— Խնձոր կուզե՞ք: Խնձորը երկարացնում է կյանքը:
— Չէ, շնորհակալ եմ:
— Իսկ ծխախո՞տ:
— Դա նույնպե՞ս երկարացնում է կյանքը:
— Ոչ, կարճացնում է: Հետո դա հավասարակշռվում է խնձորով:
ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ
30 ՍպտԵԺԻ ԱՆՋԵԵՎՍԿԻ
30 ՍպտՉկան այնպիսի մարդիկ, որոնք իրենց առաջին քայլերից մինչև վերջինը հաջողացրել են լինել միայն և անհուսորեն վատը: Պատահում է, որ մարդը՝ կորցնելով իր վերջին պատրանքներն ու հույսերը, մեռցնում է իր ներսում մարդուն: Կարելի է մի ակնթարթում ինքնակամ կյանքից զրկվել ու մնալ կենդանի, բայց որ սպանես քո ներսում սիրո պահանջը և հույսի պահանջը, պետք են երկար, դժվարին տարիներ: Չէ՞ որ խեղվողը փորձում է կառչել նույնիսկ օդից, նույնիսկ ջրից…
ՄԻՔ ՋԵՔՍՈՆ
30 ՍպտԵրիտասարդ ժամանակ ես մտածում էի, թե ծերությունը պիտի թողնի երկար ու հաջողակ օրվա ավարտի զգացողություն՝ հաճելի խոնջություն, որն առավոտյան անխուսափելիորեն անցնելու է՝ լավ քնից հետո: Իսկ հիմա ես գիտեմ, որ ծերություն՝ նշանակում է հետզհետե բացահայտել, որ քո մարմինը ավելին չէ, քան չընդատվող ցավերի պարկ: Ծերությունն ընդամենը խափանված մեքենայի վատ աշխատանք է:
ՌՈՄԵՆ ԳԱՐԻ
28 ՍպտԱրմատներն անհաշիվ են, նրանց գեղեցկությունն անսահման ու բազմազան է, իսկ որոշներն այնքան խորն են ներթափանցած մարդկային հոգու մեջ: Անդադար, տանջալից ձգտումը դեպի վեր ու առաջ, անհունի պահանջմունքը, ծարավը, մեկ այլ բանի նախազգացումը, անսահման սպասումը,- այս բոլորը՝ արտածված մարդկային ծավալներով, սեփական արժանապատվության պահանջմունքներն են: Ազատությունը, եղբայրությունը, հավասարությունը, արժանապատվությունը… Չկան ավելի խորը և դրանով հանդերձ ավելի փխրուն արմատներ, քան սրանք:
ԱՐԱՐԱՏԻ ԳԱԳԱԹԻՆ
27 Սպտ1829 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 15: 15-ին Խաչատուր Աբովյանը պրոֆեսոր Պարրոտի և 4 ուղեկցողների հետ ոտք դրեց Արարատի գագաթին: «Ես ուրախությունից դողում էի,- պատմում է Աբովյանը,- և մինչ պարոն պրոֆեսորը զբաղված էր ծանրաչափական դիտողություններով, ես մանկան նման հրճվանքով վազվզում էի լեռան գագաթով այս ու այն կողմ և ագահությամբ որոնում էի որևէ առարկա, որը կարողանայի վերցնել ի հիշատակ, բայց խորին տխրությամբ պետք է ասեմ, որ ոչինչ չգտա»:
Լեռան գագաթին նրանք հաց ու գինի են ճաշակում, Աբովյանը ամրացնում է իր հետ տարած փայտե խաչը, ապա թաշկինակի մեջ փաթաթում է մի մեծ կտոր սառույց ու ետ են դառնում:
ՖԻԼԻՊ ԶԻՄԲԵՐԴՈ
25 ՍպտՉափազանց ամաչկոտ մարդը դիմազուրկ ամբոխում կորցնում է սեփական անհատականությունը և դառնում է սոսկ հասարակական բեմի առարկա: Ընդհանուր զանգվածին ձուլվելը արտաքին աշխարհից պաշտպանվելու միակ միջոցն է: Դա նման է այն բանին, երբ աշակերտները փորձում են թաքնվել, հենց որ ուսուցիչը դժվար հարցեր է տալիս: Սակայն երբ ամաչկոտ մարդը դառնում է օբյեկտ, նրա համար գոյություն ունի միայն մեկ միջոց՝ ստիպելու ինչ-որ մեկին լուրջ վերաբերվել իրեն: Դա բռնության և ավերմունքի միջոցն է. «Եթե դու չխաղաս ինձ հետ, ես կքանդեմ քո ավազե ամրոցը, և այդ ժամանակ կիմանաս, թե ես ով եմ»:
ՅԱԼՄԱՐ ՍՅՈԴԵՐԲՐԳ
25 ՍպտՄենք ցանկանում ենք, որ մեզ սիրեն կամ գոնե պատվեն, կամ գոնե վախենան, կամ գոնե հայհոյեն ու արհամարհեն: Մենք ցանկանում ենք մարդկանց գոնե որևէ զգացում ներշնչել: Հոգին սարսռում է դատարկությունից և ծարավ է շփման՝ ամեն գնով:
Միայն մեկ ձև կա նախապատվելի գոյության համար՝ լիակատար անգործությունը:
«Լուրջ խաղ» վեպից
ԼՈՒԻՍ ԼԱՄՈՒՐ
24 ՍպտԻնձ թվում է, որ մարդը տարին մեկ անգամ պարտավոր է կանգ առնել, քննադատաբար զննել իրեն ու իր կյանքը և հարցնել. «Ու՞ր եմ ես գնում, ի՞նչ եմ դառնալու, ի՞նչ եմ ուզում անել ու լինել»: Մարդկանց մեծամասնությունը, որոնց ես հանդիպել եմ, եղել են աննպատակ մարդիկ, մարդիկ, որոնք իրենց առաջ որևէ խնդիր չեն դրել:
Պարտադիր չէ, որ նախնական խնդիրը վերջնական լինի: Առագաստանավը սկզբում լողում է մի քամուց, հետո ուրիշ քամու տակ: Կարևորն այն է, որ նա միշտ ինչ-որ տեղ լողում է, շարժվում է դեպի վերջնական նպատակ:
ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱՅԻ ՕՐԱԳՐԻՑ
24 ՍպտՄի հուսահատվեք, եթե նույնիսկ իրականությունը ձեզ դրան է մղում: Նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե ամեն բան կորած է, ձեզ մոտ կարող են ի հայտ գալ նոր ուժեր, և դա կնշանակի, որ դուք վերստին կենդանացել եք: Ուրախությունն ինքնին անցողիկ է, սակայն աշխարհը մաքուր և ճշմարիտ դարձնելու հնարավորության երջանկությունն անփոփոխ է:
Անձրևը թափվում է առատորեն: Կանգնեք դեմքով դեպի հոսող շիթերը, թույլ տվեք, որ կարծր հոսանքը կլանի, սուզվեք ջրերում, որոնք փորձում են քշել ձեզ իրենց հետ, բայց միևնույն ժամանակ մնացեք ամուր, կանգնեք ուղիղ և սպասեք, մինչև հանկարծակի կշողա արեգակը, և նա կշողա հավերժ:
Եթերային անդրադարձ
24 ՍպտԿապուտիկյանի, Շիրազի և մյուսների մասին: «Օրվա խնդիր», 19.09. 2015, Հ3 հեռուստաընկերություն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆԻ
24 ՍպտԿորցնելով այս կամ այն ազգությունը` մարդկությունը կորցնում է մշակութային տիպերից մեկը, մարդկությունը` աղքատանում է: Մշակութային առաջադիմությունը պայմանավորվում է գլխավորապես բազմազանության աճումով ու բազմազանության մեջ ներդաշնակություն գտնելու կարողությունով: Ազգերի վերացումը հետադիմական երևույթ է, և ոչ առաջադիմական:
«Ազգ և հայրենիք»
ՍԹԻՆԳ
23 ՍպտՇատ հավանական է, որ հիմնախնդիրների արմատը հենց մեր բառապաշարի աղքատության մեջ է: Սերը կթվա զարմանալիորեն անհամապատասխան բառ այն հասկացության համար, որն այնքան բարդ ձևեր, նրբերանգներ ու աստիճաններ ունի: Եթե հյուսիսային ժողովուրդներից մեկը «ձյուն» նշանակող քսան բառ ունի, ապա դա հավանաբար վկայությունն է այն բանի, որ աշխարհում ձյան տեսակների միջև տարբերությունը կենսական անհրաժեշտություն է, և բառապաշարի առանձնահատկությունն արտացոլում է այդ գլխավոր թեման: Իսկ մենք, որ վատնում ենք այդչափ ժամանակ, էներգիա, ընդունակություն, որպեսզի խորհենք սիրո մասին, լինենք սիրված, սիրենք, ձգտենք սիրո, ապրենք սիրով, նույնիսկ մեռնենք հանուն սիրո, ուրիշ ոչինչ չունենք, բացի այդ խղճուկ, ոչինչ չարտահայտող բառը…
«Փշրված երաժշտություն» գրքից
ԱԿՍԵԼ ՄՈՒՆՏԵ
21 ՍպտԿյանքը մնում է այնպիսին, ինչպիսին եղել է միշտ. դեպքերի հանդեպ անտարբեր, մարդկային ուրախությունների ու տխրությունների նկատմամբ անկարեկից, լռակյաց ու խորհրդավոր, ինչպես սֆինքսը: Բայց բեմը, որտեղ խաղարկվում է այդ անվերջանալի ողբերգությունը, մշտապես փոփոխվում է միօրինակությունից խուսափելու համար: Աշխարհը, որտեղ մենք ապրել ենք երեկ, այն աշխարհը չէ, որտեղ ապրում ենք այսօր: Նա անխոտոր շարժվում է դեպի անսահմանություն՝ իր ճակատագրին ընդառաջ, ինչպես և մենք ձեզ հետ: Հերակլիտն ասում էր, որ մարդը չի կարող երկու անգամ նույն գետը մտնել: Մեզնից ոմանք սողում են ծնկահար, մյուսները գնում են ձիերով կամ մեքենաներով, երրորդները վազանցում են փոստատար աղավնիներին ինքնաթիռներով: Բայց ինչու՞ շտապել: Մենք բոլորս էլ անխուսափելիորեն հասնելու ենք ճանապարհի ավարտին: