Պահոց | Փետրվարի, 2017

Առաջին հայ կին կինոմեխանիկը

24 Փտր

1931 թվականի լուսանկար է: Նկարում պատկերվածը Հռիփսիկ Ստեփանյանն է: Համեստ արտաքինով, խելացի հայացքով այս կինն իր էջն ունի մեջ պատմության մեջ: Նա առաջին հայ կին կինոմեխանիկն է: Ավարտել է Հայկոոպի կուլտուրայի բաժնի կողմից բացված կինոմեխանիկների դասընթացները և աշխատանքի է անցել Ղամարլուի (Արտաշատի) շրջանում: Իսկ այն տարիներին կնոջ համար նման մասնագիտություն ընտրելը մեծ համարձակություն էր պահանջում: Հիշենք նրան:%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%af%d5%ab%d5%b6%d5%b8%d5%b4%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b6%d5%ab%d5%af-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1

ՄՏՔԵՐ

24 Փտր

Ինչու՞ ես դու ուզում ամեն ինչ անպայման հասկանալ: Ինձ, օրինակ, դուր է գալիս, երբ ինչ-որ բան անհասկանալի է: Կյանքը դրանից ավելի հետաքրքիր է դառնում:
Կետրին Էփլգեյթ

Բավ են մեծարանքները Ալեքսանդրներին:
Կեցցեն Արքիմեդները:
Սեն- Սիմոն

Գնում ենք դրախտ: Ճամփան անցում է դժոխքով:
Ռուսլան Գալեև

— Տեսնեմ` կհավատամ,- ասաց մարդը:
— Հավատաս` կտեսնես,- ասաց տիեզերքը:
Լարիսա Ռեներ

Կատակերգության և ողբերգության տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Կատակերգությունն այն է, ինչ կատարվում է ուրիշների հետ, ողբերգությունն այն է, ինչ կատարվում է ինձ հետ:
Միխայիլ Լիտվակ

Մենք բոլորս ընդամենը վառելիք ենք: Ծնվում ենք ու հետզհետե այրվում ենք, ընդ որում` մեկս մյուսից արագ: Եվ այրվում ենք մենք տարբեր կերպ: Սակայն չկա ավելի տխուր բան, քան ընդհանրապես չայրվելը, գոնե մեկ անգամ բոցավառվելու ընդունակ չլինելը:
Գրեմ Սվիֆթ

Հարցն այն չէ` կշահես դու, թե՞ կպարտվես: Հարցն այն է, թե ինչպե՞ս դու կխաղաս:
Դենիել Կիզ

Համարձակությունը վախի բացակայությունը չէ: Համարձակությունն այն է, երբ անում ես անհրաժեշտը` վախով հանդերձ:
Ջեկ Քենֆիլդ

Ծուլությունը հիմարների արձակուրդն է:
Չեսթերֆիլդ

Երբեմն հեռանալը սիրո ամենամեծ դրսևորումը կարող է լինել:
Գեյլ Ֆորման

Հավանաբար ամենատխուր իմաստնությունը, որ մարդը ձեռք է բերում տարիքի հետ, սեփական անձի հանձեպ աճող դժգոհությունն է:
Վլադիմիր Սանին

Կյանքն ինձ տրված է ոչ թե ձեզ ցուցադրելու համար, այն տրված է, որ ես ապրեմ նրանով: Իմ պարտքը, այլ ոչ թե մարդկանց կարծիքը` ահա թե որն է իմ հոգսը:
Ռալֆ Ուոլդո Էմերսոն

Գիտե՞ք, թե իրականում ովքեր են կառավարում աշխարհը: Երեխաները: Աշխարհը կառավարում են երեխաները: Ճիշտ է, նախկին երեխաները, բայց նրանցից լավագույնները նրանք են, ովքեր չեն մոռացել, թե ով են եղել նախկինում:
Ֆեոդոր Կնորե

Ներել` չի նշանակում արդարացնել քեզ հասցված վիրավորանքը: Ներել` նշանակում է հասկանալ:
Ռոբին Շարմա

Առյուծը պետք է ժամանակ առ ժամանակ մռնչա, որ հիշեցնի մյուսներին իրենց վախի մասին:
Գրեգորի Ռոբերթս

Նրան դուր էր գալիս խավարը, և խավարում իմաստ կար:
Բուկովսկի

materialni_misli

ԳՐՔԻՑ ԴԵՊԻ ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ. ՏՈՆԸ «ԳՐՔՈՏ» ԷՐ

22 Փտր

Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է որպես Գիրք նվիրելու օր՝ ի հիշատակ մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի: Տոնն էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով փետրվարի 19-ին հաջորդող աշխատանքային շաբաթվա առաջին օրը ԵՊՀ ուսանողները նվիրեցին գրքի և գրողների հետ շփմանը։ Նրանք նախ հյուրընկալեցին գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանին, ապա լուսանկարիչ, գրող Էդգար Հարությունյանին։

Հանդիպումների կազմակերպիչն ու համակարգողը ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն էր:

Հովիկ Չարխչյանը սևակագիտական մի շարք աշխատությունների հեղինակ է։ Օրն էլ նպաստեց, որ երիտասարդներին ծանոթացնի գրականագիտական որոշ հարցերի: Ըստ նրա՝ գրականությունը սիրում է լուռ անդրադարձ: Տարիների հետ են գրական կերպարները դառնում ընկալելի. «Գրողը չի գնահատվում գրաքննադատի կողմից, գրողի դիմագիծը ժողովրդի կողմից ընդունված ու սիրված լինելով է դառնում հաստատուն»:

Հովիկ Չարխչյանը գիրքն ու գրականությունը համարում է մարդուն տրված գործիք, իսկ դրական կամ բացասական ընկալումները անհատի ընտրությունն է: Գեղարվեստի մեջ մերժվում են գռեհիկ արտահայտությունները, քանի որ գեղեցիկ արվեստի մասին խոսելիս տգեղը մերժվում է:

Մի փոքր հիասթափությամբ գրողը նշեց, որ մեր իրականության մեջ գրականության ակտուալությունը ձևավորում են գրավաճառները:
Հանդիպման ընթացքում հետաքրքիր կենցաղային օրինակներից մինչև գրականության վեհ գաղափարների համեմատականներն օգնում էին ավելի ընկալելի դարձնել գրականության կարևորությունը ուսանողների համար:

http://ysu.am/news/hy/Hovik-Charkhchyan-and-Edgar-Harutyunyan-visited-YSU16806672_1271067139595282_3099148870012934886_n

Գրաբուսները կշրջեն մայրաքաղաքով

22 Փտր

Լեզուն պետք է սիրել ու վստահել նրան

22 Փտր

1999 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր:
Past.am-ի հետ զրույցում գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն ընդգծեց, որ մեր լեզուն ավելի շատ ամենօրյա հոգատարության պահանջ ունի, քան տարատեսակ մարտահրավերներին դիմակայելու, որովհետև, ըստ նրա, պահպանման խնդիրը բոլոր ժամանակների համար է` իր առանձնահատկություններով հանդերձ:
«Ասել, թե հայերենն այժմ վտանգված է, փոքր-ինչ չափազանցված կարծիք է: Սակայն կա մեր լեզուն տարատեսակ «բացիլներից» ախտահանելու, գրական լեզվի վարկը բարձրացնելու, ուսուցման արդյունավետությունը խթանելու, նոր բառերով ու բառաձևերով հարստացնելու, զարգացման համար նպաստավոր միջավայր ձևավորելու անհրաժեշտություն: Իսկ սա հնարավոր է իրականացնել ոչ այնքան վերահսկողության խստացման, որքան հասարակական առողջ վերաբերմունքի առկայության պայմաններում: Լեզուն պետք է սիրել ու վստահել նրան, այլ ոչ թե խանդոտ ամուսնու կեցվածքով հսկողություն սահմանել»,-նշեց մեր զրուցակիցը: Պարոն Չարխչյանի խոսքով՝ լրատվական դաշտում լեզվական աղավաղումների չափաբաժինն ամենաբարձրն է: Ըստ նրա՝ սա ոչ թե միտում է, այլ տարրական անգրագիտության դրսևորում:
«Թող ինձ ներեն մեր հարգելի լրագրողները, սակայն նրանց իմացության ցածր մակարդակը ավերածություններ է գործում: Այս իրողության պայմաններում ի՞նչ ոճի, առանձնահատկության կամ ճկունության մասին կարող է խոսք լինել»,-հավելեց գրականագետը:
Չարխչյանն ասաց, որ ավելի բարվոք չէ նաև գրական միջավայրը: Նրա պնդմամբ՝ գռեհկաբանությունները, ժարգոնային արտահայտությունները, օտարածին բառերը հրամցվում են իբրև կյանքի ճշմարտացի արտացոլման գեղարվեստական միջոց` շփոթելով գեղարվեստը արձանագրման հետ:
«Պարզը դառնում է պարզունակ, ձևը` ձևականություն, միտքը` մտավարժանք: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք` ընթերցողների անվստահություն և գրավոր մշակույթ, որը ոչ մի գնով չի կարողանում ինքնահաստատվել»,- իր խոսքը եզրափակեց Հովիկ Չարխչյանը:

Լևոն Փանոսյանhovik-charkhchyan

ԷՄԻՐ ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱ

22 Փտր

Մարդիկ ամեն ինչ մոռանալու հակում ունեն, և մարդկայնին ցեղը ժամանակի ընթացքում այդ ընդունակությունը վերածել է իսկական արվեստի: Մեր օրերում մարդկային ամբոխը նման է թռչնանոցի հավերին, որոնց հիշողությունը սահմանափակվում է սնունդ ընդունելու վերջին գործողությամբ:

org_piqm823

ՀԱՅ ԱՌԱՋԻՆ ԿԱՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ

16 Փտր

Ո՞վ է եղել առաջինը, ի՞նչն է եղել առաջինը. սրանք պարզ հարցեր են, որոնց պատասխանը կփնտրի յուրաքանչյուր հետաքրքրասեր մարդ: Իսկ եթե դրանց էլ մի փոքր ազգային երանգավորում հաղորդենք, ապա պատկերը կհամեմվի ոչ թե սնափառությամբ, այլ սեփական երկրի ու ժողովրդի մասին ավելին իմանալու բնական մղումով: Իսկ նման պատմությունները բազմաթիվ են: Ներկայացնենք դրանցից երեքը:

Հայ առաջին «դզող-փչողը»

Առաջին հայացքից փոքր-ինչ անհավանական կարող է թվալ, որ պատմությունը պահպանել է հիշատակություններ այն հայի մասին, ով առաջինն է ավտոմեքենա վերանորոգել կամ, ինչպես ժողովրդի մոտ է ընդունված ասել` եղել է հայ առաջին «դզող-փչողը»: Սակայն, բարեբախտաբար, վկայություններ կան և դրանք հավաստի են:
1898 թվականին ավտոմեքենաներ արտադրող եվրոպական մի ընկերություն որոշում է ընդարձակել իր իրացման շուկաները և այդ նպատակի համար մեքենաներից մեկն ուղարկում է Անդրկովկաս` տեղում ցուցադրական վազք կատարելու համար: Մեծ տպավորություն ստեղծելու համար ընտրվում է Թիֆլիս-Կարս ճանապարհը: Եվ ահա Կարսից վերադառնալիս Լոռվա սարերում կատարվում է ամենաանցանկալին` ավտոմեքենան խափանվում է: Տեղում կարգի բերելու բոլոր փորձերը ձախողվում են: Ստիպված օգնության են կանչում լոռեցիներին, ովքեր էլ եզներ են տրամադրում ձախորդ արշավորդներին ու «երկաթե նժույգը» եզներին լծած` հասցնում են Թիֆլիս: Բայց տեղ հասնելը դեռ գործի միայն կեսն էր: Իսկ ինչպե՞ս վարվել խափանված շարժիչի հետ: Քաղաքում ոչ ոք հանձն չի առնում անել մի բան, ինչը երբեք չի արել: Եվ հենց այդ պահին էլ կատարվում է անսպասելին: Ասում են, որ Թիֆլիսի Յավորսկու օպտիկամեխանիկական արհեստանոցում կա մի հայ, ով պատրաստ է մեքենան նորոգել: Այդ երիտասարդի անունն էր Հակոբ Հարությունի Երզինկյան: Այս բանիմաց, ճարպիկ ու տրամաբանող վարպետին էլ վիճակված էր լինել հայ առաջին ավտովերանորոգողը` հիացմունք ու զարմանք պատճառելով թե օտարներին, թե տեղաբնակներին: Նաև դա էր պատճառը, որ աշխատանքը փայլուն կերպով կատարելուց հետո որոշում են արհետանոցի դիմաց լուսանկարվել` անմահացնելով հիշարժան դեպքը:111111

Հայաստանի առաջին լուսացույցը

Երանի փողոցներում լուսացույցներ (կամ ինչպես այն օրերին էին ասում` լուսաֆորներ) տեղադրելու անհրաժեշտությունը ծագեց բավականին ուշ և դա շատ պարզ բացատրություն ուներ. քիչ էին մեքենաները: Սակայն երբ այդ քչությամբ հանդերձ վթարներ արձանագրվեցին, պարզ դարձավ, որ առանց եթևեկության կանոնավորման իրավիճակը չի շտկվի: Եվ ահա 1934 թվականի գարնանը ցանկությունը վերածվեց գործի:
Այդ օրերին բնակիչներին տեղեկացեց. «Միլիցիայի գլխավոր վարչությունն աշխատանք է տանում Երևանի մի շարք փողոցներում դնելու լուսաֆորներ (լուսատու լապտերներ), որոնք ծառայելու են փողոցային շարժումը կարգավորելու համար:
Լուսաֆորները դրվելու են փողոցների խաչմերուկների կենտրոններում, հրապարակներում և ընդհանրապես այն տեղերում, որտեղ տեղի է ունենում փոխադրական միջոցների ու հետիոտն մարդկանց ուժեղ երթևեկությունը: Նախատեսված է այդպիսի լուսաֆորներ դնել Գնունի- Աբովյան փողոցների խաչմերուկի կենտրոնում, Սպանդարյան- Աբովյան, Մարքսի 26 փողոցների, Շահումյան հրապարակի և մյուս գլխավոր փողոցների խաչմերուկների կենտրոններում: Լուսաֆորներն արդեն ստացված են և կտեղադրվեն մինչև ապրիլի 10-ը»:
Հենց սրանք էլ փաստորեն դարձան մեր երկրում տեղադրված առաջին լուսացույցները: Ճիշտ է (ինչպես և պետք էր սպասել), սկզբնապես երևանցիները նորամուծությունն ընդունեցին իբրև քաղաքի ընդհանուր պատկերի վրա ավելացված հետաքրքրաշարժ ատրիբուտ, որը կարելի էր գնալ-դիտել և ընդամենը այդքանը, սակայն լուսազդանշաններին ենթարկվելու անհրաժեշտության գիտակցումը հետզհետե արմատներ նետեց և դարձավ նրանց կենցաղի անբաժանելի ուղեկիցը:16650220_1401103726627105_833824306_n

Հայերի առաջին ծամոնը

Խոսքն այս դեպքում հանրահայտ սարի ծամոնի մասին չէ. այն միշտ է եղել: Ոչ էլ այն ծամոնի մասին է, որ խորհրդային տարիներին դրսից Հայաստան էր հասնում սփյուռքահայերի կամ զբոսաշրջիկների ձեռքով և ավելի շուտ վերածվում էր ցուցադրման առարկայի, քան ծամվում էր: Մայրաքաղաքի բնակիչները հավանաբար կհիշեն նաև այն տարեց կնոջը, ով Աբովյան փողոցի նրբանցքներից մեկում հատիկով արտասահմանյան մաստակ էր վաճառում` յուրաքանչյուր ծամոնի դիմաց գրպանելով կլորիկ մի գումար: Այս անգամ պատմությունն այն մասին է, թե ինչպես ԽՍՀՄ-ում մի օր որոշեցին ծամոնին «ռեաբիլիտացնել» և հիմք դնել դրա արտադրությանը:
Նույնիսկ կարող է զարմանալի թվալ, բայց ծամոնի արտադրության առաջին հոսքագիծը շարք մտավ հենց Հայաստանում` Երևանի հրուշակեղենի ֆաբրիկայում, 1977 թվականին: Այսպիսի ընտրության համար տարատեսակ պատճառներ կարելի է թվարկել, բայց գլխավորն այն է, որ հայերը մեծ ոգևորությամբ ստանձնեցին առաջինը լինելու դժվարին առաքելությունը և պատվով հանձնեցին քննությունը: Ավելի ուշ մերոնք որոշեցին էլ ավելի առաջ անցնել ու արտադրել բուժիչ ծամոններ: Սննդի արդյունաբերության մասնագետների և բժիշկների համատեղ աշխատանքը տվեց իր արդյունքը: Նորելուկը կոչվում էր «Գամիբազին» և նախատեսված էր դառնալ թե ծանոն, թե հականիկոտինային դեղամիջոց: Նրանք, ովքեր գնում էին այդ ծամոնը, թղթի դարձերեսին կարող էին տեսնել այսպիսի գրություն. «Արդյունքների և ձեր ցանկությունների մասին խնդրում ենք հայտնել Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրությանը»: Եթե վստահենք այդ տարիների արձագանքներին, ապա հայկական ծամոնի բուժիչ ներգործությունը բավականին արդյունավետ է եղել, և հարյուրավոր մարդիկ իսկապես հրաժարվել են ծխելու սովորությունից:
Իսկ հետո եկավ նոր տեսականին: Հայրենական պոլիմերային հիմքի վրա, որը մշակել էր «Պլաստպոլիմեր» գիտահետազոտական միավորման Երևանի բաժանմունքը, խանութներում հայտնվեցին «Նարնջի», «Անանուխի» և «Ելակի» ծամոնները: Համաձայն վիճակագրության, 1979 թվականին արդեն թողարկվել էր 4 հազար տոննա ծամոն, իսկ 1981-ին ծավալը կրկնապատկվեց: Իր արտաքին տեսքով և համով հայկական ծամոնն առանձնապես չէր փայլում, բայց դա մեր ծամոնն էր: Իսկ սա միշտ էլ փաստարկներից ամենածանրակշիռն է եղել:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

26333_300

ԿՅԱՆՔԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

16 Փտր

Իմ դպրոցական ընկեր Նիկոլը ինձ Չարենց էր ասում: Չէ, ստեղծագործելու ձիրքը նկատի չուներ, քիթս էր նմանեցրել Չարենցի քթին: Նիկոլի գիտելիքները գրականության ասպարեզում Չարենցի քթից այն կողմ այդպես էլ չանցան, ինչպես որ աշխարհագրության դասերին առանձնապես չէր փայլում: Ու երբ հանձնարարում էին քարտեզի վրա ցույց տալ օվկիանոսները, մենք կողքից հուշում էինք մեր ընկերոջը` ահռելի կապույտի մեջ չմոլորելու համար:
Միայն թե կյանքի դասաժամին ամեն ինչ այլ կերպ ստացվեց: Նիկոլը ծառայության մեկնեց Հեռավոր Արևելք և այդպես էլ մնաց այնտեղ: Հիմա նա օվկիանոսային ձկնորսանավի վրա է աշխատում, ամիսներով ցամաք չի տեսնում ու երևի գոհ է իրեն բաժին ընկած բախտից: Մեր այս մի դասը հետաքրքիր ավարտ ունեցավ: Ես իմ կյանքում այդպես էլ օվկիանոս տեսած չկամ: Իսկ Նիկոլն արդեն 30 տարի նավարկում է աշխարհի բոլոր ջրերում: Ես առաջվա պես նայում եմ քարտեզին ու մտքումս կրկնում օվկիանոսների անունները: Նիկոլի քարտեզի վրա ամեն բան իրական է:

Հ. Չարխչյան088_059.jpg

ՄԵՀՐԱԲՆ ՈՎ Է

15 Փտր

Ճանապարհին վարորդն ասաց.
— Մի րոպեով կանգնենք, Մեհրաբի աղբյուրից ջուր խմենք ու գնանք:
Մեհրաբն ո՞վ է:
Մեհրաբ Միրզախանյան: Հուշարձան-աղբյուրներ կառուցող քարտաշ վարպետ: Նրա մասին լեգենդներ են պատմում: 1972 –ին նրան նվիրված վավերագրական ֆիլմ է նկարահանվել, Վարդգես Պետրոսյանը «Մեհրաբի աղբյուրը» վերնագրով պատմվածք ունի: «Պրավդա» թերթը 1971-ի սեպտեմբերի 20-ի համարում գրել է. «Ժողովուրդը վարպետ է կոչել 77-ամյա քարտաշ Մեհրաբին: Թվով 40 հուշաղբյուր է կառուցել Մեհրաբը: Քառասուն աղբյուր լեռներում և կիրճերում, ճանապարհների խաչմերուկներին, գյուղերում և քաղաքներում: Շուրթից շուրթ ավանդվում է խոսքը` «Մեհրաբի աղբյուր»: Դա նշանակում է հավերժական աղբյուր»:
Հիշենք վանաձորցի պատվական վարպետին:

78dfbfe1d50014caf342c61c56dbeac2-3d580b45cf701c899c53c81b026e4ef910090

ՄՏՔԵՐ

13 Փտր

Երբ վրա է հասնում վերջը, այն գալիս է չափազանց արագ:
Գրեգորի Ռոբերտս

Սերը միակողմանի երթևեկությամբ ճանապարհ է: Սերը, ինչպես և հարգանքը, այն չէ, ինչ ստանում ես, այլ այն, ինչ դու տալիս ես:
Գրեգորի Ռոբերտս

Դիմադրության ժամանակ կարևոր է, թե ինչ արդյունքի կհասնես, այլ ոչ թե քո տեսքն ինչպիսին կլինի: Անիմաստ հերոսությունը նույնն է, թե անիմաստ ինքնասպանությունը:
Էրիխ Մարիա Ռեմարկ

Մարդը հանրագումարն է այն ամենի, ինչ նրա հետ կատարվել է:
Սթիվեն Կինգ

Հոգում կատարվում է գրեթե նույնը, ինչ լինում է ջրի հետ: Այն հոսում է: Այսօր դա գետակ է: Վաղը` ծով: Եվ ջուրն ընդունում է իր անոթի տեսքը:
Ժուզե Ագուալուզա

Տղամարդիկ լավն են, եթե դրանք օգտագործվում են ըստ նշանակության:
Հելգրիմուր Հելգասոն

Որպեսզի հասնես կյանքին, պահանջվում է մի ամբողջ կյանք: Քանի դեռ մենք «կանք»` մենք այնքան հիմար ենք, իսկ երբ արդեն «եղել ենք»` մենք դառնում ենք փոքր-ինչ խելացի:
Հելգրիմուր Հելգասոն

Քաղաքակրթության առաջին պատվիրանն է. «Անցյալը կսպասի…»:
Իրվին Շոու

Մենք չենք կարող ճանաչել մարդուն, երբ նա գալիս է մեզ մոտ: Նրան ճանաչելու համար ինքներս պետք է գնանք նրա մոտ:
Գյոթե

Ատելությունը ոչնչացնում է այն անոթը, որի մեջ նա պահվում է:
Պատրիսիա Քորնուել

Մարդը վեպի պես է: Մինչև վերջին էջը չես իմանա, թե ինչով կավարտվի: Այլապես չարժե ընթերցել:
Եվգենի Զամյատին

Քաղաքական գործիչը միշտ մտածում է հաջորդ ընտրությունների մասին: Մինչդեռ պետական գործիչը մտածում է հաջորդ սերունդների մասին:
Ուինսթոն Չերչիլ

Այնքան հեշտ է տեսնել կեղծիքը, երբ գիտես ճշմարտությունը:
Ռոբերտ Ք. Օ’ Բրայն

— Իմ կարծիքը հաշվի առնու՞մ ես:
— Իհարկե, եթե դու «կողմ» ես:
Ռիչարդ Քասլ

Սովորաբար մարդիկ շատ են մտածում: Բայց դժբախտությունն այն է, որ նրանք մտածում են խնդիրների, ոչ թե դրանց լուծման մասին:
Դեվիդ Ալլեն

Եթե քեզ խաբել են մեկ անգամ` ամոթ խաբեբային: Եթե խաբել են երկրորդ անգամ` ամոթ քեզ:
Մերի Էլիս Մոնրո

— Որտե՞ղ են խելացի մարդիկ թաքցնում ավազահատիկը:
— Ծովափին:
— Իսկ որտե՞ղ են խելացի մարդիկ թաքցնում տերևը:
— Անտառում:
Գիլբերտ Կիտ Չեսթերտոն

Աշխարհի կարգն է այդպես. ծնողները զավակներին տալիս են այնքան սեր, որքան ունեն, իսկ զավակները ծնողներին` որքան կարող են:
Օլգա Գոլոտվինա

tainavtebe1

ԼԻ ՎԻՔՍԵՆ

11 Փտր

Մարդկային հարաբերությունները նման են խեցեղեն բաժակի: Քանի դեռ այն ամբողջական է, աչք է շոյում իր նախշերով, նուրբ-կապտավուն եզրաշերտով ու ջնարակի ողորկ փայլով: Բայց բավական է նրա վրա մի եզակի ճեղք գտնել, և ամեն ինչ փոխվում է: Ձեռքի մեջ յուրաքանչյուր պտույտի հետ բաժակը սկսում է թվալ ավելի ու ավելի անկատար: Դու նկատում ես նոր քերծվածքներ ու մաշվածքներ: Ճեղքը սկսում է աճել տաք ու սառը պարունակությունից, և շուտով բաժակը քո ձեռքում փշուր-փշուր է լինում:

1454679576_1537

ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ

6 Փտր

Ծիծաղեցեք, մենք լավ գիտենք, թե ինչ
Անպատմելի քավարանով անցանք,
Ինչպես մենք համր, խուլ ու կույր էինք,
Ինչպես կռանալով կուզիկ դարձանք:

Ծիծաղեցեք, բայց մի ծաղրեք երազը,
Մի անգոսնեք ազնիվ երազողին:
Թողեք ընդմիշտ, ինչ որ արդեն մեռած է
Եվ անբասիր անցեք դուք ձեր ուղին:

hqdefault

ՀԱՄԵՄԱՏԵՑ

5 Փտր

Մի անգամ Չերչիլի վարորդը կորցրեց ճանապարհը և նրանք հայտնվեցին անծանոթ մի վայրում: Սրտնեղած Չերչիլը` գլուխը դուրս հանելով մեքենայից, առաջին իսկ պատահած անցորդին հարցրեց.
— Պարոն, որտե՞ղ եմ ես գտնվում:
— Մեքենայի մեջ,- պատասխանեց անցորդն ու հանգիստ հեռացավ:
— Ահա պատասխան, որ շատ վայել է մեր պառլամենտին,- նկատեց Չերչիլը,- կարճ, բռի և այնպիսի բովանդակությամբ, որ առանց իր ասելու էլ գիտեինք:

cherchill_sigara

ԱՄԵՆԱԿԱՐՃԸ

4 Փտր

Վիկտոր Հյուգոն, ցանկանալով իմանալ, թե ինչպես է վաճառվում «Թշվառներ» վեպը, իր հրատարակչին է ուղարկում մի նամակ, որտեղ ընդամենը մի նշան էր` «?»: Հրատարակչի պատասխանը պակաս լակոնիկ չէր. «!»:

gvxzlkopumg

ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆԹ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

3 Փտր

Եթե ես հիվանդանամ, ապա կդիմեմ որևէ ծեր, գյուղական բժշկի: Նա կնայի ինձ աչքի պոչով, կշոշափի զարկերակս ու որովայնս, կլսի: Հետո կհազա, կծխի ծխամորճը, կշփի կզակը և կժպտա ինձ, որպեսզի հեշտությամբ ցավը հեռացնի: Անշուշտ, ես հիանում եմ գիտությամբ, բայց հիանում եմ նաև իմաստությամբ:

saint-exupery

Վերաշարադրեց

3 Փտր

Մի անգամ Չապլինին հրավիրում են դիտելու նոր նկարահանված ֆիլմը: Ցուցադրման ավարտից հետո մեծ դերասանը լրագրողներին ասում է. «Կարող էր ավելի վատը լինել»:
Այս խոսքերը խիստ վիրավորում են կինոնկարի հեղինակներին: Իրավիճակը մեղմելու համար Չապլինը թերթում այսպիսի մի գրություն է հրապարակում. «Ես սխալվել եմ և ներողություն եմ խնդրում: Ֆիլմն ավելի վատ չէր կարող լինել: Հարգանքներով` Չարլի Չապլին»:chaplin_pop_art_2_by_burtonfan96-d460unc

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈՒՄԲՈԼԴ

1 Փտր

Այն մարդիկ, որոնք ինչ-որ բան գիտեն և գիտեն այն, թե ինչ չգիտեն, դրանք ուսյալ մարդիկ են:
Այն մարդիկ, որոնք ինչ-որ բան գիտեն, բայց չգիտեն, որ դա գիտեն, դրանք քնած են, նրանց հարկավոր է արթնացնել:
Այն մարդիկ, որոնք ոչինչ չգիտեն և գիտեն, որ ոչինչ չգիտեն, այդպիսի մարդիկ օգնության կարիք են զգում:
Այն մարդիկ, որոնք ոչինչ չգիտեն և չգիտեն, որ ոչինչ չգիտեն, դրանց ոչնչով չես օգնի:

234