Պահոց | Մարտի, 2014

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՅՈՒՄԱ (որդի)

31 Մրտ

Ես համոզված եմ մի բանում, որ կնոջ համար, որին մանկուց չեն ընտելացրել լավին, աստված երկու ուղի է բացում դրան հասնելու համար: Մեկը տառապանքի ուղին է, մյուսը` սիրո: Երկուսն էլ դժվարին են. նա, ով ոտք է դնում այդ ուղիներից մեկին, արյունոտելու աստիճան մաքում են նրա ոտքերը, ծվատում ձեռքերը, բայց փոխարենը նա ճամփեզրի փշերի վրա է թողնում իր արատի զարդերը և մոտենում նպատակին այնպիսի մերկությամբ, որպեսի վիճակում անհարմար չէ ներկայանալ աստծո առաջ:

«Քամելազարդ տիկինը» գրքից12149963391

ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ

31 Մրտ

Առանձին անհատի համար որոշիչ նշանակություն չունի նրա ինտելեկտուալ զարգացման աստիճանը: Կամքի ուժը և վճռականությունը` ահա կարևորագույն որակները, որ պահանջվում են նրանից: Մարդը, որը տիրապետում է մյուսներին ղեկավարելու բնատուր ունակությանը, ավելի մեծ արժեք է ներկայացնում, քան հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր հակված են հնազանդորեն ենթարկվել ուրիշի կամքին: Միայն բիրտ ուժն է ապահովում ռասսայի գոյությունը: Այստեղից էլ` ռազմական կազմակերպության անհրաժեշտությունը:??????????

ԱԼԻՍԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

30 Մրտ

Եվ Աստված 
Առանց հողաթափերի 
Իմ ննջարանը մտավ գիշերով,
Ոտնահետքերը
Թողնելով իբրև
Քանդակված պատգամ:

Իր պատուճանը
Նա կախեց պատից
Եվ իմացություն
Հեղեց ինձ վրա:

Մենք մի հայացքով 
Բարեկամացանք:
Նա ճանաչում էր 
Արդեն իմ հոգին:

Եվ նա լսել էր
Ռախիտով հիվանդ
Պատմությունները
Մի կույր ամբոխի,
Որը կարծում էր,
Թե իբր Աստված
Կոշիկ է հագնում:

Բայց Աստված արդեն
Ճանաչում էր ինձ:
Եվ իմ ուսերի
Կնիքը, որ խոլ
Մրրիկներն էին
Սեղմելով թողել,
Ծանոթ էր նրան:

Եվ նա ցանկացավ
Ինձ արդարություն անել
Գաղտնորեն:
Եվ ննջարանս
Մտավ գիշերով,
Պարզորեն,
Առանց հողաթափերի:

Բոբիկ էր Աստված:
Ես ննջարանս կարգի բերեցի:

Թարգմ. Վահագն Դավթյան970472_637885502897994_1968874783_n

ՌՈՅ ՅԱԿՈԲՍՈՆ

30 Մրտ

Մարդու կյանքում միշտ վրա է հասնում այն պահը, երբ նա անում է ամեն բան` հնարավորն ու անհնարը` պահպանելու և փրկելու լավագույնը, ամենակարևորն այս կյանքում: Իսկ դրանից հետո նա այլևս չի կարողանում ապրել:
Աշխարհում ամեն բան կրկնվում է, բայց մարդը դա հասկանում է ավելի ուշ: Նա դժվար կացությունից մեկ անգամ է ելք փնտրում, երկրորդ անգամ է փնտրում և չի ցանկանում նկատել, որ կրկին հայտնվել է այն նույն իրավիճակում, որից ինչ-որ ժամանակ արդեն դուրս էր պրծել…20130823-202437-359156

ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ

29 Մրտ

Ամեն մարդ իր խաչն ունի կրելու այս աշխարհում: Իմ խաչը ես տանում եմ արիաբար և կուզեի, որ դու ևս քոնը կրել կարողանաս: Բոլոր կյանքերը նույն արժեքն ունին հավերժության տեսակետով: Բայց վերջապես մարդկային է կամենալ, որ փուշ չլինենք կյաքնում… կամ տատասկ: Մի տարածություն է, որ պիտի լցվի` ծնունդից մինչև մահ. բայց ներելի է ցանկանալ, որ այդ տարածությունն անցնենք առանց չարիք բերելու մեր կողքից անցնողներին: Պետք է սովորել տառապանքի քաղցրության: Ոչ մի կերպ տառապանքն ավելի անարժեք է, քան հաճույքը. երկուսն էլ ստեղծագործ կարողություններ են և կարող են խորին վայելք տալ մարդուն: Անկասկած, մենք մարդ ենք, և կպատահի, որ խաչի ճամփին նախանձով նայենք վայելքի անձնատուր մարդուն կամ վայելքի սեղանի վրա նախանձենք անապաստան դերվիշին, որ ազատ է շատ մտահոգիչ հույզերից, բայց կարևորն այն գործն է, որ տրվում է մեզ ճակատագրով…

1927 թ, դեկտեմբերի 30
ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻ նամակը կնոջը` Հրարփիին09d586d4bbd4bfd588d4bcd4b1d582d4b2d4b1d4bcd585d4b1d586

ՆԱԽ ԿԱՊՏՈՒԿՆԵՐ, ՀԵՏՈ ՍԵՐ

28 Մրտ

Անրի դե Տուլուզ-Լոտրեկի «Վարդագույն ժապավենով կինը» կտավը: Ո՞վ է այդ կինը: Առաջին անգամ, երբ ցուցադրվեց նկարը, բնորդուհու անունը նշված չէր: Շատերը կարծում էին, թե նա հասարակաց տների սովորական պոռնկուհիներից էր: Բայց հետագայում հայտնի դարձավ, որ դա Ժաննա Վենցն է` Ռեյմսի հարուստ վաճառականներից մեկի դուստրը:
… Արվեստանոցում Ժաննային նկարելիս զայրացած մի պահի նկարիչը ներկոտ վրձինը շպրտում է ուղիղ Ժաննայի վրա և վնասում է նրա ձախ աչքը: Կապտուկների, քերծվածքների պատճառով Լոտրեկը նրան ստիպված նկարում է կիսադեմով: Եթե ուշադիր նայեք` կնկատեք, որ Ժաննայի հայացքում զսպված զայրույթ կա:
Նկարն ավարտելուց հետո Ժաննան այլևս չի այցելում նրան: Մի քանի օր անց` հանդիպելով Ժաննային, նկարիչը ներողություն է խնդրում և խոստովանում է իր սերը: Ժաննան սկսում է հաճախակի այցելել արվեստանոց, իսկ դրանից ամենաշատը տուժում էին հասարակաց տները: Հետագայում Լոտրեկը խոստովանել է, որ իր մշտական հանդիպումները Ժաննայի հետ կատաղեցրել են պոռնկուհիներին, և մի քանի օր շարունակ նկարիչը նրանց ձեռքից չի կարողացել դուրս պրծնել…

Ա. Պեռյուշոյի «Տուլուզ-Լոտրեկի կյանքը» գրքից81719000_81359906_large_004

ՆՐԱՆՔ ՄԱՀԱՑԱՆ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՕՐԸ

28 Մրտ

1963 թվականի հոկտեմբերի 11-ին, ուրբաթ օրը, փարիզյան «Ֆրանս-սուար» թերթի առաջին էջը լույս տեսավ երկու սգո շրջանակներով: Ֆրանսիան հրաժեշտ էր տալիս կենդանի երկու առասպելներին. «Էդիտ Պիաֆը և Ժան Կոկտոն մահացան նույն օրը, 5 ժամվա ընդմիջումով…»:

… Ժան Կոկտոն նախաճաշում էր իր հոգեզավակ Էդուարդ Դերմիի հետ փարիզյան իր բնակարանում: Երբ «Պարի-մատչ» ամսագրից ծանոթ լրագրողը հեռախոսով տեղեկացրեց Պիաֆի վախճանի մասին, Կոկտոն չզարմացավ: Նա գիտեր, որ Պիաֆը ապրում է վերջին օրերը: Նա լրագրողին ասաց. «Այցելեք ինձ այսօր, ես մի քանի տող կգրեմ ձեր ամսագրի համար»: «Մի քիչ մտածելով, նա լսափողը կախեց,- պատմում է Էդուարդը,- և ասաց, որ բարձրանում է վերև, որպեսզի իրեն կարգի բերի, և հանկարծ բոլորովին անսպասելի ընկավ մեծ բազկաթոռի մեջ` սիրտը բռնելով: Նա խնդրեց բժիշկ կանչել: Ես Ժանին տեղափոխեցի մահճակալին, և նա ինձ շշնջաց. «Խնդրեք, որ ինձ մորֆի սրսկեն…»: Ես հասկացա, որ Ժանը մեռնում է: Նա մեզանից վեր էր նայում, և ես հասկացա, որ նա այլևս այստեղ չէ: Նա գնաց, ինչպես ջուրը մատների արանքով»:

Ըստ Հենրիկ Լիլոյանի101620181_large_ZHANYEdit2

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ՀՐԱՇԱԼԻ «ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

27 Մրտ

Բոլոր նրանք, ովքեր Էջմիածին այցելելիս եղել են Նոր վեհարանում և բախտ են ունեցել ծանոթանալու երկրորդ հարկում ցուցադրվող արվեստի և պատմության բարձրարժեք ցուցանմուշներին, երբեք չեն կարող մոռանալ այն, ինչ տեսել են այդ սրահներում: Բայց կա մի բան, որի տպավորությունը դժվար է նկարագրել բառերով: Ձեր առաջ բացվում են պատի մեջ տեղադրված չհրկիզվող պահարանի դռնակները, իսկ նրանց  ետևում ոսկեձուլ ու ադամանդակուռ սալիկներն են, որոնց վրա պատկերված են հայոց այբուբենը և սրբազան խաչը: Մինչ դուք կլնված դիտում եք այդ ձեռակերտ հրաշքը, ուղեկցող հոգևորականը տեղեկացնում է, որ «Հայոց Այբուբեն» և «Ոսկե Խաչ» աշխատանքները պարտաստվել են Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի նախաձեռնությամբ ու պատվերով: Սակայն այս ժլատ խոսքերի ետևում զարմանալի մի պատմություն է թաքնված, որը ցանկանում ենք շարադրել ստորև:

Դա 1976 թվականին էր: Սովորական օր էր Մայր Աթոռում: Ինչպես միշտ, վանքի տարածքը լի էր ուխտավորներով ու զբոսաշրջիկներով: Նրանցից շատերն էին ցանկանում տեսնել վեհափառին ու համբուրել նրա աջը: Այդ մարդկանց թվում էր նաև ոչնչով աչքի չընկնող մի կին:112700_original

Բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը ժամանակին առիթ է ունեցել անձամբ կաթողիկոսից լսել հիշարժան օրվա պատմությունը: «Մի անգամ,- ասել էր Վազգեն Առաջինը,- վեհարան եկավ տարեց մի կին: Պատմեց, որ գաղթի տարիներին թողեր էր հայրենի տունը և ոտքով, բազում զրկանքներ կրելով հասել էր Արաքսի մյուս ափը: 50-60 տարի պահել էր իր միակ հարստությունը` գերդաստանից ժառանգություն մնացած  ոսկիները, և այժմ` կյանքի մայրամուտին ցանկանում էր դրանք հանձնել եկեղեցուն: Հետո կինը զգեստի տակից հանեց թաշկինակի մեջ փաթաթած թանկարժեք իրերը` ոսկեդրամներ, մատանիներ, շղթաներ, գրպանի ժամացույց և այդ ամենը լցրեց սեղանին: Ես շատ հուզվեցի նրա արաքից: Շնորհակալությամբ ընդունեցի նվիրատվությունը, բայց չգիտեի, թե ինչպես պիտի տնօրինեմ դրանք: Տեղյակ էի, որ վանքի գանձատանը ևս կային համանման իրեր: Ու հենց այդ ժամանակ միտք հղացա հավաքել նվիրաբերված բոլոր ոսկեղենը և դրանցից ձուլել հայկական տառերը: Խորհրդանշական է, այնպես չէ՞»:

Անշուշտ, գաղափարը ոչ միայն խորհրդանշական էր, այլև բացառիկ: Կաթողիկոսի մտահղացման մասին լուրը կայծակի արագությամբ տարածվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Մարդիկ Էջմիածին էին բերում իրենց զարդերն ու նվիրաբերում այդ նպատակի համար: Հատկապես ակտիվ էին սփյուռքահայերը: Այդպես հավաքվեց շուրջ 23 կիլոգրամ ոսկի:

Սակայն, ինչպես հայտնի է, ոչ մի լավ բան հեշտությամբ չի տրվում: Այս պարագայում` հատկապես: Ցանկության իրագործումն իր հետ բազմաթիվ ենթադրելի ու չենթադրված դժվարություններ էր բերելու: Նախկինում երբևէ նման կարգի աշխատանք չէր արվել և դեռ հայտնի չէր, թե ինչպիսի տեսք կունենար այն: Իսկ դա իր հերթին ծնում էր մտահոգություններից առաջինը` ու՞մ վստահել այբուբենը պատրաստելու գործը:79046159_large_LOM_7096

Այս հարցում, ինչպես ժամանակն ու արդյունքները պիտի ցույց տային, կաթողիկոսն անթերի ընտրություն կատարեց: Հայտնի ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը, ով անուրանալի վաստակ ունի հայկական ճարտարապետական հուշարձանների վերականգման ու պահպանման գործում, մեծ անակնկալ ապրեց, երբ մի օր նրան հրավիրեցին վեհարան, և Վազգեն Առաջինը նրան առաջարկեց ձեռնարկել «Հայոց այբուբենի» պատրաստում: «Վեհափառ տեր, ախր ես ոսկերիչ չեմ, ես քարի մարդ եմ»,- տարակուսած պատճառաբանեց ճարտարապետը: Սակայն կաթողիկոսը հրաշալի գիտեր, թե ում և ինչ էր հանձնարարում: Ճարտարապետը պիտի ներկայացներ տառերի ոճային էսքիզները` հավատարիմ մնալով հայ զարդագրության դարավոր ավանդույթներին ու միջնադարյան ծաղկողների կողմից կիրառված գեղարվեստական լուծումներին: Իսկ Արզումանյանին ընկերակցելու և նրա պատկերներին կյանք էր տալու  հայտնի ոսկերիչ ԺիրայրՉուլոյանը, ով գեղարվեստական կոմբինատի գլխավոր նկարիչն էր:

Պատմում են, որ նրանք աշխատում էին կիրակի օրերին, հենց վեհարանում: Այբուբենի յուրաքանչյուր տառի էսքիզը պիտի հաստատվեր կաթողիկոսի կողմից: Տառերն ունեին 15 սանտիմետր երկարություն և տեղադրված էին 80 x 130 չափերով օնիքսե տախտակի վրա: Վեհափառի գիտական քարտուղար ու թարգմանիչ Պարգև Շահբազյանն իր հուշերում պատմում է. «Երբ տառերի էսքիզները պատրաստ էին, վեհափառը կանչել է ոսկերչին, տվել ձուլածո ոսկին և ասել` նույնությամբ պատրաստեք»:

Այբուբենի ստեղծման աշխատանքներն այնպիսի հաջող ընթացք ստացան, որ դրանից ոգևորված կաթողիկոսն այս անգամ ձեռնամուխ եղավ հաջորդ գաղափարին` ոսկուց և ադամաններից պատրաստել սրբազան խաչը: Շուտով նաև հայտնի դարձավ, որ Մարսելում բնակվող մի ֆրանսահայ մեծահարուստի ընտանիք պատրաստվում է իր վրա վերցնել ողջ ծախսը` այսինքն տրամադրել անհրաժեշտ քանակությամբ ոսկին: Նման խոշոր նվիրատվությունը կարող էր էապես հեշտացնել գաղափարի իրագործումը: Սակայն ստցվեց ճիշտ հակառակը:

Խորհրդային երկրում, որտեղ քարոզվում էր աթեիզմը, կաթողիկոսի նախաձեռնությունը չէր կարող հիացմունք առաջացնել: Մյուս կողմից իշխանություններն անընդունելի և նույնիսկ վիրավորական պիտի համարեին այն փաստը, որ ԽՍՀՄ-ում ինչ-որ բան իրագործելու եկեղեցին պատրաստվում է օգտվել կապիտալիստների նվիրատվություններից: Իսկ այսպիսի հակադարձությունը կարող էր լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն ծրագրի իրագործման, այլև ընդհանրապես պետություն-եկեղեցի հարաբերությունների վրա: Անհրաժեշտ էր գտնել այնպիսի մի լուծում, որը թույլ կտար ոչ միայն գործը հասցնել իր ավարտին, այլև խուսափել ամեն կարգի անախորժություններից:BaghdasarArzoumanian

Եվ հնարամիտ ելքը գտնվեց: Կողմերը փոխադարձ համաձայնության եկան, ինչից հետո Ֆրանսիյում ոսկու ձուլակտորը բաժանվեց բազմաթիվ փոքր կտորների, դրանցից զանազան զարդեր պատրաստվեցին և բաժանվեցին այն բոլոր զբոսաշրջիկներին, ովքեր պատրաստվում էին Հայաստան մեկնել: Մարդիկ գալիս էին իրենց հայրենիքը, այցելում էին Մայր Աթոռ և այնտեղ էին թողնում նախապես ստացած թևոնոցները, մատանիներն ու շղթաները: Ըստ տեղեկությունների, ֆրանսահայ վանեցինեի նվիրաբերած ոսկին Էջմիածին տեղափոխվեց ավելի քան 70 զբոսաշրջիկների օգնությամբ: Խաչի պատրաստման համար անհրաժեշտ եղավ մոտ 20 կիլոգրամ ոսկի և շուրջ 200 թանկարժեք քար: Դա 1979 թվականին էր:

Աշխատանքներն արդեն մոտենում էին իրենց ավարտին, երբ Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարին զեկուցեցին Էջմիածնում նկատվող տարօրինակ ակտիվության մասին: Չեկիստներն արձանագրել էին ոչ միայն օտարերկրյա զբոսաշրջիկների տարօրինակ ու «առատաձեռն» վարքը, այլև տեղյակ էին ոսկերիչների հետ հոգևորականների բազմաթիվ հանդիպումների մասին: Իսկ Արզումանյանի ու Չուլոյանի պարբերական այցերը Մայր Աթոռ նոր երանգ էին հաղորդում կասկածներին: Ձեռքի տակ եղած տեղեկությունները հենց սկզբից նրանց հիմք տվեցին ենթադրելու, որ ինչ-որ բան «մաքուր» չէ և եկեղեցականները զբաղվում են թանկարժեք մետաղների ու քարերի մաքսանենգությամբ: Ահազանգը ստուգելու համար Էջմիածին մեկնեցին ՊԱԿ-ի մի քանի աշխատակիցներ: Այն, ինչ նրանք պարզեցին տեղում, գերազանցեց բոլոր սպասելիքները:

Գաղտնիքը բացահայտված էր: Եկեղեցու և հատկապես Վազգեն վեհափառի գլխին ամպեր էին կուտակում: Սակայն ո՞րն էր լինելու իրավապահների և իշխանությունների հաջորդ քայլը: Նրանցից ո՞վ կհամարձակվեր որևէ մեղադրանք ներկայացնել Ամենայն Հայոց կաթողիկոսին: Ու մինչ վերևներում մտմտում էին ձեռնարկվելիք քայլերի մասին, հենց Մայր Աթոռում գտնվեց փակուղուց դուրս գալու ամենահնարամիտ տարբերակը: Վազգեն Առաջինն ասաց, որ որոշում է կայացվել ոսկուց պատրաստել նաև Հայկական ԽՍՀ պետական զինանշանը: Առաջարկը իշխանությունների սրտով էր: Բոլորը թեթևացած շունչ քաշեցին: 1982-ին եռյակը լրացրեց «Հայաստանի գերբեը»: «Թող սրանք լինեն իմ նվերը հայ ժողովրդին»,- հետագայում պիտի ասեր Վազգեն վեհափառը:

Եկար ժամանակ այդ չհրկիզվող պահարանի բանալիները գտնվում էին միայն կաթողիկոսի մոտ: Պատվավոր հյուրերի առաջ նա անձամբ էր բացում գանձարանի դռնակը և հպարտությամբ ցուցադրում արվեստի երեք կատարյալ ստեղծագործությունները: Հասարակ մահկանացուների առաջ այդ դռները մնում էին փակ ոչ թե կաթողիկոսի, այլ իշխանությունների պահանջով: Միայն 1991 թվականից հետո մարդիկ կարողացան տեսնել ու գնահատել եկեղեցու ամենաթանկ գաղտնիներից մեկը:

«Ի՞նչ արժեն այդ երեք սալիկները»,- պիտի հարցնեն ոմանք: Մի քանի տասնյակ կիլոգրամ ոսկի, ադամանդակուռ, բազմաթիվ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, գերազանց գեղարվեստական աշխատանք: Գլուխգործոց:

Հետաքրքրասերներին հիասթափություն է սպասվում: Ոչ ոք չի փորձել հաշվել այդ գանձերի արժեքը: Քանի որ դրանք անգին են: Քանի որ դրանք մեր ժողովրդի մշակութային ու հոգևոր գանձարանի անբաժանելի մասն են, իսկ այդ հարստությունը գնապիտակ ունենալ չի կարող:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆLOM_7087

 

ՍԹԻՎ ԷՐԻԿՍՈՆ

27 Մրտ

Մնաս բարով: Քեզ մոռանալը մի բան է, մոռանալը, որ քեզ սիրել եմ` մեկ այլ բան: Այժմ ես հրաժեշտ եմ տալիս մեր անցյալին, որից երբեք չեմ կարող մինչև վերջ բաժանվել, և որքան հնարավոր է կասկածելի ներկային, որը կարող էր ավելի շուտ նրան հետևել: Ես նրան կպահպնեմ անցյալի մյուս բոլոր կասկածելի տարբերակների հետ: Ես դրանց մի ամբողջ հավաքածու ունեմ, որոնք շարված են գրադարակներում` արծաթե գնդերից ազատ տեղերում: Ես բարձրացնում եմ դրանք, թափահարում եմ, իսկ նրանք ոչ մի ձայն չեն արձակում, և ես ժպտում եմ: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ մեկը փորձում է ինձ վրա սաղացնել գունդ, որի մեջ ասես զմռսված, քարացած, մեռած բզեզ, դղրդում են կեղծ խոստումները: Ես պարզապես բացում եմ պատուհանը և այդպիսի գունդը թափով նետում եմ դեպի Հոլիվուդ-Հիլլ, որտեղ արդեն գոյացած պիտի լինի չիրականացած ապագաների մի ամբողջ կույտ: Դրանք աղաղակում են մեկ այս, մեկ այն կեղծ խոստումը: Ես դարձյալ ներկայի մեջ եմ, միակ իրական, անընդհատ մահվան կենդանի պահի մեջ… Մեռած անցյալ, մեռած ապագա, մեռած հիշողություններ, մեռած հույսեր: Բայց իմ խոսքերում հեգնանք չկա: Ես կուզեի մտածել, որ այնքան չեմ ընկել, որ միախառնեմ մեռած ատելությունը մեռած հեգնանքի հետ…

«Ամնեզիասկոպ» գրքիցsteve-erickson-primer

ԷԼԻԱՍ ԿԱՆԵՏՏԻ

27 Մրտ

Կուրությունը զենք է ժամանակի ու տարածության դեմ: Մեր գոյությունը համատարած, սարսափելի կուրություն է` բացառությամբ այն քիչ դեպքերի, որոնց մասին իմանում ենք մեր չնչին զգայարանների օգնությամբ (չնչին թե իրենց էությամբ, թե իրենց գործողության շառավղով): Տիեզերքի տիրական սկզբունքն է կուրությունը: Այն հնարավոր է դարձնում իրերի գոյությունը, ինչն անիրագործելի կլիներ, եթե նրանք տեսնեին մեկմեկու: Նա թույլ է տալիս պատռել ժամանակն այնտեղ, որտեղ ինքնուրույն հաղթահարել չես կարող:

«Կուրացում» գրքից81_8_w1000h600

ՏԻՄՈՖԵՅ ԳՐԱՆՈՎՍԿԻ

27 Մրտ

Մարդը անհամբեր է. նա կարծում է, որ մի բանի կործանումով տեղնուտեղը սկսում է լավը, բայց պատմությունը չի շտապում: Նա, քանդելով իրերի մի համակարգը, ժամանակ է հատկացնում նրա փլատակներին փտելու, և նախկին համակարգը քանդողները երբե քսեփական աչքերով չեն տեսնում իրենց հետապնդած նպատակի իրագործումը:images

ԲԵՆՋԱՄԻՆ ՖՐԱՆԿԼԻՆԻ 12 ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

25 Մրտ

Ահա այդ առաքինությունների անունները` համապատասխան հորդորներով:

1. Զսպվածություն- Չուտել մինչև գերհագեցում, չխմել մինչև հարբեցում:

2. Լռություն- Ասել միայն այն, ինչը կարող է օգուտ տալ ինձ կամ ուրիշներին. հեռու մնալ դատարկ զրույցներից:

3. Կարգուկանոն- Բոլոր իրերը պահել իրենց տեղում. յուրաքանչյուր զբաղմունք իր ժամանակը պետք է ունենա:

4. Վճռականություն- Վճռել անելու այն, ինչը պետք է արվի, անվերապահորեն կատարել այն, ինչը վճռված է:

5- Խնայողություն- Գումար ծախսել միայն այն բաների համար, ինչը օգուտ կտա ինձ և ուրիշներին, այսինքն ոչինչ չմսխել:

6. Աշխատասիրություն- Դատարկ տեղը ժամանակ չվատնել, միշտ որևէ օգտակար բանով զբաղված լինել, հրաժարվել բոլոր անհարկավոր գործողություններից:

7. Անկեղծություն- Խաբեությամբ վնաս չպատճառել, ունենալ մաքուր և արդար մտքեր, զրույցների ժամանակ ևս առաջնորդվել այս կանոնով:

8. Արդարություն- Ոչ մեկին վնաս չպատճառել, թույլ չտալ անարդարություն և չանտեսել բարի գործերը, որոնք քո պարտականությունների մեջ են մտնում:

9. Չափավորություն- Զերծ մնալ ծայրահեղություններից, պահպանել (որքան դու դա խելամիտ ես համարում) վիրավորվածության զգացումը անարդարությունների հանդեպ:

10. Մաքրություն- Թույլ չտալ մարմնական աղտեղություն, հետևել հագուստի և բնակարանի խնամքին:

11.  Հանգստություն- Չհուզվել աննշան բաներից սովորական կամ անխուսափելի առիթներով:

12. Համեստություն- Նմանվել Հիսուսին և Սոկրատին:446px-Draw-Benjamin-Franklin-Step-8

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԱՆՆԻԿ ՄԱՏԱԿՅԱՆԻՆ

24 Մրտ

isahakyan1Թանկագին Աննիկ ջան, երեկ ստացա նամակդ: Հիմա պատասխանում եմ- առհասարակ քեզ համար նամակ գրելը ինձ համար մի շատ քաղցր զբաղմունք է. ինձ թվում է, թե դու մոտս ես, անուշ աչքերով նայում ես ինձ և խոսում ենք իրար հետ. ախ, Աննիկ ջան, զգում եմ, որ քեզ շատ եմ սիրում, մի հարցրու, թե ինչու, մի թունավորիր այդ հարցով իմ սիրտը. դու կարո՞ղ ես պատասխանել, թե ինչու մարդու հոգու վրա այնպես լավ ու մխիթարիչ ու արբող է ազդում կապույտ, ջինջ և պայծառ երկինքը առավոտյան, երբ զարթնում ես. դու կարո՞ղ ես բացատրել, թե ինչու է մարդ սիրում մուզիկան, անտառների ղողանջող լռությունը, լեռների բարձր, խոհուն գագաթները, առուների գոչգոչյունը, մարալների վազքը, արտուտի վիհը, դեպի արև ճախրելը. դու չես կարող դրանք բացատրել, և ես էլ չեմ կարող, ես սիրում եմ քեզ, դու իմ պայծառ առավոտս, դու իմ երգս ու լռությունս, դու իմ մուրազը և արտուտս. ես քո կյանքիդ մատաղ, ես քո հոգուդ մատաղ.- ասա, ինչու՞ ես տխուր, ես քո դարդիդ մատաղ, ինչու՞ ես մենակ, մի՞թե իմ հոգին քեզ հետ չի շրջում այդ գեղեցիկ ծաղկավառ անտառներում, գլգլուն առուների մոտ, մի՞թե երազներիդ իմ շուրջը չես ճախրում, իմ հոգի, իմ լավ, իմ ազիզ Աննիկ ջան.- պայծառ եղիր, ուրախ ու կյանքով լի:

Թռվռա, ճախրիր, վազիր, ծաղիկ քաղիր, երգիր ու սիրիր, դու իմ կյանք, դու իմ գարուն, դու իմ սեր ու ծաղիկ Աննիկ ջան…

 Քո Ավետիք

1905 թ.»:slider_img5

ԷԴԳԱՐ ՊՈ

23 Մրտ

Մի գերմանական գրքի մասին շատ դիպուկ ասվել է. «Այն թույլ է տալիս իրեն կարդալ»: Կան գաղտնիքներ, որոնք թույլ չեն տալիս իրենց տիրանալ: Ամեն գիշեր լինում են մարդիկ, որոնք խղճահար ու թշվառ աչքերով մեռնում են իրենց անկողիններում` կառչած երևակայական խոստովանողների փեշերից: Նրանք մեռնում են վհատված ու շնչահեղձ` խեղդվելով այն գաղտնիքներից, որոնք բացահայտում չեն հանդուրժում: Երբեմն, ավաղ, մարդկային խիղճն իր վրա այնքան սոսկալի բեռ է առնում, որ այն թոթափել հնարավոր է միայն գերեզմանի մեջ: Եվ այս է պատճառը, որ հանցանքների բուն էությունն անճանաչելի է մնում համարյա միշտ:

«Ամբոխի մարդը» պատմվածքիցEAP-edgar-allan-poe-11425491-500-500

Իսկական Սևակը

22 Մրտ

Պարույր Սևակը: Լավ նայեք, լուսանկարել եմ գիշերվա կեսին: Այնպես էր ծիծաղում, որ թվում էր` հիմա կպայթի: Ահա տեսեք: Այնքան ուրախ էր, այնքան ուրախ, որ չծիծաղել չէր կարողանում: Հորդառատ գետի ջրերի նման ծիծաղել գիտեր: Նրա համար միևնույն էր, ինչպես ցանկանայի` այնպես էլ կարող էի լուսանկարել: Ոչ մի նախապաշարում չուներ Սևակը: Երբեմն ինձ թվում էր, թե ամեն ինչ էլ սիրում էր, չսիրած բան չուներ: Բայց ամենից շատ սիրում էր հախուռն կյանքը: Իսկական Սևակն այս լուսանկարում է:

 Լուսանկարիչ ՍԱՄՎԵԼ ԽԱՆԴԻԿԱՅՆ96103_original

ՆԿԱՐԸ ՀՐԱԺԵՇՏ ԷՐ ՏԱԼԻՍ

22 Մրտ

Իմ հիշողության մեջ մնացել է Գևորգ Բաշինջաղյանի հուղարկավորությունը Թիֆլիսում, 1925 թ. հոկտեմբերին: Բազմամարդ թափորը դուրս եկավ Մեծ Գոլովինյան պողոտայով, կտրեց-անցավ Էրիվանյան հրապարակը, հետո ձգվեց Սուրբ Գևորգ եկեղեցի տանող թեք ու ոլործուն փողոցներով: Գավթի մոտ, սև մարմարե տապանի կողքին, որի տակ հանգչում էր մեծ Սայաթ-Նովայի աճյունը, մի գերեզման էր փորված:

Թափորի ճամփին, փայտե մի խարխուլ պատշգամբում մեկը Բաշինջաղյանի մի բնանկար էր կախել: Շրջանակի մի անկյունը սգո ժապավենով էր երիզված:
Նկարը դեպի վերջին հանգրվան էր ուղեկցում իր արարչին, իսկ ինքը մնում էր, որ ապրի ու ապրի…

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍԵՐԵԲՐՅԱԿՈՎtimthumb (5)

ՋՈՆ ՖԱՆՏԵ

21 Մրտ

Ամեն առավոտ ձեզ կդիմավորի մեծն արեգակը, դուք ձեր գլխավերևում կտեսնեք հավերժ կապույտ երկինքը, թուք կցայտեցնեք փողոցներում, որոնք հեղեղված են գիրգ կանանցով և որոնց երբեք դուք չեք տիրանա, և մերձարևադարձային տոթ գիշերները կբուրեն ռոմանտիկայով, սակայն ոչ ձեզ համար, և ամեն  դեպքում, տղերք, դուք դրախտ կընկնեք` հավերժական երջանկության երկիրը… Կարիք չկա տառապել ու արտասվել, որովհետև այդ ամենը կանցնի: Ես վստահ եմ, որ դուք գլուխ կհանեք…john-fante

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ՄԱՍԻՆ

20 Մրտ

Իմ առջև են դրված Հայ հայի հատորները: Նա գլուխը կախ, ամբողջ իր կյանքի ընթացքում հավաքում էր հայերեն բառեր: Ու՞մ համար, ի՞նչ նպատակով… Այդ հարցը մի այլ ոքի մեջ կարող է ծագել, բայց ոչ Հայ հայի: Ու նրան չտատանեց նաև այն, որ 37 թվականին երկու հայ` համազգեստավոր սևահեր հայն ու շիկահեր հայը, ծխախոտ էին հանգցնում նրա ճակատի վրա` մոխրաման դարձնելով ազնվաշուք գլուխը: Նա շարունակում էր առանձնացնել տառերը` որպես ինքնուրույն քանդակներ, ուրվագծային գլուխգործոցներ, ապա միացնում տարբեր արմատներով ու ածանցներով: Տառերը բացում էին իր գեների սկզբնաստեղծ և ի վերուստ սահմանած կազմախոսությունը: Այդ տառերն ու բառերը նկարագրությունն էին այն խոչ ու խութ արահետի, որ տանում էր իր կյանքի հազարամյակների սկիզբը, ու էլի նրա նախագո ծայրը գնում արմատանում էր Աստվածների մոտ: Ու Հայ հայը ոչ թե հիսուն տարեկան էր այդժամ, այլ մշտամնա ոգու տերը…

 ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

«Հայ հայը» պատմվածքիցsbeXzLQYPB9UhLEok5rIDMtR5M

ՄԱՐԻՈ ԲԵՆԵԴԵՏՏԻ

20 Մրտ

Կյանքը` դա աշխատանքն է, փողը, հաջողությունը, բարեկամությունը, առողջությունը, ամեն կարգի դժվարությունները: Բայց (և այս հարցում շատերն ինձ հետ համաձայն կլինեն), երբ մենք մտածում ենք Կյանքի մասին, երբ ասում ենք, օրինակ, թե «կառչում ենք կյանքից», ապա «կյանք» բառի ներքո հասկանում ենք ուրիշ մի բան` առավել առարկայական, հրապուրիչ, մեզ համար ամենակարևորը` Երջանկությունը:principal-mario-benedetti_grande

ՈՒՈԼԹ ՈՒԻԹՄԵՆ

19 Մրտ

Ես հոգիս չեմ խռովի, որպեսզի նա պաշտպանի կամ մեկնաբանի ինքն իրեն,

Ես տեսնում եմ, որ բնության օրենքները երբեք ներողություն չեն խնդրում

(Ի վերջո, ես ինձ ավելի ամբարտավան չեմ պահում, քան զառիթափը, որի վրա իմ տունն եմ շինում):

Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, և չեմ տրտնջում:

Եթե դրա մասին տիեզերքում ոչ ոք չգիտի, ես գոհ եմ:

Եթե մինչև վերջին մարդն այդ մասին գիտի, ես գոհ եմ:

Այն տիեզերքը, որ գիտի դրա մասին, ինչ համար ամենամեծն է, և այդ տիեզերքը ես եմ,

Ու հաղթանակի կհասնե՞մ այսօր, կամ տասը հազար, կամ տասը միլիոն տարի անց,

Ես դա այսօր հանգիստ կընդունեմ և նույնքան հանգիստ կարող եմ սպասել…Walt Whitman

 

%d bloggers like this: