Պահոց | Սեպտեմբերի, 2018

ՀՈՒՍԱՀԱՏ ԱՊՈԼԼՈՆԸ

10 Սպտ

Այգու ծառերի մեջ կանգնած բրոնզագույն Ապոլլոնի ներտերն այլևս ոչ մեկին չեն խոցում: Զգացմունքները խուսափում են ցավագին շփումներից, նրանք նախընտրում են լինել հեշտ, փոփոխական ու անկայուն: Սիրել, բայց առանց պարտքի գիտակցումի, նվիրվել, բայց վերապահումով, խոստանալ, սակայն չերդվել: Եվ ծառերի կատարներից վեր ու սաղարթներից ներքև թեթև ու թեթևամիտ սիրո երամները վետվետում են խղճի հանգստությամբ, քանի դեռ ծանր է Ապոլլոնի կապարճը և ոչ մի նետ այնտեղից այլևս դուրս չի գալու:

Հովիկ Չարխչյան

40145408_1892248980810425_784869517741260800_o

ԽՐՃԻԹԻ ՊԱՏԻՆ

10 Սպտ

«Անցորդի գիշերային երգը» բանաստեղծությունը Գյոթեն գրել է անտառապահի խրճիթի պատին: Այդ խրճիթը գտնվում էր Կիկելխանյան լեռան ստորոտին, և Գյոթեն մատիտով պատին է հանձնել իր տողերը: Դա 1780-ի աշնանն էր: Կես դար անց, իսկ ավելի ճիշտ` 1831 թվականին բանաստեղծը նորից է այցելել այդ խրճիթը և ընթերցել է իր սեփական գրվածքը.
Թռչուները լռել են անտառում,
Սպասիր մի փոքր, շուտով
Կհանգստանաս դու ևս…

image

Չարխչյան. «Նիկոլը բարեկամս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»

10 Սպտ

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, որը Հայաստանում իրականացված փոփոխությունների ջատագովն է, Sputnik Արմենիայի եթերում խոսում է ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած թեկնածուների մասին։

Ինչպես ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի` Հովիկ Չարխչյանն էլ մեկ ձայնի իրավունք ունի և ընտրելու է լավագույններից մեկին։
«Ես ինքս լինելով Հայաստանում ընթացող փոփոխությունների ջատագով` մեծ ցանկություն ունեի տեսնել, որ իմ նախընտրած քաղաքական ուժը կներկայանա արժանի թեկնածուով։ Այսինքն, եթե մեր երկրում փոփոխություններ ենք կատարում, որպեսզի վատ երկիրը վերածենք լավ երկրի, մենք պետք է մտածենք նաև մայրաքաղաքի մասին։ Բայց այն թեկնածուները, որոնց այսօր ներկայացնում է այդ քաղաքական ուժը, բոլորովին իմ սրտով չէ»,- ասում է նա։
Չարխչյանի խոսքով` լինել հեղափոխության ջատագով, չի նշանակում ֆանատիզմով վերաբերվել այն ամենին, ինչ կատարվում է։ Հեղափոխական ուժերին ընդունելը չի նշանակում, որ հեղափոխական ուժերն անսխալական են։
«Ցավոք, անցած ամիսների ընթացքում մենք սխալների ականատես դարձանք, դրանք արձանագրեցինք սրտացավությամբ, և շատ տեղին է հնչեցնել հայտնի արտահայտությունը. «Պլատոնը բարեկամս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»։ Այս նույն իմաստով` Նիկոլը բարեկամս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Ու ես պիտի ասեմ, որ նրա ընտրությունն այնքան էլ հաջող չէ, եթե չասեմ` շատ մեծ սխալ է»,- ասում է նա։
Չարխչյանը նշում է, որ խոսքը Հայկ Մարությանի և «Քաղաքացիական պայմանագրի»` ավագանու ընտրություններին ներկայացրած մի քանի թեկնածուների մասին է, որոնք, նրա խոսքով, կարծես թե պետք է բոլորովին մասնակից չլինեին քաղաքի կառավարման գործընթացներին։

Read more: https://armeniasputnik.am/radio/20180829/14142654/armenia-hovik-charxchyan-nikol-pashinyan-hayk-marutyan.html

3333333

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

10 Սպտ

Այն ո՞վ է ասել, թե պետք չէ կրկին գնալ այնտեղ, որտեղ երջանիկ ես եղել: Ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է գնալը: Երջանկությունը ոչ միակն է, ոչ էլ վերջինը, և եթե նույնիսկ նրան տեղում չգտնես, կգտնես ուրիշ մի բան, նույնքան կարևոր ու ոչ պակաս ցանկալի՝ քեզ կգտնես սպասման դռների մոտ կանգնած կամ կգտնես քո փափագը՝ պատուհանիս դուրս նայելիս:
Իմ սենյակը հիմա ձայների կողոպտված, սնամեջ խեցու է նման: Դրանք` այդ ձայները եղել են, բայց արդեն չկան: Պատուհանից բացվող աշխարհի լույսը մի պատմություն գիտի ու ամենքին պատմում է դրա մասին: Միջավայրի դիմադրությունը բացակայում է, և նյութի անհանգիստ շարժումը դատարկ սենյակում ինձ արդեն հասցրել է ասել.
— Ամեն բան լավ է լինելու:

40080783_1895603983808258_7157993655154769920_o

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՖՈՆ ՇԵՄԲՈՒՐԳ

10 Սպտ

Ոչնչով ուրիշներից ետ չմնալու ձգտումը երջանկությունից ինքդ քեզ զրկելու միջացներից մեկն է: Եվ կարևոր չէ, թե մինչև որ մակարդակը այդ բավարարման ձգտումը կարող է զարգանալ: Երջանկությունը հնարավոր է միայն այն պայմանով, երբ մարդը կարողանում է գոհ լինել նրանով, ինչ ինքն ունի և չի նախանձում ունևոր մարդկանց:

2123743

Ալեքսանդրիայի գրադարանում

10 Սպտ

Անտիկ շրջանում մեծագույնը համարվող Ալեքսանդրիայի գրադարանի մասին բոլորը գիտեն: Ըստ որոշ աղբյուրների, այնտեղ պահվող գրքերի թիվը գերազանցել է կես միլիոնը: Կլավդիոս Գալենի վկայությամբ գրադարանը համալրելու հնարամիտ ձև էին գտել: Քաղաքի նավահանգիստ մտնող բոլոր նավերը պարտավոր էին հանձնել իրենց մոտ եղած գրքերը: Գրադարանի աշխատակիցները դրանք արտագրում էին, պատճենը վերադարձնում էին նավ, իսկ բնօրինակը պահում էին իրենց մոտ:

alex-library-2

ԹՈՄ ՌՈԲԻՆՍ

10 Սպտ

Զգալով մեր անկատարությունը, մենք մշտապես որոնում ենք մեկին, ով կլրացնի մեզ: Եվ երբ սիրային կապից ամիսներ կամ տարիներ անց վերստին զգում ենք, որ ինչ-որ բան պակասում է, դրա համար մեղադրում ենք մեր զուգընկերոջը և գլխովին նետվում են նոր, առավել խոստումնալից կապերի ետևից: Սա կարող է տևել որքան ցանկանաք և վերածվել սերիական բազմակնության, քանի դեռ մի օր մենք չենք գիտակցի, որ մեկ ուրիշը կարող է մեր կյանք բերել բազում քաղցր պահեր, սակայն միայն մենք ինքներս ենք պատասխանատու մեր ամբողջականության ու կատարելության համար: Ոչ ոք, մեզնից բացի, չի կարող իրագործել մեր ինքնաիրացումը և հաստատել հակառակը:

Tom-Robbins-e1353605364133

30 ՏԱՐՎԱ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ

10 Սպտ

Ասածս անհավատալի կթվա, բայց արդեն երեսուն տարի ես օգտագործում եմ միայն մեկ և անփոխարինելի մոխրաման: Այս փայտե անշուք փորվածքով, ժամանակի ընթացքում ճաքեր ու քերծվածքներ ստացած մոխրամանն ինձ «ժառանգություն» մնաց «Գարուն» ամսագրում աշխատած տարիներից: Մնաց ու այլևս երբեք չլքեց: Այդ ընթացքում ես տասնյակ ու տասնյակ գեղեցիկ, շքեղ, թանկարժեք մոխրամաններ եմ ստացել, բայց դրանք այդպես էլ չարժանացան այն սիրուն, որ բաժին հասավ իմ փայտաշեն ծերուկին: Մեր անդավաճան կապը բացատրություն չունի և գուցե թե հենց դրա մեջ է թաքնված գաղտնիքը, որովհետև բացատրելին միշտ էլ զրկվում է իր առեղծվածային հմայքից, իսկ մենք միասին ենք` ինքներս էլ չիմանալով, թե ինչու:
Չի կարող լինել այնպիսի թվաբանություն, որն ինձ կասի, թե քանի գլանակ ու քնթուկ եմ մարել մոխրամանիս մեջ, որքան մոխիր ու ծուխ է տեսել բազմաչարչար փայտը, ինչպես որ անհնար է հաշվել, թե ինչքան ապրումներ, հոգեվիճակ, տրամադրություններ են կուտակվել նրա շուրջբոլորը` իմ քմահաճ հարկադրանքով և իր լռակյաց հանդուրժողականությամբ:
Իրերի հանդեպ երբեք առանձնակի թուլությամբ չեմ առանձնացել, թեև մեծ մեղք չեմ համարում նման հակվածությունը: Բայց այս մոխրամանը 30 տարի ինձ հավատարմության դաս է տվել և վարձահատույց չլինելը նվազագույնը ստորություն է: Այնպես որ մենք դեռ կշարունակնք լինել միասին արևածագից մինչև մայրամուտ, կեսգիշերից մինչև միջօրե:

IMG_20180910_012040

Պատկեր

Ուզու՞մ եք իմանալ

10 Սպտ

41283161_1080141675484097_3409769219124887552_o

Մի սիրո պատմություն․ Եղիշե Չարենց

10 Սպտ

%d bloggers like this: