Պահոց | Մայիսի, 2015

ՋՈՆ ԼԼՈԻԴ

30 Մյս

Կենսաբաններն ասում են, որ մարդուն շարժման մեջ են դնում երեք հիմնական ուժերը՝ ուտելիքը, սեքսը և ինքնապահպանումը: Իսկ մենք ասում ենք, որ կա նաև չորրորդ շարժիչ ուժը, ինչն էլ մեզ մարդ է դարձնում՝ հետաքրքրասիրությունը: Խոզուկին բացարձակապես չի մտահոգում գոյության իմաստը, կնճիթավորներն ու թիթեռնիկները իրենց հայացքը չեն սևեռում գիշերային երկնքին և չեն հարցնում, թե ինչ կետեր են այնտեղ առկայծում: Իսկ ահա մարդը…0_eb9cf_45af451a_XXL

ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

30 Մյս

Եթե ֆիզիկական և բարոյական անմաքրությունը մի տեղից քշես, այն մեկ ուրիշ տեղ կփոխադրվի…
Նախապաշարմունքները և այդ բոլոր զազրելի ու նողկալի առօրյա բաները հարկավոր են, որովհետև դրանք ժամանակի ընթացքում վերածվում են մի որևէ պետքական բանի, ինչպես գոմաղբը՝ սևահողի։ Աշխարհում չկա ոչ մի այնպիսի լավ բան, որ իր սկզբնաղբյուրում աղտ չունենա։616

ԻՐՎԻՆ ՅԱԼՈՄ

30 Մյս

Զգուշացեք մեկ ուրիշի հետ բացառիկ և անխոհեմ կապվածությունից. դա բնավ էլ չի հանդիսանում (ինչպես հաճախ թվում է) բացարձակ սիրո օրինակ: Ինքն իր մեջ ներփակված ու ինքն իրենով կերակրվող այդպիսի սերը, որն ուրիշների կարիքը չունի ու ոչինչ չի տալիս նրանց, դատապարտված է ինքնափլուզման:zgbdc5-689g5c5x0cw10laur267-original

ԼԻԹՈՆ ՍԹՐԵՉԻ

30 Մյս

Սխալը, անըմբռնողականությունը, անախորժ խոչընդոտները, որոնք ի հայտ են գալիս ձեր ճանապարհին, պետք է ընկալել այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ որպես կյանքի բնական դրսևորում, որպես կյանքի մութ կողմ: Հաղթահարելով այդ խոչընդոտները, ձեր գիտակցությունը զարգանում է, վարժվում է, հասնում է կատարելության, իսկ բնավորությունը ձեռք է բերում ուժ, դիմացկունություն և անհրաժեշտ համառություն:

«Վիկտորյա թագուհին» գրքիցPresence-Lytton-Strachey-631

ԼԻ ՅԱԿԿՈԿԱ

28 Մյս

Մի անգամ ես հորս տարա «Ֆորդի» դիլերների ամենամյա խորհրդաժողովին: Երբ նիստն ավարտվեց, մենք որոշեցինք գնալ գոլֆ խաղալու: Թեև հայրս մինչ այդ երբեք մականը ձեռքը չէր առել, մենք նրան խնդրեցինք մասնակից դառնալ խաղին:
Առաջին հարվածը կատարելուց հետո նա ցատկոտելով սուրաց գնդակի ետևից և ամբողջ խաղի ընթացքում վազվզեց, թեև 70 տարեկան էր: Ես փորձեցի խաղաղեցնել նրան. «Հանգստացիր, հայրիկ: Գոլֆը խաղ է հանդարտ քայլքի համար»: Բայց պետք էր ճանաչել իմ հորը: Նա միշտ կարծում է, որ «իմաստ չունի քայլել, եթե կարելի է վազել»:1378478691142954339

ՍԵՐԳԵՅ ԴՈՎԼԱԹՈՎ

28 Մյս

Ես գիտեմ, ոմանց դա կթվա ահավոր խայտառակություն, սակայն ես երբեք չեմ ունեցել այն զգացողությունը, որ պատկանում եմ որևէ ազգության: Ես չեմ խոսում հայերեն: Մյուս կողմից էլ եբրայերեն նույնպես չեմ խոսում, հրեական միջավայրում ինձ յուրային չեմ զգում: Ու մինչև վերջերս հայերի դժբախտությանը նայում էի, ինչպես կնայեմ կյանքում ցանկացած այլ ազգի դժբախտությանը՝ հնդիկներինը, չինացիներինը… Բայց ահա վերջերս մի գրական կոնֆերանսում ծանոթացա Հրանտ Մաթևոսյանի հետ: Նա բոլորովին նման չէ ինձ: Նա իսկական հայ է, խենթանում է այն բանից, ինչ կատարվում է իր հայրենիքում: Նա այնպես ամոթխած է, անկեղծ, բարի, բացարձակ հրեշտականման մարդ, որ մտերմանալով նրա հետ, ես կարծես սկսեցի դիտել նրա աչքերով: Երբ ես կարդացի հայկական դեպքերի մասին, պատկերացրեցի, թե հիմա ինչ է զգում Մաթևոսյանը: Ահա այսպես, նրա հանդեպ սիրո միջոցով ինձ մոտ ի հայտ եկան ինչ-որ հայկական զգացմունքներ…

1990 թվական, «Օգոնյոկ» հանդես, թիվ 24dovlatov-matevosyan

ՅԵՆՍ ՅԱԿՈԲՍԵՆ

27 Մյս

Որտեղի՞ց նա պիտի իմանար, որ եթե չափից ավելի հաճախ ես երգում խելահեղ սիրո հիմնը, այն կորցնում է բառերի ու մեղեդու հմայքը և վերածվում է անճաշակ բարբաջանքի: Նա որտեղի՞ց պիտի իմանար, որ այսօր երջանկությունը որքան էլ մեզ երկինք բարձրացնի, վաղը նրա թևերը կթուլանան: Իսկ երբ վրա հասավ ծանր խումհարը, նա ցավով հասկացավ, որ հիասթափվել են մեկը մյուսից մինչև իրար հանդեպ քաղցր արհամարհանքը, քաղցր քամահրանք, որ օր օրի կորցնում էր իր քաղցրությունը՝ ձեռք բերելով դառնահամը:

«Նիլս Լյունե» գրքիցjacobsen_j_p-19920822.2_png_300x364_q85

ԲԵՆԹԼԻ ԼԻԹԼ

27 Մյս

Իմ կարծիքով, յուրաքանչյուր մարդու համար վրա է հասնում այնպիսի մի շրջան, երբ կյանքը սկսում է թվալ ձանձրալի, երբ կառչում է «ապրիր ներկայով» փիլիսոփայական թեզերից մեկին, որովհետև ետ նայելը և բոլոր բաց թողնված հնարավորություններին հայացք նետելը ցավագին է, իսկ ինչ-որ բան փոխելու համար այլևս ոչ ուժ կա, ոչ ժամանակ:Bentley-Little

ՔԱՐԼԶ ԴԸ ԼԻՆՏ

26 Մյս

Կարևոր են ոչ թե պատասխանները, այլ հարցերը, որոնք մենք տալիս ենք, և ուղիները, որոնցով անցանք ու հասանք այստեղ այն պատճառով, որ հարցեր էինք տվել: Լավ է, որ աշխարհում գաղտնիքներ կան: Դրանք մեզ հիշեցնում են այն մասին, որ կյանքն ավելին է, քան աշխատանքի ու հաճույքների հաջորդականությունը:locus2

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԸ

26 Մյս

Ամբողջ օրը՝ առավոտից մինչև երեկո, որոտում էին թնդանոթները, որոնց գոռոցը հասնում էր մինչև Երևան, ուր նույնպես տիրում էր տենդոտ եռուզեռ: Թիկունքից սայլերով, էշերով, ձեռքերով ռազմամթերք էին հասցնում կռվողներին, հաց, ծխախոտ, խմելու ջուր… Բազմաթիվ կամավորներ՝ ծեր ու երիտասարդ, որոնց թվում էր և Էջմիածնի միաբան գիտնական Գարեգին եպս. Հովսեփյանցը, իբրև նոր ժամանակների Ղևոնդ Երեց, ռազմաճակատ էին շտապում: Ճակատի զինվորը չէր միայն՝ ամբողջ երկիրը մի մարդ, մի շունչ դարձած՝ կռվում էր թշնամու դեմ՝ «ազատություն կամ մահ» վճռական կամքով…

ՍԻՄՈՆ ՎՐԱՑՅԱՆ1267379601_colorpen_1018

ԴԵԼՓԻՆԵ ԴԵ ՎԻԳԱՆ

26 Մյս

Մենք կարողանում ենք ստեղծել գերձայնային ինքնաթիռներ և տիեզերք ուղարկել հրթիռներ: Մենք ընդունակ ենք գտնել հանցագործին մեն-մի հատիկ մազի կամ մաշկի միկրոմասնիկի օգնությամբ: Մենք աճեցնում ենք լոլիկներ, որոնք թարմությունը պահպանում են երեք շաբաթից ավելի: Մենք հորինել ենք փոքրագույն էլեկտրոնային չիպեր, որոնք ընդունակ են լցնելու տեղեկատվական անդունդը: Եվ մենք կարողանում ենք մարդկանց թողնել փողոցում, որ մեռնեն:6a00d8341bfb1653ef017ee895ea9a970d

ԵՐԵՎԱՆԻ ՄԵԾ ՋՐՀԵՂԵՂԸ

25 Մյս

Եթե առիթ եք ունեցել զբոսնելու մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգու` Կամերային երաժշտության տանը հարող հատվածում, ապա անկասկած տեսած կլինեք մերձակա ծառերի տակ շարված հսկա քարաբեկորները: Առաջին հայացքից` դրանք կարող են այգու յուրօրինակ ձևավորման տպավորություն թողնել: Սակայն տարեց երևանցիները կհուշեն, որ գեղագիտական ոճավորումն այստեղ ոչ մի կապ չունի, և այդ խոշոր քարերի լուռ ներկայությունը վերջին հիշողությունն է, որ մնացել է Երևանի մեծ ջրհեղեղից:
Փոքրիկ Գետառի անսպասելի վարարումի և խոշոր ավերածությունների մասին բազմաթիվ պատմություններ են շրջանառվում` հավաստի ու անհավանական: Դրանք մինչ օրս էլ հնչում են իբրև առասպել` գունազարդումներով, պատումների բազմազանությամբ, իսկ ոմանք նույնիսկ երգ էին հորինել արհավիրքի մասին.

Մայիսի 25-ին, գիշերվա իննին
Գետառը պայթեց, 
քաղաքը լցվեց:
Լցրեք, ընկերներ, վեդրոները լի,
Ջրերը հանենք մեր 
պադվալներից…

Մինչդեռ իրականությունը շատ ավելի դաժան էր և բոլորովին նման չէր ուրախ երգի:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100
1946 թվականի Երևանն ապրում էր հետպատերազմյան գարնան հոգսերով: Թեև պատերազմն ավարտվել էր, բայց բոլորը չէ, որ զորացրվել էին, և քաղաքի ամենօրյա խոսակցությունների գլխավոր նյութը շարունակում էր մնալ տղամարդկանց սպասվող վերադարձը:

Մեծ կորուստների ցավը դեռ չէր սպիացել, դժվարություններն անսահման էին, սննդի ու առաջին անհրաժեշտության իրերի պակաս կար: Եվ միայն գալիք լավ ժամանակների հույսն էր, որ ուժ էր տալիս ու ապրեցնում էր մարդկանց:

Ահա այդպիսի մի օր էր նաև մայիսի 25-ը, մինչև այն պահը, երբ երեկոյան անձրև սկսվեց ու քիչ անց վերածվեց տեղատարափի: Գարնանային առատ տեղումները նոր բան չէին, և քաղաքացիներն անհանգստության լուրջ պատճառներ չունեին: Սակայն ժամը 20։30-ի սահմաններում սկսեցին տագնապալի լուրեր հասնել այն մասին, որ Գետառը վարարել, դուրս է եկել իր ափերից, փլուզել է բոլոր պատնեշներն ու հոսում է դեպի մայրաքաղաք:

Հետագայում մասնագետներին պիտի ապշեցներ այն արագությունը, որով ձևավորվել էր լեռնային հոսքերի պաշարը և ահռելի ալիքի պես փշրվել Երևանի վրա: Կատարված հաշվարկների համաձայն` տարերքի ամենաբուռն պահին հոսքը կազմել էր 150-200 խմ/վայրկյան:Getar-Hovik-5

Հենց առաջին րոպեներից ջրերի խորությունը հասավ իր առավելագույն բարձրությանն ու չնվազեց հետագա երկու ժամերի ընթացքում: Ահա թե ինչ է գրում ռուս երկրաբաններից մեկը Երևանի հեղեղի մասին. «1946 թվականի մայիսի 25-ին Երևանով հոսող Գետառը բերեց բացառապես սելավային հեղեղ` իր ծավալներով գերազանցելով վերջին 30-40 տարիներին արձանագրված բոլոր ջրհեղեղները: Քաղաք լցված սելավի ընդհանուր ծավալը կազմում էր կես միլիոն խորանարդ մետր, ինչը նշանակում է, որ հեղեղված յուրաքանչյուր քառակուսի մետրին բաժին էր ընկել 380 կիլոգրամ տիղմ ու քար: Իսկ ընդհանրապես լեռներից Երևան էր հասել 60 հազար խորանարդ մետր ապարային մասսա»:

Լույսերն անջատվեցին: Քաղաքը թաղվեց մթության մեջ: Մարդիկ դուրս բերեցին լամպերն ու մոմերը:

Հոսանքն արագորեն ծածկում էր քաղաքի փողոցները` իր հետ բերելով այն ամենը, ինչ հանդիպել էր ճանապարհին: Մեկը մյուսի ետևից փլուզվում էին հողաշեն տները: Ավերվեց Գետառի հայտնի կամուրջը: Գլխավոր փողոցների բազմահարկ շենքերի նկուղներն ու առաջին հարկերը կուլ գնացին պղտոր ջրերին: Բայց ալիքը կանգ չէր առնում: Ոմանք բարձրացան տանիքները, մյուսները հեղեղի ծուղակից դուրս պրծնելու ճանապարհներ էին որոնում:Getar-Hovik-2

Սրբվել էին տրամվայի գծերը, ավերվել էին մայթերը, սալահատակ ու ասֆալտապատ ճանապարհները, արմատախիլ էին արվել ծառերը, էլեկտրասյուները, փողոցներում կայանած մեքենաները վերածվել էին անճանաչելի մետաղե ջարդոնների: Առանձնապես խոշոր ավերածություններ էին գրանցվել քաղաքի կենտրոնական և արևելյան հատվածներում:

Հայտնի կոմպոզիտոր և երաժշտագետ Ծովակ Համբարձումյանն իր հուշերում գրել է. «Երեկոյան ժամը 8-ի սահմաններում էր: Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում (որն այն ժամանակ գտնվում էր ներկայիս Երաժշտական կոմեդիայի թատրոնի տեղում) դիտում էի «Ֆրաու Ինգրիդը` Էստրոտից» ներկայացումը, երբ երկրորդ գործողության կեսին մեկեն բեմի թիթեղյա տանիքը սկսեց ուժգին ու աղմկալի թմբկահարվել նախ` առատ տեղացած կարկուտի հարվածներից, ապա` շուրջ կես ժամ տևած հորդառատ անձրևից:

Հանդիսականներով լեփ-լեցուն դահլիճում ո՞վ կարող էր կռահել, որ դրսում, քաղաքի հատկապես հյուսիս-արևելյան տարածքում, բառացիորեն արդեն մոլեգնում էր ջրհեղեղը… Երբ դուրս եկա թատրոնից և փորձեցի Աբովյան փողոցի սկզբնամասով վերադառնալ, ապշեցի, որ փողոցով դեպի հրապարակ է հորդում մի գետ, որի երկու «ափերին» մեկ հարկանի շենքերի կտուրներին ծվարել էին տվյալ շենքերի նկուղներում ապրող բնակիչները, հեղեղից մազապուրծ փրկված պատահական անցորդները: Փողոցներում դժոխային մութ էր, ոչինչ չէր երևում…»:

Ականատեսները պատմում էին, որ ջրածածկ էին եղել բոլոր այն տները, որոնք գտնվում էին ներկայիս Շախմատի տնից մինչև Սայաթ-Նովա փողոցն ընկած հատվածում: Ալավերդյան փողոցն ամբողջապես թաղված էր ցեխի հաստ շերտի տակ: Ջրերը հասել էին մինչև հրապարակ: Ուժգին հոսքից փլուզվել էր Անատոմիկումի մասնաշենքը: Դա սարսափելի տեսարան էր: Բժշկական գույքի հետ դուրս էին լողացել նաև մարդկային դիակները:

Ահավոր տեղեկություններ էին հասնում քաղաքից դուրս գտնվող ռազմագերիների ճամբարից: Ըստ լուրերի, երբ հեղեղը հասել էր բարաքներին, գերիները դուրս էին նետվել ու փորձել էին անցնել փշալարե ցանկապատը: Բայց դիտակետերում կանգնած զինվորականները կրակ էին բացել փախչողների վրա:Getar-Hovik-4

Դառը ճակատագրի էին արժանացել Կենդանաբանական այգու բնակիչները: Պատմում էին, որ ներկայիս «Այրարատ» կինոթատրոնի տարածքը, որն այդ տարիներին ծառայում էր իբրև բացօթյա շուկա, գիշերը լցվել էր Գետառի բերած անշնչացած կենդանիների դիակներով:

Ծանր փորձություն էր վիճակվել նաև մայրաքաղաքում և հարակից տարածքներում տեղակայված զորամասերին: Այդ գիշեր զինվորականներից մեկի հարսանիքն էր, և ողջ հրամանատարությունը հավաքվել էր խնջույքի վայրում: Կերուխումի ամենաթունդ պահին սկսում է աղմկել հեռախոսը: Տագնապալի լուրեր են գալիս բոլոր կողմերից, սակայն ճանապարհները փակ էին, իրավիճակն` անհասկանալի, և որևէ հստակ կարգադրություն հնչեցնել պարզապես հնարավոր չէր: (Հեղեղից հետո նորապսակներին պիտի հիշեցնեին հայերի այն հավատալիքը, թե մայիսին չի կարելի հարսանիք անել. ինչպես ասում են` «մայիս-վայիս»…):

Յուրաքանչյուր ծայրահեղ իրավիճակ նաև իր հերոսներն է ծնում: 1946-ի մայիսին Երևանում նույնպես քիչ չէին նրանք, ովքեր վտանգելով իրենց կյանքը` փրկում էին աղետյալներին: Մարդկանց հիշողության մեջ հատկապես թարմ է մնացել «Դինամո» մարզական ընկերության աշխատակից, ծանրամարտիկ Ռուբեն Մանուկյանի անունը: Նրա մասին պատմում են, որ տեսնելով, թե ինչպես է հեղեղը քշում մի հնգամյա երեխայի, անմիջապես նետվել է ալիքների մեջ ու անվնաս դուրս է բերել փոքրիկին:

Մղձավանջային իրարանցման ու քաոսային տենդի մեջ հայտնված Երևանն աննկարագրելի ճիգեր էր գործադրում` աղետից փրկվելու համար, երբ կեսգիշերն անց հոսքը մեղմվեց, իսկ այնուհետև ջրերը սկսեցին հոսել Գետառի հունով այնպիսի հանգստությամբ, ասես արտասովոր ոչինչ էլ չէր կատարվել: Վնասների իրական ծավալների մասին այն տարիներին հրապարակումներ չեղան: Զոհերի մասին` ևս: Սակայն լռության թիկունքում ողբերգությունը չես թաքցնի: Այսօր արդեն մի շարք աղբյուրներում նշվում է, որ 1946-ի մայիսի ջրհեղեղը շուրջ 200 մարդկային կյանք էր խլել:Getar-Hovik-3

Ասում են, որ ջրհեղեղից հետո ռուս հայտնի երգիծաբաններ Իլյա Իլֆը և Եվգենի Պետրովը մոսկովյան «Օգոնյոկ» ամսագրում մի ընդարձակ ֆելիետոն հրապարակեցին, որտեղ իրենց զարմանքն էին հայտնում, թե ինչպես պատահեց, որ ռուսական չափանիշներով առվակ հիշեցնող գետակն այդքան մեծ ավերածությունների պատճառ դարձավ: Ֆելիետոնի հեղինակները ցավով նշել էին աղետին դիմակայելու հարցերում քաղաքային իշխանությունների անկարողության մասին: «Գետառն առաջին անգամը չէր, որ հեղեղում էր Երևանը, իսկ քաղաքային հին կամ նոր իշխանությունները` ուղտի ականջում քնած, սպասում էին նոր աղետների»,- գրել էին երգիծաբանները: Նրանք ցավալիորեն իրավացի էին:

1946-ի ամռան սկզբին կառավարական հանձնաժողով ստեղծվեց` ակադեմիկոս Իվան Ելիզարովի գլխավորությամբ, պատճառներն ուսումնասիրելու և հետևանքները վերացնելու համար: Շատ չանցած սկսեցին Գետառի ափերի ամրացման և ափամերձ պատնեշների կառուցման աշխատանքները: Իսկ քաղաքի մաքրման համար ամիսներ պահանջվեցին:

Ի վերջո, ամեն բան վերադարձավ իր նախկին հունը: Գետառը` նույնպես: Անվերադարձ մնացին միայն կորստի տրված մարդկային կյանքերը:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

ՍՎԵՆ ԼԻՆԴԳՎԻԹ

25 Մյս

Պատիվը, արդարությունը, կարեկցանքը, ազատությունը գաղափարներ են, որոնք դեռ ոչ մեկին դարձի չեն բերել: Կան միայն նրանք, ովքեր չիմանալով, չգիտակցելով, չզգալով՝ սոսկ հարբեցնում են իրենց բառերով, կրկնում են բառերը, բացականչում են դրանք՝ երևակայելով իրենց դրանց հավատացյալը, թեև իրականում չեն հավատում ոչնչի, բացի օգուտից, անձնական շահից, սեփական հաճույքներից:

Foto: Jurek Holzer/Svenska Dagbladet 2008-01-30 Författaren Sven Lindqvist intervjuas om sin nya bok Avsikt att förinta som kommer ut i januari. Bilderna är tagna i hans lägenhet på Bellmansgatan och i bakgrunden syns en väggbonad inhandlad under en resa i Kashmir.

ՍԵՐԳԵՅ ՅՈՒՐՍԿԻ

25 Մյս

Երջանիկ է նա, ով չի ափսոսում իր կատարած ընտրության համար: Իսկ նրան, ով ափսոսում է, համակում է թախիծը, հետո կարոտը, հետո հուսահատությունը: Սիրտը ճմլվում է… Բաց տեղեր տեքստում, հիշողության մեջ: Բացթողումներ՝ հանդիպումներ, հանդիպումներ, հնարավորություններ, ժամադրություններ, խնդություններ… Մի պարտքի կատարումը դուրս է մղում մյուս պարտքերը հատուցելու հոգսը: Կան առաջնայնություններ. պետք է ընտրել գլխավորը:
Նախ՝ տագնապ, հետո՝ ամոթ: Տագնապ, որ սխալվում ես, որ թույլ չեն տա իրագործել: Ամոթ, որ սխալվեցիր, որ չարեցիր այնպես, ինչպես ուզում էիր: Իսկ եթե վերադառնա՞լ, ետ պտտե՞լ: Կապվել թելի հանգույցով այն դռան բռնակին, որից մի ժամանակ դուրս ես եկել: Թող քանդվի կծիկը, թող թելն իր ետևից քաշի բոլոր շրջադարձերով, վերելքներով ու վայրէջքներով: Իսկ երբ կթվա, որ առջևում փակուղի է, բռնիր թելից ու փորձիր ետ գնալ, փնտրիր այն դուռը, որտեղից դուրս եկար դեպի բաց տարածություն… Փնտրիր այն դուռը… Չի ստացվում: Ոտքերդ հոգնել են, թելդ խճճվել է ուրիշ թելերի հետ: Եվ քո դուռը չկա: Այնտեղ հիմա դարպաս է: Կամ խուլ պատ: Միայն բռնակն է մնացել ու նրանից թել է կապված: Գուցե բնավ էլ քոնը չէ: Եթե քո կյանքի լաբիրինթոսում դու անեիր գեթ մեկ ուրիշ շրջադարձ, դա կլիներ ոչ այն: Համակերպվիր խնդիրների ու բացթողումների հետ. դրանք քո ընտրությունն էին: Կտրիր թելը: Դու ազատ ես, և յուրաքանչյուր նոր վայրկյանը նոր ընտրություն է:95765448_ya45

ՄԱՐԳԵՐԻՏ ՅՈՒՐՍԵՆԵՐ

23 Մյս

Լռությունը միշտ էլ կազմված է չասված բառերից: Գուցե այդ պատճառով էլ ես դարձա երաժիշտ: Պետք էր արտահայտել այդ լռությունը, ստիպել նրան պատմելու իր թախիծը, այսպես ասած, հարկադրել նրան, որ երգի: Բայց դրա հետ մեկտեղ պետք էր դա անել առանց բառերի (բառերը միշտ էլ չափազանց որոշակի են և այդ պատճառով էլ՝ դաժան), միայն երաժշտությամբ, որովհետև երաժշտությունն անհամեստ չի լինում, և բողոքելով հանդերձ նա չի ասում, թե որն է այդ բողոքի պատճառը…

????????????????????????????????????

ԷՆՆ ԼԻՆԴԲԵՐԳ

23 Մյս

Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր արարք կղզի է՝ ժամանակի ու տարածության ջրերով շրջապատված: Յուրաքանչյուր օրը կղզու ավարտվածությունն ունի: Մարդիկ նմա մթնոլորտում վերածվում են կղզիների՝ անկախ, ամբողջական, խաղաղված, ուրիշների անձնական անդորրը հարգող, նրանց ափերը չներխուժող, մեկ այլ անհատականության հրաշքի հանդեպ հարգանքով նահանջող: Սակայն իրականում ուրիշներից մեզ առանձնացնում է ոչ թե ֆիզիկական առանձնացումը, ֆիզիկական մեկուսացումը, այլ հոգևոր կղզիացումը:

«Ծովի նվերը» գրքից99396

ԿԱՐԼ ՅՈՒՆԳ

22 Մյս

Ցավն այն է, որ դուք ապրում եք օրինակներով: Դրանց մեջ կյանք չկա: Եթե դուք ապրում եք օրինակներին համապատասխան, դուք ապրում եք այդ օրինակի կյանքով: Իսկ ո՞վ պիտի ապրի ձեր կյանքով, եթե ոչ ինքներդ: Այնպես որ, ապրեք ինքներդ:

00v/51/arve/G2035/036

ՎԻԼԵ ԴԸ ԼԻԼ-ԱԴԱՆ

22 Մյս

Տղամարդիկ կանանց վերագրում են ինչ-որ գաղտնիքներ, քանի որ կանայք դրսևորվում են միայն արարքների մեջ, բայց իրենց մտքերը չեն արտահայտում: Գաղթակղելով, հպարտանալով իրենց համար էլ անհասկանալի այդ գաղտնիքով, նրանք փորձում են մեզ ներշնչել, թե իբր դա կարելի է գուշակել: Եվ յուրաքանչյուր տղամարդ՝ շոյված այն բանից, որ ստացել է գուշակի երկար սպասված դերը, պատրաստ է իզուր կործանել իր կյանքը՝ ամուսնանալով քարե սֆինքսի հետ: Նրանցից ոչ մեկի մտքով նախապես չի անցնում, որ նույնիսկ մեծագույն առեղծվածը, եթե այն երբեք ու ոչ մի տեղ չի դրսևորվում, պարզապես գոյություն չունի:

«Անծանոթուհին» պատմվածքից

?????????????????????????????????????????????????????????

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

22 Մյս

Առաջներում երեկոյան երկրի վրա համբուրվում էին, իսկ առավոտյան պատերազմում էին հանգիստ խղճով, որովհետև գիտեին, որ երեկոյան համբուրվել են և ուրեմն կլինեն հետո պատերազմողներ: Ահավոր է, ինչ գիտակից աշխարհ էր:1_2d14a445bb34

ԼՈՐԵՆՑՈ ԼԻԿԱԼՑԻ

20 Մյս

Ես միշտ կարծել եմ, որ միակ ճամփորդությունը, որն իսկապես կարելի է իրագործել, ճամփորդությունն է ինքդ քո սահմաններում: Բայց այնտեղ ես այլևս գնացողը չեմ: Ուր էլ մենք ուղևորվենք, դա մեզ դուր է գալիս, թե ոչ, մեր էությունը մենք ենք, մենք անխուսափելիորեն մեր ետևից քարշ ենք տալիս սեփական անհատականության անբաժանելի բեռը և աշխարհին ենք նայում հենց դրա աչքերով:4

%d bloggers like this: