Պահոց | Օգոստոսի, 2018

ԲԼԱՔ ՍԵԱ

24 Օգս

Եթե շատ ու շատ անգամ օգտագործված փալասը լվանաք, այն ամբողջությամբ չի մաքրվի: Բոլորը նրան կշարունակեն օգտագործել հատակը մաքրելու համար և կամ դեն կնետեն, երբ քրքրվի: Մարդկանց համար այն պետքական կլինի միայն այդ նպատակով: Եվ որքան էլ փալասը ջանա փոխել իր դերը, նա միշտ փալաս է լինելու: 
Եթե չեք ցանկանում, որ ձեզ հիշեն այնպիսին, ինչպիսին թվում եք, փոխվեք, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ վարկաբեկիչ դիմակը չի սոսնձվել ձեր դեմքին:

maxresdefault

ԱԼԱՆ ՄՈՒՐ

24 Օգս

Մեզ սովորեցնում են հիշել ոչ թե մարդուն, այլ գաղափարը: Քանի որ մարդը թույլ է: Նրան կարող են բռնել, կարող են սպանել և տալ մոռացության: Բայց գաղափարը չորս դար հետո էլ կարող է փոխել աշխարհը: Ես իմ անձնական փորձից գիտեմ, թե ինչ բան է գաղափարի ուժը: Ես տեսել եմ, թե ինչպես են հանուն գաղափարի սպանություններ կատարվել, ինչպես են մարդիկ գնացել մահվան: Բայց անհնար է գաղափարը համբուրել: Անհնար է դիպչել նրան: Գրկել նրան: Գաղափարը չի կարող արնաքամ լինել: Նա ցավ չի զգում: Գաղափարը չգիտի սիրել: Այնպես որ ոչ թե գաղափարն է իմ վշտի պատճառը, այլ մարդը:

«V նշանակում է Վենդետա»

Alan Moore

ԹԻԱՎԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24 Օգս

Ուսուցիչն ու աշակերտը նավակով լողում էին լճում: Աշակերտը հարցրեց.
— Ես կարծես թե գիտեմ, թե ինչու գոյություն ունի ուրախությունը: Բայց այդ դեպքում ինչու աշխարհում կա նաև տխրություն ու թախիծ:
Ի պատասխան ուսուցիչը սկսեց թիավարել միայն մի թիով: Նավակը պտույտներ գործեց ջրերի վրա:
— Այդ ի՞նչ ես անում, ուսուցիչ: Եթե դու միայն մի թիակով թիավարես, մենք երբեք ափին չենք հասնի ու կմնանք նույն կետի վրա:
— Այ տեսնու՞մ ես,- պտասխանեց ուսուցիչը,- դու ավելի խելացի ես, քան ես կարծում էի:

ՕՇՈ

korotkaya-pritcha-lodka-s-odnim-veslom

ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ ՍՏԵՂԾՈՂԸ

24 Օգս

Աշխարհում դեռ ոչ մեկին չի հաջողվել ստեղծել «ժամանակի մեքենա», բայց կա մարդ, ով մրցանակ է ստացել նման մեքենա ստեղծելու համար: Նրա անունն է Վյաչեսլավ Պոչեչուև: Երբ «Մոսֆիլմում» նկարահանվում էր «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» կինոնկարը, ռեժիսոր Գայդայը սկզբնապես դիմեց նախագծային բյուրոյին, սակայն սրանց ներկայացրած մեքենան չափազանց բարդ էր, իսկ ֆիլմի հերոս Շուրիկը միայնակ և բնակարանային պայմաններում նման բան պատրաստել չէր կարող: Այդ պատճառով ռեժիսորն իր մոտ հրավիրեց քանդակագործ Պուչեչուևին, որն էլ իրագործեց նրա ցանկությունը:
Կինոնկարն էկրան բարձրացավ: Հեղինակների հետ մեկտեղ մրցանակի արժանացավ նաև քանդակագործը: «Մոսֆիլմը» նրան դրամական պարգևի արժանացրեց, որին կից վկայականում գրված էր. «Ժամանակի մեքենա ստեղծելու համար»:

PDVD_28

ԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԵՄ ՔԵԶ

22 Օգս

Մի մարդ փողոցում քաղցած ու ցրտահար երեխայի տեսավ: Դառնացած սրտով մարդը դիմեց Աստծուն. «Ինչու՞ ես դու այս բանը հանդուրժում, ինչու՞ ոչինչ չես նախաձեռնում»: Եվ այդ պահին Աստված նրան պատասխանեց երկնքից.
— Ես արդեն նախաձեռնել եմ: Ես ստեղծել եմ քեզ:

Голодный-ребенок

ՃԱՄՓՈՐԴԸ

22 Օգս

Մի ճանապարհորդ այցի գնաց հայտնի իմաստունին: Նա մտավ համեստ մի խրճիթ, որտեղ նույնիսկ սովորական կահույք չկար:
— Իմաստուն, իսկ որտե՞ղ է քո կահույքը:
— Իսկ քոնը՞,- հարցին հարցով պատասխանեց իմաստունը:
— Իմը՞,- զարմացավ այցելուն:- Բայց չէ՞ որ ես ճամփորդ եմ:
— Ես էլ,- ասաց իմաստունը:

cabin-in-the-woods-poster-thumb

ԲԱԺԱՆՄԱՆ ՁԱՅՆԸ

22 Օգս

— Երբ մարդիկ վիճում են, ինչու՞ են սկսում գոռգոռալ, ինչու՞ է նրանց ձայնը բարձրանում, եթե կանգնած են դեմառդեմ, մի՞թե հնարավոր չէ ցածրաձայն խոսել:
— Երբ մարդիկ դժգոհ են մեկը մյուսից և զայրացած են, նրանց սրտերը բաժանվում են: Այդ անջրպետը հաղթահարելու և լսելի լինելու համար նրանց հարկադրված են բարձր խոսել: Եվ որքան խիստ են զայրացած, այնքան ուժգին են աղմկում:
Իսկ երբ մարդիկ սիրում են իրար, նրանք զրուցում են շշուկով, քանի որ սրտերը միաձուլված են և չկա բաժանող տարածությունը:

680x453_1_66ced91fa7866e71b6d0d12a4900fd54-690x460_0xc0a8392b_13975822171488821190

ՍԻՐՈ ԿՂԶԻՆ

22 Օգս

Վաղուց, շատ վաղուց աշխարհում կար մի կղզի, որի վրա բնակվում էին բոլոր արժեքները: Բայց այդ կղզին սկսեց սուզվել և նրա բնակիչները լցվեցին մի նավի մեջ ու հեռացան: Կղզում մնաց միայն Սերը: Սերը մնաց միայնակ և օգնության կանչեց Հարստությանը: Բայց Հարստությունը պատասխանեց. «Իմ նավը լի է գանձերով, քեզ համար այստեղ տեղ չկա»:
Հետո Սերը կանչեց Տխրությանը, բայց սա էլ ասաց. «Ներիր, Սեր, ես այնքան տխուր եմ, որ ինձ առանձնություն է պետք»:
Այդ ժամանակ Սերը տեսավ Հպարտության նավն ու օգնության կանչեց: Բայց Հպարտությունն ասաց, որ Սերը կխախտի իր նավի վրա իշխող ներդաշնակությունը:
Մոտերքում նավարկում էր Խնդությունը, բայց նա էլ տարված էր զվարճանքներով և չնկատեց օգնություն հայցող Սերը: Այդ ժամանակ Սերն ընդհանրապես հուսահատվեց: Եվ հանկարծ իր թիկունքում նա լսեց մեկի ձայնը. «Արի, Սեր, ես քեզ կտանեմ ինձ հետ»: Նա շրջվեց ու տեսավ մի ծերունու: Եվ երբ ծերունին նրան հասցրեց ցամաք ու հեռացավ, Սերը հիշեց, որ նույնիսկ նրա անունը չէր հարցրել: Կանչեց Իմացությանը և ասաց. «Ո՞վ էր նա, որ փրկեց ինձ, ի՞նչ է նրա անունը»:
— Նրա անունը Ժամանակ է,- պատասխանեց Իմացությունը:
— Իսկ ինչու՞ նա ինձ փրկեց:
— Որովհետև միայն Ժամանակը գիտի, թե կյանքում որքան կարևոր է Սերը:

007_2

ՄՏՔԵՐ

20 Օգս

Նրանք, ովքեր ասում են, թե դա անհնար է, չպետք է խանգարեն նրանց, ովքեր դա անում են:
Ջեք Կենֆիլդ

Մարդկության դժբախտությունների մեծ մասը բերում են բարի մտադրություններով ֆանատիկները:
Պոլ Անդերսոն

Հավատն առ այն, թե գոյություն ունի միայն մեկ ճշմարտություն և որ հենց ինքդ ես տիրապետում դրան, ինձ ներկայանում է իբրև աշխարհի բոլոր չարիքների խորագույն արմատը:
Մաքս Բորն

Ճշմարտությունը երբեք չի հաղթանակում: Ուղղակի մեռնում են նրա հակառակորդները:
Անրի Պուանկարե

Միշտ կգտնվեն էսկիմոսներ, որոնք Կոնգոյի բնակիչների համար կգրեն տրոպիկական շոգի պայմաններում դրսևորվող վարքի կանոնները:
Եժի Լեց

Դժբախտ են այն մարդիկ, որոնց համար ամեն ինչ պարզ է:
Լուի Պաստեր

Կինը գիտի սիրո իմաստը, տղամարդը՝ դրա գինը:
Մարտի Լարնի

Հոգում ծանրացած քարը իր քաշը չի փոփոխում: Փոխվում է միայն այդ քարը կրելու ուժը:
Մաքսիմ Մարուխ

Այն, ինչ բոլորին դուր է գալիս, ոչ միշտ է լավը:
Թոդ Շթրասեր

Ամեն ինչ անցնում է, բայց ամեն ինչ չէ, որ մոռացվում է:
Իվան Բունին

Երբ սիրտը կռիվ է տալիս դատողության հետ, հազվադեպ է պատահում, որ հաղթի դատողությունը:
Ժյուլ Վերն

Ես սիրեցի քեզ վաղը, որովհետև այսօր մենք դեռ անծանոթներ ենք:
Մարկ Լևի

Տեր Աստված, տուր ինձ իմաստնություն եւ ժուժկալ ապրելու կամք: Բայց ոչ հիմա, խնդրում եմ…
Ստանիսլավ Եժի Լեց

Կգա ժամանակը, երբ դու կորոշես, որ ամեն ինչ վերջացած է: Հենց դա էլ կլինի սկիզբը:
Լուիս Լամուր

Մարդուն կարելի է դուրս քաշել կեղտի միջից, բայց հնարավոր չէ կեղտը դուրս քաշել մարդու միջից:
Լի Հարփըր

Զգացմունքներն ու հույզերը մաքրում են հոգին, ինչպես ջուրը մարմինն է մաքրում: Բայց ամբողջ օրը թաց-թաց ման գալն էլ հիմարություն է:
Հենրի Լայոն Օլդի

Եթե ինչ-որ պահի զգաս, որ դժվարացել է կյանքի ճանապարհով քայլելը, ուրեմն դու շարժվում ես դեպի վեր:
Օլեգ Ռոյ

Իմ դժբախտությունն այն է, որ ես ամեն ինչ հասկանում եմ:
Ալբեր Կամյու

47535966

ՆԱ ՉԻ ԱՍԵԼ

20 Օգս

Հանրահայտ փաստ է, որ ինկվիզիցիան իտալացի ֆիզիկոս, աստղագետ Գալիլեո Գալիլեյին ստիպեց հրաժարվել իր պնդումներից, թե երկիրը պտտվում է արեգակի շուրջ, այլ ոչ թե հակառակը: Սակայն նրա հայտնի ասույթը` «Բայց այնուամենայնիվ նա պտտվում է», Գալիլեյն իրականում չի արտասանել: Դա միֆ է, որը հնարամտորեն հորինել է իտալացի մի լրագրող աստղագետի մահից մեկ դար հետո:

OLYMPUS DIGITAL CAMERA

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՋՐՀՈՐԸ

20 Օգս

Հեռավոր ժամանակներում կանաչ դաշտի մեջ մի կախարդական ջրհոր կար: Մարդը մոտենում էր ջրհորին, իջեցնում էր դույլը, հետո վերև էր քաշում և դույլի մեջ լցված էր լինում այն, ինչ կար նրա սրտում: Սկզբում մարդիկ այնտեղից հանում էին սեր, քնքշություն, բարություն: Ով ինչ ուներ սրտում, դա էլ բազմապատկվում էր: Բայց հետո ինչ-որ բան կատարվեց աշխարհում: Մարդիկ սկսեցին ավելի հաճախ ջրհորից հանել չարություն, նախանձ, ատելություն:
Եվ նրանք որոշեցին, որ ջրհորն ապականվել է: Եվ ջրհորը ծածկեցին հողով: Չէ՞ որ ջրհոր թաղելն ավելի հեշտ է, քան սեփական սիրտը մաքրելը:

57d8cc10a_670x255

ՍԱ ՓՉԱՑՆՈՒՄ Է ՄՅՈՒՍՆԵՐԻՆ

20 Օգս

Թագավորը սովորություն ուներ տարին մեկ անգամ այցելել բանտ, լսել կալանավորներին, և եթե նա որոշում էր որևէ մեկին ներում շնորհել, ապա հանցագործին ազատ էին արձակում նույն պահին: Ահա մի անգամ էլ տիրակալը բանտ էր գնացել, խցից խուց էր անցնում և բոլոր դատապարտյալները նրան ասում էին.
— Տեր արքա, մենք անմեղ ենք, մեզ անարդարաբար են բանտ նետել:
Եվ միայն նրանցից մեկը` մի մարդասպան, ով ցմահ դատապարտյալ էր, թագավորին ասաց.
— Տիրակալ, ես մղավոր եմ, ես մարդ եմ սպանել և արժանի եմ ավելի խիստ պատժի:
Այդ ժամանակ թագավորը կարգադրեց.
— Անմիջապես ազատ արձակեք: Սա փչացնում է մյուսներին: Բոլորն այստեղ անմեղ են, բացի այս մեկից:

RL4qpx8

ԱՅՍՕՐՆ ՈՒ ՎԱՂԸ

20 Օգս

— Իմ տառապանքներն անտանելի են,- ասաց մի մարդ իմաստունին:
— Ներկան երբեք անտանելի չի լինում: Քեզ հուսահատության է հասցնում այն, ինչը կարող է կատարվել հինգ րոպե անց կամ հինգ օր հետո: Դադարիր ապրել ապագայով: Աշխարհը լի է հրաշքներով: Տես այս գեղեցիկ կապույտ թռչնակին, որ նստել է ճյուղի վրա: Նա ցատկոտում է ու աշխարհը լցնում է իր երգով` տրված կախարդական երանությանը: Չէ՞ որ նրա համար գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է «վաղը»:

маленькая-птичка-на-ветке-1000x625

ՉԽԱԲԵՑ ՈՒ ՀԱՂԹԵՑ

16 Օգս

2010 թվականին Ռեյկյավիկի քաղաքապետի ընտրություններին մասնակցում էր մի կուսակցություն, որի անունն էր «Ամենալավ կուսակցություն»: Դրա ղեկավարն էր կոմիկ դերասան Յոնոմ Գներոմը: Այդ քաղաքական ուժի ներկայացրած ծրագրում կային բազմաթիվ պոպուլիստական լոզունգներ և տարատեսակ խոստումներ, սակայն նրանք ընտրողներին անմիջապես տեղեկացրեցին, որ հաղթանակի դեպքում իրենք թվարկված կետերից և ոչ մեկն իրականացնել չեն կարող:
Արդյունքում կուսակցությունը փայլուն հաղթանակ տարավ, իսկ դերասանը դարձավ Ռեյկյավիկի քաղաքապետ:

reykjavik-radissonblu-com

ԷԼՉԻՆ ՍԱՖԱՐԼԻ

15 Օգս

Հարցրեք, թե այս կյանքում ես ինչն ամենաշատը սիրեցի: Կպատասխանեմ` առօրյան: Դրանց սկիզբն ու ավարտը, դրանց հաղթանակներն ու պարտությունները, դրանց կորուստներն ու ձեռքբերումները: Դրանց մեջ նույնիսկ ինքնատիպության բացակայության դժգոհությունը չկա: Ամեն ինչ սովորական է, ինչպես բոլորի մոտ: Բայց այդ առօրյայի ամենակարևոր իմաստն այն է, որ մենք օրերը դիմավորում ու ճանապարհ ենք դնում միասին:

1450161394_maxresdefault-2

 

ԷՆԴՐՅՈՒ ՄԵՏՅՈՒԶ

15 Օգս

Մարդը ամենակարևոր դասերը քաղում է միայն այն ժամանակ, երբ հայտնվում է անելանելի կացության մեջ: Հաջողություններով մենք ուրախանում են, բայց դրանք մեզ ոչինչ չեն սովորեցնում: Իսկ պարտությունները շատ ցավոտ են, և նման դասերը մենք երկար ենք հիշում: Հայացք նետելով անցյալին`մենք  հատկապես դժբախտություններն ենք  համարում մեր կյանքի բեկումնային պահերը:

Andrew-Matthews-620x388

ԻՐՎԻՆ ՅԱԼՈՄ

15 Օգս

Մի մարդ պատրաստվում է անցնել կամրջակը, այսինքն մոտենալ մեկ ուրիշ մարդու, երբ հանկարծ այդ ուրիշ մարդը առաջարկում է անել հենց այն, ինչ նա ուզում էր անել: Եվ ահա հիմա առաջինը չի կարող քայլ կատարել, քանի որ տպավորություն կստեղծվի, թե իբր նա ենթարկվում է մյուսի կամքին: Գերիշխումը արգելք է հանդիսանում մերձեցման ճանապարհին:

«Երբ Նիցշեն արտասվեց» գրքից

rubric_issue_event_641605

ԱՄԵՆ ԲԱՆ ՔՈ ՁԵՌՔՈՒՄ Է

15 Օգս

Մի անգամ մեծ իմաստունի աշակերտը որոշեց ստուգել իր ուսուցչին: Նա մի թիթեռ որսաց ու մտածեց. «Իմ ուսուցիչն ամեն ինչ գիտի: Հիմա կմոտենամ նրան ու կհարցնեմ` ձեռքիս մեջ թիթեռ կա, ի՞նչ ես կարծում` նա կենդանի՞ է, թե՞ մեռած: Եթե ասի, որ կենդանի է, ես բռունցքս կսեղմեմ և թիթեռը կմեռնի, իսկ եթե ասի` մեռած է, ես ափս կբացեմ ու թիթեռը կթռչի»:
— Ուսուցիչ, ձեռքիս մեջ թիթեռ կա, ի՞նչ ես կարծում, կենդանի՞ է, թե՞ մեռած:
— Ամեն բան քո ձեռքում է,- պատասխանեց իմաստունը:

Ալեքսանդր Տկաչենկո

8395

ՄԵՐՍԵԴԵՍԻ ԱՍՏՂԸ

13 Օգս

Մերսեդես-Բենցի լոգոտիպի վրա պատկերված եռաթև աստղը գոյություն ունի դեռևս 1909 թվականից: Ըստ մտահղացման, այն խորհրդանշում է այդ մակնիշի հաջողությունները ցամաքում, ջրում և օդում: Բանն այն է, որ Դայմլեր ընկերության սեփականատերը ավտոմեքենաների հետ մեկտեղ արտադրում էր նաև նավեր ու շարժիչներ օդանավերի համար:

mercedes-benz_w_1x

ՉԱՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

13 Օգս

Կար-չկար, մի մարդ կար, որը բոլորին ճշմարտությունն էր ասում: Տեսնում էր երկարաքիթ մեկին ու գոռում էր. «Դու այլանդակ ու տգեղ քիթ ունես»: Տեսնում էր կույրին ու ասում էր. «Դու խլուրդի պես կույր ես»: Տեսնում էր չարքաշ կնոջն ու ասում էր. «Դժվար է քո բանը, այ եթե ամուսին ունենայիր, նա քեզ կօգներ, բայց դու անմարդ ես»:
Մարդիկ լսում էին նրան, սակայն ոչ ոք չէր պատասխանում, ոչ ոք չէր ցանկանում վիճաբանել նրա հետ, որովհետև եթե չգիտես, թե ինչպես է պետք վարվել ճշմարտության հետ, ապա երբեմն ավելի լավ է ուղղակի լռել և հաշտ ապրել մյուսների հետ:

The-Truth-Behind-Pathological-Compulsive-Liars-722x406

%d bloggers like this: