Պահոց | Փետրվարի, 2018

ԻՆՉ ԳՈՒՆԴ Է ՊՏՏՎՈՒՄ

28 Փտր

Վստահաբար շատերդ եք լսել «Крутится-вертится шар голубой, крутится-вертится над головой» երգը, բայց քչերին է հետաքրքրել, թե այդ ի՞նչ երկնագույն գունդ է, որ պտույտներ է տալիս գլխավերևում: Իսկ իրականությունն այն է, որ ոչ մի գունդ էլ չկա: Երգը ծնունդ է առել դեռևս 19-րդ դարում և դրա նախնական տարբերակում գրված էր ոչ թե «шар», այլ «шарф»: Բայց քանի որ մեղեդու արագ տեմպի հետ ֆ տառը դժվար էր արտասանվում, ժամանակի հետ այն աննկատ դուրս մղվեց:

755733_original

Pollice Verso

28 Փտր

Տարածված կարծիք կա, թե Հին Հռոմում գլադիատորական մարտից հետո Կոլիզեյում հավաքվածները պարտվողին մահվան էին դատապարտում` բութ մատը ներքև պահելով: Բայց դա այդպես չէ: Այս սխալի «հեղինակը» նկարիչ Ժան-Լեոն Ժերոմն է, ավելի ճիշտ` նրա  Pollice Verso կոչվող կտավը: Նկարիչն ընդամենը սխալ էր թարգմանել լատիներեն տեքստը: Իսկ իրականում հռոմեացիների համար կարևոր չի եղել բութ մատի ուղղությունը: Բոլոր դեպքերի համար այն մահ է նշանակել, քանի որ նման է եղել պատյանից հանված սրի: Իսկ կյանք պարգևելիս նրանք մատները բռունցք են արել ինչն էլ նշանակել է, որ սուրը դրվել է պատյան:

1024px-Jean-Leon_Gerome_Pollice_Verso

ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

25 Փտր

Գերմանացի հայտնի փիլիսոփա և մաթեմատիկոս Գոթֆրիդ Լայբնիցը երդվյալ ամուրի էր: 50 տարեկանում նա վերջապես որոշեց վերջ տալ միայնությանը և առաջարկություն արեց մի կնոջ: Տիկինը Լայբնիցից մի փոքր ժամանակ խնդրեց մտածելու համար: Բայց այդ «փոքր ժամանակը» լիովին բավարար էր, որ Լայբնիցը մտափոխվեր ու վերադառնար հին «կարգավիճակին»:

16879778_403

ՍՏՎԵՐՎԱԾ ՄԱՀԸ

25 Փտր

Մեռնելուց էլ մարդու բախտը պիտի բերի: 1953 թ. մարտի 3-ին մեռավ Ստալինը: Նույն օրը վախճանվեց նաև կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևը: Ստալինը ոչ միայն ստվերեց երգահանի մահը, այլև շատերը չիմացան դրա մասին, իսկ նրանք, ովքեր տեղյակ էին, չկարողացան մասնակցել հուղարկավորությանը, քանի որ այդ օրերին Մոսկվայի փողոցների մեծ մասը փակ էր:

0_105bd0_9db4d4cf_orig

ԱՆՀԱՋՈՂԱԿ ՆԿԱՐԻՉԸ

25 Փտր

Նկարիչ Վիկտոր Էժեն Դելակրուան դեռ երեք տարեկանում քիչ էր մնում խեղդամահ լիներ, երբ կախ էր ընկել վարագույրի թելերից: Որոշ ժամանակ անց նա հրաշքով փրկվեց հրդեհից: Նրան ուղարկեցին ապրելու այլ վայրում, իսկ այնտեղ աղախինը անզգուշաբար նրան ջուրը գցեց, որտեղից հազիվ դուրս բերեցին: Մի քանի տարի անց կորիզը խրվեց-մնաց նկարչի կոկորդում, միայն օգնության հասած մարդիկ նրան երկրորդ կյանք պարգևեցին: Եվ այսպիսի անհաջողությունների շղթան ամբողջ կյանքում ուղեկցել է Դելակրուային:  

phaidon-eugene-delacroix-quotes-900x450-c

ՄԻՏՔԸ` ՏԻԵԶԵՔՈՒՄ

25 Փտր

Կա ամերիկացի մի սցենարիստ ու պրոդյուսեր` Էնն Դրույան (ազգանունը հայկական չէ, տիկինը հրեա է): Նա մեր մոլորակի միակ մարդն է, որի մտքերը անցել են Արեգակնային համակարգից այն կողմ: 1977 թվականին ձայնագրել են նրա ուղեղային ալիքները: Մոտ մեկ ժամ տևողությամբ այդ ձայնագրությունը անցկացվել է ոսկե սկավառակի վրա և ՆԱՍԱ-ի կողմից տեզերք է ուղարկվել «Վոյաջեր-1», «Վոյաջեր-2» միջմոլորակային կայանի միջոցով: Ասվում է, որ ձայնագրության ընթացքում Դրույանը խորհել է մեր մոլորակի պատմության, մարդկության զարգացման փուլերի, հասարակության խնդիրների, բռնության և աղքատության մասին: Իսկ ամենավերջում տիկինը մտածել է սիրո մասին:

Voyager

ՀԵՏՀԱՇՎԱՐԿ

25 Փտր

Հետհաշվարկը, որը գործածվում է որևէ բանի մեկնարկից առաջ, ասենք, օրինակ, տիեզերական հրթիռներ արձակելիս, հորինել են ոչ թե գիտնականները, այլ կինեմատոգրաֆիստները: Առաջին անգամ հետհաշվարկը ցուցադրվել է գերմանական «Կինը լուսնի վրա» կինոնկարում: Նպատակն էր հավելյալ լարվածություն ստեղծել հանդիսատեսի համար: Իսկ հետագայում, երբ երկինք էին արձակվում իրական հրթիռներ, նախագծողներն ուղղակի ընդօրինակեցին այդ հնարքը:

maxresdefault

Արժանահավատ

25 Փտր

«Ռոկկի-4» ֆիլմը նկարահանելիս Սիլվեստր Ստալոնեն տեսարանն առավել արժանահավատ դարձնելու համար առաջարկեց Դոլֆ Լունդգրենին (որը մարմնավորում էր ռուս բռնցքամարտիկ Իվան Դրագոյին) իսկական մենամարտ վարել: Արդյունքում Լունդգրենի հարվածից հետո Ստալոնեին տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ նա անցկացրեց 8 օր:

spisok-filmov-pro-rokki-balboa-4

ՄՏՔԵՐ

11 Փտր

Ընտրիր, ասացին նրան. խե՞լք, թե՞ հարստություն: Իբրև խելացի մարդ նա ընտրեց հարստությունը:
Մեչիսլավ Շարգան

Խրամատներում աթեիստներ չկան:
Վիլյամ Քամինգս

Ժողովրդին առաջնորդելն ավելի հեշտ է, քան նրան տեղից շարժելը:
Դևիդ Ֆինկ

Ամեն ինչ վաղուց արդեն ասված է, բայց քանի որ ոչ ոք չի լսում, հարկ է լինում անընդհատ ետ վերադառնալ և ամեն բան կրկնել նորից:
Անդրե Ժիդ

Չինաստանի կայսր Ցյանլունը պոետներին մահապատժի էր ենթարկում տխուր բանաստեղծություններ գրելու համար:

Հավանականությունը, որ ինչ որ մեկը քեզ աչքով կտա, ուղիղ համեմատական է քո գործողությունների հիմարությանը:
Կինդսֆաթեր

Ձեզ ասում են, որ դուք խելացի ու բարի՞ եք: Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն:
Եվգենի Կաշեև

Մենք արդեն գնացել ենք առաջ: Եկեք հիմա քայլենք առողջ դատողության կողմը:
Անատոլի Ռաս

Ձեր կյանքի երկարության հետ ոչինչ անել չեք կարող, բայց կարող եք ինչ-որ բան անել նրա լայնության և խորության հետ:
Shira Tehrani

Գուտենբերգը յուրաքանչյուրին դարձրեց ընթերցող: Քսերոքսը յուրաքանչյուրին դարձրեց հրատարակիչ:
Մարշալ Մաքլյուեն

Ավարտել գիրքը նույնն է, թե սեփական երեխայիդ դուրս բերես բակ ու այնտեղ գնդակահարես:
Թրումեն Կապոտե

Երբեմն հարվածը չի հասնում իր նպատակին, բայց մտադրությունը չի կարող վրիպել:
Ժան-Ժակ Ռուսսո

Այն հարցին, թե ինչ բան է ջազը Լուի Արմսթրոնգը սովորաբար պատասխանում էր. «Եվ դուք դեռ հարցնու՞մ եք… Գոնե ամաչեք»:

Երբեմն ինձ անհրաժեշտ է այն, ինչը միայն դուք կարող եք ապահովել` ձեր բացակայությունը:
Աշլի Բրիլլիանթ

Երկուսն էլ երիտասարդ էին, իսկ մեկը` գեղեցիկ:
Ջորջ Բայրոն

Երբ փակվում է երջանկություն տանող մի դուռը, բացվում է մյուսը: Սակայն մենք երբեմն այնքան երկար ենք նայում փակված դռանը, որ չենք նկատում բացվածը:
Հելեն Քելլեր

Մազերի թեփի դեմ լավագույն դեղամիջոցը գիլյոտինն է:
Ֆրանսիական

Սերը սնվում է ոչ միայն զգացմունքներով, այլ նա բիֆշտեքսով:
Կառլո Դոսսի

2017-09-14_134508

ԴԱ ԻՄ ՊԱՏՆ Է

11 Փտր

Երբ մեքսիկացի հայտնի նկարիչ Դիեգո Ռիվերան բողոքեց այն բանի համար, որ Նյու Յորքում գտնվող Ռոքֆելլերների կենտրոնում արված իր որմնանկարի վրա փոփոխություններ են կատարել, մեծահարուստ Նելսոն Ռոքֆելլերը նկարչին հանգստացրեց` արտասանելով ընդամենը մեկ նախադասություն. «Դա իմ պատն է»:

107966_600

ՓՂԻ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ

11 Փտր

Դաժան լուսանկար է, բայց պատմական փաստ է: 1916 թվականին Միացյալ Նահանգներում մահվան դատապարտեցին Մեծ Մերի անունով կրկեսային փղին այն բանի համար, որ նա տրորել էր երեք մարդու: Նրան գնդակահարելու մի քանի փորձերն անհաջողության մատնվեցին: Ի վերջո որոշեցին փղին կախել վերամբարձ կռունկից:

7735855

ՓՈՂԻՑ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ

11 Փտր

Կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն իր մի շարք նախագծերում ընդգրկել է ռեժիսոր և կոմպոզիտոր Ռոբերտ Ռոդրիգեսին: Վերջինս գրեց նաև «Սպանել Բիլին» ֆիլմի երաժշտությունը: Այդ աշխատանքի համար Տարանտինոն Ռոդրիգեսին վճարեց ընդամենը 1 դոլար: Ռոդրիգեսը որոշեց պարտքի տակ չմնալ: «Մեղքերի քաղաք» ֆիլմը նկարահանելիս նա հրավիրեց Տարանտինոյին և համագործակցության դիմաց վճարեց նույնպես 1 դոլար: Ի դեպ, Ռոդրիգեսը խոստացավ, որ ֆիլմի երկրորդ մասը նկարահանելու դեպքում ամեն ինչ արդեն լուրջ կլինի` նա կվճարի 2 դոլար:

04_J0Wbbpo

ՋՈՆ ԳՈԼՍՈՒՈՐԴԻ

4 Փտր

Ֆորսայթները մոռացել էին, որ սերը ջերմոցային ծաղիկ չէ, այլ վայրի մի բույս, որ ծնվում է խոնավ գիշերվա ընդերքում, ծնվում է տաք արևալույսի ժամին, ծլարձակում վայրի սերմից, որ վայրի քամին նետել է ճանապարհի եզրին։ Մի վայրի բույս, որ եթե մեր ցանկապատված պարտեզում է աճում բախտի բերմամբ՝ ծաղիկ ենք կոչում, իսկ եթե աճում է դրսում՝ կոչում ենք մոլախոտ։ Բայց ծաղիկ թե մոլախոտ՝բուրմունքն ու գույնը միշտ էլ վայրի են, բնածին։

«Ֆորսայթների պատմությունը» գրքիցgallery_14407ec5

ՄԵԿ ԲԱՌ

4 Փտր

«Գվարդիան մեռնում է, բայց չի հանձնվում»: Այս խոսքերը վերագրում են բարոն դե Կամբրոնին, որն արտասանել է Վաթեռլոյի ճակատամարտի ժամանակ, երբ նրան առաջարկել են հանձնվել: Սակայն բարոնն ինքը միշտ պնդել է, որ անձնատուր լինելու պահանջին պատասխանել է մեկ բառով. «Կեղտ»:

0_1c3959_14ed1c70_orig

ԲԱՆՏԱՅԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ

3 Փտր

Բրազիլիայի բանտերում ընթերցանությունը խրախուսող ծրագիր է գործում: Յուրաքանչյուր ընթերցված գրքի դիմաց կալանավորի ազատազրկման ժամկետը կրճատվում է 4 օրով, բայց ոչ ավելի, քան տարվա մեջ 48 օր: Իսկ կալանավորն էլ` ապացուցելու համար, որ գիրքն ընթերցել է, դրա մասին շարադրություն է գրում:

unusual-prisons-13

ՍԿԵՊՏԻՑԻԶՄԻՆ ՀԱԿԱՌԱԿ

3 Փտր

Պատմում են, որ սկեպտիցիզմի հիմնադիր Պիհռոնն այնքան խորն էր թաղվել իր գաղափարների մեջ, որ ժամանակ առ ժամանակ կամ ժայռից ներքև էր թռչում, կամ նետվում էր գետը, կամ ընկնում էր մարտակառքի անիվների տակ, և նրա ընկերները ձանձրանալու առիթ չէին ունենում. հարկ էր լինում մշտապես հետևել և վերջին պահին ետ պահել նրան հերթական խելահեղ քայլից: Կարծես թե մտերիմները վատ չկատարեցին իրենց առաքելությունը, քանի որ Պիհռոնն ապրեց 90 տարի, այն դեպքում, երբ նրա «հսկիչներից» շատերը վաղուց հրաժեշտ էին տվել կյանքին:

maxresdefault

ԹԱՑ ՔԱՐԻ ՀԱՎԱՏԸ

3 Փտր

Տարեց մարդ է Արարատը: Անհանգիստ մարդ է: Ամեն անգամ մի բան գտնում է զարմացնելու համար: Հիմա էլ մի հին գիրք է բերել: Տիտղոսաթերթին գրված է. «Սատու Սանտար Սինկհ, իմ կյանքն ու վկայությունները»: Տպագրվել է 1926 թվականին Մարսելում, տեղի հայ ավետարանականների կողմից: Կրոնական բովանդակությամբ այդ գրքում խոսվում է քրիստոնեություն դավանած մի հնդիկ մեծահարուստի մասին, որ եղել է նաև Հայաստանում: «Խոր Վիրապում է եղել, ոգիները օգնել են բուժել կոտրված ոտքը,- պատմում է Արարատը, հետո հավելում է. «Այստեղ մի հետաքրքիր տող կա: Հայերի հավատքի մասին ասվում է, որ այն նման է ջրի մեջ ընկած քարի. դրսից թաց է, բայց եթե քարը կոտրես՝ ներսում չոր է»:

Հովիկ Չարխչյան

800px-Gregory_theIlluminator_Cell_Khor_Virap2

ՆՈՒՅՆ ԴՐՈՇԸ

3 Փտր

Ինդոնեզիայի և Մոնակոյի դրոշները նույնն են` կարմիր և սպիտակ: Երբ Ինդոնեզիան 1945 թվականին անկախություն հռչակեց և ընտրեց կարմիր-սպիտակ դրոշը, Մոնակոն պաշտոնական բողոք հայտնեց: Սակայն բողոքը մերժվեց այն հիմնավորմամբ, որ Ինդոնեզիայի դրոշն իր ծագմամբ ավելի հին է, քան Մոնակոյինը:

ogoom.com_1324206069_ogoom-71-50

ԻՄ ԵՐԳԸ ԲՈՒՐՈՒՄ Է

3 Փտր

Երգեր կան, որոնք երբեք չես սիրելու: Գուցե և լավ երգեր, բայց դրանք քոնը չեն: Կհնչեն-կանցնեն ու ոչինչ չի մնա՝ ոչ թրթիռ, ոչ մեղեդու պատառիկ: Կլինի ձայնը ու հետո լռությունը: Ուրիշ ոչինչ: Կան երգեր էլ, որոնք արթնություն են բերում: Զվարթ ու տխուր, հարազատ ու քնքուշ: Կարևոր չէ: Նստած ես դու ինչ-որ տեղ կամ սպասում ես ինչ-որ մեկին և հանկարծ լսում ես երգը: Վազվզող աչքերդ կանգ են առնում, շունչդ պահում ես, որ երգը չխրտնի: Թաքուն նայում ես այնտեղ, որտեղից նա եկավ, հայացքդ սրում ես ու հանկարծ աշխարհը դառնում է ուրիշ, երգի պես թեթև, անմարմին: Դու էլ առաջվանը չես: Դու այնպիսին ես, ինչպես երգն է ուզում, որ լինես:
Բայց հազար-հազար հին ու նոր երգերի մեջ լինում է մեկը՝ քո երգը: Դու գտնում ես նրան հետո, երբ արդեն կրծքիդ տակ ջերմությունն է ապրում հիշողության տեսքով, երբ օրը անուն ունի, երբ ամեն անգամ քաղցր է վերապրումն ու սփոփանք է նրա մեջ թաթախվելը: Այնժամ դու հիշում ես երգը: Նա եղել էր այնտեղ, քո երազի պահին, նա երգել էր քո տաք գիշերների մեջ, նա բառեր էր տվել քո հույզերին՝ մնալով երգ:
Եվ կանցնի ժամանակը ու մի օր, բոլորովին պատահաբար ինչ-որ մեկը քեզ կհարցնի.
— Դու նկատե՞լ ես, որ այդ երգն իր բույրն ունի…
Ու դու կասես՝ ունի: Կասես՝ գիտեմ, որովհետև դա հենց այդպես է: Իմ երգը բուրում է…

Հովիկ Չարխչյան

تقسیمات-صوتی-صدای-انسان-600x330

%d bloggers like this: