻ ՏԱՆԳՈՆ

31 Հկտ

Կամերային երաժշտության տանը Դելլալյան տրիոյի համերգն էր: Մեկը մյուսին էին հաջորդում հրաշալի կատարումները: Յուրաքանչյուր համարից առաջ հայտարարվում էր ստեղծագործության ու հեղինակի անունը: Եվ ահա բեմից հնչում է.
— Գալայիկ: Սարի թաղի տանգոն:
Դահլիճը մի պահ անակնկալի է գալիս, իսկ հետո հնչում են բուռն ծափահարությունները:
Մարդիկ դեռ հուլիսյան դեպքերի ազդեցության ներքո էին: Եվ Դելլալյան տրիոն ակամա «քաղաքական» հնչեղություն էր բերել նրանց համար:

Հ. Չարխչյանdellaliantrio

ԱՐԹՈՒՐ ԳՈԼԴԵՆ

31 Հկտ

Հիմա ես գիտեմ, որ մեր աշխարհն ավելի հաստատուն չէ, քան օվկիանոսում բարձրացող ալիքները: Ինչպիսին էլ դրանք լինեն, մենք պիտի վերապրենք մեր հաղթակակներն ու պարտությունները, որովհետև շատ շուտով կբարձրանա նոր ալիքը, սակայն դա արդեն կլինի նոր պատմություն…
Անհաջողությունը նման է ուժգին քամու: Ես նկատի չունեմ, թե նա մեզ շեղում է նախանշված ուղուց: Նա պոկոտում է մեր զգեստները ու մենք մնում ենք այնպիսին, ինչպիսին իրականում կանք, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին ցանկանում էինք երևալ:34042

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

30 Հկտ

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թե զոհվել, քան թե լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս…hqdefault

ԲԵԿՈՐՆԵՐ

29 Հկտ

Մեր գյուղի կինոմեխանիկ Ազատը նոր ֆիլմի ազդագրի ներքևում գուաշով գրում էր. «Ծերից ծեր պիստալետներով»: Սա իմ կյանքում տեսած առաջին գովազդային գրառումն էր, որ լիովին արդարացնում էր Ազատի սպասելիքները:

* * *
— Պիտի հայրենիք գնաք:
— Հայրենիք ինչպե՞ս գնամ:
— Փողոցն անցնում եք, դիմացի մայթից նստում եք 28 համարի երթուղայինը, ձեզ կտանի…
Պարզվեց, «Հայրենիք» կինոթատրոնի մասին էին խոսում:

Հ. Չարխչյանabstrakciya-oskolki-geometriya

ՄՏՔԵՐ

29 Հկտ

Ասա, երբ ձյունը ջուր է դառնում, նա հիշու՞մ է, որ եղել է ձյուն:
Ջենիֆեր Մըքմահոն

Կատարելությունը չի կարելի սիրել: Բայց կատարելությանը կարելի է դիտել իբրև կատարելություն:
Ֆեոդոր Դոստոևսկի

Ճշմարտությունը նման է այն երգին, որը ոչ ոք չի ուզում լսել: Վախ կա, որ այն մեկընդմիշտ կխցկվի-կմնա իրենց գլխում:
Նազիմ Ռակհա

Ուզու՞մ ես աստծուն զվարճացնել՝ պատմիր նրան քո ծրագրերի մասին:
Ելենա Մինիկինա-Թայչեր

Ոչինչ այնպես ցավ չի պատճառում մարդուն, ինչպես նրա երջանկության բեկորները:
Միխայիլ Ժվանեցկի

Պատմությունից առավել ես նախընտրում եմ միֆոլոգիան, քանի որ պատմությունը սկիզբ է առնում ճշմարտությունից և գնում է դեպի խաբեություն, իսկ միֆոլոգիան սկսում է խաբեությունից ու գնում է դեպի ճշմարտություն:
Ժան Կոկտո

«Թվարկեք վեց բան, առանց որի ապրել չեք կարող»: Ես գրեցի. «Թթվածին, ջուր, սնունդ, սիրտ, թոքեր», իսկ հետո համոզվելով, որ բավականին պարզ եմ արտահայտվել, ավելացրեցի. «Ինտերնետ»:
Լոտտի Մոգաչ

Կյանքում երկու հիասթափություն է լինում. երբ ցանկանում ես ու չես ստանում ցանկալին և երբ ցանկանում ես ու ստանում ես:
Ռաջնիշ Օշո

Թույլ մարդիկ ոչնչացնում են իրենց թշնամու մարմինը, ուժեղները ոչնչացնում են թշնամու կերպարը, որ կրում են իրենց ներսում:
Ավգուստո Կուրի

Առաջ ես կարծում էի, թե դժոխքը մի տեղ է, որտեղ վառ կրակն է բորբոքվում և թագավորում են տառապանքն ու ցավը: Հիմա ինձ թվում է՝ դա այն վայրն է, որտեղ մշտապես միայնակ ես և քեզ սպասում է հուսահատությունը:
Քրիս Մունի

Գուցե ինձ մեկ տարուց էլ պակաս է մնացել ապրելու համար: Բայց դուք լսեք, թե ինչպես են երգում թռչունները…
Քեն Ուիլբեր

Ով սիրում է, պիտի կիսի նրա ճակատագիրը, ում սիրում է:
Միխայիլ Բուլգակով6bg8nrpvule

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

27 Հկտ

1999 թվականի հոկտեմբերի 27-ին մենք Էջմիածնում էինք: Կաթողիկոսական ընտրություններն էին: Երբ տարատեսակ արարողակարգերից հետո հոգևոր դասն ու պատվիրակները փակվեցին Մայր տաճարում, լրագրողները մնացին դրսում ու անհրաժեշտ էր պարզապես սպասել՝ մինչև կհրապարակեին արդյունքները:
Առանձնապես հաճելի չէր մի քանի ժամ աննպատակ բակում կանգնելը: Ժամանակը կարճելու համար մի խումբ լրագրողներով դուրս եկանք վանքի տարածքից ու նստեցինք մոտակա սրճարանում: Պարզ, արևոտ օր էր: Բոլորի տրամադրությունը բարձր էր, կատակում էինք, զվարճալի պատմություններ էինք լսում: Հետո որոշեցինք միասին լուսանկարվել: Հիշատակի համար:
Այն պահին, երբ մենք լուսանկարվում էինք, խորհրդարանի շենքում հնչում էին առաջին կրակոցները…

Հ. Չարխչյան14813650_1194184500620494_487090646_n

ՄԱՐԻԱ ԷՌՆԵՍՏԱՄ

26 Հկտ

Պարզապես երբ սկսում ես փորփրել ինքդ քո մեջ, զանազան մտքեր են գլխիդ մեջ գալիս… Հին ընկերներին նոր կողմերից ես տեսնում: Նրանք, որոնց հետ հույսեր էիր կապել, երես են թեքում քեզնից: Փոխարենը հազիվ ծանոթ մարդիկ, պարզվում է, պատրաստ են քեզ լսել ու մխիթարել: Եվ այդ ժամանակ կամա թե ակամա սկսում ես խորհել անցյալիդ մասին, այն մասին, ինչը նախկինում դու քեզ արգելել էիր մտածել: Չէ՞ որ դու գիտես, որ եթե սկսես փորել, վաղ թե ուշ կհանդիպես որդերի:hqdefault

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՅՈՒՄԱ

26 Հկտ

«Վաղը, վաղը»: Օ, որքան շատ բան է նշանակում այս բառը սիրահարների, փառասերների ու նաև թշվառների համար: Ինչպիսի դեր է այն խաղում մեր կյանքում: Հաճախ մենք այդ բառը շշնջում ենք՝ հույսերի իրագործմամբ տոգորված, սակայն այդ «վաղ»-ը, որն այնքան շատ բան էր խոստացել, վերածվում է «այսօր»-ի, և հատկապես «երեկ»-ի՝ չբերելով ոչինչ, բացի ցավից: Այդպես էլ անցնում են մեր օրերը: «Ցանկանալ» և «ափսոսալ». այս երկու բառերով էլ գրվում է մեր պատմությունը:alexandre_dumas_fils_lacma_ac1992-229-62

ԲՐԻԹԱՆԻ ՉԵՐՐԻ

26 Հկտ

Դու գիտե՞ս այն վայրը, որ գտնվում է մղձավանջի ու երազանքի միջև: Վայրը, որտեղ վաղը երբեք չի բացվում, իսկ երեկն այլևս ցավ չի պատճառում: Վայրը, որտեղ քո սիրտը բաբախում է իմ սրտի հետ միաձայն: Վայրը, որտեղ ժամանակը գոյություն չունի և հեշտ է շնչելը: Ես ուզում եմ այդ վայրում քեզ հետ ապրել:john-wilhelm

ՄՏՔԵՐ

23 Հկտ

Կամակորության և հավերժական սիրո միջև տարբերությունն այն է, որ կամակորությունը տևում է փոքր-ինչ ավելի:
Օսկար Ուալդ

Բացարձակ արժեք գոյություն ունի: Տարբերություն կա Կանդինսկու և… պահարանի կախիչի միջև: Նույնիսկ եթե ոչ ոք չի հասկանում այդ տարբերությունը: Դրանք տարբեր են:
Սքոթ Մաքքլայդ

Անցյալը համառ է ճիշտ նույն պատճառով, ինչ պատճառվ կրիան ամուր պատյան ունի. ներսի կենդանի մարմինը նուրբ է ու անպաշտպան:
Սթիվեն Կինգ

Այն, ինչ անում է մեկ մարդը, մենք անվանում ենք հանցագործություն: Իսկ այն, ինչ անում են մեծ թվով մարդիկ, մենք կոչում ենք կառավարություն:
Ռոբերտ Շեքլի

Երբ ծովին երկար ես նայում, սկսում ես կարոտել մարդկանց: Իսկ երբ երկար նայում ես մարդկանց՝ ծովն ես կարոտում:
Հարուկի Մուրակամի

Եթե դավաճանում ես, գոնե բարի եղիր պահպանել պատշաճությունը:
Ստեֆան Ցվայգ

Լրջությունը մտքի արգելափակված վիճակ է: Դա լճացման վիճակ է: Լուրջ մարդիկ հիվանդ մարդիկ են:
Օշո

Չկրթված միտքը վտանգավոր է:
Կոնֆուցիոս

Միայն սերը բավարար չէ, որ երկուսը ընդմիշտ միասին լինեն:
Քարեն Ուայթ

Ինչպե՞ս վերստին սովորեմ չիմանալ, թե դու ինչպես ես ապրում: Ինչպե՞ս վերստին ապրեմ, երբ չեմ լսում քեզ:
Մարկ Լևի

— Որքա՞ն երկար կարելի է սիրել այն կնոջը, որը քեզ չի սիրում:
— Որը չի՞ սիրում: Ամբողջ կյանքում:
Օսկար Ուայլդ

Ստիպված ես վազել ամբողջ թափով, որ ընդամենը մնաս միևնույն տեղում: Իսկ որպեսզի ուրիշ տեղ հասնես, պետք է վազել կրկնակի արագ:
Լուիս Քերոլ

Ես ոչ մեկին չեմ վիրավորում, հարգարժան պարոն: Ես ախտորոշում եմ կատարում:
Ամելի Նոթոմբ

Համեստության պակասը խելքի պակաս է:
Ալեքսանդր Պոպ

Երիտասարդ տարիներին մենք ապրում ենք, որ սիրենք: Հասուն տարիքում սիրում ենք, որ ապրենք:
Շարլ Սենթ-Էվրեմոն

Մարդը պարտության մեջ է ճանաչելի, ոչ թե հաղթանակի:
Սթիվեն Կինգ

%d0%b7%d0%b0%d0%bf%d0%b8%d1%81%d1%8c

ԲԵՐՏՈԼԴ ԲՐԵԽՏ

23 Հկտ

Դուք գիտե՞ք, թե ինչպես է ծնվում մարգարիտը խեցու մեջ: Այս ոստրեն մահացու հիվանդանում է, երբ նրա մեջ ներթափանցում է մի ինչ-որ օտարածին մարմին, օրինակ, ավազահատիկ: Նա շրջանակում է այդ ավազահատիկը արցունքե գնդիկով: Այդ ժամանակ ոստրեն ինքն էլ քիչ է մնում հոգին ավանդի: Եվ ուրեմն գրողի ծոցը թող կորչի մարգարիտը, ես նախընտրում եմ առողջ ոստրե:5800_3

ՋՈՒԼԻԱՆ ԲԱՐՆՍ

21 Հկտ

Ոչ մի բան սկիզբ չի առնում որոշակի վարքագծով, որոշակի օրը, որոշակի տեղում: Ամեն բան սկիզբ է առնում տարբեր վայրերում, տարբեր ժամանակներում, ընդ որում՝ երբեմն նույնիսկ մինչև քո լույս աշխարհ գալը, օտար հողերում, օտար մտքերում: Իսկ մեկ անգամ սկիզբ առնելով ամեն բան ընթանում է սահմանված հերթականությամբ՝ և ուրիշ հողերում, և ուրիշ մտքերում…julian-barnes

ԼՈՐԵՆ ՕԼԻՎԵՐ

21 Հկտ

«Ամեն ինչ լավ կլինի»: Այս բառերն իրականում ոչինչ չեն նշանակում, դրանք ընդամենը ձայներ են սև անեթերային դատարկության մեջ, գոնե ինչ-որ բանից կառչելու խղճուկ փորձեր են, երբ անդունդն ես գահավիժում: Որքան ցավոտ է և որքան դյութիչ է լինել կողք-կողքի և միևնույն ժամանակ չունենալ հնարավորություն դիպչելու մեկմեկու:145798696616348552

ՎԻԼԵՅՆԱՈՒՐ ՌԱՄԱՉԱՆԴՐԱՆ

20 Հկտ

Արդյոք պատահակա՞ն է, որ մեր համարյա բոլոր հույզերը իմաստ են ձեռք բերում միայն ուրիշների հետ հարաբերության մեջ: Հպարտությունը, մեծամտությունը, փառասիրությունը, սերը, վախը, մեծահոգությունը, խանդը, զայրույթը, ամբարտավանությունը, մարդասիրությունը, խղճահարությունը, նույնիսկ սեփական անձի հանդեպ խղճահարությունը,- այս հույզերից և ոչ մեկը որևէ իմաստ չէր կարող ունենալ սոցիալական վակուումի պայմաններում:a_t100_ramachandran

ՋԵՐՈՄ Դ. ՍԵԼԻՆՋԵՐ

17 Հկտ

Ձանձրացրել է ինձ այդ հավերժական «ես, ես, ես»-ը: Եվ իմ ես-ը, և ուրիշներինը: Ձանձրացրել է ինձ, որ բոլորը ձգտում են ինչ-որ բան ձեռք բերել, ուզում են ինչ-որ ակնառու բաներ անել, դառնալ ինչ-որ մեկի համար հետաքրքիր: Զզվելի է, այո, այո, զզվելի է: Եվ միևնույն է, թե մյուսներն ինչ կասեն… Ես ինքս ինձ համար էլ եմ ամաչում, որ քաջությունս չի բավարարում լինել պարզապես ոչ մեկը: Ես ինքս ինձնից էլ եմ ձանձրացել ու ձանձրալի են նրանք, ովքեր ցանկանում են մեծ իրարանցում ստեղծել:
,Ֆրենի և Զուի» գրքից

JD Salinger Portrait Session

ԲԵԿՈՐՆԵՐ

16 Հկտ

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՉԽՆԱՅԵՑ

Ճակատագիրն ինձ չխնայեց: Ես չխեղդվեցի ջրում, ժայռից ցած չընկա, չզոհվեցի վթարից, գնդակը սիրտս չգտավ…
Մեկը պիտի լիներ, որ հրաժեշտ տար հեռացողներին:

ԱՆԿՈՉ

Մի կանչիր նրան, ով չի գալու:
Մի խոստացիր ավելին, մի գայթակղիր, մի հիշեցրու անցյալը: Ցավի դռները խուլ են ծեքծեքուն ձայների առաջ:
Պատմիր նրան մեղքիդ մասին: Ու նա կգա առանց կանչի:

Հովիկ Չարխչյան

10994

ԱՆՀԵՏԱՑԱԾ ԱՐՁԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

16 Հկտ

Երբ նշանավոր հնագետ ու արևելագետ Նիկողայոս Մառը 1904 թվականին ճարտարապետ Թորոս Թորամանյանի հետ առաջին անգամ ոտք դրեց Անի հեքիաթային քաղաք և սկսեց իր պեղումները, նա գիտեր, որ Անին իր համար բազում գաղտնիքներ է պահել և հիմա, դարերի լռությունից հետո, դրանք պիտի դուրս ելնեին մոռացության փոշիներից: Սակայն նույնիսկ փորձառու Մառը ենթադրել չէր կարող, թե իրեն ինչպիսի եզակի գտածո է վիճակված լույս աշխարհ հանելու:marr_fig74
1906 թ. Գագկաշեն Սուրբ Գրիգոր եկեղեցու պեղումների ժամանակ հնագետները հանկարծ բախվեցին մի հսկայական քարաբեկորի: Շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու, որ դա այլ բան չէր, քան հայ միջնադարյան քանդակագործության բացառիկ նմուշ: Ասում ենք՝ բացառիկ, քանի որ դա այդ դարերից մեզ հասած դեռևս միակ ամբողջական բոլորաքանդակն է: Որքան մեծ էր ներկաների ուրախությունը, երբ պարզվեց, որ իրենց դիմաց Բագրատունյաց Գագիկ Ա թագավորի արձանն է: 2.26 մետր բարձրություն ունեցող, վարդագույն տուֆից կերտված աշխատանքն ամենայն հավանականությամբ տեղադրված էր եղել եկեղեցու հյուսիսային պատին և այնտեղից վայր էր ընկել Անիի ավերումից հետո: Ինչպես իրենց աշխատություններում նկարագրել են Մառը, Թորամանյանն ու Հովսեփ Օրբելին, Գագիկ արքան պատկերված էր առաջ պարզված ձեռքերով, որոնց վրա եկեղեցու մանրակերտն է եղել, միայն թե արդեն փշրված վիճակում (պահպանված է եղել միայն ստորին մասը): Առավել հետաքրքրականն այն է, որ քանդակը եղել է ներկված. սպիտակ պարեգոտ, վրայից կարմիր պատմուճան, իսկ գլխին՝ շքեղ չալմա: Մորուքը, բեղերը և հոնքերը ներկված են եղել ևս գույնով: Կրծքին կախված է եղել խաչ:

pfhm70vs
Հայտնագործման լուրը շատ արագ տարածվեց: Թիֆլիսից, Երևանից, Էջմիածնից, Ալեքսանդրապոլից մարդիկ շտապում էին Անի՝ տեսնելու նորահայտ հրաշքը: Նրանց թվում քիչ չէին նշանավոր մտավորականներ, քաղաքական ու պետական գործիչներ: Մարդկային աննախադեպ հոսքի պահանջները բավարարելու համար տեղում կազմակերպվում է թանգարան, որտեղ հավաքվում են պեղումների ընթացքում գտնված բոլոր արժեքավոր իրերը, իսկ կենտրոնական դերը վերապահված է Հայոց արքայի մեծադիր քանդակին:
1909 թվականի հունիսի 25-ին Անի է ժամանում նաև Մաթևոս Բ Իզմիրյան կաթողիկոսը՝ ուղեկցությամբ նշանավոր բանասեր Մինաս Չերազի: Նա դիտում է քանդակը, իսկ հետո հայտնի դերասան և լուսանկարիչ Արամ Վրույրը վեհափառին լուսանկարում է Գագիկ արքայի հետ: Սա ճակատագրական պատեհություն էր, որովհետև այսօր արձանի պահպանված հատուկենտ և առավել հաջողված լուսանկարներից մեկը հենց դա է: (Ի դեպ, քանի որ առիթ ներկայացավ, նշենք, որ որոշ աղյուրների պնդմամբ արձանը գտել է հենց Արամ Վրույրը, թեև դա հաստատված վարկած չէ):
Անիի պեղումներն ու ուսումնասիրություններն ընթանում էին մեծ թափով, բայց Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը ի չիք է դարձնում բոլոր ծրագրերը: Հետագա տարիներին իրավիճակն առավել քան բարդանում է: Իսկ 1918 թվականին, երբ լուր է տարածվում, որ թուրքական զորքերը մոտենում են Անիին, կացությունը դառնում է օրհասական: Ամեն գնով պետք էր փրկել քաղաքի գանձեերը, մշակութային անգնահատելի արժեքները: Եվ այդ օրերին, երբ պատերազմական թոհուբոհի մեջ շատ քչերին էր մտահոգում հնագիտական գտածոների ճակատագիրը, Մառը, Օրբելին և Աշխարհաբեկ Քալանթարը ահազանգ են հնչեցնում՝ օգնության կանչելով անձնվեր ու սրտացավ մարդկանց: Բարեբախտաբար, նրանց կոչն անպատասխան չի մնում:%d5%b3%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf-%d5%a9%d5%b8%d6%80%d5%b8%d5%bd-%d5%a9%d5%b8%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%ab
Մի խումբ երիտասարդ հայրենասերներ անմիջապես ուղևորվում են Անի: Հնագետների հետ կարճ խորհրդակցությունից հետո որոշում է կայացվում պեղումների արդյունքում հայտնաբերված բոլոր իրերն ու ցուցանմուշներն ամեն գնով տեղափոխել Ախուրյան գետի մյուս ափ: Հապշտապ կերպով մի ինքնաշեն լաստանավ են պատրաստում և սկսում են գետն անցկացնել այն ամենը, ինչ կարելի էր դուրս բերել Անիից:
Հերթը հասնում է Գագիկ արքայի արձանին: Եվ այստեղ էլ երիտասարդները անհաղթահարելի դժվարության առաջ են հայտնվում: Պարզվում է, որ այն բավականին ծանր է և հնարավոր չէ լաստանավով անցկացնել գետի մյուս ափը: Քանդակը ջրասույզ անելու վտանգը՝ մի կողմից, մոտեցող թուրքական զորամիավորումները՝ մյուս կողմից թույլ չէին տալիս լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Արդեն հստակ էր, որ այդ հատվածում երիտասարդների յուրաքանչյուր տեղաշարժ հազիվ թե աննկատ մնար:
Եվ այդ ժամանակ կայացվում է թերևս միակ ու խելամիտ որոշումը. Գագիկ արքայի արձանը թաքցնել որևէ ապահով վայրում՝ հողի տակ ու սպասել՝ մինչև վրա կհասնեն ավելի անվտանգ ժամանակներ: Այդպես էլ վարվում են (Հ. Օրբելու աշխատության մեջ խմբագրության կողմից տրված է ծանոթություն, ըստ որի` «Գագիկ արքայի արձանը թուրքական զորքերի առաջխաղացման պայմաններում թաղվել է հողի մեջ»): Բայց, ցավոք, անվտանգ ու բարենպաստ ժամանակներն այդպես էլ վրա չհասան, և քանդակը մնաց իր անհայտ թաքստոցում: Ժամանակի հետ կյանքից հեռացան վերջին ականատեսներն ու մարդիկ, որոնք այդ գաղտնիքի կրողներն էին: Փոխարենը ծնունդ առավ մի նոր լեգենդ՝ Գագիկ արքայի արձանի լեգենդը: Որտե՞ղ է այն, ի՞նչ ճակատագրի է արժանացել: Այս երկու հարցերը տասնամյակներ շարունակ շոշափվել են, ու յուրաքանչյուր նոր տեղեկություն ավելի է թանձրացրել առանց այդ էլ թանձր առեղծվածի քողը:
Տասնամյակներ առաջ հրապարակվեց մի հոդված, որի հեղինակը պնդում էր, թե արձանի գլուխը 1918 թ. Աշխարհաբեկ Քալանթարը փոխադրել է Սանահինի վանք (Աճեմյան Հ., Անի քաղաքը ներկայիս, «Հանդէս ամսօրեայ», 1924, հունուար-փետրվար, էջ 49-50): Բայց առայսօր դրա որևէ ապացուց չկա: Փոխարենը բավականին շրջանառվող վարկած էր դարձել այն տեսակետը, թե հնագետները վերջին պահին քանդակը թաքցրել են Անիի քարանձավներում:%d5%a3%d5%a1%d5%a3
Նկատենք, որ բացի արտաքին Անիից իսկապես եղել է նաև, այսպես կոչված, «ընդգետնյա Անի»: Դրա մասին զանազան լեգենդներ ու ավանդույթներ կան: Այդ ստորերկրյա անցքերն ու քարանձավները ժամանակին ժողովուրդն անվանել էր «Գեդան գեյմազ», ինչը բառացի նշանակում է «գնացողն այլևս ետ չի գա»: Պատմությունն ասում է, որ 1901 թվականի հուլիսի 29-ին Անի են մեկնել մի խումբ երկաթուղային ինժեներներ՝ Ալեքսանդրապոլի տեղամասի պետի տեղակալ Իվան Պանովի ղեկավարությամբ: Եվ ահա այս մարդիկ որոշում են ճշտել, թե որքանով են իրական քարանձավների մասին խոսակցություները: Իրենց հետ ունենալով հատուկ պարագաներ և ացետիլենային լապտերներ, նրանք մուտք են գործել ստորանցքերը, մեծ դժվարությամբ հաղթահարել են շուրջ 960 մետր տարածություն և դուրս են եկել վերջին մեծ սրահը, որը դարձյալ ճյուղավորումներ ուներ: Չէր բացառվում, որ փորձառու հնագետները, ովքեր գիտեին քարանձավների գոյության մասին, հենց դա ընտրեին որպես ամենահուսալի թաքստոց: Սակայն սա ընդամենը ենթադրություն է:
Սպասումների և որոնումների այս երկարատև ընթացքը մեկ անգամ էլ ընդհատվեց 1994 թվականին, երբ վրացի հնագետ Գ. Քավթարաձեն հայտարարեց, թե Գագիկ արքայի արձանի մի բեկորը հայտնաբերել է Էրզրումի թանգարանում: Ըստ այդ տեղեկության, պահպանված կտորը ներկայացնում էր քանդակի իրանի կենտրոնական և ձախ կողմը` նախաբազկի, հագուստի թևքի, ուսի ու մորուքի հատվածով, ու թանգարանում ցուցադրվում է առանց բացատրագրի: Բայց սա դեռ չի կարող դիտվել ասվածի լիարժեք ապացույց և չկա դրա ծագման հավաստիությունն ապացուցող որևէ արժեքավոր փաստարկ:
Թվում է, թե պետք է ի վերջո խաղաղվել ու հաշտվել արձանի կորստյան մտքի հետ: Բայց, բարեբախտաբար, դա այդպես չէ: Կան հավաստի տեղեկություններ այն մասին, որ այսօր հայ հնագետներին հայտնի է արձանի գտնվելու ճշգրիտ վայրը: Այն քարտեզագրված է ու, ինչպես վկայում են տարեց մասնագետները, այդ ինֆորմացիան սերնդեսերունդ փոխանցում է: Միայն թե դա հրապարակման ենթակա չէ հասկանալի պատճառներով: Ասում են, գաղտնիքը կբացահայտվի միայն այն դեպքում, երբ հնարավոր կդառնա Անիում պեղումներ կատարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո՝ Հայաստանի մասնակցությամբ ու պայմանով, որ արձանը տեղափոխելու է մեր երկիր: Մենք էլ նրանց հետ հուսանք ու սպասենք:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a9%d6%87%d5%ab-%d5%b4%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%a8-%d5%a7%d6%80%d5%a6%d6%80%d5%b8%d6%82%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%be%d5%b8%d6%82

ՄԻ ՍՐՏՆԵՂԻՐ

16 Հկտ

Մի սրտնեղիր: Անսովոր ոչինչ չի կատարվել:
Սիրտն ինչպե՞ս է տրոփում: Կծկվում է, հետո ընդարձակվում է և դրա արդյունքում արյունը մղվում է դեպի անոթները: Այդպես էլ մենք ենք ու մեր կյանքը՝ կծկումների մեջ: Պիտի սեղմվենք, հետո բացվենք, հետո կրկին սեղմվենք, որ ապրենք:
Ուրեմն մի սրտնեղիր, քանի դեռ սրտնեղում ես:

Հ. Չ.minimalizm-serdce-serdechko

ԱՆՑԱՎ

15 Հկտ

Գրեցի թղթի վրա, զմռսեցի շշի մեջ ու ջուրը նետեցի: Գնաց, խառնվեց ալիքներին, հեռացավ, չքվեց: Էլ չկա: Բացակա է: Իմը չէ, ջրերինն է:
Կորստի զգացում չկա: Պարպված չեմ, թալանված չեմ, լքված չեմ: Ազատ եմ կասկածներից, վախերից, մի քիչ մշուշված եմ գինովցածի նման: Բայց դա կանցնի: Ամեն բան ի վերջո անցնում է: Ցավն էլ կանցնի, այդ փրկարար ցավը, որ թվում է՝ պատժել է ուզում մեզ, բայց չկա ավելի լավ բարեկամ, քան նա է: Ցավը մեզ հիշեցնում է կյանքի մասին, վտանգից առաջ տագնապ է հնչեցնում, տկարության պահին մատնացույց է անում ախտակիր կետը: Ինչ-որ մի տեղ կարդացել եմ, որ աշխարհում գոյություն ունի 500-700 մարդ, ովքեր ընդհանրապես ցավ չեն զգում: Այդպիսի մարդիկ ապրում են ամենաշատը 40 տարի, քանի որ ցավ չզգալու արդյունքում դառնում են խոցելի ու անպաշտպան:
Գրեցի թղթի վրա, զմռսեցի շշի մեջ ու ջուրը նետեցի: Գիրս ցավի մասին չէր: Ցավազրկման մասին էր:

Հ. Չ.poslanie_v_butilke

ՄԵԾԱԳՈՒՅՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

15 Հկտ

Մեկը գնաց Ուսուցչի մոտ և հարցրեց.
— Ի՞նչ պիտի անեմ, որ իմաստուն դառնամ:
Ուսուցիչն ասաց.
— Դուրս գնա և կանգնիր այնտեղ:
Իսկ փողոցում անձրև էր գալիս: Մարդը զարմացավ.
— Ինչպե՞ս դա պիտի ինձ օգնի: Թեև ի՞նչ իմանաս, ամեն բան կարող է պատահել:
Նա տնից դուրս եկավ ու կանգնեց այնտեղ, իսկ անձրևը գալիս ու գալիս էր: Մարդն ամբողջովին թրջվեց: Տասը րոպե անց նա վերադարձավ ու ասաց.
— Ես կանգնեցի այնտեղ: Հետո ի՞նչ:
Ուսուցիչը հարցրեց.
— Ի՞նչ զգացիր դու: Քեզ տրվե՞ց որևէ բացահայտում:
Մարդը պատասխանեց.
— Բացահայտու՞մ: Ես ընդամենը մտածում էի, որ հիմար տեսք ունեմ:
Ուսուցիչն ասաց.
— Դա մեծագույն բացահայտում է: Դա իմաստնության սկիզբն է: Հիմա արդեն կարող ես սկսել: Դու ճիշտ ճանապարհի վրա ես:008

%d bloggers like this: