ՄԻ ԲԱԺԱԿ ԹԵՅ

3 Փտր

Եղիշե Չարենցը Վահան Տերյանի հետ առաջին և միակ հանդիպումն այսպես է ներկայացրել իր օրագրային գրառումներում. «Տերյանին ես տեսել եմ միայն մի անգամ, Թիֆլիսում, կարծեմ 1917 թվին․- Գալավինյան պրոսպեկտի վրա այն ժամանակ գոյություն ունեցող “Чашка чаю” բարեգործական թեյատան մեջ։ Նա ինչ-որ մեկի հետ նստած թեյ էր խմում և թերթ կարդում… Շատ շուտով նա բարձրացավ, մոտեցավ կախարանին, որ գտնվում էր դռան մոտ, հագավ վերարկուն (մկան գույնի․ այդպիսի վերարկուներ այն ժամանակ հագնում էին կոմիվոյաժորները), թերթերը խոթեց գրպանը և գնաց…»:

Ներկայացնեմ մի բացառիկ լուսանկար. սա է հենց Թիֆլիսի «Մի բաժակ թեյ» հանրահայտ թեյատունը, որ ոչ միայն Չարենցի ու Տերյանի, այլ բազում հայ մտավորականների ու նշանավոր դեմքերի հանդիպումների վայրն էր:

Հ. Չարխչյան

Թողնել մեկնաբանություն