Պահոց | Օգոստոսի, 2015

ՀԻՐՈՄՈՒ ԱՐԱԿԱՎԱ

28 Օգս

Չի կարելի օգուտ քաղել այն դասից, որը ցավ չի պատճառում, որովհետև եթե ինչ-որ բան ես ցանկանում, պետք է ինչ-որ բան զոհաբերես: Բայց նրանք, ովքեր իրենց մեջ ուժ կգտնեն հաղթահարել ցավն ու յուրացնել դասը, իբրև պարգև կստանան սիրտ, որի կամքն անհնար է կոտրել:1301389148_heart-break2

ՄԻԿԱ ՎԱԼՏԱՐԻ

28 Օգս

Մարդն իր դաժանությամբ ու անզգայությամբ գետում ապրող կոկորդիլոսից էլ սարսափելի է: Նրա սնափառությունը փոշուց էլ թեթև է վեր բարձրանում: Նետիր նրան գետը՝ այն լող կտա, կչորանա ու կլինի առաջվա պես: Ընկղմիր նրան վշտի ու հուսահատության մեջ, և եթե նա վեր բարձրանա, ապա կմնա այնպիսին, ինպիսին եղել է:633_tn

ՀԵԼԵՆԱ ՄՆԻՇԵԿ

28 Օգս

Սարսափելի բան է, աղջիկս: Մենք՝ տարեցներս, կյանքից կեղեքված, հանգստի ծարավ, չենք դժգոհում աշխարհից: Կյանքը մեզ բազում վշտեր է պատճառել, բայց մնացել է հիասքանչ: Իսկ ահա երիտասարդները սկսում են դժգոհել: Վատ նշան է: Ի՞նչ է դա՝ համընդհանուր նևրոզի ազդեցություն, որ այսօր համակել է մարդկանց, թե՞ ընդհակառակն, դեգրադացիա:h_m_z_k

ՄԻԳԵԼ ԱՆԽԵԼ ԱՍՏՈՒՐԻԱՍ

28 Օգս

Տղան պարզապես գողանում էր ժամանակը: Բոլոր երեխաներն են այն գողանում: Դրանով էլ նրանք ապրում են, որ վերցնում են ուրիշներից ընթացքիկ ակնթարթը: Բայց ախր դա ժամանակն է, այն հոսում է, իսկ երեխաների պետքն էլ չէ, նրանց համար միայն լավ է: Եվ մարդկանցից են գողանում, և իրերից: Այլապես նրանք չէին մեծանա, միշտ կմնային երեխա: Մի օր կգողանան, հաջորդը, երրորդ օրը, մեկ էլ կտեսնես՝ մեծացան…miguel-angel-asturias

ՈՒԻԼՅԱՄ ՆԻՔՈԼՍՈՆ

27 Օգս

Վախը բռնություն է ծնում, բռնությունը հանգեցնում է ատելության, իսկ ատելությունն ավարտվում է միայնակությամբ: Մարդկային բոլոր դժբախտություններն ու չար գործերը հավաքվում են մի հսկայական սև ամպի մեջ և սառը ձյան տեսքով թափվում են երկրի վրա: Ու այդ ժամանակ աշխարհը խլանում և պապանձվում է, մարդիկ դադարում են լսել ու սիրել իրար: Դա ախր շատ տխուր է:
«Կրակի երգը» վեպից11349kUGtCyEWHBFjKJzPZnbAVgLIu

ԱԼԱՆ ՄՈՒՐ

26 Օգս

Մեզ սովորեցնում են հիշել ոչ թե մարդուն, այլ գաղափարը: Քանզի մարդը թույլ է: Նրան կարող են բռնել, նրան կարող են սպանել և տալ մոռացության: Իսկ գաղափարը չորս հարյուր տարի հետո էլ ընդունակ է վերափոխել աշխարհը: Ես անձնական փորձից գիտեմ, թե ինչ բան է գաղափարի ուժը: Ես տեսել եմ, թե ինչպես էին գաղափարի անունից սպանություններ կատարվում, ինչպես էին մարդիկ դեպի մահ գնում: Բայց գաղափարին չի կարելի համբուրել: Նրան չի կարելի հպվել: Գաղափարը չի կարող արյունաքամ լինել: Նա չի զգում ցավը: Գաղափարը չի կարող սիրել: Այնպես որ, իմ վշտի պատճառը ոչ թե գաղափարն է, այլ մարդը:alan-moore-008

ՀԱԼԴՈՐ ԼԱՔՍՆԵՍ

26 Օգս

Երբ նայում ես փխրուն ու անպաշտպան ծաղկին, որն աճել է հարյուր հազարավոր քարերի մեջ, հարցնում ես ինքդ քեզ. ինչու՞ է կյանքն այսպես համառորեն ճեղքում ու դուրս գալիս բոլոր արգելքների միջից: Չպոկե՞ս նրա փոքրիկ ցողունն ու դրանով մաքրես ծխամորճդ:
Ոչ, մի պոկեք նրան: Այդ բույսը ևս մտորում է իր աղոտ խոհը կյանքի սահմանափակության ու անսահմանության մասին և ապրում է՝ ներծնչված բարու հանդեպ սիրով, հարյուր հազարավոր քարերի մեջ, ինչպես դուք և ես:Bankoboev.Ru_odinokii_cvetok_rastet_mezhdu_kamnei

ՋՈՆ Օ’ՀԱՐԱ

25 Օգս

Ռոմանտիկը կարող է ռոմանտիկ լինել՝ դրանով հանդերձ երբեք չկորցնելով սառնասրտությունը: Նա ամբողջ ժամանակ մտածում է: Իսկ ահա սենտիմենտալ մարդը մշտապես հույզերի տիրապետության տակ է: Խելացի մարդիկ չեն կարող սենտիմենտալ լինել:1-2-1F70-25-1-2-1833-25-ExplorePAHistory-a0l8y3-a_349

ՋԻՄ ՔԵՄՊ

25 Օգս

Դուք պիտի հասկանաք, որ կարիք չկա աշխարհ մտնել և հույզեր վատնել, որպեսզի դուր գաք, թվաք խելացի, լինեք նշանակալի: Դա բարոյալքող ու վտանգավոր պահանջ է, որ ծնունդ է առնում մերժման վախից: Դուք ցանկանում եք, որ ձեզ հարգեն իբրև տպավորիչ ու գործարար մարդ, ահա բոլորը: Իսկ եթե ձեզ պետք չէ դուր գալ, դուք այլևս չեք վախենում: Ու եթե չեք վախենում, ապա հեշտությամբ կարող եք ասել «ոչ»:against-the-crowd-3-15

ԼԵՎ ՇԵՍՏՈՎ

25 Օգս

Պատմում են, որ մի մաթեմատիկոս՝ լսելով երաժշտական սիմֆոնիան, հարցրել է. «Իսկ ի՞նչ է նա ապացուցում»: Հասկանալի է, ոչինչ էլ չի ապացուցում, բացի այն, որ մաթեմատիկոսը երաժշտական ճաշակ չի ունեցել:
Տրամաբանական մտածողության սովորույթը սպանում է երևակայությունը:photo1

ԳՅՈՒՍՏԱՎ ԼԵԲՈՆ

25 Օգս

Ամբոխը երբեք չի ձգտում ճշմարտության: Նա թիկունք է դարձնում ակնհայտին, որն իրեն դուր չի գալիս և նախընտրում է խոնահվել մոլորությանը, եթե միայն այդ մոլորությունը հրապուրում է նրան: Ով կարողանում է ամբոխին մոլորության մեջ գցել, նա հեշտությամբ դառնում է նրա տիրակալը: Իսկ ով ցանկանում է խելքի բերել ամբոխին, նա մշտապես դառնում է նրա զոհը:lebon

ՎԻՏՈԼԴ ԳՈՄԲՐՈՎԻՉ

19 Օգս

Երբ համերգասրահում դաշնակահարը Շոպեն է ծնգծնգացնում, դուք պնդում եք, թե շոպենյան երաժշտության հմայքը հանճարեղ դաշնակահարի համարժեք մեկնաբանությամբ գերեց ունկնդիրներին: Բայց գուցե թե ոչ մի ունկնդիր էլ գերված չի եղել: Բացառված չէ, որ եթե նրանց հայտնի չլիներ, որ Շոպենը մեծագույն հանճար է և դաշնակահարը՝ նույնպես, մարդիկ այդ երաժշտությունը լսեին պակաս ոգևորությամբ:0_5fd8d_d62691d4_XXL

Օփիումի առաջին բերքը

19 Օգս


Օփիում Գաղափար Թեհրան 1925 հոկտեմբերի 7Անցյալ տարի Հունաստանից եկած հայ գաղթականները Թոխմախան գյոլի մոտ (Երևանի շրջակայքում) Նոր Բութանիա անունով մի գյուղ են հիմնել: Նրանք իրենց հետ բերել էին զանազան բանջարեղենների ընտիր սերմեր, նաև խաշխաշի սերմ, և ցանել էին՝ փորձելու համար, թե Հայաստանի հողն ինչքան հարմար է խաշխաշի նման թանկարժեք բույսի մշակության համար: Այս տարի արդեն խաշխաշը հասել է և առաջին անգամ օփիում է հանվել: Օփիում հանելու այս փորձն առաջինն է համամիութենական մասշտաբով, որովհետև Ռուսաստանի զանազան շրջաններում թեև խաշխաշ մշակում են, բայց օփիում չեն պատրաստում:
Ըստ գյուղացիների, հավաքված խաշխաշը Թուրքիայի լավագույն խաշխաշից (Աֆիոն, Գարահիսարի շրջանում) ավելի լավ որակ ունի և ավելի առատ բերք է տալիս:

«Գաղափար» պարբերական, 1925 թվական, հոկտեմբերի 7

ՕԴՐԻ ՀԵՓԲԵՐՆ

19 Օգս

Սիրեք հարազատներին, ընկերներին, բոլորին, ում հետ բախտ եք ունեցել հանդիպելու: Բայց ոչ թե պարզապես սիրեք, այլ անպայման ցուցադրեք, որ դուք նրանց սիրում եք, ասեք այդ մասին, մի վախեցեք սիրո դրսևորումներից: Այն մաքրում է հոգին ապաշխարանքից ոչ պակաս:
Սերն ամենաշահավետ ներդրումն է: Որքան շատ ես տալիս՝ այնքան շատ ես ստանում ի պատասխան:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

ՋՈՆ ԴՈՍ ՊԱՍՈՍ

18 Օգս

Ինձ ձանձրացրել է լինել ազատ և ոչինչ չանել սեփական ազատության հետ: Հիմա ես հասկացա, որ կյանքը պետք է օգտագործել, այլ ոչ թե միայն բռնել ձեռքի մեջ, ինչպես կոնֆետի տուփը, որի միջից ոչ ոք ոչինչ չի ուտում:john-dos-passos

Լեյբորիստները՝ Դվինում

18 Օգս

1953 թվականին Հայաստան է այցելել Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցության պատվիրակությունը: Հանրապետության տարբեր տեսարժան վայրեր ուղեկցելուց հետո անգլիացիներին տարել են նաև Արտաշատի Դվին գյուղ: Այստեղ նրանք ջերմ ընդունելության են արժանացել, ինչի մասին էլ վկայում են այս երեք լուսանկարները: (Առաջին նկարում սոցիալիստական աշխատանքի հերոս Վիկտորիա Մարգարյանն է):1953 dvin 1953 Անգլիացի լեյբորիստ ուսանողները եկել են հայաստան Դվինում 1953 dvin angliaciner

ՔԻԱՐԱՆ ՔԱՐՍՈՆ

18 Օգս

Կար-չկար մի մարդ, որին պաշտում էր ամբողջ գյուղը, որովհետև նա հետաքրքիր պատմություններ էր անում: Ամեն առավոտ նա գնում էր գյուղից, իսկ երեկոյան, երբ մշակները ավարտում էին գործը, ետ էր դառնում: Մարդիկ հավաքվում էին նրա շուրջն ու հարցնում էին. «Այսօր ի՞նչ ես տեսել»: Եվ նա պատասխանում էր. «Ես անտառում տեսա, թե ինչպես էր այծամարդը նվագում ֆլեյտայով, իսկ գազանները պարում էին նրա մեղեդու տակ»: «Էլ ի՞նչ ես տեսել»,- հարցնում էին մարդիկ, և նա ասում էր. «Ես ծովափ գնացի ու այնտեղ տեսա երեք ջրահարսի, որոնք իրենց կանաչ վարսերն էին սանրում ոսկե սանրով»: Եվ գյուղացիները սիրում էին նրան այդ պատմությունների համար:
Բայց մի առավոտ նա լքեց գյուղն ու գնաց ծովափ և, պատկերացրեք, այնտեղ տեսավ երեք ջրահարսի, որոնք իրենց կանաչ վարսերն էին սանրում ոսկե սանրով: Հետո նա անտառ գնաց, որտեղ տեսավ ֆլեյտայի նվագով գազաններին գերող այծամարդուն: Եվ երբ երեկոյան գյուղ վերադարձավ, մարդիկ խմբվեցին նրա շուրջ ու հարցրեցին, թե ինչ է տեսել:
— Ես ոչինչ չեմ տեսել,- պատասխանեց նա:
Այնպես որ, բարեկամս, երբեմն որոշ բաների մասին ավելի լավ է լռել:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 75

ՋՈՆ ԲԵՆՎԻԼ

18 Օգս

Երկուշաբթիի առավոտը: Ախ այդ շաբաթվա առաջին առավոտը: Մոխրագույն լույս, աղմուկ, անիմաստ, բայց անհրաժեշտ շտապողականության անհրաժեշտություն: Մտածում եմ, որ ես դժոխք կընկնեմ հենց երկուշաբթի առավոտյան:0a144f99ab76c2e2534c227417ea35b9

ՋՈՐՋ ՄԱՔԴՈՆԱԼԴ

18 Օգս

Ամեն ինչում, մեր երազանքներում՝ նույնպես, պիտի հոգի լինի, այլապես դրանք ոչինչ չարժեն և մեզ համար կորցնում են իրենց նշանակությունը: Երբեմն ոչինչ չարժեն նաև մեր գաղափարները, քանզի դրանցում հոգի չկա: Գիտակցությունը պահպանում է դրանք հիշողության, սակայն ոչ սրտի մեջ:462533828_640

ԺՈԶԵ ՍԱՐԱՄԱԳՈ

16 Օգս

Երբ մենք ծնվում, մուտք ենք գործում այս աշխարհ, կարծես ցմահ պայմանագիր ենք կնքում: Բայց երբեմն պատահում է այնպես, որ ինչ-որ մի պահի ինքներս մեզ պիտի հարցնենք. «Իսկ ո՞վ է ստորագրել իմ փոխարեն»: Ու եթե արտահայտվենք առանց ձևականությունների, մարդիկ՝ նայելով իրենց կյանքի հայելուն, ամեն օր թքում են նրա երեսին, ինչը եղել են իրենք մի ժամանակ՝ այն մարդու թքով, որ դարձել են այժմ:
«Պայծառացում» վեպիցJose_Saramago_Master_of_letter_by_RuPhO_LYR4L