Պահոց | Մայիսի, 2017

ԱԿԱՆԱՏԵՍԻ ԹՌՈՒՑԻԿ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28 Մյս

Սարդարապատի կայարանը վերցնելու առթիվ

Սարդարապատի կայարանի գրավումը թշնամուց էական նշանակություն ունեցավ թե հայ խաղաղ ազգաբնակչության և թե զինվորների համար: Մինչ այդ բոլորն էլ բնազդորեն զգում էին րոպեի լրջությունը և հուսահատ տրամադրությամբ Աստված էին կանչում` փնտրելով մի ելք դուրս գալու այդ ճգնաժամային դրությունից: Ոչ միայն լքված, անառագաստ ու անղեկ գաղթում էր խաղաղ հայ ազգաբնակչությունը, այլ նաև զինվորն էլ իր գլուխը կորցրած հանգրվան էր փնտրում և ոչ մի տեղ չէր գտնում:
Դրությունը փոխվեց:
Զինվորներն այնպիսի վեհ ոգևորությամբ առաջ էին շարժվում դեպի ճակատ, որ ոչ մի համեմատություն չէր կարելի անել 2 օր առաջ եղած տրամադրության հետ: Բոլորն էլ ուրախ էին մեռնելու պատվով, որովհետև զգում էին հայ բովանդակ ազգի ֆիզիկական գոյության բնաջնջման անխուսափելիությունը: Չափազանց հետաքրքիր էր այդ րոպեում լինել զինվորների մեջ: Ամենավախկոտ ու փոգրոգի մարդու ոգին անգամ բարձրացնում և ամեն մեկին առյուծներ էր դարձնում, մի խոսքով լավ տպավորություն էին թողնում: Սակայն Սարդարապատը վերցրինք, հրաման տրվեց առաջ չգնալ ու հանգստանալ…
… Երբ մի փոքր թափառելուց հետո եկանք կայարան, տեսանք Երևանից եկել են կամավորներ, որոնց ներկայությունը մեզ չափազանց ուրախացրեց և ոգևորություններս բարձրացրեց: Ավելի ևս դիմադրությունը զինվորի մեջ բարձրացավ, երբ նվեր էին ուղարկել մեզ համար: Մենք զգացինք, որ թիկունքը հոգ է տանում մեր մասին և մինչև վերջն էլ կտանի: Լիահույս ենք, որ նորից Երևանից և այլ շրջաններից նոր կամավորներ կգան, թերևս մեր ոգևորությունը բարձրացնելու: Մերոնք անհամբեր սպասում եեն առաջ շարժվելու:

Գ. Գևորգյան
31 մայիսի, 1918 թվական
«Զանգ» թերթ2.Սարդարապատի-հուշահամալիրի-զանգաշտարակը

ԱՐՓԵՆԻԿԻ ԵՍԵՆԻՆԸ

26 Մյս

Եղիշե Չարենցի առաջին կնոջ` Արփենիկ Տեր-Աստվածատրյանի մասին հուշագիրները բազում ջերմ տողեր են թողել` նրան ներկայացնելով ոչ միայն իբրև անմնացորդ նվիրումով և հավատարիմ կին, այլ գեղեցիկ, կիրթ, լայն մտահորիզոնի տեր անձնավորություն: Շատերն են ընդգծել, որ Արփիկը նաև օժտված էր արվեստի ընկալման բարձր հատկանիշներով: Մի քանի աղբյուրներում հիշատակություններ կան այն մասին, որ նա հրաշալի գիտեր հայ և համաշխարհային գրականությունը ու նույնիսկ թարգմանել է Սերգեյ Եսենինի բանաստեղծություններից մի քանիսը:
Առ այսօր այդ թարգմանությունները մնում էին անհայտ: Այժմ, բարեբախտաբար, մենք հնարավորություն ունենք ծանոթանալու դրանցից մեկին: Խոսքը Եսենինի « Клён ты мой опавший…» ստեղծագործության մասին է: Արփենիկն այն թարգմանել է 1926 թ. սկզբին: Պետք է ենթադրել, որ Եսենինի ողբերգական մահից կարճ ժամանակ անց նրա բանաստեղծության թարգմանությունը յուրօրինակ հարգանքի տուրք է եղել ռուս գրողի հիշտակին ու տաղանդին:

© Հովիկ Չարխչյան

* * *
Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ,
Ի՞նչ ես կանգնել դու ճերմակ` մրրիկի դեմ կորացած,

Գուցե բան ես լսել դու կամ լսել ես դու մի ձայն,
Ոնց որ ելել ես ահա դու պտույտի գյուղից ցած:

Ու ոնց հարբած դռնապան` ելած ուղի հողմածեծ`
Խեղդվել ես ձյուներում ու փետացած մնացել:

Ախ, ես ինքս հենց հիմա ինչ-որ դարձել եմ տարտամ,
Ընկերական քեֆերից էլ չեմ գտնում տան ճամփան:

Նայես` ուռի հանդիպեց կամ թե սոճի մի բարակ,
Երգում էի ես նրան գարնան երգեր բքի տակ:

Ուզում էի ինքս ինձ հենց այդպիսի թխկի ծառ,
Միայն ոչ թե ձյունածածկ, այլ կանաչած ու պայծառ:

Եվ ամոթս կորցրած` խենթացնող երազում,
Ոնց որ կնոջն ուրիշի գրկում էի ցարասուն:

pizap.com14957057917641

 

ՏԱՐԱԿԱՐԾԻՔ. Ռեստորան` օպերայում. անհրաժեշտություն, թե՞ կամայականություն

24 Մյս

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` օպերային թատրոնի շենքում ռեստորան բացելու նախաձեռնությունը հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացրեց: Ու թեև ծրագիրը դեռևս վերջնական տեսքի բերված չէ, այն արդեն ենթարկվել է բուռն քննադատության: Քաղաքացիներից շատերը մտահոգություն ունեն, որ ռեստորանը կխախտի օպերային թատրոնի մշակութային միջավայրը, և, ի հեճուկս արտերկրի փորձն օրինակ բերողների` այն համոզման են, որ բացվելիք ռեստորանն ամենևին էլ նման չի լինի, օրինակ, Վիեննայի, Նյու Յորքի, Փարիզի, Սիդնեյի օպերային թատրոնների ռեստորաններին, այլ կլինի հերթական ուտել-խմելու վայրը, և դեռ հարց է` արդյոք թատրոնում կկատարվի անհրաժեշտ օդափոխությունն ու ձայնամեկուսացումը:

Քաղաքացիներից շատերը պնդում են` օպերայի հարակից տարածքներն արդեն իսկ հագեցած են տարբեր տեսակի սրճարաններով և ռեստորաններով. ի՞նչ կարիք կա կառուցել ևս մեկը: Ի պատասխան քննադատությունների` Արմեն Ամիրյանը հայտնեց, որ Օպերայի շենքում ռեստորան կառուցելու վերաբերյալ իր մտադրությունը որևէ կերպ չի կարող փոխվել: Ի վերջո, որքանո՞վ է նպատակահարմար այս ծրագրի իրականացումը:

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի և գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ:

Աննա Բաբաջանյան

ՄՏՔԵՐ

23 Մյս

Հարաբերություններ փչացնելու լավագույն ձևը դրանք պարզաբանելն է:
Ուինսթոն Չերչիլ

Սիրել, նշանակում է մարդուն տեսնել այնպիսին, ինչպիսին նրան հղացավ Աստված:
Ֆեոդոր Դոստաևսկի

Աշխարհում սահմանափակ քանակությամբ հոգիներ կան և անսահման քանակությամբ մարմիններ:
Մարինա Ցվետաևա

Մութ ժամանակներում լուսավոր մարդիկ ավելի տեսանելի են:
Ռեմարկ

«Ակն ընդ ական» սկզբունքը ողջ աշխարհը կույր կդարձնի:
Մահաթմա Գանդի

Գիտե՞ք ով է իսկական անհաջողակը: Իսկական անհաջողակը նա է, ով այնքան է վախենում պարտվելուց, որ չի համարձակվում նույնիսկ փորձել:
Բրյուս Ուիլս

Կյանքը հեծանիվ վարելու նման է. եթե ուզում ես պահպանել հավասարակշռությունը, պիտի շարժվես:
Ալբերտ Էյնշտեյն

Ժամանակը հրաշալի ուսուցիչ է, բայց, ցավոք, նա սպանում է իր աշակերտներին:
Էկտոր Բերլիոզ

Ու թեև մարդիկ հիմար և դաժան են, բայց տեսեք, թե ինչ հրաշալի օր է այսօր:
Կուրտ Վոնեգուտ

Գտնել կյանքի իմաստը` երջանկություն է: Գտնել կյանքում երջանկություն` իմաստ է:
Լյուբով Շապիրո

Դժոխքը մի վայր է, որտեղ դու անսահման ժամանակ ունես, բայց չունես ոչ մի մտահղացում, թե ինչպես վարվել այդ ժամանակի հետ:
Մարգարետ Թետչեր

Ձեզ բարիք եմ մաղթում. հեռու մնացեք Ռուբիկոնից:
Ջոն Ֆաուլզ

Նա, ով ուզում է հաղթել, պետք է մի փոքր դաժան լինի:
Սթեֆանի Հերբեր

Ամենամեծ սխալները թույլ են տալիս այն ժամանակ, երբ փորձում են ուղղել նախորդները:
Անդրեաս Գուրբեր

Կնոջ դեմքի երկու տեսակ կա` «Մոտեցիր ինձ» և «Հեռու մնա ինձնից»:
Դինա Ռուբինա

Զգացմունքները արդարացման կարիք չեն զգում:
Ուենդի Ուոքեր

Կիսահաս սերն ասում է. «Ես քեզ սիրում եմ, որովհետև դու ինձ պետք ես»: Հասուն սերն ասում է. «Դու ինձ պետք ես, որովհետև ես քեզ սիրում եմ»:
Էրիխ Ֆրոմմ

Հետաքրքիր է, բոլո՞ր տներում է ուրախության և կյանքի ամբողջականության այս զգացումը լինում հյուրերի գնալուց հետո:
Դաֆնա դյու Մորե

534706_1000

ՕԴՐԻ ՆԻՖԵՆԵԳԵՐ

18 Մյս

Ես պառկել եմ թիկունքիս վրա, նայում եմ վերև` երկնքին, որտեղից սկսել են թափվել կաթիլները: Հագուստս թաց է, և հանկարծ ես զգում եմ, որ Հենրին ինչ-որ տեղ մոտերքում է, նա գրկում է ինձ և թվում է, որ Հենրին անձրևն է, ես միայնակ եմ ու ցանկանում եմ նրան:

«Ժամանակի մեջ ճամփորդողի կինը» գրքիցfotosessiya_pod_dozhdem_3

ԺԱԿԼԻՆ ՔԵՆԵԴԻ

18 Մյս

Եթե դուք վիրավորված եք, ուրեմն պարզապես պատասխան քայլ չեք մտածել կամ անկարող եք ինչ-որ բան ձեռնարկել: Եթե այդ վիրավորանքի մասին պատմեք ուրիշներին, նրանք հազիվ թե ձեզ օգնեն, փոխարենը կհիշեն ձեր թուլությունը, իսկ թույլ մարդը խոցելի է:

img-sekrety-stilya-zhaklin-kennedi-905_650

Լեզվի պետական տեսչությունը չի կարող երկրին փող բերել, դրա համար լուծարում են. Հովիկ Չարխչյան

16 Մյս

Կառավարությունը մտադիր է մինչև տարեվերջ լուծարել Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչությունը: Նախարարության աշխատակազմում որպես առանձնացված ստորաբաժանում գործող Լեզվի պետական տեսչության հնարավոր լուծարումը մտահոգել է գրականագետ Հովիկ Չարխչյանին: Գրականագետը Լեզվի պետական տեսչությունը լուծարողներին նախ մեկ պատմական փաստ է հիշեցնում:
Սկսած Առաջին հանրապետության կազմավորումից և հաջորդած տարիներին Հայաստանի իշխանությունների ուշադրությունը մշտապես սևեռված է եղել հայոց լեզվի վրա: Իսկ այն մարդիկ, որոնք այսօր որոշել են Լեզի տեսչությունը լուծարել, նրանք կա՛մ պատմություն չգիտեն, կա՛մ տեղյակ չեն` ինչ նշանակություն ունի լեզվի արժեքը: «Կամ էլ այնքան ապազգային երևույթ են դարձել, որ իրենք լեզուն կարող են վերածել ինչ-որ մի սովորական շարքային ՊՈԱԿ-ի, ԾԻԳ-ի»,- NewsBook-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գրականագետը:
Փոխանակ Lեզվի պետական տեսչության լիազորություններն ընդլայնվի` նրան տրվի կոմիտեի կարգավիճակ, այն կառավարությանը կից կառույց դառանա, վերահսկողական մարմնից վերածվի լեզվաշինական կառույցի, մեկընդմիշտ վերացնում են: «Ի՞նչ կարող ես այդ տեսակ մարդկանց ասել, որոնք Լեզվի պետական տեսչություն են լուծարում, այստեղ մենք մտածողության իսպառ բացակայության երևույթի հետ գործ ունենք»,- հավելեց մտավորականը: Հովիկ Չարխչյանի կարծիքով` Լեզվի պետական տեսչությունը չի կարող երկրին փող բերել` դա ո՛չ ռեստորան է, ո՛չ օբյեկտ: Այն մի կառույց է, որին պետությունն ինքը պետք է կերակրի և փայփայի:
«Այսօր օտար լեզուների, մշակույթների, արժեհամակարգերի այնպիսի ինտերվենցիա է հանրապետությունում, որ դրանից պաշտպանվելու միակ տարբերակը սեփական լեզուդ պաշտպանելն ու հզորացնելն է: Այս ամբողջ իրողության մեջ, երբ կառավարությունը նման որոշում է կայացնեում, ես ընդամենը մի պատասխան ունեմ դրան` պետք է լեզվի նկատամամբ հարգանք ունեցողները համախմբվեն ու հակադարձեն բոլոր այն իշխանական մարմիններին, որոնք նման հանցավոր քայլի են դիմում»,- շեշտեց մտավորականը:
Գրականագետը նշեց, որ լեզվի տեսչությունը պետք է լուրջ գիտական կառույց դարձնել: «Այսօր մենք դրա փոխարեն ունենք մի խեղճ լեզվի տեսչություն, որտեղ մասնագետներին ուղարկում են խանութների ցուցակաները ստուգելու, հետո դժգոհ են մնում, թե այդ մարդիկ ինչո՞ւ են այդ բանն անում: Եթե դու մարդու գործունեության շրջանակն այնքան ես նեղացնում, որ դարձել է հարկայինի աշխատող, ի՞նչ եք այդ մարդուց պահանջում»,- ընդգծեց Հովիկ Չարխչյանը:

http://newsbook.amhch

ՄԵՂԱՎՈՐԸ

16 Մյս

Մարդ էր մահացել: Ոստիկանությունից երկու հոգի եկան:
— Ինչպե՞ս է եղել դեպքը,- հարցնում են:
— Դեպքը, հարգելիներս,- ասում եմ նրանց,- եղել է այսպես. մարդն ապրում էր, իսկ հետո մեռավ: Այդպես պատահում է:
Բայց նրանք դժգոհ են:
— Մեզ մանրամասներ են պետք, ինչի՞ց է մահացել:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ ցանկացած մահ իր խորքում հանցավորության տարրեր ունի, բայց ոստիկաններին չեմ ուզում ծանրաբեռնել այդ կարգի դատողություններով և անմիջապես անցնում եմ մահվան պատճառներին ու մեղավորներին:
— Մեղավորները շատ են,- ասում եմ նրանց:- Նախ տարիքն էր մեղավոր, հետո առողջությունը, հետո ապրումները, կենցաղային պայմանները, սննդի որակը, երկրի վիճակը, աղտոտված մթնոլորտը, մարդկային հարաբերությունները, ցածր աշխատավարձը, բարձր հարկերը, կեղծված ընտրությունները, չորային կլիման, անկանոն ջրամատակարարումը…
Ոստիկանի համբերությունը հատում է.
— Դու արդեն ուրիշ բաներ ես խոսում: Մեզ ասա` ի՞նչ գրենք:
— Ասեմ: Գրեք, որ մեղավորը կյանք էր: Մահվան համար միշտ էլ մեղավորը կյանքն է:

Հովիկ Չարխչյան150604143653_die_dead_man_hand_624x351_getty

ՋՈՆ ՎԵՐԲՈՆ

12 Մյս

Մարդիկ ծայրեծայր լի են ներքին կոնֆլիկտներով: Դրանցից ձևավորվում են մեր հարաբերությունները, աճում են մեր ապրումները, և հենց դրանք էլ փչացնում են մեր կյանքը… Մեր գիտակցությունը կազմված է հակասություններից ու բախումներից: Մենք կեղծում ենք, որ մեզ հավատան: Թաքցնում ենք մեր իսկական էությունը, որ վաստակենք ինչ-որ մեկի մտերմությունը: Մենք երջանկությանը հետապնդում ենք այնպես, որ այն փախչում է մեզնից: Իսկ երբ մենք իրավացի չենք, պատրատ ենք սարեր շուռ տալ, որ ապացուցենք, թե ճշմարիտ ենք:

Три-редпосылки-работы-с-внутренними-конфликтами

ՋԵԿ ԼՈՆԴՈՆ

12 Մյս

Կյանքը` ահա թե ինչն է իրական ու առեղծված: Կյանքն անսահման ընդարձակ է, քան պարզապես նյութի տարբեր քիմիական միացություններն են, որոնք այս կամ այն ձևն են ընդունում: Կյանքը անընդհատ մի բան է: Կյանքը չմարող կրակե թել է, որ միացնում է նյութի մի ձևը մյուսին: Ես դա գիտեմ: Ես ինքս կյանքն եմ:

2

ՀԵՆՐԻԿ ԻԲՍԵՆ

12 Մյս

Մեծամասնությունը երբեք իրավացի չի լինում: Երբեք,- ասում եմ ես: Սա բոլորի կողմից ընդունված այն կեղծ պայմանականություններից մեկն է, որի դեմ պիտի ընդվզի յուրաքանչյուր ազատ ու մտածող մարդ: Երկրում մեծամասնությունն ի՞նչ տիպի մարդկանցից է ձևավորվում` խելացիներից, թե՞ հիմարներից: Ես կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ հիմար մարդիկ կազմում են սարսափելի, ճնշող մեծամասնություն ամբողջ մոլորակում: Բայց մի՞թե դա ճիշտ է, գրողը տանի, որ հիմարները կառավարեն խելոքներին: Երբեք:

«Ժողովրդի թշնամին» գրքիցhenrik_ibsen

 

ՄԱՐԴՈՒ ԱՊԱԳԱՆ

8 Մյս

Ապագան գայթակղիչ է:
Բոլորի համար էլ հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսին կլինի ապագայի աշխարհը, ապագայի երկիրը, ապագայի քաղաքը. նոր տեխնոլոգիաներ, գիտական նվաճումներ, ֆանտաստիկ ձեռքբերումներ, բազմապատկված հզորություններ…
Իսկ ես երևի ժամանակից ետ եմ մնացել: Ինձ միայն մտահոգում է, թե ինչպիսին կլինի ապագայի մարդը: Ու դեռ միամտաբար շարունակում եմ կարծել, որ մարդն է պտտում ժամանակի անիվը:

Հ. Չարխչյանguy-looking-out-on-clouds-from-top-of-mountain

ՔԱՄԻՆ

8 Մյս

Մի մատ երեխա է: Ուզում է կարուսել նստել: Աչքերը կրակի պես պեծպեծում են: Հարցնում եմ.
— Կարուսելի ի՞նչն ես սիրում:
Ասում է.
— Կարուսելի քամին…

Հ. Չարխչյանattractions-620349_960_720

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

8 Մյս

ՀՊԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ

Երբ վերջալույսն է մխրճվում ամպերի մեջ` սանրի նման,
Ու հոտոտող բարակ քամին շնիկի պես կանգ է առնում
Ամեն թփի, ծառի, գուղձի և ամեն մի մարդու առաջ.
Ու երբ ցուրտը երիտասարդ ցույց է տալիս իր ուժն արդեն`
Ստիպելով շապիկ կոճկել ու մրմնջալ խոսքեր դժգոհ.
Ու երբ մթան թավշի վրա օրվա հաչոցն է խլանում,
Իսկ հատ ու կենտ լույսերն ասես դառնում են հին զարդանկար,-
Միամի՜տ եմ դառնում նորից,
Հավատում եմ արդարությա՛ն,
Ու թվում է, թե ես պիտի իմ… բնական մահով մեռնեմ…

s-l1600

ԷԴԳԱՐ ԱԼԱՆ ՊՈ

8 Մյս

Ով ճաշակել է հավատարիմ ու խելացի շան նկատմամբ կապվածությունը, նրան անհրաժեշտություն չկա բացատրելու, թե ինչ ջերմ երախտագիտությամբ է շունը հատուցում դրա դիմաց: Անշահախնդիր ու ինքնազոհ սիրո մեջ կենդանիներն ունեն մի այնպիսի բան, որ գրավում է յուրաքանչյուրի սիրտը, ում վիճակվել է առնչվել ուխտադրուժ բարեկամության և խաբուսիկ նվիրվածության հետ, որ հատուկ է Մարդուն:

7066084

ՄՏՔԵՐ

1 Մյս

Եղեք ինքներդ ձեզ հետ: Մնացած բոլոր տեղերն արդեն զբաղված են:
Օսկար Ուալդ

Երբեմն մեր կրակը մարում է, բայց ուրիշ մեկը կրկին բորբոքում է այն: Մեզնից յուրաքանչյուրը մեծագույն պարտք ունի նրա հանդեպ, ով թույլ չտվեց, որ այդ կրակը հանգչի:
Ալբերտ Շվայցեր

Կյանքն ապրելու երկու միջոց կա: Մեկն այն է, երբ կարծում ես, թե աշխարհում ոչ մի հրաշալի բան չկա: Մյուսն այն է, որ կարծում ես, թե աշխարհում ամեն ինչ հրաշք է:
Ալբերտ Էյնշտեյն

Սարսափելի է սիրել այն, ինչը չես վերահսկում:
Հոլլի Բլեք

Չեմ սիրում, երբ ստում են, բայց ճշմարտությունից ևս հոգնել եմ:
Անտոն Սեյա

Ծերությունը մարմնի հետ անում է նույնը, ինչ որ բթությունը` հոգու հետ:
Կարլոս Ռուիս Սաֆոն

Տաղանդը մեկ տոկոս ներշնչանք է և 99 տոկոս քրտինք:
Թոմաս Էդիսոն

Պատերազմի մասին իրապես կարող են դատել կարող են միայն մեռածները: Միայն նրանք ամեն բան մինչև վերջ իմացան:
Ռեմարկ

Հարուստների դրախտը կառուցվում է աղքատների դժոխքից:
Վիկտոր Հյուգո

Մեր սխալներից դասեր ենք քաղում: Ահա թե ինչու ենք հաջողություններից բթանում:
Ֆրեդերիկ Բեգբեդեր

Բանականությունը պիտի չմիջամտի սիրո հարցերին: Սիրելի կինը կարող է դատել ճիշտ կամ սխալ, տարբերություն չկա: Սերը վեր է բանականությունից:
Ջեկ Լոնդոն

Մի մոռացեք, որ ճշմարտությունը կարող է շահարվկել ենթատեքստի օգնությամբ:
Լի Սթրիթ

Միայն նրա աչքերն են գեղեցիկ, ով ձեզ նայում է քնքշությամբ:
Կոկո Շանել

Միշտ լինել առաջինը, միշտ քայլել`արգելքները հաշվի չառնելով, ոչ մի հարցում չկասկածել. դե մի՞թե հենց այս մեծ որակների օգնությամբ չէ, որ բթությունը կառավարում է աշխարհը:
Ուիլյամ Թեքերեյ

Ապրիր` ինչպես կուզես, միայն ոչ իզուր:
Դինա Օտտոմ

Նրանք վազում են և կարծես թե պիտի վազեն մի ողջ հավերժություն` փորձելով առաջ անցնել իրենք իրենցից: Եվ քամին խոտերն է քրքրում` սրբելով բոլոր հետքերը…
Ռեյ Բրեդբերի

Մեծ ձկնորսը խաղում էր իր Իր ձկան հետ, և ես չէի նկատում, որ արդեն կուլ եմ տվել խայծը:
Կլայվ Լյուիս

Սարսափելի փոփոխություններ տեղի ունեցան նրա հետ այն պատճառով, որ նա դադարեց հավատալ ինքն իրեն և սկսեց հավատալ ուրիշներին:
Լև Տոլստոյ

Արցունքների միջից մարդն ավելի հեռուն է տեսնում:
Բրյուս Լի

Երկու հիմար ավելի հեշտ լեզու կգտնեն, քան հիմարն ու խելոքը:
Ռուբեն Գալեգո

f25352552e5626f5c0c8e072873eb44d

%d bloggers like this: