Պահոց | Փետրվարի, 2016

ՓՈԼ ՄՅՈՒՐԵՅ

29 Փտր

Կարելի է պատկերացնել, որ ամեն վառարան իր մեջ կրակ ունի: Ճիշտ այդպես էլ ամեն մի խոտի ցողունում կա խոտի ցողուն, որի բուն էությունն այն է, որ նա խոտ է: Իսկ ամեն ծառի ներսում ծառ կա, իսկ ամեն մարդու ներսում՝ մարդ, և այս աշխարհի ներսում (թեև այն երբեմն թվում է այնքան ձանձրալի, այնքան սովորական), եթե ինչպես հարկն է դիտենք, ապա այնտեղ կտեսնես միանգամայն ցնցող, կախարդական ու հիասքանչ աշխարհ:IMG_0506

ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ՄՈՐ ՏԵՍԻԼՔԸ

29 Փտր

Հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ նա պատմում է, որ 1915 թվականին իր ընտանիքը տարագրվել է: «Ճանապարհին մայրս և քույրս աչքիս առաջ բռնաբարվեցին»,- ասում է Թեհլերյանը, ապա ջղաձգվելով մի հառաջ է արձակում և հայտարարում է, որ ավելի շուտ մեռնել կցանկանար, քան մեկ անգամ էլ հիշել այդ օրերի մանրամասները: Այնուհետև դատական նիստի սղագրության մեջ գրված է.
«Դատավոր- Դուք ձեզ մեղավոր զգու՞մ եք Թալեաթի սպանության համար:
Թեհլերյան- Ոչ, իմ խիղճը մաքուր է:
Դատավոր- Սպանելու միտքը ե՞րբ ծագեց:
Թեհլերյան- Այդ արարքից գրեթե երկու շաբաթ առաջ մի գիշեր մորս տեսիլքն ինձ երևաց: Նա կանգնեց դիմացս ու ասաց. «Դու տեսար, որ Թալեաթն այստեղ է և տակավին անտարբեր ես մնացել: Ուրեմն դու իմ որդին չես»: Այդ պահից ես որոշեցի նրան սպանել»:

70121c431fc07534b53a2f21924b9b4d

Քանի որ պետության վրա հույս դնելու չէ․ Հովիկ Չարխչյան

29 Փտր

Գրականագետ Հովիկ Չարխչյանը վերջին 20-25 տարվա ընթացքում չի հիշում մի դեպք, երբ պետությունը մշակութային որևէ արժեք ձեռք բերած լինի: Հետևապես, նրա համոզմամբ, պետության վրա այս առումով չարժե հույս դնել: NewsBook-ի թղթակցի հետ զրույցում նշելով, որ ինքը շատ ուրախ է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի կողմից Վիլյամ Սարոյանի առանձնատունը գնելու կապակցությամբ՝ գրականագետը նկատեց՝ պետությունը մշտապես պատճառաբանում է, թե մշակութային այս կամ այն նմուշը ձեռք բերելու համար միջոցներ չունի և հույսը դնում է բարեգործների վրա։ «Հենց նրանք են ժամանակ առ ժամանակ նման ձեռքբերումներով ուրախացնում բոլորիս։ «Ինտելեկտուալ Ռենեսանսի» հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը մի քանի տարի առաջ աճուրդներից մեկում կարողացավ գնել և Հայաստան վերադարձնել Նարեկացու ձեռագրերից մեկը»,- ասաց Հովիկ Չարխչյանը: Գրականագետը նաև հիշեցրեց, որ առժամանակ առաջ հոր ձեռագրերը վաճառելու և նրա անվան թանգարան հիմնելու գաղափարով հանդես եկավ Համո Սահյանի որդին, իսկ պետությունը փոխանակ կոնկրետ քայլեր ձեռնարկելուն՝ «լեզու գտան» մեծ գրողի որդու հետ, որպեսզի նա այդ քայլին չդիմի։ «Քանի որ պետության վրա հույս դնելու չէ, պետք է կարողանանք գոնե նման նախագծերում ներգրավել գործարարներին, համոզել նրանց հսկայական միջոցներ ներդնել ոչ թե շքեղ հրավառությունների ու անիմաստ տոնակատարությունների վրա, այլ ծառայեցնել մշակութային նպատակներին»,- ասաց Հովիկ Չարխչյանը: Հիշեցնենք, որ «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը գնել է Վիլյամ Սարոյանի առանձնատունը։ Նախատեսվում է, որ տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ: «Ինտելեկտուալ Ռենենսանս» հիմնադրամը մշակում է և շուտով կներկայացնի տուն-թանգարանի վերակառուցման նախագիծն ու գործունեության պլանը: Նյութի աղբյուրը ` Newsbook.amhov-1

ՌՅՈՒ ՄՈՒՐԱԿԱՄԻ

28 Փտր

Դժբախտությունը հասունանում է ինքնիրեն, երբ դուք այդ մասին չեք էլ կասկածում, և ձեզ անհայտ վայրում, իսկ հետո հանկարծ մի օր հայտնվում է ձեր առաջ և պարզվում է, որ այն շատ լուրջ է: Երջանկությունը բոլորովին այլ կերպ է: Նա հասունանում է, ինչպես ծաղկի երկչոտ բողբոջը ձեր պատշգամբում կամ ինչպես դեղձանիկիների զույգի ձագուկները: Դուք տեսնում եք, թե ինչպես են նրանք մեծանում ձեր աչքի առաջ:

h-murakami

ՆԻԼ ՇՈՒՍՏԵՐՄԱՆ

28 Փտր

Դու միայն քո անհաջողություններն ես տեսնում, բայց ես հո այլ բան եմ տեսնում: Չէ, ես հասկանում եմ, որ երբ դու ցավ ես ապրում, հեշտ է մեղադրել ինքդ քեզ այն բանի համար, որ դու ոչնչություն ես և ոչ մի բանի պիտանի չես: Բայց կյանքը ամրության մշտական փորձարկում է, և բոլորս ստիպված ենք անցնել դրա միջով: Մարդու արժեքը որոշվում է ոչ թե նրանով, թե ինչքան տառապանք է բաժին հասել փորձության պահին, այլ նրանով, թե ինչպիսին դուրս կգա այդ փորձություններից:
«Մեկուսացածները» գրքից27.11

ԲԵՌՆԱՐԴ ՎԵՐԲԵՐ

27 Փտր

Հաճախ մենք դժվարանում ենք լուծումներ գտնել, քանի որ ենթագիտակցորեն սահմանափակում ենք պատկերի տարածությունը: Սակայն ոչ մի տեղ ասված չէ, թե չի կարելի դուրս գալ նրա սահմաններից: Հետևություն. համակարգը հասկանալու համար անհրաժեշտ է… դուրս գալ նրանից:66_large

ՌՈԲ ԴԱՆՆ

27 Փտր

Մեր կառուցած քաղաքները մեզ հիշեցնում են քարանձավներով ու պատշգամբներով քարաժայռեր: Մենք կառուցում ենք այդ արհեստական քարափներով քաղաքային լանդշաֆտը հակառակ բոլոր անհարմարություններին, որովհետև վաղ էվոլյուցիայի շրջանի երկար ժամանակահատվածում մարդուն հենց քարանձավներն ու ուղղաձիգ ժայռերն են ծառայել որպես կացարան ու պատսպարան տարերքներից և գիշատիչներից: Մենք բետոնից քաղաքներ ենք կառուցում և մեր տները դեպի վեր ենք ձգում, քանի որ այդ տեսքով նրանք մեզ հիշեցնում են ժայռերի ու քարանձավների մասին:51173

 

ԳՐԵԳՈՐԻ ԴԵՎԻԴ ՌՈԲԵՐՏՍ

27 Փտր

Անցյալը ճակատագրի կողմից գրված վեպ է, որտեղ միահյուսվում են մշտական թեմաները՝ սերը և նրա պարգևած երջանկությունը, ատելությունը և նրա գերիները, մարդկային հոգին ու նրա գինը: Մենք ձևավորում ենք պատումի կտավը մեր ամենօրյա որոշումներով՝ չկասկածելով, թե ինչպես են դրանք անդրադառնում գլխավոր սյուժետային գծի վրա: Բայց հիմա, որոշումներ կայացնելու և կապերի ձևավորման պահին Ճակատագիրը սոսկ դիտում է սյուժեի զարգացմանը՝ մեզ միայնակ թողնելով սեփական սխալների կամ պայծառացումների հետ, որովհետև միայն մեր սեփական կամքն է առաջնորդում մեզ նրանցից մեկի կամ մյուսի մոտ:Gregory-Roberts-Main

ՑՎԵՏԱԵՎԱՅԻ ՆԱՄԱԿԸ ՍԵՐԳԵՅ ԷՖՐՈՆԻՆ

25 Փտր

Իսկ գլխավորը, գլխավորը, գլխավորը Դուք եք, Դուք: Դուք՝ Ձեր ինքնաոչնչացման բնազդի հետ: Մի՞թե Դուք կարող եք տանը նստել: Եթե բոլորը մնային, Դուք միայնակ կգնայիք: Որովհետև Դուք անբասիր եք: Որովհետև Դուք չեք հանդուրժի, որ սպանեն ուրիշներին: Որովհետև Դուք առյուծ եք, որը առյուծի բաժինն է տալիս: Կյանքը մնացած բոլորին՝ նապաստակներին ու աղվեսներին: Որովհետև Դուք անձնուրաց եք և ինքնապաշտպանված նողկանքով: Որովհետև «ես»-ը Ձեզ համար կարևոր չէ, որովհետև ես այդ բոլորը առաջին պահից եմ իմացել: Եթե Աստված այդ հրաշքը կատարի՝ կենդանի թողնի Ձեզ, ես շան պես կգամ Ձեր ետևից…marina_02

ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆԻ ԽՈՍՔԸ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՄՈՏ

25 Փտր

Անդրանիկ, քաջ զավակ հայ ժողովրդի, դուն ազատության զինվոր, դուն՝ արդար բազուկ, դուն՝ պաշտպան հավատո և հայրենյաց, դուն մեր պատմության քարայրերեն լույս աշխարհ եկած նոր օրերու Մհեր. ահավասիկ ես՝ Հայոց Հայրապետը, քեզի կուգամ սուրբ Էջմիածնեն, Հայոց աշխարհեն, և քեզի ողջույն կբերեմ:
Կբերեմ քեզի նաև վկայությունը, թե վերածնված մեր մայր Հայրենիքին մեջ քու հոգին կսավառնի իբրև արծիվ, Հայաստանի սարերուն ու ձորերուն վերև: Եվ մանավանդ այս օրերուն, երբ ազգովին ծունկի եկած պիտի աղոթենք մոտ երկու միլիոն մեր նահատակներու հոգիներու խաղաղության համար, նաև հայրենիքի քու եղբայրներունդ, քույրերուդ ու զավակներուդ հայացքները դեպի քեզի են ուղղված հարգանքով, երախտագիտությամբ, ուխտդ իրենց սրտերուն մեջ ամուր պահած:
Հայրենիքեն ափ մը հող ես չբերի հետս գերեզմանիդ, վասնզի հոգիս կվկայե, թե հեռու չէ այն օրը, երբ ինքը հայրենի հողը իր կուրծքը պիտի բանա և ընդունի աճյուններդ, ուր դուն պիտի հանգչես հավիտյան:
Անդրանիկ, քաջ զավակ մեր, օրհնություն քու հիշատակիդ, օրհնություն քու կատարած գործիդ, օրհնություն կես թողած գործիդ: Եվ Ամենայն Հայոց Հայրապետին սրտեն ջերմեռանդ մաղթանք իր ժողովուրդին՝ քու մեծ գործդ հասցնելու իր լրումին:

ՎԱԶԳԵՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
Փարիզ, Փեռ- Լաշեզի գերեզմանատուն
4 փետրվարի, 1965france-2

ԳՈՒՍԱՆ ՇԱՀԵՆ

24 Փտր

ՈՒՇ ԳԻՇԵՐ Է

Ուշ գիշեր է, մենակ ես եմ նստել, մրմնջում,
Սպասում եմ քեզ, սիրելիս, վերին կամրջում.
Լուռ է շուրջս, չկա ոչ ոք արթուն այս պահին,
Ես եմ մենակ նստել մոլոր, տխուր այս ժամին:

Է՛յ դու, լուսին, շողքդ գցիր յարիս երեսին,
Ասա, նրան՝ կարոտել եմ իր քնքուշ տեսքին,
Պաղ ջրերը գուրգուրում են լուսնի շողերը,
Քո կարոտից շունչ են առնում երգիս տողերը:

Ես արթուն եմ, դու քնած ես, քնիր, սիրելիս,
Էդ քո սերն է սրտիս վրա բուրմունք շաղ տալիս,
Մենակ նստել ու երգում եմ սիրո վառ հուշեր,
Չկա մեկը, ասի՝ Շահեն, քեզ բարի գիշեր:92421082_YA_dlya_tebya_nikto_i_tuy_dazhe_ne_mozhesh_s_yetim_posporit

ԱՆՆԱ ՋԵՅՆ

24 Փտր

Կյանքում էլ է այդպես լինում. ինչ-որ բան ես ցանկանում, ինչ-որ բանի մասին ես անրջում, փափագում ես, իսկ հետո ինչ-որ մեկը հանկարծակի խլում է քո երազանքը, ինչպես մոտոցիկլետիստն է ճանկում ցրված անցորդի պայուսակը, և քո երազանքն արդեն ուրիշի ձեռքերում է, իսկ դու ընդամենը դիտում ես նրա ետևից՝ հասկանալով, որ ամեն բան կորած է: Սակայն հնարավոր է, որ դա բոլորովին ել երազանք չէ, եթե պիտի իրականացնի մեկ ուրիշը, այլ ոչ թե դու:
«Իմ կատարյալ մրրկասյունը» գրքից

PR20140630122019

ՖՐԱՆՍՈՒԱԶ ՍԱԳԱՆ

23 Փտր

Սիրային հարաբերություններում շատ կարևոր է հաշվի առնել, որ միակ անխորտակելի զրահը, միակ հեռահար հրանոթը, միակ ականը, որը չես շրջանցի, և ավելին, օ սարսափ, միակ ռումբը, որը չի կարելի նետել ուրիշների գլխին, քանզի նրա պայթյունը միայն կերկարաձգի ահավոր կռիվը, դա անտարբերությունն է:690x940_1_41ab075b391b1295e20b65490bdbb9ed@999x1362_0xd42ee42d_15418675621411561531

ՔՈԼԻՆ ՀՈՈՒՔ

23 Փտր

Բոլոր մեծ հաղթանակները սկսվել են տան ապահով պատերը լքելու որոշումից: Այլ ելք չկա ու երբեք չի եղել: Յուրաքանչյուր կատարված քայլ, յուրաքանչյուր պարտված հակառակորդ, յուրաքանչյուր հաղթահարված խոչընդոտ՝ այդ բոլորը քիչ-քիչ քեզ բերեցին այստեղ, այս ժամանակ և այս վայրը: Դու կանգնած ես ճակատագրիդ շեմին: Այն, ինչ վիճակված է լինել՝ կլինի, անկախ նրանից՝ մենք դա ուզում ենք, թե ոչ:
«Վագրի ճակատագիրը» գրքից11892920

Գիրք նվիրելու օրը

23 Փտր

Մոտ մեկ տասնամյակ է, Գրողների միության նախաձեռնությամբ՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օր հռչակելով, աստիճանաբար ավանդույթ ձևավորվեց գիրք գնելու և միմյանց նվիրելու:

 

ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ

22 Փտր

Սերը իրար մեջ լուծվելու բարձրագույն աստիճանն է: Դա մեծագույն էգոիզմ է՝ լիակատար ինքնազոհության և խորագույն նվիրաբերման ձևով:
Սերը պայքար է: Եվ գլխավորը ամբողջությամբ տրվելու ցանկության վտանգն է: Ով առաջինն է դա անում, նա էլ պարտվում է: Պետք է սեղմել ատամները և դաժան լինել: Այդ դեպքում կհաղթես:
Սերը բարձրագույն գեղեցկությունն է մաքրագույն ձևով: Սերը գեղեցկություն է:
Սերը բարեգութ ծառայություն է:
Սերը սեր է և ոչ ավելին:

«Անուրջների ապաստանը» գրքիցb2929ba5efe58df30d17475ba68

ՎԻԿՏՈՐ ՖՐԱՆԿԼ

22 Փտր

Դիտելով բումերանգը ես հանկարծ հասկացա, որ սա ըստ էության մարդկային գոյության խորհրդանիշն է: Ընդունված է կարծել, որ բումերանգը վերադառնում է որսորդի մոտ: Իրականում, ինչպես ինձ ասացին Ավստրալիայում, բումերանգը որսորդի մոտ է վերադառնում միայն այն բանից հետո, երբ այն թռչում է նշված նպատակակետի կամ որսի մոտով: Այդպիսին էլ մարդն է: Ինքն իր մոտ է վերադառնում միայն այն ժամանակ, երբ չափազանց հրապուրված լինելով սեփական անձով, չի ընկալում իր խնդիրը և անհաջողություն է կրում կյանքի իմաստը որոնելիս:

Boomerang

Գիրք, կին, տղամարդ

22 Փտր

«Առավոտը Շանթում»: «Կին-տղամարդ» էջն այս անգամ անդրադարձել է գիրք կարդալուն:

ՔՐԻՍՏ ՄԱՆԱՐՅԱՆ

21 Փտր

Ամպ ու երկինք խռովել են, անձրև է գալիս,
Անգին յարս ինձ տեսնելիս դեմքն է շուռ տալիս,
Հազար հեռվից մտիկ անեմ՝ դարդս չիմանա,
Կարոտ հոգով, ծանր մտքով դառնամ ու գնամ:

Ա՜խ, ամեն տուն, ամեն փողոց օտար են դարձել,
Մենակ մոլոր թափառում եմ, սիրտս է քարացել,
Ամեն օրս, ամեն ժամս դարձել են տարի,
Մեկը չկա մեղմի ցավս խոսքերով բարի:

Լուսնյակ, դու ինձ ընկեր դարձած վիշտս ես լալիս,
Քո աչքին էլ ամբողջ գիշեր քուն մոտ չի գալիս,
Ասա՛, պատմիր, ո՞վ է խաբել իմ սիրած յարին,
Որ ինձ հիմա չի էլ նայում` ինչպես օտարին:fJjZHz1RrBM

ՋԵՅՄՍ ԿՈՒՊԵՐ

21 Փտր

Ես համոզվեցի, որ մարդն ավելի արագ է թշնամիներ գտնում, քան ընկերներ: Պարզապես սարսափում ես, երբ հիշում ես, թե որքան առիթներ են լինում թշնամիներ ձեռք բերելու համար և որքան հազվադեպ է պատահում ընկերներ գտնել: Մեկն անմիջապես ձեռքը մեկնում է տապարին միայն այն բանի համար, որ չես կիսում իր մտքերը, մյուսներն այն պատճառով, որ դուք մտքերով գերազանցում եք իրենց:

PR20090907175626