Երբ դու հանդիպում ես քո սիրո հետ, զգացողություն է ծնվում, թե իբր մարդկանց բազում սերունդներ դարերով միահյուսել են որոշակի կերպար միայն այն բանի համար, որ կարողանա կայանալ միակ նշանակալի հանդիպումը: Դու քո ողջ էությամբ գիտակցում ես (թեև հասկանում ես, որ դա անլուրջ է), թե ամեն բան հանգեցրել է այդ հանդիպմանը, ճակատագրի բոլոր գաղտնի նշանները քեզ ուղղորդել են դեպի նա, ինքը՝ տիեզերքն ու ժամանակը վաղուց-վաղուց կանխորոշել են նրան, իսկ դու հիմա ընդամենը կատարում ես նախասահմանվածը և ժամանում ես հանձնարարված վայրը:
«Յուրաքանչյուր նոր օրը» գրքից
ԴԵՎԻԴ ԼԵՎԻՏԱՆ
30 ՄրտԱԼԵՍԱՆԴՐՈ Դ’ԱՎԵՆԻԱ
30 ՄրտՀին հույները պատմում էին, թե իբր ի սկզբանե մարդը եղել է գնդաձև, և Զևսը, ցանկանալով պատժել նրան տարբեր մեղքերի ու սխալների համար, կիսել է երկու մասի: Այս օրից ի վեր զույգ կտորները թափառում են աշխարհով մեկ և իրար են փնտրում: Կարոտը նրանց ստիպում է նորից ու նորից ուղևորվել որոնումների, և երբ նրանք հանդիպում են, գունդն ամբողջանում է:
Այս պատմությունը նման է ճշմարության, բայց մասամբ: Երբ մարդ-կեսերը հանդիպում են, նրանցից յուրաքանչյուրի ուսերին իր ապրած կյանքն է: Նրան այլևս այնպես միանման չեն, ինչպես կային բաժանումից առաջ: Ու այդ պատճառով էլ վատ են կցվում: Ամեն մեկն ի հայտ է բերում սեփական թերությունները, թուլությունները, վերքերը: Հիմա նրանք ավելի քիչ են հանդիպում և ճանաչում մեկմեկու: Հիմա անհրաժեշտ է ընտրություն կատարել, որովհետև կեսերը չեն ձուլվում այնպես հեշտ, կատարելապես, ինչպես նախկինում: Եվ միայն սերն է օգնում է հարթել սուր անկյունները, որոնք չեն միակցվում՝ ինչպես ցանկալի է: Եվ միայն գրկախառնումն է օգնում հարթել նրանց, եթե նույնիսկ դա ցավոտ է:
«Ճերմակ, ինչպես կաթը, կարմիր, ինչպես արյունը» գրքից
ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱ
30 ՄրտՍիրելիին մի նվիրեք չափազանց գեղեցիկը, քանի որ հանձնող ձեռքը և ընդունող ձեռքը անխուսափելիորեն բաժանվելու են, ինչպես որ արդեն բաժանվել են՝ նվիրման և ընդունման բուն շարժումի հետ, անջատող, այլ ոչ թե միակցող շարժման: Առաջինների դատարկ ձեռքերի և մյուսների լի ձեռքերի հետ: Անխուսափելիորեն կբաժանվեն: Եվ ճեղքվածքը, որ առաջ է գալիս հանձնումի և ընդունման շարժումով, կընդգրկի ամբողջ տարածությունը:
Ձեռքից ձեռք բաժանում փոխանցեք, հեղեք…
ԱՆԴՐԵ ՄԱԼՐՈ
29 ՄրտԴիտելով մեռած արժեքների գերեզմանոցը, մենք հայտնաբերում ենք, որ արժեքները ծնվում ու մեռնում են՝ կախված ճակատագրից: Բարձրագույն արժեքները, ինչպես նաև դրանց մարմնավորող մարդկային տիպերը մարդու պաշտպաններն են: Մեզնից ամեն մեկն էլ զգում է, որ սուրբը, իմաստունը, հերոսը մարմնավորում են հաղթանակը մարդկային ճակատագրի նկատմամբ: Եվ յուրաքանչյուր արվեստագետի հաղթանակն իր սեփական ստրկության հանդեպ արվեստի վիթխարի համայնապատկերի մի մասնիկն է մարդկային ճակատագրի վրա:
Արվեստը հակաճակատագիր է:
ԿԱՐԻՆ ՄՅՈՒԼԵՐ
29 ՄրտԼինել հասարակությունից դուրս՝ նշանակում է չպատկանել խմբի, բայց ամեն դեպքում փորձել թափանցել դրա մեջ: Պատկերացրու մի քառակուսի պտուտակ և կլոր անցք: Դրանք ուղղակի չեն համապատասխանում մեկը մյուսին: Եթե դու քառակուսի պտուտակ ես, դու պիտի քառակուսի անցք փնտրես: Փնտրիր այն լավագույնը, որ կհանդիպի ճանապարհիդ և ստեղծիր քո սեփական աշխարհը, որը կհամապատասխանի հենց քեզ:
ՄԻԽԱՅԻԼ ԲՈՒԼԳԱԿՈՎ
28 ՄրտԱմեն ինչ կանցնի: Տառապանք, ցավեր, արյուն, սով ու ժանտախտ: Սուրը կանհետանա, իսկ ահա աստղերը կմնան, երբ մեր մարմնի ու գործերի ստվերները կջնջվեն երկրի երեսից: Չկա որևէ մեկը, որ այս մասին չիմանա: Այդ դեպքում ինչու՞ մենք չենց ցանկանում մեր հայացքը դարձնել դեպի աստղերը: Ինչու՞:
ՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳ
28 ՄրտՎանդակում գտնվող թռչնակը գարնանը հրաշալի հասկանում է, որ կատարվում է այնպիսի մի բան, ինչին ինքը պետք է: Նա հրաշալի զգում է, որ անհրաժեշտ է ինչ-որ բան անել ու չի պատկերացնում, թե հատկապես ինչ: Սկզբում նրան չի հաջողվում ոչինչ հիշել, հետո նրա մեջ ծնունդ է առնում մի աղոտ պատկերացում, և նա ասում է ինքն իրեն. «Ուրիշները բույն են հյուսում, ձվեր են դնում և ճտեր են բազմացնում», և ահա նա խփվում է գլխով վանդակի ճաղերին: Բայց վանդակը տեղի չի տալիս, և թռչնակը ցավից խենթանում է…
ՋՈՆ ՈՒԻՆԴԵՄ
26 ՄրտԱմենագլխավորն այն չէ, թե ինչպես կկվի ձուն հայտնվեց բնում և ոչ էլ այն, թե ինչու հատկապես այդ բունը նա ընտրեց: Իսկական խնդիրները ծագում են այն բանից հետո, երբ ձվից դուրս է գալիս ճուտը: Ի՞նչ է նա անելու հետո: Իսկ թռչնի պահվածքն առաջին հերթին հիմնվում է ինքնապահպանման բնազդի վրա, մի բնազդ, որը գլխավորապես բնորոշվում է իբրև ծայրահեղ դաժան:
Մտքեր
26 ՄրտՓակբերան ձկները երբեք կարթը չեն ընկնում:
Ֆուադ Վիենտո
Եթե ասել եք առանց մտածելու, ուրեմն ասել եք այն, ինչ մտածում էիք:
Բերնարդ Շոու
Համբերությունը դառն է, բայց քաղցր է նրա պտուղը:
Ժան-Ժակ Ռուսո
Միշտ ընտրիր սերը, ոչ թե տրամաբանությունը:
Օշո
Ներքև ընթացող ճանապարհը քիչ կանգառներ ունի:
Թեոդոր Դրայզեր
Միշտ արժե հարցնել: Պատասխանել՝ ոչ միշտ:
Օսկար Ուալդ
Ամենաանտանելի հիմարները կրթված հիմարներն են:
Մարգարետ Էտվուդ
Ով արագ է քայլում, նա մենակ է քայլում:
Ջեկ Լոնդոն
Եթե ճակատագիրդ քո ծիծաղը չի հարուցում, ուրեմն կատակը չես հասկացել:
Գրեգորի Ռոբերտս
Առանց քեզ իմ կյանքը սպասասրահ է:
Ֆրեդերիկ Բեգբեդեր
Կյանքն այնքան գեղեցիկ է, որ մահը սիրահարվել է նրան:
Յան Մարտել
Իմաստունը ճշմարտությունն է փնտրում: Հիմարն արդեն գտել է:
Բերնարդ Վերբեր
Հանդիպում գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ
26 ՄրտՀանդիպում գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ: Գյումրի, մարտի 24, 2016 թ.
ԼՅՈՒԿ ՎՈՎԵՆԱՐԳ
24 Մրտ«Մի գովիր մարդուն, քանի դեռ նա կենդանի է»,- ահա նախանձի հորինած և չափից ավելի շտապողականությամբ փիլիսոփաների կողմից որսված կանոնը: Ընդահակառակն, ես հաստատում եմ, որ մարդուն պետք է գովել իր կենդանության օրոք, եթե, իհարկե, նա վաստակել է դա: Մարդուն արժանվույնը մատուցելու քաջությունը պետք է հատկապես այն ժամանակ, երբ նախանձն ու զրպարտանքը հարձակվել են նրա առաքինության ու տաղանդի վրա: Ի սրտե խրախուսելը վտանգավոր չէ, վտանգավոր է անտեղի վշտացնելը:
ՖԵԼԻՔՍ ԿՐԻՎԻՆ
24 Մրտ— Բանավեճից է ծնվում ճշմարտությունը…
— Ի՞նչ ես ասում, Սոկրատ, պետք չէ: Աստվածների հետ վիճելն անիմաստ է, ավելի լավ է թույնդ խմիր:
Խմիր՝ ասացին հունարեն: Խնդրեցին մարդկայնորեն:
Այդպես քրմությունը դատապարտեց ամենախելացի հույնին:
Նվիրվատությունը լավ բան է: Ճշմարտությունը խստորեն պատժվում է: Սակայն մահկանացուները չէին վախենում դուրս գալ աստվածների դեմ: Վեճերից ծնվում էին ճշմարտությունները: Եվ մեռնում էին Սոկրատները:
«Աստվածային պատմություններ» գրքից
Ի՞նչ է անում այս խեղճ ֆրանսիացին իմ քաղաքում
22 ՄրտՏարիներ առաջ Ֆրանսիան մեզ մեծ նվեր արեց՝ Հայաստանին հանձնեց Օգյուստ Ռոդենի քանդակներից մեկը: Մերոնք էլ ի նշան երախտագիտության վերցրեցին ու դա տեղադրեցին Երևանի կենտրոնում: Հիմա վաղամեռիկ նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի քանդակը մոլորված ու անիմաստ կանգնել է ճանապարհների խաչմերուկում, և ամեն անգամ, երբ անցնում եմ արձանի կողքով, միևնույն զգացողությունն եմ ունենում. «Ի՞նչ է անում այս խեղճ ֆրանսիացին իմ քաղաքի սրտում»: Մարդն իր կենդանության օրոք երևի նույնիսկ Հայաստանի ու Երևանի տեղն էլ չի իմացել, իսկ հիմա տեսեք, թե ճակատագիրն ինչ չար կատակ է խաղացել նրա հետ:
Լավ, հասկացանք, ժամանակին չափից ավելի ոգևորվել ու սխալ են թույլ տվել: Բայց հիմա գոնե կարելի է ուղղել սխալը, չէ՞: Ռոդենի քանդակի տեղը ազգային պատկերասրահում է: Կարելի է տեղադրել մի հարմար անկյունում, մարդիկ էլ վերջապես հնարավորություն կունենան մոտիկից դիտելու և գնահատելու մեծ քանդակագործի արվեստն ու վարպետությունը:
Հ. Չարխչյան
ՎԱՍԻԼԻ ՇՈՒԿՇԻՆ
22 ՄրտՈւմ տրված չէ ճաշակել ճշմարիտ կրքերի ուժը, նա գնահատում է այն, շատ բան գիտի դրա մասին, չի վախենում տառապանքից ու ցավից, ինչը գրեթե միշտ գալիս է ուժգին կրքի հետ: Նա, ով իսկապես պատրաստ է ուժեղ կրքերին, նա ևս չի վախենում տառապանքից ու ցավից: Ամբողջ տարբերությունն այն է, որ նա, ով ի զորու չէ կրել կիրքն ու ձեռք բերել երջանկություն, առաջին իսկ ցավի դեպքում, հոգու ջանքերի առաջին իսկ փորձությունից հետո կհեռանա դեպի թփուտները և երբեք չի ափսոսա դրա համար: Նա, ով ավելի ուժեղ է, կդիմանա ցավին և ուրախությանը, կտա հոգու ուժը, սակայն կգնա մինչև վերջ: Միշտ չէ, որ վերջում հաղթանակն է: Բայց դրանից այդ մարդն ավելի թույլ չի դառնա:
ՎԱԼԵՆՏԻՆ ՌԱՍՊՈՒՏԻՆ
22 ՄրտՄարդու կյանքում չորս հենարաններ կան՝ տունն ընտանիքով, աշխատանքը, մարդիկ, որոնց հետ անցկացնում ես տոներն ու առօրյան, և հողը, որի վրա կառուցում ես տունդ: Այդ չորսն էլ մեկը մյուսից կարևոր են: Եթե դրանցից մեկը սկսի կաղալ, ամբողջ աշխարհը կթեքվի: Դա միայն մանկական աչքերին է աշխարհը թվում հեքիաթային նվեր, արևով ողողված և լի մարդկային բարյացկամությամբ: Որքան հեռանում ենք ծննդից, այնքան բարձրացող արևն ավելի է լուսավորում նրա քայքայումն ու աններդաշնակությունը:
«Հրդեհը» գրքից
ՍԹԻԳ ԼԱՐՍՈՆ
19 ՄրտԿարող եմ լավ խորհուրդ տալ, եթե, իհարկե, կցանկանաս դա ընդունել: Ձև արա, թե իբր չես լսում նրա հայհոյանքը, բայց մտքումդ պահիր, և երբ առիթը կներկայանա, փոխհատուցիր հին վիրավորանքների համար: Միայն թե ոչ հիմա, երբ նա խփում է առավել ձեռնտու դիրքերից:
Քեզ վիրավորող մարդուն երբեք թույլ մի տուր խուսափել պատժից: Ընտրիր հարմար պահը և հակահարված տուր, երբ ինքդ կլինես դրության տերը, նույնիսկ եթե այդ հարվածի անհրաժեշտությունն այլևս չես զգա:
«Վիշապի դաջվածքով աղջիկը» գրքից
ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ
19 ՄրտԱյն ժամանակ ես արդեն գիտեի, որ երբ կյանքում ինչ-որ բան ավարտվում է, լինի դա վատը, թե լավը, մնում է դատարկությունը: Բայց դատարկությունը, որ մնում է վատից հետո, լցվում է ինքն իրեն: Իսկ ինչ-որ լավ բանից հետո մնացած դատարկությունը կարող ես լցնել միայն այն ժամանակ, երբ կգտնվի ավելի լավը:
ԴԵՆ ԱԲՆԵԹ
16 ՄրտՊարտությունը պետք է ընդունել, վերլուծել և դրանից օգուտ քաղել: Պարտությունն ընդամենը թռիչքահարթակ է, որը թույլ է տալիս մարդուն արագություն հավաքել… Կաղապարները սխալ են դուրս գալիս, ծրագրերը փլուզվում են, ոչինչ և երբեք տեղի չի ունենում բացարձակ հավանականությամբ: Սակայն մարդիկ կործանվում են միայն այն պատճառով, որ իրենց թույլ են տալիս հիասթափության թուլություն կամ լալկան գանգատներ: Չի կարելի ուժերը վատնել ափսոսանքի վրա: Դրանց համար կարելի է ավելի լավ կիրառում գտնել:
ԱՅԼ ԱՉԵՐ ԿԱՆ ԻՄ ՍՐՏՈՒՄ
15 ՄրտԻնձ մի տանջիր հենց այնպես
Հայացքով քո հմայիչ,
Խորությամբ քո աչերի
Ինձ մի տանջիր, մի գերիր:
Այլ աչեր կան իմ սրտում
Գիշերների նման սև,
Գիշերների նման մութ
Այլ աչեր կան իմ սրտում:
Ջինջ լազուրում աչերիդ
Մի տենչա ինձ փայփայել,
Մի փորձիր քո թևերով
Ինձ կաշկանդել, ինձ գերել:
Այլ աչեր կան իմ սրտում
Գիշերների նման սև,
Գիշերների նման մութ
Այլ աչեր կան իմ սրտում:
ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ
ՄԻ ՓՈՔՐԻԿ ՃՇՏՈՒՄ
13 Մրտ1923 թվականի մարտի 23-ին Մոսկվայում վախճանվեց Հովհաննես Թումանյանը: Նրա մարմինը տեղափոխվեց Թիֆլիս և ապրիլի 15-ին կայացավ հուղարկավորությունը: Հայաստանից Վրաստան մեկնեց պաշտոնական պատվիրակություն: Այդ մասին «Արմենտա» հեռագրական գործակալությունը հատուկ տեղեկատվություն հրապարակեց: Հաղորդագրության տեքստում մասնավորապես ասվում էր. «Երևանում գտնված գրողներն ու արվեստագետները որոշել են բանաստեղծի թաղմանը Թիֆլիս պատգամավորություն ուղարկել հետևյալ կազմով. ընկ. Մ. Սարյան, Ց. Խանզադյան, որ միաժամանակ նաև համալսարանի ներկայացուցիչն է և Ե. Չարենց: Պատգամավորությունը այսօր առավոտյան՝ ապրիլի 13-ին մեկնեց Թիֆլիս»:
Համաձայն այս վկայության, Չարենցը մասնակցել է Թումանյանի թաղմանը: Բայց արդյո՞ք դա այդպես է: Բանն այն է, որ ապրիլի 15-ին, ժամը 12-ին, այսինքն ճիշտ այն ժամանակ, երբ Թումանյանի աճյունն իր վերջին ճանապարհն էր անցնում, Երևանի պետական թանգարանի դահլիճում ընթանում էր Ամենայն Հայոց բանաստեղծի հիշատակին նվիրված քաղաքացիական հոգեհանգստ: «Խորհրդային Հայաստան» թերթը ապրիլի 17-ի համարում ներկայացրել է այդ արարողության մանրամասները: Հրապարակելով ժողկոմ Ասքանազ Մռավյանի ելույթը՝ հոդվածագիրն այնուհետև գրել է. «Նույն իմաստով արտահայտվեց նաև ընկ. Եղիշե Չարենցը Հայաստանի գրողների և արվեստագետների կողմից: Նա հատկապես ցանկություն հայտնեց, որ ներկայիս գրողները յուրացնեն Հ. Թումանյանի ավանդը…»:
Ստացվում է, որ Չարենցն իրականում Թիֆլիս չի մեկնել: Իսկ թե ի՞նչն էր պատճառը, որ բանաստեղծը վերջին պահին հրաժարվել է այդ ուղևորությունից ու ի՞նչ հիմքով էր հեռագրական գործակալությունը վկայում նրա մեկնումը, առայժմ հայտնի չէ:
© Հովիկ Չարխչյան