Պահոց | Մարտի, 2015

ԴԻՊԱԿ ՉՈՊՐԱ

31 Մրտ

Մարդիկ ընդվզում են, երբ նրանց սրտերը օտարվում են: Նրանք խոսում են սովորական ձայնով, մինչդեռ նրանց սրտերը խփում են ռիթմով: Բայց երբ երկու սրտեր ձուլվում են մեկում, այլևս ոչ մի բառ հարկավոր չէ: Այդպիսին է ստեղծված մեր սիրտը: Լռության մեջ դու կգտնես քո հոգին, և քո սրտում ապրող սերը ցույց կտա դեպի այն տանող ճամփան:Deepak-Chopra-Meditation

Advertisements

ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ

31 Մրտ

ԵՐԿՐՊԱԳՈՒ- Պարոն Չերչիլ, մի՞թե ձեզ համար հաճելի չէ գիտակցել, որ ամեն անգամ, երբ դուք հանդես եք գալիս ճառով, դալիճը լեփ-լեցուն է լինում:
ՉԵՐՉԻԼ- Հաճելի է և նույնիսկ շատ: Բայց ամեն անգամ, երբ ես տեսնում եմ լեփ-լեցուն դահլիճը, չեմ կարող չմտածել այն մասին, որ եթե ես ճառ չասեի, այլ բարձրանայի կառափնարան, երկու անգամ ավելի շատ հանդիսատես կհավաքվեր:????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

ԺԻԼ ԿՈՒՐՏՄԱՆՇ

30 Մրտ

Ցանկացած մեկը կարող է մարդասպան դառնալ, նույնիսկ ամենախաղաղասեր ու բարի մարդը: Բավական է հանգամանքների ընթացք, ցնցում, դաժան պարտություն, մշտական ճնշում, զայրույթ, հիասթափություն: Նախապատմական գիշատիչը, նախնադարի մարտիկը դեռևս կենդանի է փայլերի այն բազում շերտերի տակ, որով մարդուն պատել է քաղաքակրթությունը: Ու մեզնից յուրաքանչյուրի գենի մեջ ամբողջ մարդկության Բարին ու Չարն է: Եվ մեկը, և մյուսը կարող են անսպասելիորեն դրսևորվել, ինչպես պտտահողմը, որ սրբում է իր ճանապարհին ամեն ինչ, թեև ընդամենը մի քանի ակնթարթ առաջ այնտեղ փչում էր թույլ, տաք առափնյա զեփյուռը:gil-courtemanche

ՋԵՅՄՍ ՀԱԴԼԵՅ ՉԵՅԶ

29 Մրտ

Դու հասկանու՞մ ես, թե ես ինչ նկատի ունեմ աքիլլեսյան գարշապար ասելով: Դա այն է, որ հատուկ է յուրաքանչյուր սովորական մահկանացուի: Դու մտածում ես, թե քեզ մոտ ամեն բան կարգին է, որ դու կյանքում մեծ հաջողությունների ես հասնում, որ ունես բավարար չափով վստահություն, հպարտություն ու վճռականություն, որպեսզի հաղթես ամենաուժեղ մրցակիցներին, և հանկարծ քո ներսի առանցքը, այդ դիմացկուն սռնին, որն անհրաժեշտ է, եթե դու ցանկանում ես այս կյանքում ինչ-որ բանի հասնել… անսպասելի կոտրվում է…??????

ՀԱՆԻՖ ԿՈՒՐԵՅՇԻ

29 Մրտ

Ես այս կյանքում մի բացահայտում եմ արել: Եթե դու չափազանց ընդգծված հետաքրքրություն ես դրսևորում, ապա մյուսների մոտ դա հարուցում է հակազդեցություն: Եթե դու անտարբեր տեսք ես ընդունում, քեզ սկսում են համոզել և իրենք են ոգևորվում: Այդ պատճառով էլ որքան ուժգին էի ես որևէ բան ցանկանում, այնքան քիչ էի այդ բանը ցուցադրում:Hanif-Kureishi-002

Ջերմուկի ջրվեժի լեգենդը

27 Մրտ

Լինել Ջերմուկում և չտեսնել Ջերմուկի մեծ ջրվեժը, նշանակում է’ չլինել Ջերմուկում: Շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող բնության այս հրաշքը, որ թափված վարսեր է հիշեցնում, ժողովուրդն անվանել է «Ջրահարսի վարսեր» և հյուսել իր մյուս լեգենդը: Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, անդնդախոր ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը կուսական բնության մի մասն էր կազմում: Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ որդուն: Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ: Սակայն իշխանը շուտով իմանալով այդ մասին’ գազազում, փրփրում և անիծում է դստերը. եթե մեկ էլ հանդիպի հովվի որդուն, թող ջրահարս դառնա ու ջրից երբեք դուրս չգա: Սակայն դեռատի սիրահարներին ոչինչ չէր պահում հանդիպման գայթակղությունից, և, հերթական անգամ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը, գեղեցկուհին պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար ու գեղեցիկ վարսերը: Սակայն նույն ակնթարթին կատարվում է հոր դաժան անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Նարեկ Միրզոյան92793745_Dzhermukskiy_vodopad_1

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

27 Մրտ

Այնուամենայնիվ… այնուամենայնիվ հացն ինչպե՞ս են ստեղծում: Հասկը հավաքում են հատիկ առ հատիկ, յուրաքանչյուր հասկի մեջ կա քսան հատ ցորեն` երկու գրամ, հասկը ծեծում են, քամհարում են, ցորենը չորացնում են արևի տակ, ցորենը ջաղացում աղում են. ալյուրը հունցում են. ցաքուտներից թոնիր համար մամխի են բերում հագուստներն ու մարմինները ծվատելով,- դու, մինչև հիմա, մի լավաշի չափ օգուտ քո երկրին տվե՞լ ես:ith_2014_armenia_08597

ՄԱՅՔԼ ՍՈՒԵՆՎԻԿ

27 Մրտ

Կառչել հողից` դժվարին գործ է: Մի գեղեցիկ օր աստղերը սկսում են երգել քեզ համար, իսկ մեկ օր անց դու քեզ որսում ես այն մտքի վրա, որ ականջ ես դնում նրանց երգին: Մեկ շաբաթ հետո էլ հասկանում ես, որ ճշմարտությունը նրանց կողմն է: Դու պասիվ ես, դու ընդամենը արձագանքում ես նրան, ինչ կատարվում է շուրջդ: Դրանով չես ապրի: Որպեսզի շարունակես գոյատևել, քեզ պետք է հստակ իմանալ, թե հանուն ինչի ես ջանքեր գործադրում:SI6W0DhYMmE

«ՔՈ ՄՈՐՆ ԻՆՉ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆՔ»

26 Մրտ

(Մի հատված ցեղասպանությունը վերապրած Կարո Գևորգյանի ձեռագիր հիշատակարանից)

… Մեր զորամասը հասավ Շաքարյազ ճակատի առաջին գիծը: Չարխչյան Արսենը կարգադրեց զինվորներին խրամատներ փորել, իսկ ինքը, նրա տեղակալ Բալաքների Միհրանը և ես ձիերից իջանք մի կանաչ արտում: Արսենն ասաց, որ իմ ու Միհրանի ձիերը կապենք, բարձրանանք դիրքերը: Կատարեցինք Արսենի կարգադրությունը: Երեքով ձիերի մոտից մի քսան քայլ հեռացանք: Ես սաբր բերեցի և բնազդաբար Արսենին ու Միհրանին ասացի, որ իմ սաբրը օղուր չի բերում: Մեզանից մեկը այսօր սպանվելու է: Արսենն ու Միհրանը առաջարկեցին ինձ վերադառնալ ձիերի մոտ: Ես հրաժարվեցի ու պնդեցի` չէ որ չէ, ես ձեզ հետ պետք է լինեմ:
Արսենն ասաց. «Այ տղա, ձեր տնեցիներից մեծերին կոտորել են, մենակ դու ես մնացել: Եթե քեզ մի բան պատահի, ձեր օջախի ճրագը կմարի և երկրորդ, քո մորը պատասխան չենք կարող տալ»: Միաժամանակ ավելացրեց. «Քեռին քեզ ղուրբան, դու ձիերի մոտ գնա: Հենց որ ես փափախով կանեմ, դու իմ ձին հասցրու, ես նրանց հախից կգամ»: Այսպիսով, ես վերադարձա ձիերի մոտ:
Չնայած գտնվում էի ձիերի մոտ, բայց հետևում էի կռվի իրադարձություններին: Մի կես ժամ համառ մարտեր էին տեղի ունենում հայերի ու թուրքերի միջև: Նրանց արանքում մի ձոր կար: Արսենը մենակ ձորի այս կողմից անցավ մյուս կողմը և բարձրացավ թուրքերի խրամատների տակ, իսկ իր զորամասի տղաներին կարգադրեց չհետևել իրեն, իրենց խրամատներից կրակի տակ վերցնել թուրքերի դիրքերը:
Մյուս խրամատներից այդ ուղղությամբ կռվում էին Կոթուր գյուղացի Մովսեսի, Խառակոնիս գյուղի Խաչոյի, սալմաստցի Ջըբոյի և բողազքասանցի Ավագի ջոկերը: Արսենը, դիրքավորվելով թուրքերի խրամատների տակ, ձեռքի գնդացիրով կռվում էր: Երբ գնդացիրը պարպվեց, հեռադիտակով ուզեց դիտել, թե գնդակները նպատակին ծառայում են, թե ոչ: Թուրքերը նշանացույց ունեին հեռադիտակի փայլը: Կրակեցին, Արսենը ընկավ գետին, շունչը փչեց:
Սպանվեցին հերոսներ Չարխչյան Արսենը, Մովսեսը, Խաչոն, Ջբոն և ուրիշներ: Այդ ծանր կորուստը հաշվի առնելով` հրամանատարության կողմից կարգադրվեց թնդանոթաձիգ աղջկան խփել թուրքերի այն խրամատին, որտեղից խփեցին մեր հերոսներին: Թնդանոթի գնդակը մեր վրայից սուլելով` խփեց ճիշտ նպատակակետին: Նույն խրամատի թուրք զինվորները բոլորը ոչնչացան…q0Nv8hMOVWU

ՋԵՅՄՍ ԿՈՒՊԵՐ

26 Մրտ

Հաճախ եմ ինքս ինձ հարցնում, թե ինչն է հանդիսանում բնության ամենաթանկ պարգևը` վառ երևակայությունը, թե՞ սառը դատողությունը: Բայց եթե խոսենք այն մասին, թե հատկապես որն եմ նախընտրում ես, այս հարցին բավականին հեշտ է պատասխանել: Իմ կարծիքով, այդ պարգևներից յուրաքանչյուրը պիտի դրսևորվի իր ժամանակին, իսկ եթե երկու հատկություններն էլ ներդաշնակ են, թող որ գերիշխեն փոխ առ փոխ: Թող պատանին սկզբում լինի բռնկուն, իսկ հետո արդեն սովորի ողջամտություն: Նա, ով կյանքը սկսում է սառը դատողությամբ, տարիների ընթացքում վերածվում է հաշվենկատ եսասերի: Իսկ նա, ով ընթանում է իր երևակայության թելադրանքով, վաղ թե ուշ պատրանքների գերին է դառնում:02225ace293079e255be0f36987

ՋԵԿԻ ՉԱՆ

25 Մրտ

Փոփոխությունները միակ մշտական բանն են այս կյանքում: Բայց որպեսզի հաղթես, պիտի անես ինչ-որ անսպասելի մի բան, դուրս գաս կաղապարներից: Ես միշտ կարծում էի, թե «ազատություն» բառը միայն մի բան է նշանակում` ոչ ոք ինձ հրահանգ չի տալիս, թե ինչ է պետք անել: Բայց հիմա ես հասկացա, որ դա նշանակում է կառավարել կարողանալ, ստեղծել ու ստեղծագործել: Երբ բանականությունը պատրաստ է, մարմինը պիտի հետևի նրան:W020150202410653395143

ՉԱՐԼԶ ՉԱՊԼԻՆ

25 Մրտ

Կյանքն, ըստ էության, հակասությունների հոմանիշն է, այն մեզ հնարավորություն չի տալիս կանգ առնել: Եթե ձեր առջև չի ծառացել սիրո խնդիրը, կնշանակի մեկ ուրիշն ի հայտ կգա: Հաջողությունը հրաշալի բան է, բայց նրան սովորաբար ուղեկցում է լարվածությունը, թե ինչպես ետ չմնաս այդ փոփոխական հավերժահարսից, որ փառք է կոչվում: Եվ այդ պատճառով էլ իմ միակ մխիթարությունը միշտ եղել է աշխատանքը:1000509261001_1824351571001_BIO-Biography-23-Hollywood-Directors-Charlie-Chaplin-115950-SF

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

24 Մրտ

Թռչուններից յուրաքանչյուրն ունի իր թևերը: Յուրաքանչյուր թռչուն կարող էր թևահարել իր թևերը և չվել ցրտերից առաջ Եգիպտոս: Յուրաքանչյուր թռչուն չի կարող չվել Եգիպտոս, որովհետև Եգիպտոսի տեղը չգիտի: Եգիպտոսի տեղը գիտի միայն երամը: Երամը մի մարմին է, այդ մարմինն ունի Եգիպտոսը գտնելու բնազդը: Եգիպտոսը գտնելու բնազդը չունի երամի մեջ մտած ոչ մի թռչուն: Այդ բնազդը միայն երամինն է: Երամը ցրվեց, բնազդը չքացավ, շաղված թռչունները մեկ առ մեկ վար թափեցին երկնքից Սև ծովում, Սիբիր, Սկանդինավիա, Բուդապեշտ, Կուրսկ, Աստրախան, Պաղեստին: Չուի ժամանակ թռչունն իրեն տալիս է երամին, թռչուն իրեն կորցնում է երամի մեջ, թռչունն ինքը չքանում է, դառնում է երամ:staya-pereletnyx-ptic-[1600x1200]-[32376163]

ԳԼԵՆ ԿՈՒԿ

24 Մրտ

Երբ ես փորձում եմ կռահել, թե ինչ է կատարվում իմ ընկերակիցների հոգում, միշտ ցանկություն է առաջանում տիրապետել մի փոքրիկ ընդունակության: Ես կուզեի այնպես լիներ, որ հնարավոր դառնար տեսնել նրանց ներսը, որ հայացք նետեի այն լուսավոր ու մութ մտադրությունների վրա, որոնք նրանց շարժման մեջ են դնում: Իսկ հետո, ընդամենը թռուցիկ հայացք նետելով իմ սեփական հոգու ջունգլիները, ես սկսում եմ երախտապարտ լինել տիրոջն այն բանի համար, որ չեմ տիրապետում նման ընդունակության:052

ՔՍԵՆՈՖՈՆ

24 Մրտ

Մի անգամ Սոկրատեսն ասաց. «Ըստ իս, տարօրինակ կլիներ, եթե մարդը, ով նախրի հովիվ է դարձել և կրճատել է կովերի քանակն ու որակը, իրեն չհամարեր վատ հովիվ: Բայց շատ ավելի տարօրինակ է, երբ պետության կառավարիչ դարձած մարդը` կրճատելով քաղաքացիների քանակն ու որակը, չի ամաչում դրա համար և իրեն չի համարում պետության վատ ղեկավար»:117086890_large_original

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

23 Մրտ

Մարդն իր ընտանիքի, իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի: Սա հիմնական նախապայմանն է` ճշմարիտ ինքնությունդ կամ թեկուզ դրա պատրանքը գտնելու համար, որ միևնույն բանն է կամ նույնքան պետքական: Ճիշտը դա է. մարդ իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի` անկախ նրանից, թե այդ գերդաստանի անդամներն ինչպիսին կթվան կամ իրականում կան, որովհետև եթե մարդ սոսկ նկատում է, որ սրանք առանձնապես ոչնչով չեն փայլում, , ուրեմն հենց ինքն է, որ ոչնչով չի փայլում, հենց իրեն է, որ պակասում են խելքը, հասկացողությունը, երևակայությունն ու ամենից էականը` սերը: Եթե մարդ որևէ գերդաստանի մասին կշռադատի խելամտորեն, իր ողջ հասկացողությամբ ու երևակայությամբ, և իհարկե, սիրով, ապա այդ գերդաստանը այս կամ այն բանով մեծ ու վեհ կերևա, օրինակ` գոյատևելու իր կարողությամբ, որ եթե ուրիշ ոչինչ չլինի, արդեն բավական է: Լավ գոյատևելն իսկ նշանակում է վեհություն, արդարության ու բարության հուրն անմար պահել: Այս բաների հույսը պակաս կարևոր չէ, քան այդ բաներն իրենք, որովհետև եթե գերդաստանը սրանք չունի, կարող է ձեռք բերել, իսկ եթե ունի` կարող է կորցնել:

«Գերդաստանը» պատմվածքից, թարգմ. Զ. Բոյաջյան877954494

ՅՈԶԵՖ ՇԿՎՈՐԵՑԿԻ

23 Մրտ

Կյանքը: Որքան քիչ է մնացել ապրելու: Ամենից շատ նորածինները կյանք ունեն, իսկ հետո այն ամեն ինչ սպանում է ու սպանում, թափվում է կաթիլ առ կաթիլ, ինչպես ծակված թասից, քանի դեռ չի մնացել միայն դատարկ ամանը, ինչից հետո նրան կդնեն դագաղի մեջ, կթաղեն կամ կայրեն: Ինչպե՞ս կարելի է ճամարտակել երջանիկ ապագայի մասին, երբ ցանկացած ապագա սոսկ նախնական պարգևի հետզհետե վատնումն է, այսպես ասած` կյանքի դուրս մղումը: Միայն երեխաներն են, որ ապրում են մարդկային կյանքով: Նրանք պարտավոր չեն ինչ-որ բան անել: Միայն ապրում են:Skvorecky003A

ՋԵՅՄՍ ԿՐՅՈՒՍ

22 Մրտ

— Ամբողջ մարդկությունը բաժանվում է երկու խմբի` ստրուկների և տերերի: Մեր ժամանակներում փորձում են ջնջել այդ սահմանները, բայց դա շատ վտանգավոր է: Պիտի լինեն մարդիկ, ովքեր մտածում ու հրամաններ են տալիս, և մարդիկ, ովքեր կատարում են այդ հրամաններն առանց մտածելու:
— Մի հավատա ծառաների ու տերերի մասին հեքիաթներին, փոքրիկս: Կան խելացի մարդիկ և հիմար մարդիկ, ահա և ամբողջը: Եվ արհամարհիր հիմարությունը, եթե այն բարի չէ:

«Թիլ Թալերը կամ վաճառված ծիծաղը» գրքիցxNQhrXWvPmI

ԲՐՈՒՆՈ ՇՈՒԼՑ

22 Մրտ

Բավական է: Ձեռքներդ հեռու պահեք ժամանակից: Այն անձեռնմխելի է, նրան չի կարելի սադրել: Մի՞թե ձեզ համար քիչ է տարածությունը: Տարածությունը մարդու համար է, տարածության մեջ կարող եք ճախրել ուզածի չափ, գլուխկոնծի տալ, վայր ընկնել, արշավել մի աստղից մյուսը: Բայց, Աստծո սիրուն, ձեռք մի տվեք ժամանակին:Uzhe-skoro-3D-izobrazheniya-mozhno-budet-trogat

ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

22 Մրտ

Այսօր գաղափար չկա, միտքը, ասելիքը չկա: Երկրի կարևոր օղակները մերը չեն: Ժողովուրդն ասես օտար երկրում ապրի: Մի բան եղավ` վերջ, վեր կենան կգնան: Հայասիրություն, հայրենասիրություն հասկացություններից բան չի մնացել, վերացել են: Եվ մարդիկ գնում են ոչ թե այն պատճառով, որ շատ վատ է, այլ որ հավատ չկա: Նույնն էլ կինոյում է, թատրոնում, արվեստում ընդհանրապես: Իսկ կինոն սինթեզ է, մեծ ֆաբրիկա, որտեղ ամենքը պիտի իրենց ունեցածը ներդնեն: Մինչդեռ հավատ չկա, իսկ շարժիչ ուժն էլ փողն է ու փողը: Այսօր ազգի, մարդու, երկրի հանդեպ սերն ու հավատն են պակասել: Արվեստում էլ մարդը կարևոր պիտի լինի, և այդ կարևորությունը չպիտի կորչի:скачанные файлы

%d bloggers like this: