Պահոց | Հուլիսի, 2014

ՊԵՌ ԼԱԳԵՐԿՎԻՍԹ

31 Հլս

Մարդը պիտի հայտնվեր: Նա ծնունդ էր առել հակասություններից, ողբերգական երկվությունից, բուն կյանքի բազմիմաստ էությունից: Նա միակն էր, որ ի վիճակի էր ամփոփել իր մեջ այդ բոլորը: Միայն նա կարող էր տառապել և միայն նա կարող էր սուզվել ոճիրների վիհը: Նա միայն գիտեր, թե ինչ բան է մեղքը, միայն նա էր զգում ողբերգական մեղքի զգացումը, որն ըստ էության, նրա սեփականը չէր, բայց որով տառապում էր ինչպես իրենը,- ինչպես, օրինակ, Էդիպը, երբ նա, ինքն էլ դա չիմանալով, սպանեց իր հորը: Միայն նա կարող էր թվացյալ աբսուրդից, տառապանքից, մասնատվածությունից ու տարասեռությունից դուրս բերել արժեքավոր մի բան` ամփոփված խոր իմաստով:2734016_520_292

ՀԵՆՐԻ ԴԵՎԻԴ ԹՈՐՈ

31 Հլս

Այն, ինչն այսօր կրկնում է յուրաքանչյուրը կամ ինչի հետ լռությամբ համաձայնում է, վաղը կարող է լինել կեղծիք, կարծիքների ծուխ, որին սխալմամբ դաշտերին կենրարար անձրև բերող ամպի տեղ էին դրել:

Կարծիքների, դատողությունների ու ավանդույթների, մոլորությունների ու խաբկանքների կեղտոտ նստվածքի տակ, բոլոր կուտակումների տակ, որ ծածկում են երկիրը Փարիզում ու Լոնդոնում, Նյու-Յորքում, Բոստոնում ու Կոնկորդում, եկեղեցիների ու պետությունների տակ, պոեզիայի, փիլիսոփայության ու կրոնի տակ մենք ջանում ենք շոշափել ամուր, տեղ-տեղ քարացած հիմքը, որը կարող ենք անվանել «իրականություն» և ասել` ահա, հենց սա է ու այստեղ կասկածներ լինել չեն կարող…thoreautop

 

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ` ՇՈԿՈԼԱԴԻ ՀԵՏ

30 Հլս

19-րդ դարի վերջին Եվրոպայում գործող քացրավենիք արտադրող մի շարք ընկերություններ սպառողներին հրապուրելու համար իրենց արտադրանքի տուփերում տեղադրում էին զանազան բովանդակությամբ նկարազարդ բացիկներ: 1898 թվականին «Chocolaterie d’Aiguebelle» ընկերությունը նույնպես որոշեց կիրառել այդ միջոցը, սակայն այն տարբերությամբ, որ գնորդներին առաքվեցին Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները պատկերող սահմռկեցուցիչ նկարներ: Ահա այդ բացիկներից մի քանիսը:ghsY8NmchK0 I03OvBWGoC8 IO1XamR8WoE j-kAsxlzCLs JYxaglVygzI K4QUAg88fE0 MH-xTTSNJgY QGO9vcOouTY v0_4rXEIapQ Y5hTTVvynPE

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ ՀԵԿՏՈՐԻՑ

30 Հլս
  1. Սեփական երջանկությունը փչացնելու ամենալավ միջոցը համեմատվելն է:
  2. Երջանկությունը հաճախ գալիս է անսպասելի:
  3. Շատերն իրենց երջանկությունը տեսնում են միայն ապագայում:
  4. Շատերը մտածում են, թե երջանկությունն ավելի հարուստ կամ ազդեցիկ դառնալն է:
  5. Երբեմն երջանկությունն այն է, որ չես հասկանում:
  6. Երջանկությունը լավ զբոսանք է գեղեցիկ ու անծանոթ լեռներում:
  7. Սխալ է մտածել, թե իբր երջանկությունը նպատակ է:
  8. Երջանկությունն այն է, որ լինես նրա հետ` ում սիրում ես: Դժբախտությունը սիրելիից բաժան լինելն է:
  9. Երջանկությունն այն է, երբ զբաղվում ես քո սիրած գործով:
  10. Երջանկությունն այն է, երբ քո ընտանիքը կարիք չունի:
  11. Երջանկությունն այն է, երբ ունես տուն և այգի:
  12. Դժվար է երջանկություն գտնել այն երկրում, որը ղեկավարում են վատ մարդիկ:
  13. Երջանկությունն այն է, երբ քեզ սիրում են այնպիսին, ինչպիսին կաս:

 

ՖՐԱՆՍՈՒԱ ԼԵԼՈՐ

«Հեկտորի ճանապարհորդությունը» գրքիցfrench_1823816a

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՒՊՐԻՆ

29 Հլս

Ես համոզված եմ, սիրո հարցում համարյա յուրաքանչյուր կին ընդունակ է ամենավեհ հերոսության: Հասկացիր, նա համբուրում է, գրկում է, տրվում է և նա արդեն մայր է: Նրա համար սերը, եթե նա սիրում է, ողջ կյանքի, ողջ տիեզերքի իմաստն է: Բայց ամենևին նա մեղավոր չէ, որ մարդկանց մոտ սերն այսպիսի գռեհիկ ձևեր է ընդունել և պարզապես ցած է ընկել մինչև ինչ-որ կենցաղային հարմարության, մինչև փոքրիկ զվարճանքի աստիճանի:

Մեղավոր են տղամարդիկ` քսան տարեկանում գերհագեցած, ճտի մարմիններով ու նապաստակի հոգիներով` անընդունակ ուժգին ցանկությունների, հերոսական արարքների, սիրո հանդեպ քնքշանքի ու պաշտամունքի:

«Նռնաքարե ապարանջանը»7be6976df9d5e31d5584ad77920e22ef

ԻՐՎԻՆԳ ՍԹՈՈՒՆ

29 Հլս

Ամուսնությունից առաջ տղամարդը դիմեց իր ապագա կնոջը. «Ես քեզ չեմ ասել այն ամենն, ինչ մտածում եմ: Ես պիտի պահանջեմ երեք բան. ես քնելու եմ միայնակ, ուտելու եմ միանակ և քեզ մոտ թերություններ եմ գտնելու, եթե նույնիսկ դրանք չլինեն»: Նրա ապագա կինը պատասխանեց, որ ընդունում է այդ պայմանները` հավելելով. «Կարող ես մենակ քնել, բայց ես մենակ չեմ քնի, եթե մենակ նախաճաշես, ապա ես առաջինը կուտեմ, իսկ ինչ վերաբերում է առանց պատճառի թերություններ գտնելուն, ես այնպես կանեմ, որ քեզ մոտ երբեք պատճառ ունենալու ցանկություն չի առաջանա»:

«Սերը հավերժ է» գրքիցirving_stone_1

ԱԼՖՐԻԴ ԼԵՆԳԼԵ

29 Հլս

Ես կարող եմ գտնել կատարվածի իմաստը: Ես կարող եմ վերափոխել ինձ, իմ վերաբերմունքը կատարվածի հանդեպ: Ես կարող եմ իրացնել կամ չիրացնել հնարավորությունները: Եվ ես պատասխանատվություն են կրում այդ բոլորի համար:

Կամքի ազատությունը կյանքի մատուցած տարատեսակ հնարավորությունների միջև ընտրություն կատարելն է: Ցանկացած հնարավորության հիմքում ընկած է այն, ինչն ինձ համար արժեք է ներկայացնում: Կյանքի հանդեպ ներքին վերաբերմունքի փոփոխությունը հաճախ թույլ է տալիս մեզ տեսնելու միանգամայն այլ արժեքներ:IMG_5361

ՋՈՒԼԻԱՆ ՖԵԼՈՈՒԶ

28 Հլս

Ֆիզիկական գեղեցկությունը մի որակ է, որը շատերն ուզում են շրջանցել և համարյա բոլորը նախընտրում են թերագնահատել, որպեսզի այդ կերպ ցուցադրեն բարոյական ամուր համոզմունքները, բայց այնուհանդերձ այդ գեղեցկությունը մնում է մարդկային գոյության ամենավառ գծերից մեկը: Իհարկե, աշխարհում քիչ չեն մարդիկ, ովքեր հրապուրիչ են` առանց գեղեցիկ լինելու, և ճիշտ այդպես էլ քիչ չեն գեղեցիկներն ու գեղեցկուհիները, որոնց հետ տաղտկալի է գժվելու աստիճան, իսկ երիտասարդ ու չհասունացած մտքի համար գեղեցկության վտանգն այն է, որ դրա պատճառով կյանքը կարող է թվալ խաբուսիկ կերպով հեշտ: Ես այդ ամենը հրաշալի հասկանում եմ: Բայց գիտեմ և այն, որ չորս շնորհներից, որոնք հավերժահարսերը կարող են բերել (կամ չբերել) իրենց ընտրյալին` խելք, հանրաճանաչություն, գեղեցկություն և փող, հատկապես գեղեցկությունն է մեկ հպումով բացում բոլոր դռները:julian-fellowes_1760469b

ՍԵՐԳԵՅ ԴՈՎԼԱԹՈՎ

27 Հլս

Լավ մարդկանց հարաբերությունները կանանց հետ միշտ էլ դժվարությամբ են կառուցվում: Իսկ ես լավ մարդ եմ: Այս մասին հայտարարում եմ առանց շփոթմունքի ստվերի, քանի որ այստեղ հպարտանալու բան չկա: Լավ մարդուց համապատասխան պահվածք են ակնկալում: Նրան բարձր պահանջներ են ներկայացնում: Նա քարշ է տալիս իր հետ վեհանձնության, խելքի, ջանասիրության, խղճի, հումորի ամենօրյա տառապալից բեռը: Իսկ հետո նրան լքում են ինչ-որ տեղից հայտնված տականքի պատճառով: Եվ այդ տականքին ծիծաղելով պատմում են լավ մարդու տաղտկալի առաքինությունների մասին: Կանայք սիրում են միայն սրիկաներին, դա բոլորին է հայտնի: Բայց սրիկա լինել բոլորին տրված չէ:large_072a512099

ՕԼԴՈՍ ՀԱՔՍԼԻ

27 Հլս

Որքան էլ տխուր է, բայց դաժան ճշմարտությունն այն է, որ դժբախտությունները, ինչպես որ ատելությունը, չեն լինում առանց պատճառի և որ գոնե պատճառների մի մասով կարելի էր դրանք չեզոքացնել այն նույն մարդկանց կողմից, որոնք բախվել են դժբախտության հետ կամ ենթարկվել են ատելության: Ուղղակի կամ անուղղակի, բայց նրանք որոշակի պատասխանատվություն են կրում դրա համար: Ուղղակի, քանի որ հիմարություններ են անում և տրվում են չարության: Անուղղակի այն պատճառով, որ հրաժարվել են վարվել խելամիտ ու բարու հետ համաձայնությամբ, թեև կարող էին: Իսկ հրաժարվել էին նախ և առաջ այն պատճառով, որ հակված են խելահեղորեն ընդունել իրենց միջավայրի չափանիշները և ենթարկվել վարվեցողության հաստատագրված կերպարին:huxdepressed

ԻՎԱՆ ՏՈՒՐԳԵՆԵՎ

26 Հլս

Պատահում է, որ մարդն արթնանում է քնից ու ակամա տագնապով հարցնում է ինքն իրեն` մի՞թե ես արդեն երեսուն տարեկան եմ… քառասուն… հիսուն տարեկան: Կյանքն ինչպե՞ս այսքան արագ անցավ: Այդ ինչպե՞ս մահն այսքան մոտիկ եկավ: Մահն ասես ձկնորս լինի, որն իր ուռկանով ձուկ է որսացել ու մի առ ժամանակ նրան պահում է ջրի մեջ: Ձուկը դեռ լող է տալիս, բայց ցանցը նրա վրա է, և ձկնորսը դուրս կքաշի` երբ ցանկանա:Bankoboev.Ru_rybak_na_lodke_s_setyami

ՏԻՑԻԱՆՈ ՏԵՐՑԱՆԻ

26 Հլս

Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հարցնում է.

— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:

— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:

Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:

— Երկուսը, տիրակալ:

— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:

— Կարող եմ:

— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…

Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենցվելով ձախի վրա:

— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:

— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:

— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշման ժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:1rbkqjbODfo

ՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳ

26 Հլս

Ինձ, հայտնի է, թե ինչ բան է աղքատությունը: Աղքատությունն իր թեր և դեմ կողմերն ունի, բայց, չնայած կարիքին, մենք կխիզախենք: Ձկնորսները գիտեն, որ ծովում վտանգավոր է, իսկ փոթորիկը` սարսափելի, բայց այդ վտանգը բավարար հիմք չեն համարում այն բանի համար, որ քարշ գան ափին ու անգործ մնան: Նման իմաստնությունը ձկնորսները թողնում են նրանց, ում դա դուր է գալիս: Թող սկսվի փոթորիկը, թող վրա հասնի գիշերը: Ի՞նչն է ավելի վատ` վտա՞նգը, թե՞ վտանգի սպասումը: Անձամբ ես նախընտրում եմ գործել, այսինքն վտանգը…van_gog94_big

 

ԷՐՎԵ ԲԱԶԵՆ

24 Հլս

Ես այնքան էլ անկեղծության սիրահար չեմ, բայց պատահում է, որ ինձ դուր է գալիս դուրս քաշել աստառս, և այդ ժամանակ ես գնում եմ իմ դարին համաքայլ: Ես բոլորովին չեմ արհամարհում դժվարությունները: Ես ամենևին էլ պարզունակ չեմ: Ես միշտ կարծել եմ, որ պարզությունը (մեր դարը ևս այդ կարծիքին է) հոգու աղքատության մոտիկ բարեկամն է: Երանելի հոգով աղքատները… թու, ինչ զզվանք: Դեռ ոչ ոք հոգով աղքատ դառնալու երդում չի տվել: Չորս պատուհասներից միակ անտանելին, որ մարդուն դարձնում է հոգով աղքատ, փողից աղքատ, մարմնով աղքատ կամ սրտից աղքատ:  Սրտից աղքատն է… Ահա նա, իսկական, ամենասարսափելի աղքատությունը: Սարսափելի, քանի որ ամենահամառն է. կամքի ուժով կարելի է կոփել ոգին, հարստանալ, խնամել մարմինը: Բայց կամքն անզոր է զգացմունքների աղքատության նկատմամբ, հատկապես, եթե այդ աղքատությունը ժառանգական է:6328313_serdce_v_kamnyah

ՄԱՐՍԵԼ ՊՐՈՒՍՏ

23 Հլս

Այն կանանց, ովքեր մեզ չեն սիրում, մենք վերաբերվում ենք, ինչպես կվերաբերվեինք անհայտ կորածներին`անհուսության գիտակցումը չի խանգարում մեզ սպասել: Մենք ապրում ենք զգաստ, ականջ դրած: Մայրը, որի որդին ծով է դուրս եկել վտանգավոր նավարկության, յուրաքանչյուր րոպե երևակայում է (եթե նույնիսկ վաղուց կասկած չկա, որ նա զոհվել է), որ ահա որդին կգա` հրաշքով փրկված, ողջ ու առողջ: Եվ այդ սպասումը` հիշողության  ուժի ու մարմնի դիմադրողականությամբ պայմանավորված, կամ կօգնի նրան ապրել տարիները, որոնց ընթացքում նա կկարողանա կրել կորուստը, կսկսի փոքր-ինչ մոռանալ, կյանք վերադառնալ, կամ կսպանի նրան…berloganet_1793525488

ՌԻՉԱՐԴ ՄԱԹՍՈՆ

23 Հլս

Մի՞թե մարդու կյանքում ինչ-որ բան է փոխվում, երբ նա հանում է վերարկուն: Դա չի փոխվում նաև այն ժամանակ, երբ մահը զրկում է նրան մարմնի տեսքով թաղանթից: Մարդը մնում է նույն անհատականությունը: Ոչ ավելի խելացի: Ոչ ավելի երջանիկ: Ոչ ավելի ազատ: Այնպիսին, ինչպես նախկինում էր: Մահն ընդամենը կյանքի շարունակությունն է մեկ այլ մակարդակի վրա:aac3927b460e3488ef59698ff58

ԳԱԼԻՆԱ ՇՉԵՐԲԱԿՈՎԱ

22 Հլս

Նա սիրում էր գնալ գետափ, և անտառ, և լեռները, նախընտրում էր միայնակ զբոսանքները: Բնության մեջ նույնքան լավ էր խորհելը, որքան ներկայացման ժամանակ: Եվ տարբեր հարցերի պատասխանները գալիս էին պարզ, հասարակ…
… Երբեք չանել այնպիսի մի բան, որ հակակրելի է քո էությանը…
… Չվախենալ ախոռը մաքրելուց. դա այն կեղտը չէ, որ ապականում է…
… Չի կարելի ստել, քանի որ սուտը ամենամեծ հոգս պատճառող բանն է կյանքում…
… Բռունցքներով բարությունը հիմարություն է: Դա արդեն չարիքն է, որը, ցավոք, անհրաժեշտ է լինում:
… Երջանկությունը ճշմարտությունից ավելի վեր ու անհրաժեշտ է, բայց ամեն դեպքում պետք է ձգտել ճշմարտության: Երբեմն նույնիսկ ի հեճուկս երջանկության:

«Աշունից հուսաբեկված» գրքից32508

Պատկեր

ՏԵՐՅԱՆԻ ՁԵՌԱԳԻՐԸ

21 Հլս

DF82eOSTyqU

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻՑ ԼԱՎ Է

21 Հլս

… Ես սարսափելի հոգնել եմ, ահա թե ինչ, իմ սիրելիս, իմ լավ, իմ բարի բարեկամ: Վերջին ժամանակներս հաճախում էի համերգների և համոզվեցի, որ երաժշտությունը կյանքից լավ է: Երաժշտություն լսելիս ես զգում եմ այն, ինչը երբեք ի վիճակի չեմ ոչ մի խոսքերով արտահայտել: Դա օրհնյալ արվեստ է, և երջանիկ են նրանք, ովքեր հաղորդակից են նրան: Վայելեք երաժշտությունը…

 ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Ա. Միսկարյանին հասցեագրած նամակիցS_Yh9r6Cuhk

ՖՐԱՆՍՈՒԱ ՄՈՐԻԱԿ

21 Հլս

 Որքան տարօրինակ է, որ կյանքի սկզբում, երբ մարդուն բաժին է ընկնում մի փոքր երջանկություն, ներքին ձայնը չի զգուշացնում, չի ասում նրան. «Թեկուզ հարյուր տարի ապրես, այլևս երբեք չես տեսնելու այլ խնդություն, քան այս մի քանի ժամերն են»: Ուրեմն վայելեք այն, երջանկության բաժակն ըմպեք մինչև հատակը, ձեզ այլևս երբեք բաժին չի հասնի: Քո ճանապարհին հանդիպել է երջանկության աղբյուրը, հիշիր` սա առաջին ու վերջինն է: Հագեցրու ծարավդ մեկընդմիշտ, դու այլևս երբեք չես խմելու…72533909371122

%d bloggers like this: