Երբ Դարեհը լուր ստացավ, որ իր քաղաքներից մեկը` Սարդին, գրոհով վերցրել և այրել են աթենացիները, նա զարմացավ.«Ովքե՞ր են աթենացիները»: Նա ծառաներից մեկին հրամայեց, որ ամեն անգամ ճաշելուց առաջ իրեն ասի. «Տիրակալ, հիշիր աթենացիների մասին»: Ինչպես ցույց տվեց ժամանակը, այդ հիշեցումն ավելորդ չէր: Մ.թ.ա. 500 թվականին Դարեհը պատերազմ սկսեց Հունաստանի դեմ: Այն ձգվեց հիսուն տարի:
ՀԻՇԻՐ ԱԹԵՆԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
31 ՀնվՍՅՈՒԶԵՆ ԶՈՆԹԱԳ
31 ՀնվԼուսանկարել մարդուն` նշանակում է նրա դեմ որոշակի իմաստով բռնություն գործադրել, տեսնել նրան այնպիսին, ինչպիսին նա իրեն երբեք չի տեսնում, իմանալ նրա մասին այն, ինչը նա չգիտեր, մի խոսքով, վերածել նրան օբյեկտի, որին կարելի է խորհրդանշորեն տիրապետել: Եթե լուսանկարչական խցիկը զենքի սուբլիմացիան է, ապա լուսանկարելն էլ սպանության սուբլիմացիան է, մեղմաբարո սպանություն` տխուր, վախվորած ժամանակին չափազանց հարիր:
ՖԻԼԻՊ ԶԻՄԲԱՐԴՈ
30 ՀնվԵս ընդամենը ուզում էի տեսնել, թե դեռ ինչքան կարելի է վիրավորել մարդկանց, մինչև որ նրանք սկսեն բողոքել, մինչև որ նրանք պատասխանեն նույն կերպ: Սակայն, ի զարմանս ինձ, ոչ ոք չփորձեց հակաճառել, որպեսզի ինձ զսպեն: Ոչ ոք չասաց. «Հեյ, վերջ տուր ինձ վիրավորելուն, դու անցնում ես բոլոր սահմանները»: Դա ոչ ոք չասաց, նրանք պարզապես ընդունում էին այն, ինչ ես ասում էի: Ես ասացի. «Գնա ու ասա այն տղային, որ ինքը կեղտի կտոր է», ու նրանք հնազանդորեն դա արեցին: Ես իսկական նողկալի բաներ էի ասում, բայց նրանք, միևնույն է, լռում էին: Ինչու՞:
ԱՄԵՆԱԵՐԿԱՐ 40 ՐՈՊԵՆ
28 ՀնվՄի դեպք հիշեցի` պատմեմ: 1997-ի մայիսի 9-ին Ստեփանակերտում պիտի կայանար ԼՂՀ բանակի զորահանդեսը, որը հեռարձակվելու էր ուղիղ եթերով: Սա առաջին դեպքն էր: Բոլորն էլ հրաշալի գիտակցում էին դրա ռազմաքաղաքական կարևորությունը և նախապատրաստվում էին ծայրահեղ պատասխանատվությամբ: Պաշտպանության նախարարությունից մենք խումբ ուղարկեցինք զորահանդեսը նկարահանելու և հեռարձակումն ապահովելու համար: Եկավ սպասված օրը: Ու հանկարծ վաղ առավոտյան մեր տղաները զանգ են տալիս Ղարաբաղից և ասում են, որ լուրջ խնդիրներ են ծագել. հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանքների աշխատանքը խոչընդոտում է ուղիղ եթերին:
Տեխնիկապես կացությունը տեղում կարգավորելու ոչ հնարավորություն կար, ոչ ժամանակ: Եվ ահա նրանք առաջարկում էին ամենաանհավանական տարբերակը` հեռարձակման պահին անջատել ՀՕՊ բոլոր համակարգերը: Իսկ դա խելահեղություն էր:
Նախարարն Արցախում էր: Ստիպված զանգահարեցի Գլխավոր շտաբ: Ասացին, որ ԳՇ պետ Միքայել Հարությունյանը գնացել է քաղաքային գերեզմանատուն, որտեղ պիտի կայանար պատերազմում զոհված մարտիկների հիշատակին նվիրված արարողություն: Անմիջապես մեկնեցի գերեզմանոց: Երբ նրան ասացի, թե ինչ եմ առաջարկում` ինձ նայեց այնպիսի հայացքով, ինչպես բժիշկը` անհույս հիվանդին: Պահանջվեց 15 րոպեի համառություն նույնը պնդելու համար: Հիմա նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես կարողացա գտնել անհրաժեշտ բառերն ու փաստակները: Մի խոսքով, չերկարացնեմ, համոզեցի: Խոստացավ, որ հրաման կտա շքերթի պահին «մաքրել» եթերը:
Իսկ հետո… 40 րոպե շարունակ մեր երկրի երկինքն անպաշտպան էր: Ստեփանակերպում քայլերգի հնչյունների տակ անցնում էր զորքը: Բոլորը հիացմունքով դիտում էին բանակի հաղթական երթը և ոչ ոք չէր էլ կարող կռահել, թե դրանք որքան դժվարին ու լարված րոպեներ էին ՀՕՊ ստորաբաժանումների մարտիկների համար, և ինչպես էինք մենք շունչներս պահած նայում ժամացույցին, հաշվում վայրկյաններն ու սպասում, թե երբ կավարտվի 40 րոպեներից ամենաերկարը:
ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ
28 ՀնվՀանդարտվիր, սիրտ իմ, թող քաղցր լինի ժամը հրաժեշտի:
Թող դա լինի կատարելություն, ոչ թե մահացում:
Թող սերը ձուլվի հուշերին, տառապանքը` երգին:
Թող բնի մոտ փակվեն թևերը և վերջանա վերասլաց թռիչքը դեպի եթեր:
Թող քո ձեռքերի վերջին շոյումը լինի քնքուշ, ինչպես գիշերային ծաղկի փաղաքշանքը:
Գեթ մի պահ կանգ առ, ով հրաշագեղ վախճան, ու լռության մեջ ասա վերջին խոսքդ:
Ես երկրպագում եմ քեզ ու բարձր եմ պահում ճրագս, որ լուսավոր լինի ճամփադ:
ՄԱՐՍԵԼ ԺՈՒԱՆԴՈ
28 ՀնվԻմ սեփական արարքները, իմ սեփական խոսքերը իմ հոգին համակում են այնպիսի վախով ու խուճապով, որ այն թաքնվում է իմ էության ամենախորքում, որտեղից նրան այլև անհնար է դուրս բերել: Մի՞թե ես չգիտեմ, որ կյանքս բաղկացած է պարադոքսներից, ուզում եմ ասել` հակադիր ծայրահեղություններից, որոնք արդարացնում են բոլոր սխալները` ինչպես իմ, այնպես էլ իմ հանդեպ գործած… Ո՞ր խելագարը չի ափսոսում, որ ամբողջ աշխարհն իր նման չի գժվել:
ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ
27 ՀնվԵրգը մեր պատմությունն է։ Հիշողություն է երգը։ Երգը օգնում է մեզ թե ուրախության, թե տխրության ժամին։ Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք․․․ Ահա թե ինչ է երգը։ Մեր հին երգերը ամրապնդում են մեր ազգային ոգին։ Երգերը դաստիարակության հզոր միջոց են։ Նրանց մեջ արտահայտված են և աշխատասիրություն, և անձնազոհություն, և նվիրվածություն մեր ազգին, մեր հայրենիքին։ Երգերի միջոցով այդ բոլորը կփոխանցվի մեր մատաղ սերնդին։
ԻՐՎԻՆ ՅԱԼՈՄ
26 ՀնվՍերն ավելի շուտ գոյության ձև է. ոչ այնքան ներգրավում, որքան ինքնանվիրում, վերաբերմունք ոչ այնքան մեկ մարդու նկատմամբ, որքան ամբողջ աշխարհի հանդեպ: Ես երազում եմ այն սիրո մասին, երբ երկուսը կիսում են կիրքը բացարձակ ճշմարտության համատեղ որոնումներում: Գուցե դա չարժե՞ անվանել սեր: Գուցե դա կոչվում է ընկերությու՞ն: Սիրողը նա չէ, ով սիրում է, այլ նա, ով ձգտում է իր սիրո առարկայի միանձնյա նվաճմանը:
ՍԵՐԺ ԺՈՆԿՈՒՐ
26 ՀնվԵրկուսի հարաբերություններում ամենագլխավորը իմանալն է, որ հանդիպում լինելու է, դա հիմնական նախադրյալն է, պարտադիր պայման` իմանալ, որ մենք վերստին կտեսնվենք, իսկ առանց դրա, եթե այն չկա, եթե նույնիսկ վստահություն չկա, որ հանդիպումը կկայանա, այդ դեպքում ոչինչ էլ չկա, ժամանակը վերածվում է դժոխքի, և դրան ավարտ չի լինի…
Անհրաժեշտություն կա ևս մեկ անգամ Սևակի կենսագրությունն ուսումնասիրել
25 ՀնվԱյսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է: Գրականագետ, սևակագետ Հովիկ Չարխչյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Սևակի ծննդյան օրվա ամսաթիվը կասկածելի է, քանի որ նրա մի շարք փաստաթղթերում ծննդյան օր նշվում հունվարի 26-ը։
«Ես համոզված եմ, որ Սևակի կենսագրությունը պահանջում է ևս մի անդրադարձ, այսինքն՝ ևս մեկ անգամ անհրաժեշտություն կա Սևակի կենսագրությունը խորապես ուսումնասիրել: Մասնավորապես այն պատճառով, որ Սևակի կենսագրությունը ուսումնասիրվել, մշակվել և թղթին է հանձնվել խորհրդային տարիներին, երբ որոշ փաստեր պարզապես հրապարակման ենթակա չէին և ներկայացվում էր գեղեցիկ, հարթ մի կենսագրություն, որը, կարծես թե, առանց դժվարությունների հաղթահարել է բոլոր բարձունքները և հասել է այսպիսի մեծության»,-ասաց նա:
Հովիկ Չարխչյանը նշեց, որ հիմա, երբ արխիվային նոր էջեր են վերհանվում, պարզվում է, որ Սևակի կենսագրությունն այդքան էլ հարթ ու անխոչընդոտ ճանապարհ չի եղել և յուրաքանչյուր նոր վավերագիր, նոր երանգներ է հաղորդում Սևակի կենսագրությանը:
Նա նաև նշեց, որ մինչ օրս գոյություն ունեն Սևակի բազմաթիվ չհրապարակված գործեր, հոդվածներ և վաղուց ժամանակն է դրանք հրապարակելու: Հովիկ Չարխչյանը նշեց, որ նրան հատկապես ավելի շատ հետաքրքրում է Սևակի երիտասարդության և պատանեկության շրջանը:
Ինչ վերաբերում է մեծ գրողի բնավորության առանձնահատկություններին` սևակագետը նշեց. «Բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ առնչվել են Սևակի հետ, մտերիմներ են եղել, բոլորն անխտիր խոսոմ են նրա բռնկուն խառնվածքի մասին, սակայն դրա հետ մեկ տեղ չեն մոռանում ասել, որ Սևակը չափազանց անաչառ էր, ազնիվ էր իր բռնկումների մեջ և առիթ չէր տալիս որևէ մեկին իրենից նեղանալ, և այդ ազնվությունը մենք տեսնում ենք նաև նրա տողերի մեջ»:
Նա նշեց, որ ինչպես Սևակի կենդանության օրոք շատերը նշում էին, թե Սևակի ստեղծագործություններն անցողիկ են, այնպես էլ հիմա այդպես ասողները` սխալվում են: Ըստ նրա` Սևակի երկարակեցության գաղտնիքի բացատրությունը պետք է գտնել Սևակի մտածողության և մարդկանց հոգևոր գաղափարական պահանջմունքների կապի մեջ: «Սևակն այսօր մնում է և շարունակում է մնալ ամենաընթերցված, ամենապահանջված հեղինակներից մեկը»,- ասաց նա:
Չարխչյանը նշեց, որ թեև Սևակը շատ հրաշալի ստեղծագործություններ ունի, սակայն նա ավելի շատ տպավորված է Սևակի այն բանաստեղծություններով, որոնցում հայրենիքի կարոտ կա:
ԼԻԱՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Tert.am 24.01.2015
ՋԵՐՈՄ ԴԵՅՎԻԴ ՍԵԼԻՆՋԵՐ
25 ՀնվՈւրիշները, որ մի բան կորցնեն` օրերով ման կգան: Իսկ ես երբեք չեմ ափսոսացել որևէ բանի համար, երբ կորցրել եմ: Գուցե դրա համար էլ մի քիչ վախկոտ եմ: Ինչևէ, դա արդարացում չէ: Բոլորովին արդարացում չէ: Ընդհանրապես չի կարելի վախկոտ լինել: Եթե անհրաժեստ է որևէ մեկի մռութին հասցնել, և դու ուզում ես այդ բանը, պետք է հասցնես: Բայց ես չեմ կարող: Ինձ համար ավելի հեշտ է մարդուն դուրս նետել պատուհանից կամ գլուխը կտրել կացնով, քան հասցնել դեմքին: Ատում եմ բռունցքի դատաստանը: Ավելի լավ է ինձ ծեծեն, թեև դա բոլորովին դուր չի գալիս, ինքներդ էլ հասկանում եք, բայց ես սոսկալի վախենում եմ հասցնել մարդու երեսին, երեսից եմ վախենում: Չեմ կարող նայել այդ դեմքին, ահա թե որն է ցավը: Եթե գոնե երկուսիս աչքերն էլ փակած լինեին, այնքան էլ տհաճ չէր լինի: Տարօրինակ վախկոտություն է, որ մտածում ես, բայց, այնուամենայնիվ, վախկոտություն է: Ես ինձ չեմ խաբում:
ՌՈՅ ՅԱԿՈԲՍՈՆ
25 ՀնվՅուրաքանչյուր մարդ այս աշխարհում ապրում է այնպես, ինչպես հարմար է գտնում: Բոլորը դա գիտեն, սակայն (տարօրինակ բան է) հարկ է լինում մշտապես նույնը կրկնել: Հետո կյանքում վրա է հասնում այն պահը, երբ նա անում է ամեն բան` հնարավոր ու անհնար, պաշտպանելու և փրկելու լավագույնը, որ կա կյանքում: Իսկ դրանից հետո ապրել չի կարողանում…
ՖՐԱՆՍՈՒԱԶԱ ԺԻՐՈՒ
25 Հնվ«Մենք պետք է անենք այս բանը, մենք պետք է անենք այն բանը…»: Ես պատկերացում չունեմ, թե ովքեր են այդ «մենք»-ը: Ես որոշակի բան գիտեմ միայն իմ մասին: Ես չեմ կարող ապրել ինչ-որ մեկի իդեալների համապատասխան, փոխարենը հաստատապես կարող եմ ապրել սեփական կյանքով և դա անում եմ` անկախ ամեն ինչից: Այդպես վարվելով` ես ինձնից չեմ հեռացնում որևէ սկզբունք, ես հեռացնում եմ իմ ներսում թաքնված շատ ավելի հրաշալի մի բան` լի կյանքով ու խնդությամբ, որ փափագում է դուրս մղվել դեպի ազատություն…
ԱՆԴՐԵ ԺԻԴ
24 ՀնվՓնտրիր քոնը: Երբեք մի արա այն, ինչն ուրիշ մեկը կարող է անել նույնքան լավ, որքան դու: Երբեք մի ասա ու մի գրիր այն, ինչն ուրիշ մեկը կարող է ասել կամ գրել նույնքան լավ, որքան դու: Ձեռնարկիր միայն այն, որն, ինչպես դու ես զգում, չի կարող անել ոչ ոք քեզնից բացի, և համբերությամբ կամ անհամբերությամբ քեզ դարձրու բոլոր արարածներից ամենաանկրկնելին:
ՊԻԱ ՅՈՒԼ
23 ՀնվԵս ոչ մի անգամ չեմ նկատել, որ զգուշավորությունը, որով մարդիկ ընտրում են բառերը, ինչ-որ կերպ իր անդրադարձն ունենա նրա վրա, ինչ կատարվում է այդ մարդկանց միջև… Սերը չէր կարող մեռնել մեն -մի հատիկ բառի պատճառով: Դրան միշտ էլ հետևել է մեկ ուրիշը, որը խորացրել է, կամ հստակեցրել է, կամ հարթեցրել է, կամ հունից հանել է…
ՍԻԼՎԻ ԺԵՐՄԵՆ
23 ՀնվԸնդհանրապես մեռնում են ոչ այն ժամանակ, երբ ցանկանում են մեռնել: Սովորաբար մարդը ուշքի է գալիս, տնքտնքում է, ոտքի է կանգնում` դառնալով փոքր-ինչ ավելի մեծ ու փոքր-ինչ հարստացած դառը փորձով, և շարունակում է ապրել` ապրել այնպես, ինչպես կստացվի: Նա խորամանկում է, համոզում է ինքն իրեն, թե իբր սիրտը, որ կորցրել է կողմնորոշումը, կարող է գտնել ճշմարիտ ուղին: Եվ քանի որ չի կարող ասել, թե ամեն ինչ լավ է, համոզում է ինքն իրեն, որ ամեն ինչ լավ կլինի: Փոխարինում է ներկան անորոշ ապագայի հետ:
ԺԱՆ ԺԵՆԵ
21 ՀնվԵս վերստին կառուցում եմ ինքս ինձ, նորից իրար եմ միացվում, դառնում եմ ավելի ուժեղ, ես ավելի ծանր եմ, քան ամրացված բերդը: Ես ամրոցից էլ ամուր եմ: Ես ինքս եմ ամրոց: Իմ խցերում նստած են հաղթանդամ տղամարդիկ, խաբեբաներ, զինվորներ, ավազակներ: Զգուշացեք: Ես վստահ չեմ, որ իմ պահակներն ու շները կարող են զսպել, եթե ես նրանց բաց թողնեմ: Ինձ մոտ կան պարաններ, դանակներ, աստիճաններ: Զգուշացեք: Ժամապահները կանգնած են դետքային անցուղիներում: Ամենուր լրտեսներ են: Ես ամրոց եմ և ես միայնակ եմ այս աշխարհում: