Պահոց | Հունիսի, 2014

ՉԻՆԳԻԶ ԱՅԹՄԱՏՈՎ

30 Հնս

Մարդու գոյության իմաստը նրա ոգու ինքնակատարելագործման մեջ է. աշխարհում դրանից ավելի վեհ նպատակ չկա: Դրա մեջ է բանական կեցության գեղեցկությունը` օր առ օր ավելի վեր բարձրանալ անվերջանալի աստիճաններով` դեպի ոգու փայլատակող կատարելությունը: Մարդու համար ամենադժվարը մարդ լինելն է օր առ օր…

Երկիր, դու մեզ բոլորիս պահում ես քո կրծքի վրա: Եթե դու մեզ երջանկություն չես տալիս, այդ դեպքում ինչի՞ համար ես դու երկիր, իսկ մենք ինչու՞ ենք լույս աշխարհ եկել: Մենք քո զավակներն ենք, երկիր, տուր մեզ երջանկություն, դարձրու մեզ երջանիկ:369532_chelovek_planeta_zemlya_2560x1600_(www.GdeFon.ru)

ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

30 Հնս

Փիլիսոփաները սովորեցնում են. «Զուսպ եղեք ձեր հաճույքների մեջ»: Իսկ ես ասում եմ. «Ազատություն տվեք ձեզ, մի կողմ նետեք սանձերը»: Սիրահարվեք սատանայի պես: Խենթ եղեք: Փիլիսոփաներն անհեթեթություն են դուրս տալիս: Մի՞թե կյանքում կարող է չափից ավելին լինել բուրմունքը, չափից ավելի շատ բացված վարդեր, սոխակների երգ, կանաչ տերևներ, կարմիր արշալույսներ: Արդյոք կարելի՞ է սիրել չափավոր… «Զուսպ եղեք հաճույքների մեջ»: Խոնարհաբար շնորհակալ եմ: Կորչեն փիլիսոփաները: Հրճվել` ահա թե որն է իմաստնությունը: Դե ուրեմն հրճվեք, դե եկեք ցնծանք: Երջանի՞կ ենք մենք այն բանի համար, որ բարի ենք, թե՞ բարի ենք այն պատճառով, որ երջանիկ ենք… Ես ի՞նչ իմանամ… Լինենք երջանիկ, անկեղծորեն` առանց խորամանկությունների: Կուրորեն հնազանդվենք արևին: Ի՞նչ բան է արևը: Դա սերն է…Tanec_v_solnce_lyubvi

ՉԱՐԼԶ ՊԵՐՍԻ ՍՆՈՈՒ

29 Հնս

Մարդն ամեն դեպքում ինչ-որ չափով մեղավոր է, երբ նրան սիրահարվում են: Այո, այո, դու այնքան էլ անմեղ չես այդ հարցում: Դա հավերժական պատմություն է: Առանց խրախուսման այստեղ գլուխ չես հանի: Դու նրան ժպտում ես, սրտացավություն ես հանդես բերում ու մեկ էլ տեսնում ես` հրապուրվեց…

Մեր կյանքի ողբերգություններից մեկն այն է, որ, իբրև կանոն, մեզ դուր են գալիս հենց այն բաները, որոնց հանդեպ համակրանք տածելու համար մենք մեզ նախատում ենք: Նույնն էլ սիրո պարագայում է: Համարյա ամեն քայլափոխի կարելի է հանդիպել սիրահարների, ովքեր հրաշալի հաշիվ են տալիս, որ իրենց կրքի առարկան կամ հիմար է, կամ ժլատ, կամ ընդհանրապես որևէ բարի խոսքի արժանի չէ, իսկ սա, անկախ այդ ամենից, բոլոր դեպքերում շարունակում է սիրել այդ մարդուն:??????????????????????

ԴԵՎԻԴ ԷԴԴԻՆԳՍ

29 Հնս

Կանայք բնածին առևտրականներ են: Նրանք պարզապես պաշտում են ամեն կարգի գործարքները: Եթե մոտենաս կնոջն ու ասես նրան. «Ես քեզ համար այս բանը կանեմ, եթե դու ինձ համար անես այսինչ բանը», նա գրեթե անկասկած կհամաձայնի քննարկել այդ թեման: Կանանց հաց ու ջուր մի տվեք` հնարավորություն ստեղծեք քննարկելու որևէ բան: Եվ եթե դուք աչքից բաց չթողնեք այն, ինչին իրականում ձգտում եք, ապա թեևս մեծ հավանականությամբ կարողանաք հասնել ձեր նպատակին:david_eddings

ՄԱՔՍ ԼՈՒԿԱԴՈ

28 Հնս

Դա ավելի վատ է, քան մերժված լինելը: Մերժվելը սոսկ կվիրավորի ձեզ, իսկ դավաճանությունը աղ է լցնում բաց վերքի վրա:

Դա միայնակությունից ավելի վատ է: Միայնակ լինելով` դուք սոսկ մեն-մենակ կկանգնեք ցուրտ եղանակին, իսկ դավաճանությունը ձեր քթի առաջ կշրխկացնի դուռը:

Դա ծաղրից ավելի վատ է: Ծաղրը դանակ է խրում ձեր մարմնի մեջ, դավաճանությունը պտտում է այդ դանակը ներսում:

Դա վիրավորանքից ավելի վատ է: Վիրավորանքը խոցում է ձեր ինքնասիրությունը, դավաճանությունը կոտրում է ձեր սիրտը:36100_predatelstvo

ՋՈՆ ՎԵՐԴՈՆ

27 Հնս

Ամենածանր տառապանքները կյանքում պատճառում են սխալները, որոնք մենք հրաժարվում ենք խոստովանել, մեր արարքները` այնքան անհամապատասխան են մեր իրական էությանը, որ անուժ ենք մտածելու դրանց մասին: Եվ մենք երկատվում ենք, վերածվում ենք երկու մարդու` մի մաշկի տակ, և այդ երկուսն իրար ատում են: Մեկը սուտասան է, մյուսը նա է, ով չի սիրում սուտասաններին: Մեկը գող է, մյուսը նա է, ով ատում է գողերին: Ու ոչինչ չի համեմատվի այն ցավի հետ, որ պատճառում է այդ անվերջանալի կռիվը մեր ենթագիտակցության ներսում: Մենք կարող ենք դրանից փախչել, բայց նա վազ է տալիս մեզ հետ: Ուր էլ մենք գնանք` այդ կռիվը միշտ կլինի մեր ներսում:3

ՍՎԵՆ ՌԵԳԵՆԵՐ

27 Հնս

Դա ի՞նչ բան է` «կյանքի պարունակությունը»: Կյանքի պարունակությունը բացարձակապես անիմաստ հասկացություն է: Ի՞նչ ես ուզում դրանով ասել` կյանքի պարունակություն: Այդ ի՞նչ մի պարունակություն է: Կյանքը հո բաժակ չի, կամ շիշ, կամ դույլ, մի ինչ-որ տարողություն, որն ինչ-որ բանով լցնում են, որը դեռ պետք է ինչ-որ բանով լցնել, որովհետև այս աշխարհում բոլորին թվում է, թե իրենց անպատճառ անհրաժեշտ է ինչ-որ կյանքի պարունակություն: Մի՞թե կյանքը հենց դա է` ընդամենը զետեղարան մեկ այլ բանի համար: Այս տեսակի տակա՞ռ: Փսխելու տոպրա՞կ…regener

Պատկեր

Հիսունը

25 Հնս

g_image.php

ՊԱՍԿԱԼ ԿԻՆՅԱՐ

25 Հնս

Սիրո համար հիմնավորում գտնել` կնշանակի գռեհկացնել սերը:

Սիրո համար բացատրություն փնտրել` կնշանակի ստել:

Քանզի մարդուն տրված է միայն մի ուրախություն`կյանքի զգացողությունը, երբ այն հասնում է իր բարձրակետին:

Եվ չկա ուրիշ մի կյանք մեզ համար…131

ԳՐԵԳՈՐԻ ՌՈԲԵՐՏՍ

23 Հնս

Ճշմարտությունն այն է, որ չկան լավ ու վատ մարդիկ, չարն ու բարին մարդկանց մեջ չեն, այլ նրանց արարքների: Մարդը մնում է մարդ, իսկ չարի ու բարու հետ նրանց կապում է այն, ինչ մարդիկ անում են կամ հրաժարվում են անել: Ճշմարտությունն այն է, որ իսկական սիրո մի ակնթարթի մեջ յուրաքանչյուր մարդու սրտում` բոլորից ազնվագույնի կամ ամենաանարգի, ամփոփվում է, ինչպես լոտոսի ծաղկաբաժակում, ամբողջ կյանքը, նրա ողջ իմաստը, բովանդակությունն ու նպատակը: Ճշմարտությունն այն է, որ բոլորս, մեզնից յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ատոմ, յուրաքանչյուր միգամածություն և Տիեզերքի նյութի յուրաքանչյուր մասնիկ շարժվում է դեպի Աստված:man_crime1_wideweb__430x281

ԴԻՆ ԿՈՒՆՑ

22 Հնս

Կարեկցանքը, սերը, հնազանդությունը, ազնվությունը, նվիրվածությունը, ճշմարտացիությունը` այս բոլորը գործնականում նույնն են, ինչ հսկա ապակե պատուհանը, որին այնպես հիմար համառությամբ հարվածում են փոքրիկ թռչնակները: Մենք ծվեն-ծվեն ենք լինում` խփվելով սիրո ապակուն, ճշմարտության ապակուն, հիմարաբար ձգտելով անցնել այնտեղ, որտեղ ի զորու չենք անցնել, լինել այն, ինչը մեզ վիճակված չէ լինել:????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

20 Հնս

Մարդու մեջ հավասարաչափ բաժանված կենսական ուժը ստեղծում է հիմարներ կամ համատարած միջակություն: Անհավասար բաժանված լինելով` այդ ուժը ծնում է ծայրահեղություններ, որոնց սովորաբար հանճար անունն են տալիս: Եվ եթե նա տեսանելի լիներ, այլանդակություն կթվար: Նույն օրենքին է ենթակա նաև մարմինը. կատարյալ գեղեցկությանը գրեթե միշտ ուղեկցում է սառնությունը կամ հիմարությունը:22_0

ՋՈՆԱԹԱՆ ԿՈՈՒ

20 Հնս

Երբ կորցնում ես ինչ-որ մեկին, երբ ինչ-որ մեկի կարիքն ես զգում, դու ավելի շատ տառապում ես նրանից, որ այդ մարդը վերածվել է մի տեսակ երևակայական, մի տեսակ անիրական բանի: Սակայն նրա հանդեպ քո կարոտն ամենևին էլ երևակայական չէ: Այդ պատճառով էլ դու ստիպված ես կառչել քո կարոտից:

Կյանքը սկսում է իմաստ ձեռք բերել, և միայն այդ ժամանակ դու կարող ես գիտակցել, որ երբեմն- հաճախ- մշտապես երկու բացարձակ հակադիր տեսակետներ կարող են միանման անկեղծ լինել:jonathancoe2

ՕՐԳԻԱ` ՄԵՂԱՎՈՐԻ ՏԱՆԸ

20 Հնս

Սրբավայրերում օրգիաներ կազմակերպելու կամ «տղերքի հետ մի կտոր հաց ուտելու»  գաղափարը կարող է հղանալ միայն ախտավոր ուղեղը: Բայց նույնիսկ ամենաապականված ուղեղն ի զորու չի լինի իրագործելու իր մտահղացումները, եթե դրանց համար բարենպաստ միջավայր չստեղծեն նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են պաշտպանել մշակութային հաստատություններն ու հնավայրերը զանազան թափթփուկների ոտնձգություններից: Ու եթե մշակույթի նախարարության կողմից Զվարթնոցի կամ Գառնիի պղծումն արդարացվում է արտաբյուջետային միջոցների հոսք ապահովելու պատճառաբանությամբ, ապա շատ հետաքրքիր կլինի իմանալ, թե, օրինակ, որքա՞ն կարժենա Հասմիկ Պողոսյանի բնակարանում գիշերային դեմո-շոու անցկացնելը (ինչ խոսք, դարձյալ հանուն ֆինանսական հոսքերի): Ես պատրաստ եմ վճարել:Garni-3Garni-6

ԹՈՄԱՍ ՀԱՐՐԻՍ

20 Հնս

Հիմա, երբ աշխարհը, ուր մենք ապրում ենք, կոպտացրել է մեր սրտերը և դրանք դարձրել է ստոր ու անառակ դրսևորումների հանդեպ անզգա, մեզ համար օգտակար է երբեմն-երբեմն հայացք նետել իրերի վրա, որոնք մարդկանց համար դեռ հանդիսանում են չարիքի մարմնացումը և դեռևս ընդունակ են անտարբերության քնից արթնացնել մեր ծուլացած խիղճը, որ այնքան նման է խմորի:

Մեր ամբողջ աշխարհով մեկ, նրա այն հատվածում, որ հիմա ծածկված է գիշերվա խավարով, ես պիտի փնտրեմ ու գտնեմ նրան, ով ապրում է ուրիշների արցունքներով…harris_88

ՇՈԴԵՐԼՈ ԴԸ ԼԱԿԼՈ

19 Հնս

 Տղամարդը բավականություն է ստանում այն երջանկությունից, որն ինքն է զգում, կինը` նրանից, որ տալիս է ինքը: Այս տարբերությունը, որ այնքան կարևոր է ու այնքան հազվադեպ տեսանելի, բավականին շոշափելի ազդում է նրանցից յուրաքանչյուրի պահվածքի վրա: Մեկի համար հաճույքն այն է, որ բավարարի իր ցանկությունները, մյուսի համար` նախ և առաջ այն, որ դրանք հարուցի: Տղամարդու համար դուր գալը հաջողության հասնելու միջոցներից մեկն է, այն դեպքում, երբ կնոջ համար դա հենց հաջողությունն է: Եվ պչրանքը, որի համար այնքան հաճախ մեղադրում են կանանց, այլ բան չէ, քան այդ կարգի զգացմունքների որոշակի չարաշահում, ինչը սակայն հանդիսանում է դրանց անկեղծության ապացույցը:Choderlos-de-Laclos-Godard-dAucour-Marques-de-Sade-Cuentos-y-relatos-libertinos_CLAIMA20110803_0157_23

ԳՐԵՀԵՄ ԳՐԻՆ

18 Հնս

Եթե քո առջև անմատչելի նպատակ ես դնում, հատուցումը մեկն է` հիասթափությունը: Ասում են, որ դա աններելի մեղք է: Սակայն չար ու բարոյազուրկ մարդկանց համար այդ մեղքն անհասանելի է: Նրանց համար միշտ էլ կա հույսը: Նրանք երբեք չեն հասնում վերջին սահմանագծին, երբեք չեն զգում, որ պարտության են մատնվել: Միայն բարի կամքի տեր մարդն է իր սրտում կրում հավերժական անեծքը:4e4361d4eaa78983ac4979bbe44

ԲԱՌԱԽԱՂ

18 Հնս

1948-ին էր: Մի կիրակի օր հանրակացարանի մեր սենյակը եկան Սիսակ Դալալյանը, Պարույր Սևակը և Գրիգոր Բեքմեզյանը: Այսպես հաճախ էին գալիս մեզ մոտ հանրակացարան, ուր մի խումբ ուսանողներ հանպատրաստից գրական ասուլիսներ, բայց մանավանդ վեճեր էին սարքում ու… գիշերներ լուսացնում:

Անմոռանալի օրեր էին: Երիտասարդական ավյուն կար, հավատ, կիրք և ուսանողական ազատ-անկաշկանդ մտածողություն: Մեզանից ոչ մեկը չէր քաշվում իր տեսակետը բարձրաձայն արտահայտելու և պաշտպանելու այն մինչև վերջ, մինչև… լույս: Եվ հենց դրա շնորհիվ համալսարանին կից գրական ուսումնառության մի ուրիշ համալսարան էին մեր հանդիպումները, ասուլիսներն ու վեճերը:

Չգիտեմ ինչու, այդ օրը հանրակացարանում մեր խմբից մարդ չկար: Ժամի չափ տևած զրույցից հետո, որ պտտվում էր սփյուռքահայ գրականության և նրա անվանի ներկայացուցիչներ Վ. Թեքեյանի, Համաստեղի, Օշականի, Շահան Շահնուրի և այլոց շուրջը, Սիսակն առաջարկեց հանդիպել Գ. Քեշիշյանին, որ այն ժամանակ նոր էր ամուսնացել մեր համակուրսեցի Մառլենայի հետ և ապրում էր նրանց տանը, Սայաթ-Նովա փողոցի վրա:

Գրիգորը տանն էր: Ուրախացավ: Հանրակացարանում սկսված զրույցը շարունակվեց այստեղ ու բորբոքվեց: Մեզ զարմանք ու ուրախություն էր պատճառում այն, որ Պարույրը, ի տարբերություն ուրիշների, հիանալի գիտեր ոչ միայն արևմտահայ գրականությունը, հստակ էր պատկերացնում վերջինիս զարգացման միտումներն ու խնդիրները և, որ կար¨որն է, խիստ անաչառ էր գրական մնայուն արժեքները գրական խոտանից տարբերելիս ու գնահատելիս:

Հետո մեջտեղ եկավ շախմատը: Պարույրը հերթով տարավ բոլորին և երևի հաճույք չզգալով սկսնակների նրանց խաղից, առաջարկեց բառախաղ կազմակերպել: Այդ բնագավառում բոլորս էլ յուրովի ինքնավստահ սիրով ընդունեցինք առաջարկը:

Մրցախաղի առաջին «ռաունդում» խաղացինք հայոց լեզվին համընդհանուր բառապաշարով: Օրինակ՝ հողմ, կապույտ, մաղ, քար արմատներով գրել բարդ բառեր: Հաղթում էր նա, ով կարողանում էր ավելի շատ բառեր գտնել-գրել մեկ կամ երկու րոպե ժամկետում: Հաղթեց Պարույրը:

Հետո՝ հոմանիշ բառեր գտնել-գրելու խաղը: Այս «ռաունդում» ևս հաղթեց Պարույրը: Մենք մեր առաջին երկու պարտությունից համարյա թե չհուզվեցինք, քանի որ Պարույրը համալսարան ավարտած ասպիրանտ էր ու… քիչ թե շատ ճանաչված բանաստեղծ:

Մրցախաղի երրորդ «ռաունդում» Պարույրը հանդուգն առաջարկ արեց. խաղալ միայն արևմտահայ գրական լեզվի բառապաշարով: Այստեղ արդեն խլրտաց արևմտահայ ներկայացուցչի մեր ինքնասիրությունը: Ինչպես թե: Պարույրը չգիտի՞, որ մենք արևմտահայ լեզվի ուսուցիչ, գրող և հրապարակագիր և էլի ինչ-որ բան ենք: Մեր վիրավորվածությունն արտահայտեց Սիսակը արևմտահայ ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ մի ծաղրահարցումով.

— Պարույր, քիչ մը շատ չեղա՞վ…

— Փորձենք,- ասաց Պարույրը:

Փորձեցինք: Դարձյալ ու վերստին հաղթեց Պարույրը:

Հաղթեց ու… անհարմար զգաց…

Այդպիսին էր նա. որքան գերազանց ու որքան հաղթող, այնքան համեստ ու այնքան Պարույր…

 

ՍԱՐԳԻՍ ՅԱՓՈՒՋՅԱՆ1947549_1443562479214119_1594165479_n

 

«ՍԱ ԷԼ ՍՈՎԵՏԻ ՊԵՍ ԹԱՐՍ Է»

17 Հնս

1971-ի մայիսի 29-ն էր, իր եղերական մահվանից մոտ 3 շաբաթ առաջ: Մեր համագյուղացի մի խումբ տղաներով Երևան էինք գնացել Պարույրին տեսնելու: Ինքը տանը չէր: Սպասեցինք:

Աշխատասենյակը ծայրից ծայր լցված էր գրքերով: Սեղանի վրա մի քանի բացված գրքեր էին, գրոտած թղթեր, ծխախոտի մնացորդով լի մի քանի մոխրաման:

Ահա և ինքը՝ Պարույրը: Մեզ տեսնելով շատ ուրախացավ, փաթաթվեց, մեկ առ մեկ համբուրեց բոլորիս: Հետո նստեցինք… Գնալիս, երբ փորձեցի դուռը բացել՝ չկարողացա: Ընկերներս նույնն արեցին, դարձյալ անհաջող:

— Սպասեք, սպասեք,- ժպիտը դեմքին ասաց տանտերը,- մեր դուռը թարս է, գլխի վրա, ինչպես Սովետի գործերը, բռնակը հակառակ կողմը պիտի պտտեք:

Մի լավ ծիծաղեցինք բոլորս, ապա հրաժեշտ տվեցինք ու բաժանվեցինք: Մեր վերջին հանդիպումն էր:սեվ-44

 

ՎՈԼՈԴՅԱ ՄԱՅԻԼՅԱՆ

ԷՐԻԿ- ԷՄԱՆՈՒԵԼ ՇՄԻԴՏ

17 Հնս

Մեզնից ո՞վ է, որ հակվելով ուրիշի դժբախտության վրա` չի զգուշացել վարակվելուց: Այն բանից հետո, երբ մենք հասկանում ենք, որ դժբախտությունը չի փոխանցվում` ինչպես հիվանդության բացիլ, սկսում ենք վախենալ ոչ թե բուն դժբախտությունից, այլ նրանից, թե ինչպե՞ս կդրսևորենք ինքներս մեզ` կանգնելով փորձանքին դեմ-հանդիման: Իներցիան, որ օգնում է մեզ դիմակայել դժվարին իրավիճակներում, բաց է անում դուռը ներքին բացասական ուժերի առաջ, նրանց, որոնք դրդում են հայացք նետել դատարկության մեջ, հրում են մեզ խոնարհվելու խլթխլթացող խառնարանի վրա, մոտենալ լավային` նեշնչելով մահացու, շիկացած օդը…AVT_Eric-Emmanuel-Schmitt_4486

%d bloggers like this: