Պահոց | Հուլիսի, 2013

ԷԴՄՈՆ ՌՈՍՏԱՆ

27 Հլս

… Բայց ի՞նչ միջոցով…Դարձնելով հոգիս միշտ այլոց գերի՞…

Գնալ փնտրելու մի հզոր պաշտպա՞ն,

Հովանավորող մի դուքս կամ իշխա՞ն…

Բաղեղի նման փաթաթված լինել հաստաբուն ծառին, ապրել` լիզելով կեղև՞ը նրա…

Սողալ վատաբար հանուն մի կտոր հացի պատառի

Փոխանակ ջանալ հպարտ կանգնելու բարձրության վրա…

Ոչ, շնորհակալ եմ:

Շատերի նման ձոնել քերթվածնե՞ր բանաստեղծական,

Ֆինանսիստներին, մեծամեծներին այս ազնվական.

Դառնալ մի հտպիտ ու ծիծաղ առթել մի մինիստրի

Միշտ մտածելով, որ չարագուշակ գեթ նա չլինի…

Ոչ, շնորհակալ եմ:

Մի ձեռքով այծի, ինչպես ասում են վիզը գուրգուրել,

Իսկ մյուս ձեռքով կաղա՞մբը ջրել…

Եվ մերթ փոխադարձ սուտ ու փաղաքուշ խոսքերի համար

Մեկի մորուքին ընդմիշտ խո՞ւնկ ծխել…

Ոչ, շնորհակալ եմ:

Դառնալ մի փոքրիկ, չնչին մեծությություն,

Կանանց շրջանում գրկից գիրկ մղվե՞լ…

Նավարկել` սիրո քծներգը ձեռքիդ որպես թի բռնած,

Եվ առագաստում հառա՞չը լսել պառաված կանանց…

Ոչ, շնորհակալ եմ:

Կամ «մեծահոգի» հրատարակիչ  Սերսիի մոտ

Քո ձեռագիրը կանխիկ վճարով լույս ընծայել տալ

Եվ երախտապա՞րտ լինել դեռ նրան…

Ոչ, շնորհակալ եմ:

Ջանալ ընտրվել թագավոր կամ պապ այն ժողովներում,

Որպիսին գիտեն գումարել մարդիկ կաբարեներո՞ւմ…:

Ոչ, շնորհակալ եմ:

Գրել մի սոնետ, սուտ արժանիքով ստեղծել հռչակ

Եվ ապահովել ուրիշ նորե՞րը այդ կեղծ փառքի տակ…

Ոչ, շնորհակալ եմ:

Հանդուրժել մարդկանց, որոնք տեսնում են տաղանդ ու հանճար

Տգետ ու անուս միջակների մե՞ջ…

Ենթակա լինել ստոր հարձակման լավ գործի համար

Անմիտ թերթերի կողմից սնամեջ

Եվ գոհ լինել լոկ, որ քո անունը տպված ես տեսնում

«Մերկյուր դը Ֆրանս»-ի կեղտոտ էջերո՞ւմ…

Ոչ, շնորհակալ եմ:

Գործել միշտ հաշվով, վախնալ, գունատվել,

Մի գրքի համար ստիպված լինել հազար դուռ ծեծել,

Հայցել աջ ու ձախ, աղերսնե՞ր գրել…

Ոչ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ…

Ինչո՞ւ չլինել ազատ ու անկախ,

Երգել աներկյուղ` ինչ դու ես բաղձում, երազել անվախ.

Ունենալ մի աչք ու կարողանալ շիփ- շիտակ տեսնել,

Մի ձայն, որի խոսքն հնչի անարգել:

Գլխարկդ ծածկել այնպես, ինչպես քեզ թվում է հարմար,

Մի հատ «այո»-ի կամ «ոչ»-ի համար

Պայքարի դուրս գալ, կռվել, մարտնչել,

Կամ պայքար երգող տողեր ստեղծել:

Գործել ու բնավ չմտածել իսկ

Բախտավորության կամ փառքի մասին,

Որին ձգտում են լոկ տկարները- թուլամորթ, անռիսկ,-

Որպես հեշտ ուղի տանող դեպ լուսին…

Մի՞թե ազնիվ չէ չգրել ոչինչ,

Որ սեփականից չլինի բխած,

Եվ պարկեշտորեն ինքդ քեզ ասել. «Գոհ եղիր, տղաս,

Այն պտուղներով, որ քո պարտեզի բերքից ես քաղել…»:

Եվ եթե հանկարծ քո արժանիքը հատուցվի փառքով`

Ստիպված չլինես նրանից մի մաս տուրք տալ կեսարին,

Այլ ամբողջությամբ ինքդ քեզ պահես երջանիկ սրտով:

Մի խոսքով` չուզել լինել մակաբույծ, մի չնչին բաղեղ.

Եվ եթե հեշտ չէ  դառնալ մի թմբի կամ կաղնի զորեղ`

Գեթ իր սեփական ուժերով ջանալ բարձրանալ այնքան`

Որքան հնար է առանց սողալու ու ստրկության.

Մենակ, մեն- մենակ…

 

«Սիրանո դը Բերժերակ» կատակերգությունից

Թարգմանիչ` Արման Կոթիկյան

edmond-rostand-pintura

ՍՏԱՆԻՍԼԱՎ ԼԵՄ

21 Հլս

Մենք հասարակ ենք, մենք տիեզերքի խոտն ենք և հպարտանում ենք մեր հասարակ լինելով:

Որքան ծիծաղելի և միաժամանակ անհեթեթ է ներկայանում այս «նվաճել ամեն գնով»-ը, այս «մարդկային հերոսական համառություն»-ը… Մարդը դեռ չի բարձրացել այդ անհրաժեշտ աստիճանի վրա, դեռ չի վաստակել վաղուց ի վեր հռչակված տիեզերակենտրոն կերպարի հրաշալի կոչումը:

Բանն այն չէ, որ փնտրես միայն քո նմանին և միայն այդպիսիներին հասկանաս: Պետք է դեռ սովորել չխցկվել քեզ չվերաբերող ոչ մարդկային գործերի մեջ, չհարձակվել նրա վրա, ինչ գոյություն ունի, ինչը միլիոնավոր տարիներ ստեղծել է իր սեփական, բացի բնության օրենքներից ոչ մեկին և ոչնչին չպատկանող, չենթարկվող գոյության հավասարակշռությունը:

Մարդուն մարդն է պետք:

stanislaw_lem

Ազնավուրը` Նապոլեոնի համազգեստով

20 Հլս

Անսպասելի լուսանկար. Շառլ Ազնավուրը` Նապոլեոն Բոնապարտի համազգեստով:

Charles Aznavour

ԴՈՒԳԼԱՍ ԱԴԱՄՍ

20 Հլս

Այս մոլորակի վրա կա, ավելի ճիշտ` կար մեկ խնդիր. այնտեղ ապրող մարդկանց մեծ մասը միայն տառապում էր, քանի որ կյանքում չէին գտնում երջանկություն: Ծնվեցին բազմաթիվ լուծումներ, սակայն համարյա բոլորը հանգեցրին փոքրիկ կանաչավուն թղթի պատառիկների վերաբաշխմանը: Սա ինքնըստինքյան չափազանց տարօրինակ էր, քանզի ով`ով, բայց փոքրիկ կանաչավուն թղթի պատառիկները ոչ մի տառապանք չէին ճաշակել, որովհետև երջանկություն չէին փնտրել…

Ինչ-որ մեկը համոզված էր, թե չարժեր, որ մարդիկ իր ժամանակին ցած իջնեին ծառերից: Ոմանք էլ ավելի հեռուն գնացին և ասացին, որ մեծ հաշվեվ ծառերի վրա բարձրանալն էլ անիմաստ էր…

Douglas-Adams-photo

ԱՐՏՈՒՐՈ ՊԵՐԵՍ-ՌԵՎԵՐՏԵ

20 Հլս

— Հավանաբար երբ դու ողջ ես մնում, իսկ մյուսները կործանվում են, դա արդեն ինքնըստինքյան ստորություն է: Ամեն անգամ, երբ հանդիպում եմ մեկին, ով ողջ է մնացել, հարցնում եմ ինքս ինձ` ի՞նչ է նա արել այն բանի համար, որ կենդանի մնա:

Մարդը տանջում ու սպանում է իր նմանին, քանի որ նրա բնույթն է այդպիսին: Այդ բանը նրան հաճույք է պատճառում:

— Ինչպես ասում են, մարդը մարդուն գա՞յլ է:

_ Մի վիրավորեք գայլերին, պարոն: Գայլերը մեծահոգի սպանողներ են: Նրանք սպանում են, որպեսզի գոյատևեն:

 

«Բատալիստը» գրքից

perez-reverte--644x362

ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿ

19 Հլս

Անհնար է առանց առողջության վրա հետևանքներ թողնելու օր առ օր դրսևորվել ընդդեմ այն բանի, ինչ զգում ես. ջանք գործադրել մի բանի համար, ինչը չես սիրում, ուրախանալ նրա համար, ինչը դժբախտություն է բերում: Մեր նյարդային համակարգը դատարկ հնչյուն չէ, հորինվածք չէ: Նա է նրբաթելերից կազմված մեր ֆիզիկական մարմինը: Մեր հոգին տեղ է զբաղեցնում տարածության մեջ և զետեղվում է մեր ներսում, ինչպես ատամները` բերանի մեջ: Չի կարելի նրան անվերջ բռնաբարել անպատիժ կերպով:

Մարդն այլ մարդկանց մեջ` հենց մարդու հոգին է: Ահա այն, ինչ որ դուք կաք, դրանով էլ շնչել, սնվել, արբեցել է ամբողջ կյանքում ձեր գիտակցությունը: Ձեր հոգով, ձեր անմահությամբ, ուրիշների մեջ ձեր կյանքով: Եվ ի՞նչ: Ուրիշների մեջ եք եղել, ուրիշների մեջ էլ մնացել եք: Ու ի՞նչ տարբերություն, որ հետո դա պիտի կոչվի հիշատակ:

2e7f969b7872270b5240ba9adf17f8f7_Pasternak

Սիրո երգն ու սրճարան-ավտոբուսը

19 Հլս

Այս լուսանկարն առանձնահատուկ է թերևս նրանով, որ 1958 թ. «Առաջին սիրո երգը» ֆիլմի նկարահանման ժամանակ Խորեն Աբրահամյանը օգտվում է սրճարան- ավտոբուսի ծառայությունից:

1958

ՋՈՆ ՍԹԵՅՆԲԵՔ

19 Հլս

Կա երեք բան, որոնց ոչ ոք չի հավատում: Չեն հավատում ճշմարտությանը, չեն հավատում նրան, ինչը միանգամայն հնարավոր է և նրան, ինչը միանգամայն տրամաբանական է: Մենք համառորեն չենք ցանկանում նկատել այն, ինչի համար չենք կարողանում բացատրություն գտնել:

Երբ մարդն ունենում է բոլոր անհրաժեշտ բաները, նրա համար գլխավորն է դառնում իր մասին հիշողություն թողնելը, մի ինչ-որ ապացույց, որ նա իսկապես գոյություն է ունեցել այս աշխարհում: Այդ ապացույցը մենք դրոշմում ենք կամ քարի ու ծառի, կամ էլ այլ մարդկանց ճակատագրերի վրա: Այս ձգտումը խորապես նստած է մեր ներսում` սկսած այն տղայից, որը անպարկեշտ բառեր է գրում պետքարանի պատին, մինչև Բուդդան, որն իր կերպարն է թողել ամբողջ ժողովուրդների գիտակցության մեջ: Կյանքն այնպես անիրական է: Ըստ իս, մենք լրջորեն կասկածում ենք` իսկապե՞ս գոյություն ունենք, և բոլոր միջոցներով ցանկանում ենք ապացուցել ինքներս մեզ և ուրիշներին, որ, այո, գոյություն ունենք:

Ապրել` նշանակում է ծածկված լինել սպիերով:

RAwjlbq0g-U

20 ՏԱՐԻ ԱՆՑ

19 Հլս

Ռուս ճանաչված լուսանկարիչ Օլեգ Կլիմովը 1992 թ. Ստեփանակերտում լուսանկարեց այս կնոջը` իր աշխատանքն անվանելով «Կալաշնիկովով տիրամայրը»: 20 տարի անց նա եկավ Հայաստան` որոնելու իր հերոսուհուն: Եվ գտավ: Դա Էլլա Հարությունյանն էր, որին Կլիմովը կրկին լուսանկարեց: 

Օլեգ Կլիմով. Մադոննան Կալաշնիկովով. 1992 Ստեփանակերտ

ella harutiunian 2012

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

18 Հլս

Մի՞թե իդեալները գոյություն ունեն նրա համար, որպեսզի նրանց հասնենք: Մի՞թե մենք ապրում ենք նրա համար, որպեսզի հետաձգենք մահը: Ոչ, մենք ապրում ենք, որպեսզի սարսափենք նրանից, իսկ հետո նորից սիրենք, և հենց դրա շնորհիվ է կյանքը երբեմն-երբեմն այդպես հրաշալի հուրհրում:

Եթե ձեզ անպայման անհրաժեշտ է ինչ-որ մեկի թույլտվությունը ձեր հաճույքների համար, ուրեմն դուք խղճուկ արարած եք: Չի կարելի վախենալ և արգելված համարել այն, ինչին ձգտում է մեր հոգին:

Բայց և չի կարելի կառչել ցանկությունից, որին ինքներդ չեք հավատում: Ես գիտեմ, թե դուք ինչ եք ուզում: Դուք պետք է կարողանաք սովորել հրաժարվել այդ ցանկությունից կամ ցանկանալ ամբողջապես ու ճշմարտորեն: Իսկ դուք ցանկանում եք և անմիջապես էլ զղջում ու հետո վախենում եք: Այդ բոլորը պետք է հաղթահարել: Չէ՞ որ միշտ էլ հանդիպում են մարդիկ, ովքեր կյանքից պահանջում են բարձրագույնը և չեն կարողանում հաշվել նրա հիմարության ու կոպտության հետ:

hermann-hesse

ՌՈԲԵՐՏ ԼՈՒԻՍ ՍԹԻՎԵՆՍՈՆ

18 Հլս

Թող անիծված լինի այս կյանքը, որտեղ մարդը նույնիսկ մեռնել չի կարող առանց փողի:

Կյանքն ավելին չէ, քան մի բեմ, որտեղ արտոնված է հիմարությամբ զբաղվել այնքան ժամանակ, քանի դեռ մեզ դուր է գալիս այդ դերը: Մարդկային գոյությունն, ըստ էության, այնքան չնչին բան է` համեմատած նրա արարքների հետ: Ազնվորեն եմ ասում, որ ես կնախնտրեի տեսնել հմտորեն չարիք գործող մարդու, քան նրան, ով ջանում է անվարժ կերպով ու խարխափանքով բարիք գործել…

Չափազանց զարգացած երևակայությամբ մարդը չի կարող լինել բարոյական: Նա միշտ խցկվում է թույլատրելիի սահմաններից այն կողմ և դիտարկում է կյանքը տարբեր տեսանկյուններից, տեսնում է նրան տարատեսակ, երբեմն տատանվող լույսի ներքո և չի կարող բավարարվել ու հաշտվել իր համար ատելի պահանջների և որոշումների հետ:

R-L-Stevenson-008

Պատկեր

Արշիլ Գորկու եզակի լուսանկարը

18 Հլս

arshil gorki

ՄԱՐԿ ՏՎԵՆ

17 Հլս

Սատանան բազում անգամներ է ինձ ասել, որ մարդկային կյանքը մշտական, մշտատև ինքնախաբեություն է: Օրորոցից մինչև գերեզման մարդիկ ներշնչում են իրենց կեղծ պատկերացումներ, դրանք իրականության տեղ են ընդունում և դրանցից կառուցում են երևակայական աշխարհը: Մարդկանց անհնար է հասկանալ: Ստիպված ես ընդունել նրանց այնպես, ինչպես կան: Ճշմարիտ եմ ասում, երբեմն ուզում ես կախել մարդկային ողջ ցեղը, որպեսզի վերջ տաս այս կատակերգությանը: Մարդու արարումը հրաշալի և ինքնատիպ մտահղացում էր: Սակայն դրանից հետո ստեղծել ոչխարին` նշանակում է կրկնվել…

Կան միայն երկու տեսակ իմաստուններ: Առաջինները ինքնասպան են լինում, մյուսները խմում են, որպեսզի լռեցնեն մտքերի ձայնը: Միայն մեռածները ունեն խոսքի ազատություն: Միայն մեռածներին է արտոնված ասել ճշմարտությունը:

mark-twen

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻՆ

17 Հլս

Վաղ թե ուշ, ծերության կամ ծաղկուն տարիքում, Չիրագործվածը կանչում է մեզ, և մենք ետ ենք նայում` հասկանալու համար, թե որտեղից է գալիս կանչը: Եվ այդ ժամանակ, արթնանալով սեփական աշխարհում, չարչարանքով կառչելով և պահպանելով ամեն մի օրը, մենք կրկին հայացք ենք նետում կյանքին, փորձում տնտղել բոլոր գոյությունները` կռահելու, թե արդյո՞ք չի սկսվում իրագործվել Չիրագործվածը: Հստակ չէ՞ նրա կերպարը: Հարկ չկա՞ այժմ արդեն պարզել ձեռքը, որսալ ու պահել նրա թույլ առկայծող գծերը…

Իսկ մինչ այդ ժամանակը հոսում է, և մենք լողալով անցնում են Չիրագործվածի բարձր, մշուշոտ ափերի մոտով` դատելով օրվա հոգսերի մասին:

images (1)

ԿՈՒՐՏ ՎՈՆԵԳՈՒՏ

16 Հլս

Բոլոր հիմարները մի դժբախտություն ունեն. իրենց հիմարության ծայրով անգամ չեն ենթադրում, որ աշխարհում կա այնպիսի մի բան, ինչպիսին է առողջ բանականությունը: Ու թեև մարդիկ հիմար են ու դաժան, տեսեք, թե այսօր ինչ հրաշալի օր է…

Մարդկային կյանքի իմաստը (ինչն էլ որ ղեկավարի մարդկանց) միայն այն է, որպեսզի սիրես նրանց, ովքեր քո կողքին են, ովքեր քո սիրո կարիքն ունեն: Աշխարհում այնքան սեր կա, որ կբավականացնի բոլորին: Պետք է պարզապես փնտրել կարողանալ: Չի կարելի մի ոտքով կանգնել իրականության, իսկ մյուսով երազանքների վրա, այլապես ճակատագրի համար չափազանց մեծ կլինի գայթակղությունը` ձեզ երկու կես անել, մինչ դուք կորոշեք, թե որ ուղին եք ընտրելու:

tumblr_kwd222qVra1qailcpo1_500

ԽՈՒԽԵ ԲՈՒԿԱՅ

15 Հլս

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ

Ցանկանում եմ, որ ինձ լսես՝ առանց դատապարտելու։
Ցանկանում եմ, որ արտահայտվես՝ առանց ինձ խորհուրդ տալու։
Ցանկանում եմ, որ ինձ վստահես՝ առանց ինչ-որ բան պահանջելու։
Ցանկանում եմ, որ ինձ օգնես՝ առանց իմ փոխարեն լուծել փորձելու։
Ցանկանում եմ, որ իմ մասին հոգաս՝ առանց ինձ նվաստացնելու։
Ցանկանում եմ, որ ինձ նայես՝ առանց ինձնից ինչ-որ բան կորզելու։
Ցանկանում եմ, որ ինձ գրկես՝ բայց չխեղդես։
Ցանկանում եմ, որ ինձ ոգեշնչես՝ առանց ստիպելու։
Ցանկանում եմ, որ ինձ աջակցես՝ առանց իմ փոխարեն պատասխանելու։
Ցանկանում եմ, որ ինձ պաշտպանես, բայց չխաբես։
Ցանկանում եմ, որ ինձ մոտիկ լինես, բայց անձնական տարածք թողնես։
Ցանկանում եմ, որ իմանաս իմ բոլոր անդուր գծերը։
Ընդունես և չփորձես դրանք փոխել։
Ցանկանում եմ, որ իմանաս… որ կարող ես ինձ վրա հույս դնել…
Անսահմանորեն: 

Թարգմ. Գ. Հակոբյան

42015109171254916

ԱՐԹՈՒՐ ԿՈՆԱՆ ԴՈՅԼ

15 Հլս

Կանայք այնպիսի ոգու ուժ ունեն, որի հետ չի համեմատվի տղամարդկային ոչ մի խիզախություն:

Կնոջ սիրտն ու կնոջ բանականությունը անլուծելի հանելուկ են տղամարդկանց համար: Դրանք կարող են ներել ու արդարացնել սպանությունը և միևնույն ժամանակ աննշան մի զանցանք ի վիճակի է նրանց պատճառել տառապալից ապրումներ:

Մեծ կենսափորձն ու խորհրդավորությունը միշտ էլ կանանց մոտ հետաքրքրասիրություն են հարուցում և ի վերջո` սեր: Որքան սառը կլիներ այս աշխարհն առանց կնոջ սիրո:

Կանանց մի արգելեք: Նրանք, միևնույն է, կանեն իրենց ուզածի պես:

Կանանց չի կարելի լիովին վստահել, նույնիսկ նրանցից լավագույններին:

image

ԱՆԴՐԵՅ ՊԼԱՏՈՆՈՎ

14 Հլս

Երկար բաժանումից հետո անսովոր ու տխուր տեսք ունեն ծանոթ վայրերը: Դու դրանց հետ դեռ կապված ես սրտով, իսկ անշարժ առարկաները քեզ արդեն մոռացել են ու չեն ճանաչում: Նրանք հաստատ առանց քեզ ապրել են հագեցած, երջանիկ կյանք, իսկ դու նրանց օտար ես եղել, միայնակ` քո զգացմունքներում, և հիմա կանգնել ես նրանց դիմաց որպես խղճուկ անհայտ արարած:

Յուրաքանչյուր օրը հենց նրա համար է կրկնվում, որ մարդիկ վերհիշեն մոռացվածը, անհրաժեշտը, իսկ մարդկանց թվում է, թե դա ընդամենը ժամանակն է, որ հոսում է:

images

ԻՐՎԻՆԳ ՍԹՈՒՆ

14 Հլս

Նախ և առաջ մենք պնդում ենք, որ ամեն ճշմարտացի բան գեղեցիկ է` անկախ նրանից, թե որքան զզվելի այն կարող է թվալ: Մենք ընդունում ենք այն ամենը, ինչ գոյություն ունի բնության մեջ` առանց բացառությունների: Մենք կարծում ենք, որ դաժան ճշմարտության մեջ ավելի շատ գեղեցիկ բան կա, քան գեղեցիկ կեղծիքի մեջ: Մենք կարծում ենք, որ տառապանքը բարիք է, քանի որ այն ամենախորն է մարդկային բոլոր զգացմունքներից: Մենք համոզված ենք, որ զգացական սերը հրաշալի է` թող որ այն մարմնավորեն փողոցային պոռնիկն ու կավատը: Մենք կյանքն ընդունում են իր ողջ ներկապնակով` առանց որևէ բարոյական սահմանափակման: 

17591_542966662405337_1719639440_n
«Կյանքի ծարավը» գրքից

ՖՐԵՆՍԻՍ ՍՔՈԹ ՖԻՑՋԵՐԱԼԴ

13 Հլս

Ոմանք հակված են չափազանցնել ուրիշների վերաբերմունքն իրենց հանդեպ. չգիտես ինչու, նրանց թվում է, որ դա յուրաքանչյուրի մոտ հարուցում է համակրանքի ու հակակրանքի բարդ ելևէջ: Եթե դու հանկարծ որոշես դատապարտել ինչ-որ մեկին, հիշիր, որ աշխարհում ոչ բոլոր մարդիկ են տիրապետում այն առավելությանը, որն այդ պահին ունես  դու: Չէ՞ որ երբեք վստահաբար չես կարող ասել, թե ինչ տեղ ես գրավում ուրիշների կյանքում…

Կան մարդիկ ուժեղ և համակրելի, և նրանք կարող են անել այն ամենն, ինչ մտքով անցնի: Մյուսները դատապարտված են անբովանդակ կյանքին: Քո անձի հանդեպ բարձր կարծիքն ու քո անձի հանդեպ վստահությունը միանգամայն տարբեր բաներ են: Սակայն տղամարդը անպայման պատրավոր է լինել վստահ:

f_main

%d bloggers like this: