Պահոց | Նոյեմբերի, 2016

Գոյության պայմանը

29 Նյմ

Մի անգամ Նիցշեին հարցրեցին, թե նա անհրաժեշտ համարու՞մ է մշտապես ապացուցել իր իրավացիությունը: Նիցշեն պատասխանեց.
— Չարժե ամբողջ կյանքում պնդել սեփական իրավացիությունը: Մարդու գոյության պայմանը ժամանակ առ ժամանակ սխալվելու հնարավորությունն է:e303e2027514497aaa0603a129a3eb42_xl

Քարի գիրը

29 Նյմ

Մեկը, ով գնում էր երջանկություն որոնելու, իր ճանապարհին տեսավ մի խոշոր քար, որի վրա գրված էր. «Շրջիր քարը և նոր բան կիմանաս»: Մարդը երկար չարչարվեց, մինչև կարողացավ տեղաշարժել քարը: Եվ երբ երջանկություն որոնողը հայացք նետեց քարի մյուս կողմը, այնտեղ գրված էր. «Ինչու՞ ես նոր բան որոնում, եթե ուշադրություն չես դարձնում նրա վրա, ինչ արդեն ունես: Եվ ինչու՞ ես ուզում նոր բան իմանալ, եթե այն, ինչ արդեն գիտես, չես կարողանում կիրառել»:bfv2lmpkmg

ՀԱՏՎԱԾ ՉԱՐԵՆՑԻ ՕՐԱԳՐԻՑ

27 Նյմ

1934 թ. մարտի 18
… Քանի դեռ աշխարհիս երեսին գոյություն ունի պետությունը — դիպլոմատիան, ինչպես ընդհանրապես քաղաքականությունը, լինելու է գաղտնի և միշտ «մաքուր քաղաքականությամբ» զբաղվող (այսինքն` որոնց պրոֆեսիան է քաղաքականությունը) մարդիկ, հենց իրենց պրոֆեսիայի, իրենց գործի բնույթի բերումով, լինելու են մնացած մարդկությունից չինական պարիսպներով ծածկված մի կաստա, որոնք ապրում են մի տեսակ կրկնակի կյանքով: Եվ ինձ վրա միշտ մի տեսակ միստիկական տպավորություն են թողնում այդ մարդիկ, նայում ես` մարդ է, ինչպես և դու, սակայն զգում ես յուրաքանչյուր վայրկյան, որ նա բացի բոլորին հայտնի իր կյանքից ապրում է և մի այլ, բոլորովին թաքուն կյանքով, գիտե բազմաթիվ բաներ, որ դու, հասարակ մահկանացուդ, երբեք չես իմանա, և, որ ամենաճնշիչն է — իրավունք չունես իմանալու…
… Եվ ահավասիկ այն հանգամանքը,- այսինքն այն, որ մարդկային հասարակության մեջ մի շարք մարդիկ իրենց գործի բնույթով հարկադրված են ամբողջ ժամանակ ապրել մնացած մարդկությունից թաքուն, նրանց տեսողությունից ծածկված ինչ-որ երկրորդ կյանքով, -այս հանգամանքը բնականորեն մշակում է այդ մարդկանց մեջ մի հոգեբանություն, որ հատուկ է «ընտրյալներին»: Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդը բնականորեն պետք է որ իրեն բարձր զգա իր շրջապատից, իրեն շրջապատող «հասարակ մահկանացուներից», որոնք ոչ միայն ոչ մի տեղեկություն չունեն այս «ընտրյալների» նեղ շրջանակում կատարվող դեպքերից, առօրյա անցուդարձից, այլև իրավունք էլ չունեն ունենալու, և ինքն էլ իրավունք չունի ասելու…
Բայց սա ունի իր հակառակ կողմը: Եթե մի կողմ թողնենք քաղաքական հանճարներին և վերցնենք այս «կաստային» պատկանող միջին, միջակ անհատներին, կտեսնենք, որ համարյա միշտ այս վերջիններս իրենց հոգևոր ունակություններով պատկանում են «մտածող մարդու» տիպի բավական ողորմելի տեսակին: Զրկեք այդ «կաստայի» միջակ ներկայացուցչին դիրքից ու պաշտոնից և կտեսնեք, որ ձեր առաջ կանգնած է մի սովորական, հաճախ ավելի քան սահմանափակ հոգևոր ունակությունների տեր անձնավորություն: Եվ սա չէ՞ պատճառը, որ այնքան շուտ են «խունանում» քաղաքական ասպարեզը այս կամ այն պատճառով կորցրած մարդիկ, հաճախ նույնիսկ այնպիսիները, որոնք թվում էին հոգու և մտքի շտեմարան: — Եվ ես չգիտեմ կյանքում ավելի խղճալի և տխուր պատկեր, քան քաղաքական «նախկին գործիչն» է…537766_496682547206307_5852124724967038697_n

Նման առաջարկը սրիկայության բարձրագույն կետն է. Հովիկ Չարխչյան

26 Նյմ

Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի հայտարարությունը Հայաստանում տարակարծությունների առիթ է դարձել: Բանն այն է, որ Միտրոֆանովան հայտարարել է, որ նախկին խորհրդային երկրներում ռուսերենին պետք է հատուկ օրենսդրական կարգավիճակ տալ: Հայ հասարակության որոշակի շերտերը քննադատեցին առաջարկը և այն որակեցին խորհրդային տարիների վերադարձին միտված քայլ, սակայն գրականագետ Հովիկ Չարխչյանի գնահատականն ավելի խիստ էր: Վերջինիս կարծիքով՝ լեզուն վաճառել նշանակում է վաճառել հայրենիքը: Գրականագետը շեշտեց՝ օտարներին հատուկ կարգավիճակ տալը գրեթե նույնն է, ինչ հայրենիքիդ կեսը տաս մեկ ուրիշի: «Ռուսները կամ մեկ ուրիշ ժողովուրդ շատ բան կարող են առաջարկել, բայց մի տգեղ համեմատություն անեմ, եթե որևէ տղա որևէ աղջկա անպարկեշտ առաջարկություն է անում, 2 պատասխան կարող է լինել՝ աղջիկը համաձայնվում է՝ ապացուցելով իր անպարկեշտ լինելն, իսկ 2-րդ դեպքում ապտակում է այդ տղային: Հիմա ես չտեսա, որ մեր իշխանություններն ապտակ հասցրեցին նրան, ով իրենց անպարկեշտ առաջարկություն արեց: Սա մի խնդիր է, որը 2-րդ կարծիք ունենալ չի կարող, որովհետև ունենալ 2-րդ կարծիք նշանակում է կամովին հրաժարվել սեփական ինքնությունիցդ»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց Հովիկ Չարխչյանը: Նրա խոսքով՝ նման առաջարկություն անողներն էլ քաջ գիտակցում են, որ առաջարկը սրիկայության բարձրագույն կետն է: Գրականագետը գտնում է, որ ով մասնակցում է այս խաղին, փաստում է՝ ինքը ևս պակաս սրիկա չէ: Նա պնդեց, որ լեզվի հարցում քննարկումներ ու շահարկումներ լսելն անընդունելի է: «Մենք որպես աքսիոմա պետք է ընդունենք, որ այս երկրի ներսում կա ընդամենը մեկ պետական լեզու և 2-րդ երբեք լինել չի կարող: Չկա որևէ հիմք նման որոշում կայացնելու համար, ինչո՞ւ ես պետք է որևէ երկրի լեզու ընդունեմ կամ հատուկ կարգավիճակ տամ, ինչո՞ւ բնակչության կեսը ռուս է, իրենց ենթակայության տա՞կ ենք: Օրինակ՝ ինչու ոչ՝ հնդկերեն կամ ճապոներեն, ինչու ոչ՝ այս լեզուներին չենք տալիս հատուկ կարգավիճակ»,-շարունակեց գրականագետը: Հարցին՝ հաշվի առնելով այն, որ մենք հետխորհրդային երկիր ենք և մեր հասարակության մեջ կա հատված, որը փափագով է հիշում ԽՍՀՄ տարիները, հնարավո՞ր է՝ հայ հանրության ինչ-որ հատված ողջունի այս առաջարկը, Հովիկ Չարխչյանը պատասխանեց. «ԽՍՀՄ-ը 15 հանրապետություններից կազմված միություն էր և այս նույն տրամաբանությամբ կարելի է 15 պետությունների լեզուներն ընդունել որպես 2-րդ, 3-րդ, 4-րդ լեզու: Նույն հաջողությամբ 100 տարի առաջ մեր հայրենիքի ուղիղ կեսը Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր, հիմա թուրքերենը դարձնենք 2-րդ պետակա լեզու, տրամաբանություն չկա: Սա ամբողջությամբ կոմիզմ է, այդ դեպքում ինչո՞ւ ռուսները հայերենը չեն ընդունում որպես 2-րդ պետական լեզու, չէ՞ որ մենք նույն միության մեջ էինք, իսկ հիմա ՌԴ-ում 2 մլն-ից ավել հայեր են ապրում: Ռուսների առաջարկն իսկապես շատ անբարոյական առաջարկ է, և ժամանակն է, որպեսզի հայերը կարգավորեն իրենց հարաբերությունները ՌԴ-ի հետ, որովհետև Ռուսաստանը սկսել է այնպիսի ոտնձգություններ կատարել մեր ինքնության, մեր նկարագրի նկատմամբ, ինչն արդեն թշնամու վերաբերմունք է»,- եզրափակեց Չարխչյանը:timthumb

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Լենոնի նամակը

26 Նյմ

Մի երիտասարդ 1972 թվականին նամակ գրեց Ջոն Լենոնին և խնդրեց իրեն փող տրամադրել շուրջերկրյա ճամփորդություն իրականացնելու համար: Երաժիշտը նրան պատասխանեց. «Զբաղվեք մեդիտացիայով և դուք կարող եք տեսնել ողջ աշխարհը ձեր երևակայության օգնությամբ»:
1995 թվականին այդ նույն երիտասարդն, այնուամենայնիվ, իրագործեց իր երազանքը: Նա Լոնդոնի աճուրդում վաճառեց Լենոնի նամակը և այդ գումարով մեկնեց ճամփորդության:preview-650x390-650-1433850980

ՏԻՏՂՈՍԻՑ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ

26 Նյմ

Բրիտանացի մի ազդեցիկ քաղաքական գործիչ անընդհատ խնդրում էր վարչապետ Բենջամին Դիզրայելիին, որ սա իրեն բարոնի տիտղոս շնորհի: Վարչապետը չէր ցանկանում բավարարել նրա խնդրանքը: Վերջապես մերժեց՝ միևնույն ժամանակ փորձելով չվիրավորել խնդրատուի զգացմունքները: Դիզրայելին ասաց.
— Ցավում եմ, որ չեմ կարող Ձեզ բարոնի տիտղոս շնորհել, սակայն ավելի արժեքավոր մի բան կտամ: Ձեր ծանոթներին կարող եք ասել, որ ես Ձեզ տիտղոս եմ առաջարկել, բայց Դուք մերժել եք այն ընդունել:2697

Կոշիկից վերև

26 Նյմ

Մի նկարիչ ցուցասրահում իր նոր կտավը հանձնել էր այցելուների դատին: Շատերը գովեստի խոսքեր ասացին նրա հասցեին: Եվ միայն մի կոշկակար ասաց, որ նկարում կոշիկները ճիշտ չեն պատկերված: Նկարիչը լսեց և արագ ուղղեց սխալը: Դրանից հետո կոշկակարն այնպես փքվեց, որ սկսեց ասել, թե ոտքերը նույնպես լավ նկարված չեն, իրանը սխալ է պատկերված, պարանոցն էլ բանի նման չէ:
Եվ այդ ժամանակ նկարիչը նրան պատասխանեց.
— Կոշկակար, մի դատիր կոշիկից վերև:26

ՄՏՔԵՐ

24 Նյմ

Մի անգամ Արարիչն ինձ այսպիսի հաղորդագրություն ուղարկեց. «Դուրս նետիր հեռուստացույցը, Պիտեր, դա ժամանակի անիմաստ վատնում է»:
Միշել Ֆեյբեր

Ինքներդ ձեր մասին չափից ավելի վատ մի խոսեք: Ձեզ կհավատան:
Անդրե Մորուա

Կյանքը պահանջում է անվերջանալի արիություն և շատ համբերություն, իսկ վերջում հանկարծ կսթափվես ու կհարցնես. «Բայց պե՞տք էր այդ բոլորը»:
Ագաթա Քրիստի

— Որտե՞ղ ես դու սովորել այդպես գարշելիորեն ստել:
— Այնտեղ, որտեղ դու սկսեցիր կուրորեն հավատալ:
Ռինատ Վալիուլին

Եթե ուզում ես իմանալ, թե ինչ է եղել նախկինում, նայիր քո մարմնին: Եթե ուզում ես իմանալ, թե ինչ կլինի հետո, նայիր քո գործողություններին:
Կալու Ռինպոչե

Որքան շատ բան մենք գիտենք և որքան քիչ բան ենք հասկանում:
Պաուլա Հոկինս

Եթե մարդուն դիտես իբրև քայլող դրամապանակ, մի նեղացիր, եթե նա էլ քեզ դիտի իբրև քայլող ապրանք:
Զլատա Լիննիկ

Լավ է, երբ մարդը չի արդարացնում ձեր սպասելիքները, երբ նա տարբերվում է նախապես կազմված պատկերացումներից: Որևէ տեսակին պատկանելը մարդու ավարտն է, նրա դատապարտումը:
Բորիս Պաստեռնակ

Դաս ամբողջ կյանքի համար. երբեք մի մտածիր, թե դու բոլորին դուր ես գալիս սոսկ այն պատճառով, որ դեռ ոչ ոք հակառակը բացահայտորեն չի խոստովանել քեզ:
Ջոն վան դը Ռյուիթ

Նա, ով քեզ սիրել է մինչև քո հաջողությունը, հաջողությունից հետո քեզ չի սիրի: Փառքն ու հաջողությունը մարդիկ չեն ներում:
Միլորադ Պավիչ

Հաճախ ժամանակը չափվում է մեկ մարդու բացակայությամբ:
Ռինատ Վալիուլին

— Իսկ ի՞նչ պատահեց երազանքի հետ:
— Պատահեց կյանքը:
Լի Վիկսեն

Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է սեղանի վրայից բաժակն ընկնում հատակին ու փշուր-փշուր լինում: Բայց ձեզ երբեք չի հաջողվի տեսնել, թե ինչպես բաժակը բեկորներով կամբողջա ու հատակից կբարձրանա սեղանի վրա:
Թոմաս Հարիս

Մարդիկ չեն փոխվում: Պարզապես նրանք տարիների ընթացքում սովորում են ավելի լավ թաքցնել իրենց իսկական էությունը:
Ռութ Ուեյր%d0%bc%d1%8b%d1%81%d0%bb%d0%b8-9

Անպարկեշտ բառերը

24 Նյմ

Երբ ժամանակին Սեմուել Ջոնսոնը հրատարակեց անգլերենի առաջին ամբողջական բառարանը, նրան այցելեց բարձրաշխարհիկ տիկնանց պատվիրակությունը՝ ցանկանալով գովաբանել Ջոնսոնին այն բանի համար, որ նա բառարանում չէր ընդգրկել ոչ մի անպարկեշտ բառ:
— Որքան հաճելի է լսելը,- ասաց հուզված Ջոնսոնը,- որ դուք բառարանում հատկապես փնտրել եք այդ անպարկեշտ բառերը:samuel-johnson-1

Գլխարկ և գլուխ

24 Նյմ

Հանս Քրիստիան Անդերսենը իր արտաքինին շատ քիչ ժամանակ էր հատկացնում: Նա Կոպենհագենի փողոցներում զբոսնում էր մաշված գլխարկով ու հնամաշ թիկնոցով: Մի անգամ նրան կանգնեցրեց ունևոր մի մարդ և հարցրեց.
— Ասացեք խնդրեմ, այդ խղճուկ բանը, որ ձեր գլխի վրա է, կոչվում է գլխա՞րկ:
Գրողը պատասխանեց.
— Իսկ այդ խղճուկ բանը, որ ձեր նորաոճ գլխարկի տակ է, կոչվում է գլու՞խ:14123m

Ավելցուկ կավը

23 Նյմ

Աստված կավից արարեց մարդուն և նրա մոտ մնաց մի փոքրիկ, չօգտագործված կտոր:
— Ուրիշ ի՞նչ կարելի է ծեփել,- հարցրեց Աստված:
— Ինձ համար երջանկություն ծեփիր,- խնդրեց մարդը:
Ոչինչ չպատասխանեց Աստված և միայն ավելցուկ կավի կտորը դրեց մարդու ափի մեջ:pritcha-schaste

ՇՐՋԱՆԱԿՎԱԾ ՍԵԶԱՆԸ

22 Նյմ

Իր կյանքի կես դարը նկարիչ Պոլ Սեզանն ապրեց գրեթե անհայտության մեջ: Նա կտավներ էր ստեղծում ու դրանք նվիրում էր հարևաններին ու ծանոթներին, ովքեր կերպարվեստից ոչինչ չէին հասկանում: Նրա սերն արվեստի հանդեպ այնքան անշահախնդիր էր, որ նույնիսկ մտքով չէր անցնում, թե իր տաղանդը պիտի գնահատվի ամբողջ աշխարհում:
Իր փառքի համար նա պարտական է փարիզցի մի գործարարի՝ Ամբուրազ Վոլլարին, որը ոչ միայն գնեց նրա նկարներից մի քանիսը, այլև կազմակերպեց Սեզանի աշխատանքների առաջին ցուցահանդեսը: Եվ արվեստասեր հանրությունը բացահայտեց մեծ նկարչին:
Սեզանը ցնցված էր: Նա ցուցահանդես գնաց՝ որդու ձեռքը բռնած: Ոչ մի կերպ չէր կարողանում զսպել իր շփոթմունքը: Սրահի կենտրոնում կանգնած՝ նա թեքվեց որդու կողմը և ականջին շշնջաց.
— Տես, նրանք նկարները շրջանակների մեջ են դրել…image024

Կեսարի ընկերը

20 Նյմ

Միակ մարդը, ում Հուլիոս Կեսարը վստահում էր և համարում էր իր ընկերը՝ նրա բժիշկն էր: Ավելին, եթե նա հիվանդանում էր, միայն նրա ձեռքից էր ընդունում դեղերը: Մի անգամ, երբ Կեսարն իրեն լավ չէր զգում, ստացավ անստորագիր երկտող, որտեղ գրված էր. «Վախեցիր քո ամենամտերիմ մարդուց, նա ցանկանում է քեզ թունավորել»: Իսկ որոշ ժամանակ անց եկավ բժիշկը և Կեսարին պարզեց դեղը: Այդ ժամանակ Կեսարը նրան տվեց երկտողը, և մինչ բժիշկը կընթերցեր, մինչև վերջին կաթիլը խմեց բուժիչ խառնուրդը:
— Տիրակալ, ինչպե՞ս կարող էիր դու խմել իմ տվածը այս նամակը կարդալուց հետո,- սարսափած բացականչեց բժիշկը:
— Ավելի լավ է մեռնել, քան կասկածել ընկերոջը,- ասաց Կեսարը: 14-1440x564_c

Էյնշտեյն և Չապլին

20 Նյմ

Էյնշտեյնը մի անգամ Չարլի Չապլինին գրեց. «Ձեր ֆիլմերը աշխարհում բոլորին հասկանալի են և դուք անկասկած կդառնաք մեծ մարդ»:
Չապլինը նրան պատասխանեց. «Ձեր հարաբերականության տեսությունը աշխարհում ոչ մեկին հասկանալի չէ, բայց դուք այնուամենայնիվ դարձաք մեծ մարդ»:

tfb

Ազնիվ Սպարտակը

20 Նյմ

Երբ Սպարտակին շուկա տարան, որ վաճառեն, նրան մոտեցավ մի հարուստ ձկնավաճառ և հարցրեց.
— Եթե ես քեզ գնեմ, տամ լավ կացարան ու լավ սնունդ, դու կլինե՞ս ազնիվ և օրինավոր, որպեսզի ես չղջամ այս ծախսի համար:
Սպարտակը քմծիծաղեց ու պատասխանեց.
— Ես կլինեմ ազնիվ ու օրինավոր, եթե նույնիսկ դու ինձ չգնես:spartak-maksimalno-priblizheno-k-originalu-illyustracii-v-ra_177445

Ինչու՞ ենք պատերազմում

19 Նյմ

Պատերազմի ժամանակ Չերչիլի հաստատմանը ներկայացրեցին պետության բյուջեն: Թերթելով փաստաթուղթը՝ նա հարցրեց.
— Իսկ որտե՞ղ են մշակույթի համար նախատեսված ծախսերը:
— Բայց ախր պատերազմ է, ի՞նչ մշակույթ:
— Եթե մշակույթը չկա, այս դեպքում ինչի՞ համար ենք մենք պատերազմում,- զարմացավ Չերչիլը:4e3cba45b130c8be5fbe2ff1d25011c1

ՔՐԻՍՏԻՆԱ ՍԹԱՐՔ

19 Նյմ

Քեզ լույսը պետք է միայն այն ժամանակ, երբ այն մարում է: Դու կարոտում ես արևին միայն այն ժամանակ, երբ ձյուն է գալիս: Դու գիտես, որ լավ է եղել միայն այն դեպքում, երբ լինում է վատ: Ատում ես ճանապարհը միայն այն ժամանակ, երբ կարոտում ես տունդ: Հիշում ես, որ նրան սիրում ես միայն այն ժամանակ, երբ բաց ես թողնում: Ու դու բաց ես թողնում նրան…12084

ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

18 Նյմ

Ճակատագիրն իբրև արտաքին ուժ գոյություն չունի: Սակայն գոյություն ունի մի ինչ-որ ներքին ճակատագիր: Վրա է հասնում պահը, երբ մարդը հանկարծ իրեն խոցելի է զգում: Եվ այդ ժամանակ վրիպումները կլանում են նրան, ինչպես գլխապտույտը:51063

ԻԴՐԻՍ ԲԱԶՈՐԿԻՆ

18 Նյմ

— Եթե տեղ հասնես,- ասաց նա,- հաղորդիր մարդկանց՝ թող երջանկություն փնտրեն այնտեղ, որտեղ ապրում են: Իսկ եթե չգտնեն իրենց ոտքի տակ, թող մեռնեն ու հանգչեն այն հողում, որն իրենց ծնել է: Մահը հայրենի հողում ավելի հիասքանչ է, քան կյանքն օտարության մեջ: Թող չհավատան,- ասաց նա,- դրսից լսվող զուռնայի ձայնին: Այն գեղեցիկ է միայն հեռվից:
«Դարերի խավարից» գրքից167214_l

Չարխչյան. Ինչպե՞ս կարելի է այսօր ժողովրդին ասել, թե չես ուզում աջակցել բանակին

18 Նյմ

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մարտական գործողությունների ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին աջակցելու նպատակով հիմնադրամ ստեղծելու կառավարության նախաձեռնությանը։
Չարխչյանի կարծիքով` սխալ մոտեցում է բարոյական շեշտադրումներով իրավական գործողություններ կատարելը, և նրանք, ովքեր նախագիծը ներկայացրել են, պետք է հասկանան` որն է ժողովրդի դժգոհության պատճառը։
«Եթե որևէ մեկն առանց ձեր ցանկության ձեր դրամապանակից գումար տանի, կորակեք գողություն։ Դիտարկենք ընդհանուր իրավիճակը։ Որևէ մեկը մեզ չի հարցնում այդ մասին և պարտադիր վճար է մտցնում, ինչը գրեթե նույն իրավիճակն է։ Իսկ ինչու՞ ես պետք է չընդվզեմ դրա դեմ»,- ասաց նա։
Գրողը տարակուսում է`ինչպե՞ս կարելի է այս հարցում ժողովրդի հետ բարոյական կողմի մասին բանավիճել։ «25 տարի շարունակ մեր ժողովուրդն ապրում է զրկանքների մեջ, իրեն զրկում է ամեն ինչից` շատ լավ հասկանալով, թե ինչի համար է դա արվում։ Այդ ամբողջ զրկանքների առյուծի բաժիննն ուղղվել է բանակին։ Ինչպե՞ս կարելի է այսօր այդ ժողովրդին ասել, որ դուք չեք ուզում աջակցել մեր բանակին»,- ասաց Չարխչյանը։

5504477

http://armeniasputnik.am/radio/20161116/5503440/charxchyan-banak.html