Պահոց | Դեկտեմբերի, 2013

ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՁՄԵՌ ՊԱՊ ՉԿԱՐ

30 Դկտ

1930- ական թվականներին Խորհրդային Հայաստանում յուրաքանչյուր  ավանդույթ, որ գալիս էր հնից, գնահատվում էր իբրև վնասակար մնացուկ և անմիջապես փորձ էր արվում կամ լիովին արմատախիլ անել դա, կամ գտնել փոխարինողը: Ամանորի տոնակատարությունը ևս անմասն չմնաց: Հանկարծ պարզվեց, որ Ձմեռ պապը ցարիզմից ժառանգված հոռի սովորույթ է և անհրաժեշտ է այդ տոնակատարության գլխավոր հերոսին ևս «սովետականացնել»: Իբրև լավագույն տարբերակ առաջարկվեցին խորհրդային երկրի նշանավոր անձանց կերպարները: Սակայն դրանց շարքում կար մեկը, ով իր արտաքինով առանձնապես հարմար թեկնածու էր: Խոսքը Արկտիկայի հետազոտող Օտտո Շմիդտի մասին էր, ով 1934-ին «Չելյուսկին» նավով նավարկել էր հյուսիսային ջրերում, իսկ նավաբեկությունից հետո անձնակազմի 104 անդամների հետ շուրջ 2 ամիս անցկացրեց սառցաբեկորի վրա: Ուրիշ էլ ո՞վ կարող էր փոխարինել Ձմեռ պապին, եթե ոչ երկարամորուս և հերոս Շմիդտը: Իսկ եղջերուների ու սահնակի փոխարեն փոխադրամիջոց կծառայեր նրա շոգենավը: Թե ինչ ստացվեց այս փոխատեղումից, դատեք ինքներդ:

1936 թվականին «Պիոներ կանչ» թերթի հունվարյան համարներից մեկում տպագրվել է այս լրատվությունը. «Ամսի 15-ին, երեկոյան, Երևանի համար 26 մանկապարտեզում կայացավ տոնածառ: Ներկա էին Լուսժողկոմ ընկ. Արտո Եղիազարյանը, Կուսկենտկոմի դպրոցական բաժնի վարիչ ընկ. Սերիկ Դավթյանը, բանաստեղծ Չարենցը, բազմաթիվ հյուրեր և ծնողներ:

Միանգամայն գեղարվեստականորեն ձևավորված և փարթամ լուսավորված հսկա տոնածառի շուրջը պատել էին երեխաները: Նրանք երգեցին, պարեցին, արտասանեցին: Առանձնապես աչքի ընկավ փոքրիկ Սուրիկը, որն արտասանեց Խնկո-Ապոր «Մկների ժողովը» և Հ. Հայրապետյանի «Ռազմական խաղը»:

Վերջում հանդես եկավ «Շմիդտ պապիկը», որը մի «շոգենավ» լիքը նվերներ բերավ «Հյուսիսային երկրից»: Անվախ չելյուսկինցիների մասին պատմելուց հետո «Շմիդտ պապիկը» բաժանեց իր նվերները երեխաներին: Հյուրերն ու երեխաները գոհ սրտով հեռացան այդ չափազանց հաջող կազմակերպված տոնածառից»:

Քանի որ խոսք գնաց նաև Եղիշե Չարենցի մասին, հավելենք, որ 1930-ականերին Երևանում սակավաթիվ տոնածառներից մեկը զարդարվում էր Չարենցի բնակարանում, որտեղ հրավիրվում էին նաև նրա հարևանների և ծանոթների երեխաները:

© Հովիկ Չարխչյան181

ԹՈՄԱՍ ՀԱՐԴԻ

30 Դկտ

Մարդը, որին մենք դիտում ենք մոտիկից, պարտվում է, քանի որ չկան ստվերները, որոնք կծածկեին նրա թերությունները: Իսկ հեռվի մշուշոտ պատկերները միայն հարգանք են հարուցում և նրանց բոլոր բացերը տարածության վրա վերածվում են արժանիքների:

Անհատի գեղեցկությունը կամ այլանդակությունը դրսևորվում է ոչ միայն արդեն կատրվածում, այլև նրա ձգտումներում ու գրգիռներում: Մարդու վերջնական պատմությունը որոշում է ոչ այն, թե նա ինչ է արել, այլ այն, թե ինչ էր ուզում անել:thomas-hardy

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

29 Դկտ

…Ժամը 12-ին։ Հնչեց 12 ժամը։ Հին տարին գնաց, մեռավ անհունի մեջ, նորն սկսվեց։
Լուսամուտը բացել, նայում եմ։ Լուսնյակ գիշեր, լիալուսին, թեթև, կապույտ ամպեր։ Լսում եմ… գնացքը գնում է՝ սուլելով… Հանկարծ նավերի շչակները սուլում են, սուլում են, սուլում են… Հրացաններ են արձակում, անթիվ… Հեռվից՝ մարդկանց ձայներ, երգեր, ծիծաղներ…
15 վայրկյան…
Պառկել, վերհիշում եմ բոլոր Նոր տարիները, որ դիմավորել եմ, ի՞նչ կերպ, ի՞նչ սրտով, ո՞ւր, ինչպե՞ս…
Սուլում են նավերը, մեկը՝ կտրում, մյուսը՝ սկսում…
Մարդկությունն ուրախանում է… ինչո՞ւ, ի՞նչ հույսեր է սպասում, երբ դժգոհ հնից՝ դիմում է անծանոթին… մահին, վերջին, ապագային, որի ծոցում ո՜վ գիտե ինչ դաշույններ կան… Գուցե մեզնից ոմանք չեն հասնելու մյուս տարուն, և շատերս չենք հասնելու անշուշտ, բայց ուրախանում ենք… Ի՜նչ բնազդ է…

1926թ. դեկտեմբերի 31, ՎենետիկAvetiq Isahakyan...

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ 2013-Ի ՀԱՄԱՐ

29 Դկտ

Ասում են` Նոր տարվա գիշերը ճապոնացիներն իրենց տաճարներում խփում են զանգերը 108 անգամ, որովհետև, ըստ նրանց մեկնության, մարդը 6 հիմնական մեղք ունի, իսկ յուրաքանչյուր մեղք` իր 18 արտահայտման ձևերը: Ամանորի գիշերը ճապոնացիները հիշում են իրենց մեղքերի մասին: Հիշում են հատկապես դա, թեև ամենքի նման հիշողության մեջ դրոշմված ունեն բազմաթիվ ուրախ ու երջանիկ պահեր:

Ես չեմ առաջարկում հետևել նրանց օրինակին: Այս անգամ հանգիստ թողնենք զանգերը, առավել ևս, որ մեղքերի վերհիշումը դեռևս դրանց գիտակցումն ու ափսոսանքը չէ: Բայց ինչ-որ բան հիշել, այնուամենայնիվ, պետք է: Թիկունքում մնացած օրերի մեջ ինչ-որ բան տեսնելը պետք է: Քո ծիծաղի և իմ արցունքի միջև ընկած տարածությունը, քո հույսի և իմ հուսալքության բևեռները, քո խոսքի և իմ լռության տարբերությունը, քո ընթացքի և իմ կանգառի պատճառները, և էլի շատ տեսիլքներ: Ու թող եկող Ամանորը մեզ ներշնչի այն հույսով, որ ամեն բան իր հատուցման գինն ունի: Թե լավը, թե վատը: Վատը` հատկապես:

 

© Հովիկ Չարխչյան94113803_large_x_c9f9b0f8

ՉԱՐԼԶ ԴԻԿԵՆՍ

28 Դկտ

Նոր տարի: Նոր տարի: Ամենուր Նոր տարի: Հին տարուն արդեն նայում էին ինչպես հանգուցյալի: Նրա ունեցվածքը էժանով ծախեցին, ինչպես խորտակված նավի նավաստու եղած-չեղածը: Նա դեռ շնչում էր, իսկ նրա նորձևությունն արդեն անցյալ տարվա էր ու վաճառվում էր ջրի գնով: Նրա գանձերը ոչինչ էին դարձել` համեմատած նորածին ժառանգի հարստության հետ:

Բայց մենք ժամանակի հաշիվը պահում ենք ըստ իրադարձությունների և մեր ներսում տեղի ունեցած փոփոխությունների: Ոչ տարիներով…

«Սուրբծննդյան պատմություններ»?????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

ԳՅՈՒՍՏԱՎ ԼԵ ԲՈՆ

28 Դկտ

Ամբոխը երբեք չի ձգտում ճշմարտության: Նա երես է թեքում իրեն դուր չեկող ակնհայտից և նախընտրում է խոնարհվել մոլորություններին, եթե միայն այդ մոլորությունը գայթակղում է իրեն: Նա, ով կարողանում է ամբոխին մոլորության մեջ գցել, հեշությամբ դառնում է այդ մարդկանց տիրակալը, իսկ նա, ով փորձում է խելքի բերել ամբոխին, նա միշտ դառնում է ամբոխի զոհը:

Որպեսզի հարուցես ամբոխի հիացմուքը, անհրաժեշտ է նրանց մշտապես պահել հայտնի տարածության վրա:talashenko-everyone

ՈՒԻԼՅԱՄ ԲԵՐՈՈՒԶ

27 Դկտ

Մի անգամ ես տեսա օդապարիկը, որ հանկարծ գետնից պոկվեց ու օդ բարձրացավ: Մի քանիսը, ովքեր բռնել էին նրա պարանից, խելքները չկտրեց, որ ժամանակին բաց թողնեին, և օդապարիկը նրանց իր հետ վերև տարավ: Մեկ վայրկյան էլ չէր անցել, երբ այդ մարդիկ արդեն ճոճվում էին երկրից 100 ոտնաչափ վերև: Հազար ոտնաչափ բարձրության վրա ուժերը սպառվեցին, և նրանք գահավիժեցին ներքև: Հիմնական դասը, որ կարելի է քաղել այստեղից, հետևյալն է. ուզում ես ապրել` ժամանակին բաց թող: Սա ձևակերպվում է այլ կերպ. մի կառչիր, երբ տերը քեզ հորդորում է բաց թողնել անհապաղ:d0b2d0bed0b7d0b4d183d188d0bdd18bd0b5-d188d0b0d180d18b

ՊՈԼ ՕՍՏԵՐ

26 Դկտ

Տես, թե ինչ զարմանալի բան է. դու ուզում ես դուրս լողալ, հարմարվել, առավելագույնը կորզել նրանից, ինչ ունես: Բայց դրա համար անհրաժեշտ է քո ներսում սպանել ամեն մարդկային բան: Դու ինձ հասկանու՞մ ես: Ապրելու համար մեռնել է պետք:

Երբ այլևս սպասելու ոչինչ չկա, երբ նույնիսկ հույսի հույսը չի մնացել, դու սկսում ես այդ դատարկությունը լցնել երազանքներով, անիրական մտքերով ու պատմություններով, միայն թե մնաս ջրի երեսին:Paul Auster 47

ՍԻԴՆԻ ՇԵԼԴՈՆ

26 Դկտ

Ես ուզում եմ, որ դուք լինեք որքան հնարավոր է ավելի երջանիկ: Իսկ իմ երջանկությունը հիշեցնում է մի օդապարիկ, որ սպասում է, թե երբ իրեն կորսան: Նա քամու բերանն ընկած լողում է օվկիանոսի, կանաչ ու արձակ մարգագետինների, ծառերի ու աղբյուրների, գրավիչ հովվերգական տեսիլների ու անձրևով ողողված մայթերի վրա: Սկզբում` այնքան բարձր, որ հազիվ է տեսանելի, հետո` շատ ցածր: Նա քշվում է մեկ այս կողմը, մեկ այն` խաղարկուն քամու կամքով, մի պահի` անսիրտ ու դաժան, հաջորդ պահին` քնքույշ ու կարեկից: Դա ճակատագրի քամին է, որից կախված է մեր կյանքը:sheldon-sidney

Մամուլի անդրադարձ

26 Դկտ

Ի՞նչ արժե մարդը Հայաստանումtimthumb

NewsBook.am–ի զրուցակիցն է գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը.
– Ի՞նչ կորուստներով ու ձեռքբերումներով է Հայաստանը մտնում նոր 2014 թիվ։
– Ձեռքբերումներ հազիվ կարողանամ նշել, իսկ կորուստներն այնքան շատ են, որ թվարկելու համար շատ ժամանակ կպահանջի։ Ցավալի իրավիճակում հայտնված երկիր ունենք, և չեմ կարողանում գտնել մի բան, որի համար կարելի է ոգևորվել, ուրախանալ։ Այս պահին հիշում եմ իմ ճանաչած մարդկանց, փորձում եմ կռահել, թե նրանք այս տարվա ո՞ր իրադարձության համար կուրախանային, և հավատացեք, որ չեմ գտնում ոչ մի այդպիսի դեպք կամ իրադարձություն։
– Պարոն Չարխչյան, ի՞նչ արժե մարդը Հայաստանում։
– Մարդը Հայաստանում արժե ճիշտ այնքան, որքան մարդն ինքն իրեն գնահատում է։ Շատ կարևոր է, որ մինչև ուրիշի գնահատելը դու գնահատես քեզ. Խոսքն այն մասին չէ, թե որքանով ես ծախվում, որովհետև, գաղտնիք չէ, այդ առքուվաճառքն էլ կա Հայաստանում։ Հարցն այն է, թե դու որքան ես կարևորում քո անձը. արդյոք գիտե՞ս քո արժանիքները, քո առանձնահատկությունը։ Եվ ես     Ձեզ հավաստիացնում եմ՝ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մարդն արժե այնքան, որքան գնահատում է ինքն իրեն։
– Միջին վիճակագրական հայը որքա՞ն է իրեն գնահատում։
– Յուրաքանչյուր գնահատվում է իր շատ–շատ տառապանքի ու չնչին երջանկության չափով։
– Ինչո՞ւ է հայի երջանկությունը չնչին, կյանքից շա՞տ բան է պահանջում, ինքն իրենից՝ ք՞իչ։
– Երջանկությունը պայմանավորված է նրանով, թե ինչ ունենք մենք։ Իսկ այն, ինչ մենք ունենք, բավարար չէ երջանիկ լինելու համար։ Անգամ մեկ ժպիտի համար բավարար չէ։
– Տարեվերջին արձանագրած խոշոր տապալումները, գուցե, իսկապես, վե՞րջն է և պատճա՞ռը նոր Հայաստանի սկզբի։
– Գիտե՞ք, վերջին օրերին անընդհատ հիշում եմ անցած քսանամյակի պատմությունը։ Եվ ինձ բռնացրել եմ նրանում, որ հաճախ, շատ հաճախ եմ համոզված եղել, որ վերջն է, որ ամենածայրահեղ կետն է, որ դրանից այն կողմ էլ հնարավոր չէ որևէ լավ բան հուսալ։ Բայց անցնում էր որոշ ժամանակ, և ավելի մեծ ողբերգություն էր պատահում։ Եվ այդպես, ցավալի կորուստների մի հսկայական շղթա ընկավ մի սերնդի ուսերին։ Ես քաղաքագետ չեմ, տնտեսագետ չեմ և սխալ կլինի, եթե ես հիմա այդ հարցերի շուրջ դատողություններ անեմ։ Բայց, ամեն դեպքում, ակնհայտ է, որ իշխանություն կոչվածը, որը պետության մարմնավորումն է, պարզապես չի ճանաչում իր ժողովրդին և միտք էլ չունի հաշվի նստել իր ժողովրդի հետ։ Որևէ իշխանություն չի կարող կայանալ, եթե նա խզել է իր կապերը իր ժողովրդի հետ։ Ցանկացած այդ կարգի իշխանություն դատապարտված է. Ընդամենը ժամանակի խնդիր է։ Այլ բան է, թե նրանց գնալուց հետո ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք մաքրելու նրանց թողած աղբը։
– Ամեն դեպքում, չենք կարող ասել, թե ջախջախված, ցածր ինքնագնահատականով ու քնած ժողովուրդ է, ում գլխին անվերջ կարելի է երկանք աղալ։
– Իհարկե, այդպես չէ։ Մենք բավական ակտիվ հասարակություն ունենք՝ իր իրավունքների, սկզբունքների համար պայքարող, արթուն։ Եվ ակտիվ հասարակությունը փողոց դուրս եկած մարդկանց թվով չէ միայն չափվում։ Եթե մի մասը իր պայքարը ծավալում է հրապարակներում ու փողոցներում, ապա մի մասն իր պայքարն անում է իր գրասեղանի մոտ, իր հողը մշակելով։ Եթե բոլորը փողոց դուրս գան, արդեն հեղաշրջում կլինի։ Եվ գուցե զարմանաք, բայց ես չեմ ուզում, որ հեղափոխություն լինի։ Ես գիտեմ, թե ինչ է հեղաշրջումը. այն անպայման ուղեկցվում է արյամբ, կոտորածներով, դաժանությամբ։ Ես կարծում եմ, որ դեռևս բոլոր միջոցները սպառված չեն, որ դեռ կան այլ միջոցներ, որոնցով հասարակությունը կարող է հասնել իր ուզած վիճակին։

– Եթե ոչ հեղաշրջում, ապա ի՞նչ միջոցներ եք առաջարկում։

– Գուցե պարզունակ թվա, բայց հասարակությունը հաղթում է իր կրթվածությամբ։ Հասարակության կրթվածության աստիճանով է որոշվում նրա կեցությունը, վիճակը։ Ձեր ասած հեղափոխությունը պետք է գիտակցության մեջ լինի։ Կարո՞ղ եք ասել, թե Հայաստանի բնակչության մեջ քանի հոգի է նյութական արժեք ստեղծում։ Հավատացնում եմ Ձեզ՝ չնչին մասը։ Ինչպե՞ս պետք է առաջընթաց արձանագրվի մի երկրում, որտեղ մարդիկ ոչինչ չեն արտադրում։
– Պարոն Չարխչյան, ինչպե՞ս արտադրեն, եթե երկրում գործարանները չեն գործում։
– Հենց դա է՝ երկրում ոչինչ չի արտադրվում, գրեթե ոչինչ չի արտադրվում։ Մենք միայն սպառում ենք։ Իմ հույսը հողագործներն ու սակավաթիվ բանվորներն են։
– Ի՞նչ եք մաղթում հողագործներին, բանվորներին և սպառողների դասին։
– Չեմ ասի՝ երջանկություն, հաջողություն, առողջություն։ Կուզեի, որ եկող տարում մարդիկ ավելի լավ ճանաչեին իրենց։ Ավելի հաճախ զրույցի նստեին իրենք իրենց հետ, հստակեցնեին՝ ի՞նչ են ուզում վերջապես և արդյո՞ք քայլեր անում են իրենց փնտրածին մոտենալու համար։ Ինքներս մեզ հետ անկեղծ լինենք և դրանից հետո կարողանանք նաև հաշտվել ինքներս մեզ հետ։

Հարցազրույցը՝ Մարինա Բաղդագյուլյանի

NewsBook.am

ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎ

25 Դկտ

Լեզուն կարող է թաքցնել ճշմարտությունը, իսկ աչքերը` երբեք: Ձեզ անսպասելի հարց են տալիս, դուք նույնիսկ չեք էլ ցնցվում, մեկ վայրկյանում տիրապետում եք ձեզ և գիտեք, թե ինչ է պետք ասել, որպեսզի թաքցնեք իրողությունը, և բավականին համոզիչ խոսում եք, և ոչ մի մկան ձեր դեմքին չի շարժվում: Բայց, ավաղ, հարցից տագնապած ճշմարտությունը ձեր հոգու խորքում մի ակնթարթ ցատկում է աչքերի մեջ, և ամեն ինչ ավարտված է: Դա նկատել են և դուք բռնվել եք:74405626_3102520_bylga_1_

ԷՄԻԼ ԱԺԱՐ

25 Դկտ

Մարդու մարմնի ամենակարևոր մասերը գլուխը և սիրտն են, և հենց դրանց համար է հարկ լինում ամենաթանկը վճարել: Երբ սիրտը կանգ է առնում, ապա դրանով էլ ամեն բան վերջանում է և շարունակությանը սպասելն անիմաստ է: Իսկ երբ գլուխն է դադար տալիս ու չի խմորվում` ինչպես հարկն է, մարդը զրկվում է կյանքից օգտվելու կարողությունից:

Միայն ծաղրածուներն են, որ ոչ մի խնդիր չունեն կյանքի ու մահվան հետ, քանի որ նրանք լույս աշխարհ են գալիս ոչ այնպես, ինչպես սովորական մարդիկ: Նրանք հորինվել են` շրջանցելով բնության օրենքները, և նրանք չեն մեռնում, քանի որ մահվան մեջ ոչ մի ծիծաղելի բան չկա:fft5_mf734399

ՋԵՅՄՍ ՔԼԵՅՎԼ

24 Դկտ

Մենք դեռ մանկուց սովորել ենք անհետանալ ինքներս մեր ներսում, ստեղծել անանցանելի պատնեշներ, որից այն կողմ ապրում ենք: Այլապես մենք, իհարկե, կխենթանայինք ու կսպանեինք մեկս մյուսին կամ ինքներս մեզ:

Համբերություն` նշանակում է քեզ զսպելու ունակություն: Գոյություն ունեն յոթ զգացմունքներ` խնդություն, զայրույթ, սեր, անհանգստություն, թախիծ, վախ և ատելություն: Եթե մարդը կարողանում է զսպել դրանք, ուրեմն նա համբերատար է:p009mtk1_640_360

ՍԱՐՅԱՆԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ` ՄԻՆԻՍՏՐԻ ՀԱՄԱՐ

24 Դկտ

1984 թվականի աշնանը խորհրդային թերթերը հրապարակեցին պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ ԽՍՀՄ Ներքին գործերի մինիստր Նիկոլայ Շչոլոկովը վտարվել է իր պաշտոնից, զրկվել է գեներալական ուսադիրներից և բոլոր կառավարական պարգևներից: Սա ապշեցուցիչ տեղեկատվություն էր: Շելկովը, ով շուրջ 16 տարի ղեկավարել էր երկրի ուժային կառույցներից մեկը, համարվել էր հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, հանկարծ անփառունակ անկում էր ապրում իր հզորության բարձունքից: Նրա բնակարանում, աշխատավայրում խուզարկություններ կատարվեցին և լույս աշխարհ հանվեցին բազմաթիվ արժեքավոր իրեր, որոնք գնահատվեցին որպես անօրինական ճանապարհով ձեռք բերված հարստություն կամ կաշառք: Դրանց թվում էր նաև Մարտիրոս Սարյանի «Դաշտային ծաղիկներ» կտավը:KMO_090981_05283_1_t201

Ինչպե՞ս էր Սարյանի աշխատանքը հայտնվել մինիստրի մոտ և ինչու՞ այն համարվեց հանցավորության իրեղեն ապացույց: Այս մութ ու խճճված պատմությունը մի քանի վարկածներ ունի, բայց դրանք բոլորն էլ պտտվում են մեկ ընդհանուր առանցքի շուրջ: Համաձայն դրանց, դեպքերն այսպիսի ընթացք են ունեցել:

Հայտնի փաստ էր, որ Շչոլոկովը լրջորեն հրապուրված էր գեղանկարչությամբ և երիտասարդ հասակում նույնիսկ նկարիչ դառնալու երազանք էր փայփայել: Այս հրապույրն էր նաև պատճառը, որ երբ 1971 թվականին նա աշխատանքային այցով եկավ Հայաստան, տեղի պաշտոնյաները մինիստրին ուղեկցեցին Մարտիրոս Սարյանի արվեստանոց: Շչոլոկովն այստեղ զրուցեց նկարչի հետ, դիտեց նրա հին ու նոր կտավները, բայց հատկապես երկար կանգ առավ մի նկարի առաջ, որը կոչվում էր «Դաշտային ծաղիկներ»: Նախարարարական այս «դադարը» ասես ազդանշան լիներ Հայաստանի ՆԳ բարձրագույն սպայակազմի համար: Մինիստրի մեկնումից հետո հայ իրավապահ չինովնիկները 10 հազար ռուբլով գնեցին կտավն ու նվիրեցին իրենց շեֆին: Շչոլոկովը հիացած էր: Նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց Սարյանին, շնորհակալություն հայտնեց նվերի համար, իսկ հետո նկարը կախ տվեց իր ամառանոցում: Սակայն նույն օրերին «Սովետական միլիցիա» ամսագիրը գրեց, թե իբր Սարյանն անձամբ է այդ կտավը նվիրել ՆԳ մինիստրությանը, ինչից հետո թանկագին նվերն անմիջապես տրամադրվել է ՆԳՆ Կենտոնական թանգարանին:0_9538c_f0528b45_XL

Երբ սկսվեց գործի քննությունը, ոմանք պնդում էին, թե հայերը մոլորեցրել են Շչոլոկովին և վերջինս նույնիսկ պատկերացում չի ունեցել` ինչ ճանապարհով է ձեռք բերվել կտավը: Ասվում էր, որ 10 հազար ռուբլու (այն օրերի համար բավականին պատկառելի գումարի) ձևակերպման համար զանազան կարգի մեքենայություններ էին կիրառվել: Մյուսներն էլ կարծում էին, թե Երևանում ընդամենը կատարել են մինիստրի հրահանգը, և դա առաջին դեպքը չէր:

Ամեն դեպքում, պատժվեցին շատերը, վարկաբեկված մինիստրն իր կնոջ հետ ինքնասպան եղավ, բայց նկարն այդպես էլ Հայաստան չվերադարձավ: Իսկ որոշ ժամանակ անց նրա հետքերն ընդհանրապես խճճվեցին: Որտե՞ղ է այս պահին գտնվում Սարյանի կտավը: Այս հարցին այնքան էլ հեշտ չէ պատասխանել: Մենք դիմեցինք սարյանագետների և նրանք մատնացույց արեցին 1987 թվականին Մոսկվայում հրատարակված «Սարյանի ծաղիկները» ալբոմը: Այնտեղ ասվում էր, որ «Դաշտային ծաղիկներ» կտավը հանգրվանել է Սարատովի Ռադիշչևի անվան պետական գեղարվեստական թանգարանում:

 

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ050712-12

ՊՈԼԼՈ ՄԵՅ

24 Դկտ

Հնարավորությունների իրականացումից հրաժարումը մարդու մոտ հարուցում է մեղքի զգացում ինքն իր հանդեպ: Ստեղծագործական ակտ կատարելով մարդն ինչ-որ բան է սպանում իր անցյալից, որի շնորհիվ ինչ-որ նոր բան կարող է ծնվել ներկայի մեջ: Այդ պատճառով էլ տագնապներին միշտ ուղեկցում է մեղքի զգացողությունը: Թե մեկը, թե մյուսը կապված են հնարավորությունների կենսագործման հետ:

Անհատականությունը երբեք չի զարգանում ինքնիրեն: Մարդն անհատականություն է դառնում միայն այն աստիճանով, որքանով նա կարող է գիտենալ դա, հաստատել դա, կիրառել դա:rollomay

ՆԿԱՐՉԻ ԱՃՅՈՒՆԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՓՈՐԻ ՄԵՋ

24 Դկտ

Վաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի արխիվում պահպանվում է բացառիկ մի լուսանկար. հանրահռչակ ամերիկացի գեղանկարիչ, արկտիկական ձյուների ու սարցադաշտերի սիրահար Ռոքուել Քենթը Դիլիջանի քաղաքացիներից ընդունում է իրեն հանձնվող նվերը: Այս եզակի վավերագիր-պատկերը չափազանց հետաքրքիր մի պատմության նախասկիզբն է, որն ուզում ենք ներկայացնել:AAA_kentrock_7438

Հայաստանում այսօր էլ առանձնակի սիրով են հիշում Քենթին նաև այն պարզ պատճառով, որ այդ սերը փոխադարձ էր: Ավելին, Քենթը Հայաստանն անվանում էր աշխարհի ամենահրաշալի վայրը:

«Եթե ինձ հարցնեին, թե մեր մոլորակի վրա որտեղ կարելի է ավելի շատ հրաշքների հանդիպել, ես ամենից առաջ կտայի Հայաստանի անունը: Ակամայից այս փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի հուշարձանների և այնպիսի մարդկանց, որոնք կարող են դառնալ ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը: Երիցս կեցցես դու, հող հայկական, տաղանդների օրրան, հրաշագործների օրրան»,- մի առիթով ասել էր նա: Սիրո նման խոստովանությունն իր բազմաթիվ դրսևորումներն ու ապացույցներն ուներ` սկսած հայկական մատնաքաշից, որ նկարչի համար անմահական ուտելիք էր, վերջացրած երգչուհի Լուսինե Զաքարյանի ձայնով, ում կատարումներն ունկնդրելու համար մի անգամ նույնիսկ Քենթն ու նրա կինը Մոսկվայում դիմեցին բժիշկ Արխանգելսկու օգնությանը. վերջինս կարողացավ բացել կոնսերվատորիայի երգեհոնային դասարանը, և այնտեղ Լուսինեն հնչեցրեց իր աստվածային երգը:adb61ae9eb5d922f_landing

Ռոքուել Քենթը մի քանի անգամ այցելեց Դիլիջան ու այնքան սիրեց այդ քաղաքը, որ այն անվանում էր Փոքրիկ Շվեյցարիա, իսկ հետո որոշեց իր կտավներից մի քանիսը նվիրել տեղի պատկերասրահին: Նկարչի առատաձեռնությունից շոյված դիլիջանցիները պատասխան քայլն արեցին. այդ օրերին քաղաքից ոչ հեռու ընթանում էին հնագիտական պեղումներ, որի ժամանակ հայտնաբերվել էր երեքհազարամյա մի սափոր: Որոշեցին հենց այդ գտածոն էլ նվիրել Քենթին: Նվերն իսկապես թանկագին էր և անսպասելի: Հիացած Քենթը հայրենիք վերադառնալուն պես հայկական անոթը տեղադրեց իր աշխատասենյակի ամենաերևացող հատվածում` աղյուսե վառարանի վրա: buxari1969  թվականին նկարչի կյանքում դժբախտ տարի էր: Կայծակի հարվածից հրդեհվեց նրա տունը: Կրակի ճարակ դարձավ համարյա ամեն բան` բացմաթիվ կտավներ, նկարչի արխիվը: Սակայն հրաշքով այդ մոխիրների մեջ բոլորովին անվնաս էր մնացել դիլիջանցիների նվերը: Պատմում են, որ եղելությունից ապշած Քենթն ասել էր, թե հրդեհն առավել գեղեցիկ է դարձրել անոթը, իսկ այնուհետև բացականչել էր.

— Դե եթե դու այդքան հավերժական ես, ապա կտակում եմ, որ իմ մահից հետո քո մեջ ամփոփեն աճյունս:

Ռոքուել Քենթը վախճանվեց 1971 թվականին: Նկարչի պատգամը կատարեցին սրբորեն. նրա մասունքները լցրեցին հայկական սափորի մեջ ու հողին հանձնեցին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

ՍՏԵՖԱՆ ՑՎԱՅԳ

24 Դկտ

Կարեկցանքի երկու տեսակ գոյություն ունի: Առաջինը` թուլակամ և սենտիմենտալ, որն ըստ էության այլ բան չէ, քան սրտի անհամբերություն, որը շտապում է հնարավորինս արագ ազատվել մեկ ուրիշի դժբախտության տեսքից առաջացած ծանր զգացողությունից: Դա կարեկցանք չէ, այլ ընդամենը բնազդային ցանկություն` պատնեշել սեփական հանգստությունը մերձավորի տառապանքից: Բայց կա մեկ ուրիշ կարեկցանք` իսկականը, որը գործողություն է պահանջում, այլ ոչ թե սենտիմենտներ, նա գիտի, թե ինչ է ուզում, և վճռականությամբ լի, տառապելով ու կարեկցելով անում է ամեն բան, ինչը մարդկային ուժերի սահմաններում է և նույնիսկ դրանից վեր:Stefan-Zweig-600x386

ԴԱՖՆԱ ԴՅՈՒ ՄՈՐՅԵ

22 Դկտ

Ոչ ոք իրավունք չունի խաղալ մարդկանց կյանքի հետ, չի կարելի ներխուժել նրանց հոգու մեջ, ծաղրել նրանց զգացումները: Քո խոսքը, հայացքը, ժպիտը, խոժոռված հոնքերն անհետևանք չեն անցնում, դրանք ուրիշ մեկի մոտ արթնացնում են այս կամ այն արձագանքը` կապվածություն կամ արգահատանք: Դու սարդոստայն ես փռում, որը չունի ոչ սկիզբ, ոչ վերջ, թելերը միահյուսվում են ուրիշ թելերի հետ, միահյուսվում են իրար հետ այնպես, որ դու դրանցից միայնակ դուրս գալ այլևս չես կարող, քո պայքարը, քո ազատությունը կախված է մնացած բոլորից…daphne-du-maurier

ԱՆՐԻ ՄՅՈՒՐԺԵ

22 Դկտ

Սերը միշտ էլ անմիջական և հանկարծակի է, սերն իմպրովիզացիա է: Մտերմությունն, ընդհակառակն, այսպես ասած`ձևավորվող է, ընկերություն հաստատելիս մարդիկ հանդես են բերում շրջահայացություն: Ընկերությունը մեր մտքի եսասիրությունն է` այն դեպքում, երբ սերը սրտի եսասիրություն է:murger-1855

ՊԵԴՐՈ ՍԱԼԻՆԱՍ

21 Դկտ

Եվ մի՞թե սա է uերը 
Այն, որ չունի վերջ:
Ապրել սկզբից, ասել է թե բաժանվել:
Առաջին հանդիպում. լույսեր, շուրթեր,
սիրտն զգում է կույր լինելու թախիծն այն,
որ տևում է մեկ օր միայն:
Սերը սեփական վերջի դարձն է հրաշալի,
Ասել է թե ձգել կախարդական արարումն այն պահի,
երբ մեկը դառնում է երկու՝
ընդդեմ կյանքի դատապարտմանն առաջին:
… Կատարյալ համբույր մի, որ հեռու է վանում ժամանակը,
Նետում է հեռու, անեզր դարձնում աշխարհն այն փոքր,
որտեղ դեռ կարող են համբուրվել երկուսով:
Ո՛չ գալստի, ո՛չ գտածի մեջ է սիրո վերջը,
այլ՝ բաժանմանը դիմակայելու,
որտեղ երկուսն այն դողացող ու մերկ՝ իրենց զգում են ամենաբարձրում:
Իսկ բաժանումն այն պահը չէ,
երբ ձեռքերն ու ձայները հեռանում են՝ հրաժեշտին հատուկ ժեստերով:
Բաժանվում են դրանից առաջ կամ դրանից հետո,
Երբ միմյանց ձեռք են սեղմում, երբ գրկում են միմյանց, 
եթե ոչ երբեք բաժանվելու համար,
ապա որովհետև հոգին կուրորեն զգում է,
որ միասին լինելու միակ հնարավոր եղանակը՝
Պարզ, բայց երկար հրաժեշտ տալն է, 
իսկ ամենահաստատը՝ հրաժեշտը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա ՊետրոսյանիBLOK

%d bloggers like this: