Պահոց | Ապրիլի, 2016

ԴՈՐՈՏԻ ՍԵՅԵՐՍ

30 Ապր

Մի լսիր, հոգիս, արի, աստծո սիրուն, վերցնենք «տիրել» բառը, նրա պարանոցից աղյուս կապենք ու ջրասույզ անենք: Չեմ ցանկանում ոչ արտաբերել, ոչ էլ լսել նրան, նույնիսկ ամենակոպիտ ֆիզիկական իմաստով: Նա անիմաստ է: Մենք չենք կարող տիրել իրար: Միայն կարող ենք տալ ամեն ինչ՝ վտանգելով այն բոլորն, ինչ ունենք… Չի կարելի թույլ տալ, որ սերն աղավաղի դատողությունը…Sayers_small

ՆԻՔ ՎՈՒՅՉԻՉ

29 Ապր

Եթե չես ցանկանում ռիսկի դիմել, եթե չես ուզում, որ նրանք, ովքեր քո հանդեպ անվստահ են, քեզ խելագար համարեն, ապա հազիվ թե հաջողի իրագործել երազանքներդ: Հանուն սեփական փրկության ու երջանկության մի վախեցիր ռիսկի դիմել: Մի մոռացիր ծիծաղել ինքդ քեզ վրա և դիմադրել ճակատագրին, և այդ դեպքում կյանքիդ ուղին քեզ հաճույք կպատճառի: Ու մի բան էլ մի մոռացիր. ծիծաղելի թվալը բոլորովին էլ սարսափելի չէ:

ispolnenie-jelaniy-pochemu-tehniki-ne-srabativayut01

ԴԱՆԻԻԼ ԳՐԱՆԻՆ

29 Ապր

Ամենաթանկ բանը, որ ունի մարդը, կյանքն է: Բայց եթե այդ նույն կյանքը դիտենք ավելի մանրազնին, ապա կարելի է ասել, որ ամենաթանկ բանը Ժամանակն է, որովհետև կյանքը բաղկացած է Ժամանակից՝ ձևավորված ժամերից ու րոպեներից:
Ի՞նչ ենք մենք պահում հիշողության մեջ: Դեպքերը: Նրանցով ենք մենք նշագծում մեր կյանքը: Նրանք ասես ուղենշաններ լինեն, իսկ նրանց միջև դատարկություն է…
«Այս տարօրինակ կյանքը» գրքիցall-time

ՕԼԵԳ ՌՈՅ

29 Ապր

Մեր մեջ ասած, սովորական մարդիկ ընդհանրապես չեն լինում, դա միֆ է: Մարդը զմռսած սափոր է, ու թե ինչ կա ներսում՝ բարի ջին, թունավոր օձ, թե պարզապես գինի, չես իմանա, քանի դեռ չես բացել: Իսկ դա հեշտ բան չէ, բոլորովին հեշտ բան չէ:0_66ea4_b5efe05f_L

ՖԵՆԻՄՈՐ ԿՈՒՊԵՐ

28 Ապր

Ես համոզվեցի, որ մարդն ավելի արագ թշնամի է գտնում, քան բարեկամ: Պարզապես սարսափում ես, երբ հիշում ես, թե որքան առթիներ են լինում թշնամիներ ձեռք բերելու համար ու որքան հազվադեպ է հաջողում ընկեր ունենալ: Ոմանք ճանկում են կացինն այն բանի համար, որ դու չես կիսել իրենց մտքերը, մյուսները՝ նրա համար, որ դու կռահում ես իրենց մտքերը:
«Գազանորսը» գրքից1

ԷՌՆՍՏ ՅՈՒՆԳԵՐ

26 Ապր

Իրական խաղաղությունն ավելի մեծ քաջություն է պահանջում, քան պատերազմը: Նա հոգևոր աշխատանքի, հոգևոր ուժի արտահայտիչն է: Այն հնարավոր է ձեռք բերել, եթե միայն մարդը կարողանա մարել իր ներսի արյունոտ կրակը, առաջին հերթին ձերբազատվել սեփական ատելությունից և իր ներքին գժտությունից: Այդ պատճառով էլ յուրաքանչյուր առանձին վերցված մարդ նման է լույսի, որն այրվելով փլուզում է իր բաժին խավարը: Փոքրիկ լույսն ավելի նշանակալի և հզոր է, քան ամենաթանձր խավարը:svet-tma1

ԲԵՆ ԷԼԹՈՆ

26 Ապր

Երբեք իրավիճակի մասին ամբողջությամբ մի մտածիր, այլապես կհանձնվես: Եթե կախված ես անդունդի եզրից, անիմաստ է սրտնեղել նրա համար, որ այդ անդունդն անապատում է և հինգ օրվա ճանապարհ է մինչև ջուրը: Նախ դուրս արի անդունդից ու հետո միայն հոգ տար ծարավդ հագեցնելու համար:s2WcMWtCdw8

ՊԱՈՒԼՈ ԿՈԵԼՅՈ

26 Ապր

Մարդիկ հավաքվում են խմբերով, պատեր են կանգնեցնում և թույլ չեն տալիս կողմնակի որևէ մեկին խախտել իրենց շարքային գոյությունը: Նրանք արարքներ են թույլ տալիս, որովհետև սովորել են դրանք թույլ տալ, սերտում են անօգտակար առարկաներ, զվարճանում են սոսկ այն պատճառով, որ իրենց ստիպում են զվարճանալ, իսկ մնացյալ աշխարհը թող խելագարվի ինքն իր համար, թող քայքայվի ինքն իրեն: Լավագույն դեպքում նրանք, ինչպես որ մենք ենք շատ անգամներ դա արել, հեռուստացույցով լուրերը կդիտեն՝ միայն հերթական անգամ համոզվելու, որ իրենք երջանիկ են այս աշխարհում, որը լի է խնդիրներով ու անարդարություններով:8084603

ԹՈԹՈՎԵՆՑԻ ԱՂՈԹՔԸ

23 Ապր

Տեր, օրերդ լուսաշող են և գունագեղ, դրախտներդ` անհուն, երգերդ` քաղցրագին, արևներդ` ալեկոծ…
Քու Անունիդ արձագանքը, Արարիչ, կսարսռա Աստղե Աստղ, Երկինքե Երկինք, Ծավալե Ծավալ…
Տիեզերական երկրպագություն մը կխոնարհի քո Տաճարիդ եթերային բյուրեղներուն առջև…
Տեր, ահա իմ հոգին, ահա իմ սիրտը ու ահա իմ թևերը բաց` քու Կամքիդ, քու Բանիդ ու քո աստվածային Լռության առջև…
Կերկրպագեմ քեզի հավատքով ու երկյուղածությամբ, ահա համբույրներս կհասնին քու ոտքերուդ:
Տեր, իմ բարկությունս կարտասվե քու առջև, վասնզի իմ եղբայրներս աչքեր ունին ու չեն տեսներ, ուղեղ ունին ու չեն խորհիր:
Արտասվագին կպաղատեմ, Տեր, որ իսպառ հեռացնես կուրությունը իմ նմաններուս հոգևոր խավար ընդերքեն:
Կբանամ աչքերս ու թևերս, կըմպեմ ու կգրկեմ լույսերդ, ու բուրումներդ, բայց իմ եղբայրներս վրաս կծիծաղին, կհեգնեն իմ հափշտակությունը, կհեգնեն իմ վերընծայումը, կհեգնեն խրախճանքը տիեզերական խորհուրդին:
Բաց աչքերը, Արարիչ, իմ եղբայրներուս, քու ստեղծած թշվառ արարածներուդ, որոնք կխարխափին լույսի մեջ իրենց խավարի տիրապետության տակ:
Բաց աչքերը անոնց, Տեր, որպեսզի քեզ փառաբանեն, քեզի բարձրանան:
Մենք բոլորս միասին կբաղձանք հասնիլ, միասին կբաղձանք մեր երգը հյուսել և ողջակեզը, որ պիտի վառենք քու տիեզերքիդ ուրախությանը ի նվեր` կբաղձանք, որ միասին հավատանք և միասին այրենք:
Խուլ են իմ եղբայրներուս շատերին ականջները:
Տիեզերական համանվագը անծանոթ կմնա անոնցմե շատերու հոգիներուն համար:
Բաց ականջները, Տեր, իմ եղբայրներուն:
Ես կբաղձամ, որ բոլորը տեսնեն և բոլորը լսեն, ահա, թե ինչու ես չեմ մասնակցիր քու երաժշտության, ինչու իմ երգերը չեմ խառներ քու հանդիսավոր բանաստեղծության:
Իմ եղբայրները կույր են և խուլ:
Տեր, մասնակից ըրե զանոնք ալ ընդհանուր լույսի, թրթռումի և սարսուռի խրախճանքին:
Մեծ առավոտները և մեծ իրիկունները կուգան ու կանցնին:
Տեր, ինչու՞ կզրկես իմ եղբայրներս շողի ու շռայլի ծովեն…
Ինչու՞, Տեր, Ինչու՞…

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ9041

Մի փոքր ավել ինքնատիպ

23 Ապր

Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրեցին Իրաքում սպանված եզդիների հիշատակի ոգեկոչման հուշարձան: Ճիշտ արեցին: Խոսքս, սակայն, այլ բանի մասին է: Նոր արձանը պատկերում է զավակին փրկող մորը: Հասկանալի է, որ փաստի ողբերգականությունն ու հուզականությունը շեշտելու համար հեղինակը դիմել է հենց այդ կերպարներին: Բայց տեսնելուն պես անմիջապես հիշեցի, որ գրեթե նույնանման մի արձան էլ կանգնեցված է Ծիծեռնակաբերդի տարածքում: Հոտո միտքս եկավ, որ այս շահարկված թեմատիկան կարելի է գտնել Գյումրիի և Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշարձաններում: Կամ հիշենք Վիգեն Ավետիսի «Հայոց մայրը» կոչվող քանդակը, ամիսներ առաջ Երևանում տեղադրված «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանը և այլն: Ցանկը վստահաբար ավելի ընդարձակ է:
Խոսքս այն մասին է, որ կարելի է մի փոքր ավել ինքնատիպ լինել, մի քիչ երևակայություն դրսևորել, այլ ձևեր ու լուծումներ գտնել: Չէ՞ որ արվեստ ասվածն առաջին հերթին հենց դա է ենթադրում:

Հովիկ Չարխչյան80364DSC02126erkrasharjՍպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրվածՎիգեն Ավետիսի «Հայոց մայրը» կոչվող քանդակը

79f074b772cd320e93d53910d484c8d6e6372077

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ

22 Ապր

1941 թվականին Վիկտոր Համբարձումյանը Լենինգրադում էր, երբ սկսվեց պատերազմը: Նա տեղի պետական համալսարանում էր աշխատում: Ցանկանում էր մեկնել գործող բանակ, բայց համալսարանն էվակուացվեց Թաթարստանի Ելաբուգա քաղաք, գիտնականն էլ՝ նրանց հետ: Ստեղծված կացությունը նրան հուսահատության հասցրեց: «Ախր ինչո՞վ կամ ինչպե՞ս կարող է աստղագիտությունն օգնել բանակին»,- սա դարձավ Համբարձումյանի ամենամեծ մտահոգությունը:
Եվ նա գտավ լուծումը:
Օրվա մեջ մի քանի անգամ սկսեցին ճիշտ ժամանակի ազդանշանը հաղորդել: Դա օդաչուներին օգնում էր կույր թռիչքի ժամանակ իմանալ իրենց կոորդինատները: Աստղագետը բացահայտեց նաև կապի անակնկալ ընդհատումների գաղտնիքը, որն այնքան անհրաժեշտ էր նավատորմի ու բանակի համար: Է՞լ ինչ կարելի էր անել:
Պղտոր միջավայրում լույսի ցրման նրա ուսումնասիրությունները նույնպես լուրջ նշանակություն ունեցան ռազմական բնագավառում՝ լուծելով տեսանելիության խնդիրը մթնոլորտում և ջրի տակ: Իսկ թե որքան էին կարևոր այդ աշխատանքները հաղթանակի համար, պատասխանը ստացվեց 1946-ին, երբ Վիկտոր Համբարձումյանն արժանացավ գիտության ասպարեզում առաջին Ստալինյան մրցանակին:
Ասելիքս այն է, որ եթե ցանկություն կա մասնակից դառնալ համընդհանուր գործին, ճանապարհներն ու ձևերը միշտ էլ կգտնվեն՝ անկախ ամեն ինչից:

Հովիկ Չարխչյանhamb

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

21 Ապր

Դու, հայ ժողովուրդ, մեծ, ամուր ժողովուրդ: Ինչեր տեսար… Աշխարհք ամեն վրադ թափվեցին, մարդ չմնաց, որ չխոցեր քեզ, ատամ չմնաց, որ չկծեր քեզ, և գարշապար, որ չկոխեր քեզ… Բայց դու մնացիր մեծ ու անսասան: Աշխարհ լիներ քո տեղը՝ կփլվեր, օվկիան լիներ՝ կցամաքեր, երկինք լիներ՝ կմարեր իր արևներով ու աստղերով…
Հայ ժողովուրդ՝ տանջանքի հսկա:
Եվրոպան միշտ այդ է եղել՝ ողջ ու մեռել ուտող բորենի, բայց մենք չենք ճանաչել, մեր սրտի միջոցով ենք նայել այդ ոհմակների վրա: Այժմ խնդիրը պարզ է…

VLUU L110, M110  / Samsung L110, M110

ՕՆՈՐԵ ԴԸ ԴԱԼԶԱԿ

21 Ապր

Մի՞թե գայթակղիչ չէ հայացք նետել մարդկային սրտի ամենածածուկ գալարներին: Մի՞թե գայթակղիչ չէ թափանցել ուրիշի կյանք և այն զննել առանց գունազարդման, իր ողջ չքողարկված մերկության մեջ: Ինչ պատկերներ ասես, որ չես տեսնի…
Ծածկամտության երկու տեսակ գոյություն ունի՝ անուղղակի և ուղղակի ծածկամտություն: Ուղղակի ծածկամտությունը հիմարների ծածկամտությունն է, ինչը հանգեցնում է լռության, ժխտման, խոժոռված տեսքի, փակված դռների, իսկ ըստ էության՝ լիակատար անօգնականության: Անուղղակի ծածկամտությունը չի վախենում փաստերի բացահայտ հաստատումից…PR20120314120943

ԱԼԵՍԱՆԴՐՈ ԲԱՐԻԿՈ

20 Ապր

Դրանք այն բաներից են, որոնց մասին ավելի լավ է չմտածել, եթե չես ուզում խելագարվել: Երբ նկարը վայր է ընկնում: Երբ դու մի օր առավոտյան արթնանում ես ու այլևս չես սիրում նրան: Երբ բացում ես թերթն ու այնտեղ կարդում ես, որ պատերազմ է բռնկվել: Երբ տեսնում ես գնացքը ու մտածում ես, որ պիտի մեկնես այստեղից: Երբ նայում ես հայելու մեջ ու նկատում ես, որ դու ծերացել ես…
«Լեգենդ դաշնակահարի մասին» գրքից1

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

20 Ապր

Թղթի վրա՝ ճակատագիր
Ընթեռնելի և մոտավոր.
Վաղվա օրը գիտեմ անգիր,
Իմ երեկն էր արատավոր:

Իմ ներկան է ցաքուցրիվ,
Նավաբեկյալ ու ենթակա,
Ելքն՝ անազատ, հույսը՝ ձրի,
Սովորությունը՝ հերթական:

Հաղորդություն առած անցավ
Վաղամեռիկ օրերի չուն,
Բայց իմ սիրտը չկամեցավ
Ժպտալ նրան վերջին շնչում:

Ու թե մի տեղ դադար առնի
Ընթացքը շեղ, երթը տարտամ,
Ես էլ ձեզ պես տառը տառին
Ճակատագիր պիտի կարդամ:1_elviravonnosferatus_1

ՄՈՐԻՍ ՄԵՏԵՐԼԻՆԿ

19 Ապր

Ճշմարտությունն այն է, որ բազմաթիվ մարդիկ իսկական կյանքի համար արթնանում են միայն այն պահին, երբ նրանք մեռնում են: Մինչ այդ ակնթարթը մեր գիտակցությունը եթե աճում է, ապա միայն ընդարձակելով մեր շրջապատի անբացատրելին: Մենք գիտելիք ենք փնտրում, որ սովորենք անգիտությունը: Մենք աճում ենք ընդամենը այնքանով, որքանով աճում է մեզ ճնշող գաղտնիքը: Մենք նման ենք ստրուկներին, ովքեր կարող են իրենց ներսում պահպանել կյանքի հանդեպ կամքը միայն այն պայմանով, որ անընդհատ ավելացվի իրենց անխիղճ շղթաների ծանրությունը՝ այդպես էլ երբեք չկարցնելով հույսը…21021927

ԱՍՏՎԱԾՆ ՈՒ ԴԵՐՁԱԿԸ

18 Ապր

Մի անգամ նշանավոր կինոդերասան Ադոլֆ Մենյասուն նյույորքյան լավագույն դերձակի մոտ տաբատ պատվիրեց: Միայն մեկ ամիս անց, մի քանի չափումներից հետո, դերձակը պատվերը կատարեց: Տաբատը վերցնելիս Մենյասուն զայրույթով ասաց.
— Աստծուց յոթ օր պահանջվեց աշխարհն արարելու համար, իսկ դուք ինձ համար 30 օրում տաբատ կարեցիք:
Եվ դերձակը նրան պատասխանեց.
— Նայեք այս աշխարհին և նայեք այս տաբատին:

Յուրի Նիկուլին «Գրեթե լուրջ» գրքիցIsaacHoltz_1901886_13976574

ԳՐԵԳՈՐԻ ԴԵՎԻԴ ՌՈԲԵՐՏՍ

18 Ապր

Ասում են, թե մարդը չի կարող վերածնել անցյալը և դա, իհարկե, ճշմարիտ է: Բայց ճշմարիտ է և այն, որ նա պետք է ձգտի վերածնել այն, և նա իսկապես անընդհատ ձգտում է դրան, նույնիսկ սեփական կամքին հակառակ:
Անցյալն արտացոլվում է մեր գիտակցության մեջ միանգամից երկու հայելիների միջոցով: Մեկը պայծառ է և նրա մեջ տեսանելի է այն, ինչը մենք երբևէ ասել կամ արել ենք: Մյուսը խավար է՝ լի չարածով և չասվածով:man_crime1_wideweb__430x281

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ

17 Ապր

— Ձեզ ոչինչ չի՞ զարմացնում: Ենթադրենք: Բայց պատկերացրեք այսպիսի մի դեպք: Կեսգիշեր է, իսկ հորիզոնում հայտնվում է փայլատակում՝ ավետելով լուսաբացը: Դուք լարված դիտում եք և հանկարծ տեսնում եք, որ արևը դուրս է գալիս: Եվ կեսգիշեր է: Ձեզ դա՞ էլ չէր զարմացնի:
— Ոչ,- պատասխանեցի ես,- դա ինձ դույզն ինչ չէր զարմացնի:
Բրյուսելցի ժամագործը բացականչեց.
— Դա ինձ կցնցեր, և այն աստիճան, որ ես կմտածեի, թե խելքս թռցրել եմ:
Եվ այստեղ Սալվադոր Դալին բարբառում է այն հիմնարար սոֆիզմներից մեկը, որոնց գաղտնիքին միայն ինքն էր տիրապետում.
— Ըստ իս, ճիշտ հակառակը: Ես կմտածեի, որ արևն է խելքը թռցրել:

«Հանճարի օրագիրը» գրքից

6348260-R3L8T8D-800-0_9e966_f5ab1d79_XXXL

ԵՐԵՔ ՄԻԼԻՈՆ ԱՌԱՔՅԱԼ

16 Ապր

— Քրիստոսը հայ է: Մորական կողմից,- ասաց Պետրոսը, և իբրև անհերքելի փաստարկ, մի փունջ կանաչին խրեց աղամանի մեջ, բերանը տարավ:
Երեկոյի երկնքի տակ հացի նստոտած սեղանակիցները պապանձվեցին: Ու միայն միթևանի Հակոբը բերանը ճպպացրեց, մռմռաց. «Կպատահի…»:
— Ձեռ քաշի,- հերսոտեց գինովցած Հովսեփը:- Աստծուն տեր կանգնելը մեր բանը չի:- Աչքերով սեղանի վրա կծու պղպեղ փնտրեց, վերցրեց ու կերավ շաքարի նման:
— Տո, ինչի՞, է: Մեր ձեռը չի՞,- տեղում ծուլ եկավ Սիմոնը: Օղին լեզվին էր խփել, բառերը կպչուն էին ծամոնի պես: Իրենով լիներ՝ կլռեր, բայց խոսք էր, քարի պես առավ ու նետեց:
— Չէ, ախպեր, մերը հավատալն է: Էդ մի բանը սովորել ենք խղճով անել: Մեզ աստված տուր ու մի կողմ քաշվիր: Մնացածը մենք գիտենք,- մեջ ընկավ Հակոբը և մեկեն ձայնը փոխեց,- Հովհաննես, մի էդ շիշը էս կողմ հրի…
— Ես ձեր մարդ ասողի…,- տրաքեց Պետրոսը,- անաստված շանորդիք, տո դուք ի՞նչ հայ եք: Ես ձեզ մարդավարի բան եմ ասում, դուք ինձ ծե՞ռ եք առնում…
— Պետրոս ջան, հոգուդ մեղք մի արա, ցավդ տանեմ, խոսքդ հետ վերցրու,- մղկտաց Հովհաննեսը,- բա մեղք չի՞ այդ մարդը:
Արյունը խփեց Պետրոսի գլխին: Փրփուրը բերնին ուզեց պոկ գալ, հետո հաղթանդամ մարմնով փլվեց աթոռին, ու լեզուն թրթռաց ատամի տակ:
— Ափսոս, ձեր տանն ենք, Հովհաննես, հազար ափսոս…
— Չէ, դուք հլա մի ինձ լսեք,- կռնչաց Եղիան՝ ճաղատ գլուխը քսելով որթատունկի տերևներին,- մեր Պետրոսի ասածի մեջ ոնց որ ճիշտ բան կա: Ոնց գցում-բռնում եմ, էլի մենակ հայը էդքան դարդ ու ցավ տանելուց հետո հարություն կառնի:
— Թե որ Քրիստոսը հայ է, Հուդան էլ հայ կլինի,- աչքի պոչը Պետրոսի կողմը պարզած ասաց Թաթոսը ու ինքն էլ ապշած իր ասածից՝ սուր զկռտաց՝ ձեռքը բերանին:
— Զահլա մի տար, զավզակ,- փնչաց Հակոբը: Նրա սրտով չէր սեղանից կտրող խոսք ու զրույցը ու Թաթոսի սմքած մատները, որ ախորժակ էին փակում: Ի նշան բողոքի, Հակոբը ափսեի մեջ նետեց մսի մի կտոր ու կռացավ վրան:
— Հա, Թաթոս, Հակոբը ճիշտ է ասում, ամեն բան մարդու երեսով չեն տա:
— Սիմոն ջան, տղերք ջան, ախր ի՞նչ կլինի, էդ բանը մի ասեք: Ախր, մեղք է, չէ՞: Հիմա էլ էդ անաստվածի անունն եք տալիս,- կուչ եկավ Հովհաննեսը՝ շշուկը շուրթին:
— Լավ, էլի, Հովհաննես…
— Հերիք է, էլի, այ մարդ…
— Եղիա, քո ողորմած պապը տերտեր էր, դու էդ բաները լավ գիտես: Մի ասա՝ տեսնենք, էդ պատմությունը ոնց եղավ:
— Հուդա Իսկարիովտացի կոչվածը գնաց քահանայապետերի մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Ու նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան,- արտասանեց Եղիան իր ժառանգությունը:
Պետրոսը խնդաց.
— Երեսուն արծաթ: Մեր փողով էդ ինչքա՞ն կլինի:
— Մի երկու ամսվա աշխատավարձ երևի:
— Ավելի շատ…
— Ավելի քիչ…
— Մի հաշիվ է: Շատ էժան է ծախել շանորդին…
Հովսեփը հազաց կոկորդը թռած պատառից, գինի խմեց, ու թևքով սրբելով բեղի ծայրը՝ ծոր տվեց.
— Ես որ տեսնում եմ, էդ Քրիստոսը միամիտ մարդ է եղել:
— Միամիտ որ չլիներ՝ ո՞վ կհավատար:
Հովհաննեսը հարբած էր, լաց եղավ: Լացն էլ լացի նման լիներ, անարցունք խռխռաց: Պետրոսը դեմքը շուռ տվեց:
-Մի կողմից էլ Հովհաննեսը ճիշտ է ասում,- խոսեց Հովսեփը:- Ինչի՞ մերը լինի որ: Օտարինը մենք մեր ունեցածից շատ ենք սիրում:
— Մերն էլ ենք սիրում, երբ արդեն մերը չի,- գեղգեղաց Եղիան գլուխը շոյելով:
— Էս ի՞նչ է ասում, էս ի՞նչ է ասում: Այ մարդ, էդ ի՞նչ եք ասում,- կատաղեց Պետրոսը:- Աստված էլ տվեցին, տեր չկանգնեցինք:
— Պետրոս ջան, թե որ էդ մեզ համար լավ է, թող էդպես լինի, թե որ չէ՝ շառ ու փորձանքից հեռու,- մանևրեց Սիմոնը:
— Տո, ավել կտորը աչքդ կհանի՞,- որոտաց Պետրոսը՝ բռունցքներով սեղանը ծեծելով:
— Մեկ-մեկ հանում ա, Պետրոս ջան, մեկ-մեկ հանում ա,- չզիջեց Սիմոնը՝ լավաշի մի մեծ կտոր իր կողմը քաշելով:- Էս էինք մենք, հիմա էս ենք,- մի չոր փշրանք պոկելով՝ բերանը նետեց ու ծամեց ծուլորեն,- Քրիստոսն էս պատառին կարոտ չի:
Աղմկեցին, գոռգոռացին, Եղիան էլի արտասանեց, Հակոբը միս չթողեց սեղանին, Պետրոսը բաժակ ջարդեց, Սիմոնը ոչինչ չջարդեց, ու ժխորի մեջ կորավ¬գնաց Հովհաննեսի խեղդված մայունը. «Տղերք ջան, Պետրոս ջան…»:
Կեսգիշեր էր, երբ վեր կացան: Օրորվեցին, սայթաքեցին, բաներ հիշեցին, բաներ մոռացան ու գնացին, ինչպես քամու տարած խաշամ: Ավերակ սեղանին կռթնած Հովհաննեսը սթափվեց շշերը հավաքող կնոջ ձայնից.
— Վեր, այ մարդ, վեր, տուն գնա, քամի կառնի մեջքիդ, էլի պիտի տքտքաս:
— Սրտովս գնա, այ կնիկ…
— Էհ, Հովհաննես, ջուրն եկել, ջրաղացն է տանում, դու էլի…,- ձեռքը թափ տվեց,- ամեն բան կիսեցինք, էս մեկն էր մնացել:
Որթատունկի տերևների միջից լուսինը լուսապսակ էր նետել գինով ողողված հողին: Կիսվում էր ամառվա գիշերը:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆstariki

%d bloggers like this: