Պահոց | Օգոստոսի, 2013

ՉԻՆԳԻԶ ԱՅԹՄԱՏՈՎ

8 Օգս

Ես հասկանում էի նախասկզբնական էությունը` այդ կյանքի ճիչը, մարդու ճիչը վեր կարկառած ձեռքերով, որ խոսում է հավիտենական փափագի մասին ինքնահաստատման, սեփական ճակատագիրը թեթևացնելու, տիեզերքի անծայրածիր տարածքում հենակետ գտնելու ողբերգական հույսով, թե իրենից դուրս գոյություն ունեն ինչ-որ երկնային ուժեր, որ կօգնեն իրեն դրանում: Հոյակապ մոլորություն: Օ, որքան մեծ է մարդու ձգտումը լսելի լինելու վերևում: Եվ որքան եռանդ, որքան միտք է դրել նա հավաստիացումների, զղջումների, փառաբանությունների մեջ`  հարկադրելով իրեն հանուն դրա հնազանդության, խոնարհության, հեզության` հակառակ իր ընդվզող արյան, հակառակ մշտապես խռովության, նորության և ժխտման տենչող իր տարերքի: Օ, որքան  դժվար ու տառապալից էր դա նրան հաջողվում: Ռիգվեդա, սաղմոսներ, նզովքներ, հիմներ, շամանություն: Եվ դարերի ընթացքում այնքան անվերջանալի աղերսանք ու աղոթքներ են ասվել, որ եթե դրանք լինեին նյութեղեն, վաղուց հեղեղած պետք է լինեին ամբողջ աշխարհը ափերից ելած դառնաղի օվկիանոսների նման: Որքան դժվար է ծնվել մարդու մեջ մարդկայինը…

«Կռափնարան» վեպից

aytmatov

ՖԻԼԻՊ ՌՈԹ

3 Օգս

Մարդիկ սխալմամբ կարծում են, թե սերն իրենց ամբողջական է դարձնում: Աշխարհով մեկ փնտրում եմ Պլատոնի հնարած՝ իրենց կեսին: Բայց ես հո գիտեմ, որ դա այդպես չէ: Ես հո գիտեմ, որ դու ամբողջական էիր մինչև էս պատմության մեջ ընկնելը: Ու սերը քեզ ամբողջականություն չի հաղորդում, ընդհակառակը՝ քեզ մասերի է բաժանում: Դու ամբողջական էիր, դու հերմետիկ փաթեթավորված էիր ու հանկարծ քեզ հերձեցին: Քո ամբողջականության մեջ ներխուժեց մի օտար մարմին՝  Նա:

Կես տարի դու փորձում էիր այն քեզ ձուլել: Ու դու չես վերադարձնի երբեմնի ամբողջականությունը, քանի դեռ չես ազատվել նրանից, այդ օտար մարմից: Կամ դու նրան կվանես, կամ այն կձուլվի քեզ, բայց այնպես, որ քեզ կկործանի, քանի որ այլ կերպ ձուլվել նա պարզապես ունակ չէ:

«Մեռնող Կենդանի»

rubric_issue_250930

ՄԱՐՍԵԼ ՊՐՈՒՍՏ

3 Օգս

Պարադոքս է, բայց փաստ. հարկադրված լինելով գոնե փոքր-ինչ փոփոխություն կատարել սեփական կյանքում` գիտակցելով, որ փոփոխությունները միայն դեպի լավն են տանում, մենք ի հայտ ենք բերում սրտի ու մտքի աներևակայելի թուլություն: Մինչդեռ փոփոխությունները շուտով կատարվում են կարծես ինքնիրեն, առանց որևէ ջանքի:
Երջանկությունը մեզ բաժին է հասնում այն ժամանակ, երբ սառչում ենք նրա հանդեպ: Բայց հենց այս սառնության արդյունքում մենք դառնում ենք պակաս պահանջկոտ, և այդ բանը մեզ արդեն շատ ավելի ուշ ներշնչում է այն միտքը, թե որքան ուրախ կլինեինք երջանկությամբ, ուրախ կլինեինք այն ժամանակ, եթե նա հավանաբար մեզ ներկայանար ամենևին էլ ոչ ամբողջական:

prust

Հայկ Նահապետի հին հասցեն

2 Օգս

Իսկ ձեզ հայտնի՞ է, որ Հայկ Նահապետի արձանը սկզբնապես կանգնեցվել է ոչ թե Նորքի զանգվածում, ինչպես սովոր են տեսնել այսօրվա երևանցիները, այլ «Մոսկվա» կինոթատրոնից փոքր-ինչ վերև: Սա 1972 թ. լուսանկար է:

1972

ԿՈԲՈ ԱԲԵ

2 Օգս

Հարմարվել կարելի է մինչև որոշակի սահմանը: Ընդ որում, դա պետք է միջոց լինի և ոչ մի դեպքում` նպատակ: Մի բան է ձմռան քնի մասին շաղակրատելը, այլ բան է վերածվել խլուրդի ու սպանել քո մեջ լույս աշխարհ դուրս գալու բոլոր ցանկությունները: Եթե աշխարհում գոյություն ունենար միայն այն, ինչն ափոսոս է ձեռքից բաց թողնել, այդ դեպքում իրականությունը կվերածվեր փխրուն ապակե առարկայի, որին դիպչելը սարսափելի է…
Նավաբեկյալները զոհվում են ոչ այնքան քաղցից ու ծարավից, որքան սարսափից, թե սնունդն ու ջուրը չեն բավականացնի: Բավական է միայն մտածել, որ պարտվել ես, և հենց նույն պահից էլ սկսվում է պարտությունը: Չի կարելի ժամանակն ուղղահայաց ապրել: Ժամանակն այնպիսի բան է, որ հոսում է հորիզոնական: Եթե հաջողությունը ննջել է` սպասիր…

1f01a013bf5383c0a82e0bb57e2

Ենգիբարյանի մեկ օրը (լուսանկարներ)

2 Օգս

Ռուս լուսանկարիչ Վիկտոր Ախլոմովը հանրահայտ կրկեսային դերասան Լեոնիդ Ենգիբարյանի լուսանկարների այս բացառիկ շարքը նկարել է 1969 թ. ապրիլի 4-ին, Մոսկվայում:
1374666406,468

1374666403,2664

1374666398,4833dd4289d788197b23222b6d0b0051f486

0_28e11_46d8415b_L

596861f3fb9a5781a9bd90d398f24874

a14a2864b2e4ab550e2d2ca14bb3ef81

1374666425,6072

c6258e62f2b99041aa77697067dc0502

ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ

2 Օգս

… Առավել արժանապատիվ է ապրել մարմնի թելադրանքով` ուտել, երբ քաղց ես զգում, սիրել առանց խաբեության, քնել, երբ ուզում ես, այլ ոչ թե քնած ձևանալ, որպեսզի խուսափես տաղտկալի ամուսնական պարտականություններից, և վերջապես դառնալ քո ամբողջական անկողնու տերը, որտեղ ոչ ոք չի վիճարկում սավանի կեսի, օդի կեսի, քո գիշերվա կեսի իրավունքը, մի խոսքով, քնել այնպես, որ մարմինը հագենա քնից, և տեսնել սեփական երազները և արթնանալ միայնակ…

«Սերը ժանտախտի ժամանակ»

84925161_Gabriel_Markes4

 

%d bloggers like this: