Պահոց | Օգոստոսի, 2016

ՅՈՒՐԻ ԲՈՆԴԱՐԵՎ

31 Օգս

Ճշմարտությունը, ինչպես հիշողությունը, մարդուն տրվում է իբրև պատիժ: Վատն են հիշողությունները՝ մենք տառապում ենք: Լավն են հիշողությունները՝ անդառնալիության կսկիծ ենք ապրում: Երբեմն իմ մտքով անցնում է, թե կեղծիքը ճշմարտությունն է, իսկ ճշմարիտը՝ կեղծիք, և ճշմարտությունն անհրարժեշտ է նրա համար, որ քողարկվի կեղծիքը:
«Ընտրություն» գրքիցn18.15-pobeditel-4

ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ

31 Օգս

Մարդկային կյանքը նման է շարժումի՝ փակ պատուհաններով երկար միջացքում: Այդ պատուհանները ինչ-որ մեկի անտեսանելի ձեռքը մեկը մյուսի ետևից բացում է: Միայն թե լույսը, որ ընկնում է բաց պատուհաններից, ավելի է թանձրացնում մշուշը միջանցքի վերջում:
Գարշելի աշխարհ: Եթե մենք նախապես իմանայինք, թե ինչ է մեզ սպասվում այստեղ, ոչ ոք չէր շտապի լույս աշխարհ գալ:

QTYr7dZJu8u7Nrdn

ԴԻԼԻՋԱՆԻ ԱՂԵՏԸ

28 Օգս

Եղանակի կտրուկ փոփոխությունները, բնության անոմալ երևույթները մեր օրերում պայմանավորում են գլոբալ տաքացումներով: Իսկ 1927 թվականին Հայաստանում ոչ ոք չէր խոսում դրա մասին: Եվ երբ օգոստոսյան մի խաղաղ օր ահավոր փոթորիկը ասպատակեց Հայաստանով մեկ՝ Երևանից մինչև Իջևան՝ իր թիկունքում թողնելով ավերածություններ ու զոհեր, այն ժամանակ քչերին էր մտագոհում դրա առաջացման պատճառները: Մայրաքաղաքը, Ներքին Ախտան, Ծաղկաձորը, Քարվանսարան, Սևանը մեծապես տուժել էին վերահաս աղետից: Բայց այն, ինչ այդ օրը կատարվել էր Դիլիջանում, վեր էր բոլոր պատկերացումներից:դիլիջան-ընդհանուր տեսք, 1932
1927 թ. օգոստոսի 16-ին Դիլիջանում խաղաղ, հաճելի օր էր: Քաղաքը լի էր հանգստացողներով, մարդիկ վայելում էին զով եղանակն ու գեղեցիկ բնությունը, երբ կեսօրից հետո՝ ժամը 13-ի սահմաններում սկսեց անձրևել: Հետո հանկարծ քամին ուժգնացավ, կարճ ժամանակում վերածվեց իսկական մրրիկի և դրան գումարվեցին ուժգին տեղատարափն ու հեղեղը: Լեռնալանջերից հոսող պղտոր ջրերը իսկույն ողողոցին Հին ու Նոր Դիլիջանների փողոցները՝ իրենց հետ ներքև բերելով հսկայական քարաբեկորներ, 50-60 փթանոց ժայռեր: Քաղաքամիջով հոսող գետը դուրս եկավ ափերից: Այնպես էր ստացվել, որ այդ ժամանակ գետափին դարսված էին շուրջ 4000 գերաններ: Հեղեղը դրանք նետեց գետը, ջրերի հետ հոսելով սրանք խցանեցին կամուրջը, ալիքները բախվեցին խոչընդոտին, հորձանք տվեցին ու բարձրացան: Այլևս փրկություն չկար:
Բարձրացող ջրերը հաշված րոպեների ընթացքում ողողեցին քաղաքը: Առաջինը ջրի տակ անցան առափնյա տները, միլիցիայի պահակակետն ու բանտը: Տեսնելով, որ այլ ելք չկա, օրենքի պաշտպանները բացեցին կալանավայրի դռները և շուրջ 50 բանտարկյալների վերջին պահին փրկեցին անխուսափելի մահից: Հետո արդեն նրանք միասին՝ միլիցիոներ ու կալանավոր, նետվեցին ազատելու բնակիչներին: Այս անձնազոհ մարդիկ բարձրանում էին տների կտուրները, անցք էին բացում այնտեղ ու բնակիչներին մեկ առ մեկ տանիք էին հանում: Հեղեղի առաջին ժամերին այդպես հաջողվեց փրկել ավելի քան 40 դիլիջանցու:դիլիջան-32
Խուճապը, տագնապը, հուզմունքը միաձուլվել էին իրար: Մի տեղ մարդիկ արցունքներն աչքերին՝ համբուրում էին իրենց փրկարարների ձեռքերը, մի այլ կետում անհավասար պայքար էր ընթանում անզուսպ տարերքի դեմ: Պատմում են, որ ալիքները մի տնից քշել-տարել էին մի 10 տարեկան աղջկա, որ անհույս կերպով թպրտում է ալիքների մեջ: Եվ ահա բնակիչներից մեկը` Համբարձում Վարդանյանը, տալով պարանի մի ծայրը ընկերոջը և մյուս ծայրը պահելով իր ձեռքին` նետվում է հեղեղի մեջ ու ազատում է աղջկան: Խոսում էին նաև մի գյուղացու մասին, որը ջրի հոսանքից իր ձիերն ազատելիս նկատել էր խեղդվող երեխայի, թողել էր ձիերը և ազատել փոքրիկին: Սակայն մարդկային զոհեր այնուամենայնիվ կային: Թերթերը գրեցին, որ խեղդվել են 3 երեխա, մի ծերունի` ռուսական Դոլովի գյուղից, ինչպես նաև գետից դուրս էին բերել մի անճանաչելի դարձած դիակ:
Երբ մի քանի ժամ անց մրրիկը հանդարտվեց, Դիլիջանն ու շրջակայքը մարտադաշտի էին նման: Ավելի ուշ այստեղ ժամանած հատուկ հանձնաժողովը պիտի արձանագրեր, որ վնասված ու քանդված էին 63 տուն և 20 խանութ: Անօթևան էին մնացել 52 ընտանիք: Շարքից դուրս էր եկել տեղի աղյուսի գործարանի վառարանը, 80000 աղյուսներ, սղոցարանից հեղեղը քշել- տարել էր ամեն բան, վնասված էին էլեկտրակայանը, երկու ջրմուղները, բանջարանոցներ և այգիներ: Սպանվել էին մեծ թվով եղջերավոր անասուններ: Ջուրը լցվել էր ներքնահարկերն ու պահեստները, և քաղաքում հացի տագնապ էր ստեղծվել, տները լցված էին տիղմ ու ավազով: Քանդվել էին մի քանի կամուրջներ, լուրջ վնասներ էր կրել քաղաք եկող խճուղին, Դիլիջանի գլխավոր փողոցը: Իսկ դրանց վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերը հնարավոր էր բերել միայն Թիֆլիսից:
Ըստ նախնական հաշվարկների, հեղեղի վնասները կազմել էին շուրջ կես միլիոն ռուբլի, որն այն ժամանակների համար խոշոր գումար էր: Առանձնապես տուժել էր աղքատ բնակչությունը, որոնք ապրում էին նկուղային հարկերում: Սակայն ոչ աղետի և ոչ էլ դրան հաջորդած օրերի ընթացքում քաղաքում թալանի ու կողոպուտի ոչ մի դեպք չգրանցվեց: Ընդհակառակը, մարդիկ համերաշխորեն ձեռնամուխ եղան հետևանքների վերացման աշխատանքներին: Ներգրավվեցին 15-42 տարեկան բոլոր բնակիչները: Այդ աշխատանքներին մասնակցում էին նաև Կարմի խաչը և Հայաստանի օգնության կոմիտեն: Աղստև գետի երկայնքով հատուկ խմբերը շրջապատից հավաքվում էին բոլոր իրերը, վերադարձնում իրենց տերերին:d5a4d5abd5acd5abd5bbd5a1d5b6-d5b0d5a1d5b6d5a3d5bdd5bfd5b5d5a1d5b6-d5bfd5b8d682d5b6-1932
Ամառային ակումբի մոտ հողը խոշոր ճեղքված էր տվել: Տեղ հասած մասնագետները ուսումնասիրեցին վայրը և առաջարկեցին բնակիչներին անմիջապես տարհանել: Նրանցից մեկը նույնիսկ խորհուրդ տվեց քաղաքի այդ հատվածն ընդհանրապես քանդել:
Ի դեպ, կալանավորների մասին: Դիլիջանի գավգործկոմը դիմել էր Հայկենտգործկոմին, որ Դիլիջանի ուղղիչ տան կալանավորներից մի մասին, որ մասնակցել էր փրկարարական աշխատանքներին, ազատի կալանքից: Այս առթիվ Հայկենտգործկոմը որոշել էր վաղաժամ կալանքից ազատել այն կալանավորներին, որոնք կրել են ոչ պակաս, քան դատավճռով սահմանված պատժի երկու երրորդը:
Այդ օրերին Հայաստանում էր գտնվում Լենինգրադի աստղադիտարանի աշխատակից, ֆիզիկոս Պոպովը, ով Արագածի վրա կառուցվելիք դիտակետի նախապատրաստական աշխատանքներն էր համակարգում: Վերջինս օգոստոսի 16-ի տարերքի մասին հետևյալն էր ասել. «Այդ փոթորիկը ցիկլոնի բնույթ չէր կրում: Ըստ երևույթին դա տեղային քամիներից էր, վայրկյանում մոտ 25 մետր արագությամբ, ինչը քիչ անգամ է պատահում: Քամին հարավային ուղղությամբ էր և կարելի է եզրակացնել, որ Արարատից էր փչում»:
Շատերի հետ նույն օրերին Դիլիջան մեկնեց նաև «Հայկինոյի» ստեղծագործական խումբը՝ տեղում նկարահանումներ կատարելու համար: Արդյունքում նույն տարի էկրան բարձրացավ 9 րոպե տևողությամբ «Դիլիջանի հեղեղը» վավերագրական ֆիլմը: Դրա օպերատորն էր Գ. Բեկնազարյանը (Գարոշ), իսկ ռեժիսորը՝ Ա. Դանիելյանը: Աղետը դարձավ ոչ միայն հիշողություն, այլև պատմություն:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆdilijan

ԲԵՐՆԱՐԴ ՎԵՐԲԵՐ

28 Օգս

Մարդիկ ունենում են չնչին ու ծիծաղելի ցանկություններ: Ինձ երբեմն թվում է, թե նրանք վախենում են երջանիկ լինել: Նրանց խնդիրը կարելի է սահմանել մեկ արտահայտությամբ. «Նրանք չեն ցանկանում ստեղծել սեփական երջանկություն, նրանք ուզում են ընդամենը նվազեցնել դժբախտությունը»:

blog_issue_18734_1268150538

ԵԿԱՏԵՐԻՆԱ ԵՐԿՐՈՐԴ

28 Օգս

Երջանկությունն այնքան էլ կույր չէ, ինչպես կարծում ենք: Հաճախ այն լինում է բազում ճշմարիտ և դիպուկ քայլերի հետևանքը՝ ամբոխի ու նախորդած իրադարձությունների կողմից չնկատված: Իսկ հատկապես առանձին անհատների երջանկությունը նրանց որակների, բնավորության և պահվածքի արգասիքն է:
Ես ինքս ինձ ասում եմ. «Երջանկությունն ու դժբախտությունը ամեն մեկի սրտում ու հոգում են: Եթե դու դժբախտություն ես ապրում, կարողացիր վեր կանգնել դրանից և անել այնպես, որ քո երջանկությունը կախման մեջ չլինի որևէ իրադարձությունից»:932211121

ԲՈԼԵՍԼԱՎ ՊՐՈՒՍՏ

28 Օգս

«Դու ուզու՞մ ես մարդ դառնալ»:
«Ի՞նչ է նշանակում մարդ»,- հարցրեց քարը:
«Ուզու՞մ ես տեսնել, լսել, զգալ»:
«Ի՞նչ է նշանակում զգալ»:
«Ուզու՞մ ես ճանաչել բոլորովին նոր մի բան: Ուզու՞մ ես ճաշակել գոյությունը, որը մի ակնթարթում ավելին է տալիս, քանի զգացել են բոլոր քարերը միլիոնավոր դարերի ընթացքում»:
«Ես չեմ հասկանում,- պատասխանեց քարը,- բայց կարող եմ լինել՝ ինչ ասես»:
«Իսկ եթե,- կրկնեց գերբնական ձայնը,- այդ նոր կեցությունից հետո քեզ մնա հավերժական մորմոքը՞»:
«Ի՞նչ բան է մորմոք… Ես կարող եմ լինել՝ ինչ ասես»:
«Ուրեմն մարդ կլինես»,- հնչեց ձայնը նրա վերևում:

«Տիկնիկը» վեպիցstone_bala5805

ՋԵՐՈՄ Ք. ՋԵՐՈՄ

25 Օգս

Կյանքի իմաստնությունն այն է, որ տաս, այլ ոչ թե ստանաս: Մեծամասնությունն այդ սխալը թույլ է տալիս: Ուրախություն պարգևում է աշխատանքը, այլ ոչ թե դրա դիմաց տրվող վճարը, խաղը, այլ ոչ թե շահումը: Սիրահարները հաճույք են զգում զիջելով, այլ ոչ թե իրենցը պահանջելով: Մայրության պսակը ցավն է: Մենք նախանձելի դիրքի ենք հասնում՝ զոհաբերելով անհոգությունն ու պարզությունը, փառասիրական ծրագրեր ենք հղանում՝ դրանց նվիրելով մեր ողջ միտքն ու աշխատանքը, բայց իրականում փայփայում ենք սեփական սնափառությունը: Արարել, այլ ոչ թե տիրել՝ սա է կյանքի աղը:
«Նրանք և ես» գրքից

Jerome K. Jerome (1859-1927)

ՏԻՑԻԱՆՈ ՏԵՐՑԱՆԻ

23 Օգս

Ես պատկերացրեցի, որ իմ ամբողջ կյանքը կարուսելի պտույտ է եղել: Ի սկզբանե ես պտտվել եմ՝ ճերմակ ձի հեծած, և ոչ ոք (միայն հիմա ես այդ բանը հասկացա), ոչ ոք ոչ մի անգամ ինձնից չի պահանջել ներկայացնել տոմսը: Իսկ այդ տոմսը ես ընդհանրապես չեմ ունեցել: Ամբողջ կյանքում ես պտտվել եմ ձրի: Եվ ահա եկել է տոմսավաճառը, ստիպված եմ վճարել՝ ինչ պահանջում է, ու եթե բախտն ինձ ժպտա, գուցե հանկարծ հաջողվի… մի պտույտ էլ անել կարուսելով…146414401527

ՋՈՒԼԻԱ ՎԱՆԳ

23 Օգս

Կա հրաշալի մի ավանդույթ այն մասին, թե ինչպես մահվան դատապարտվածներին առաջարկել են ընտրություն կատարել՝ մահը, թե՞ սոսկալի մեծ, սև, սարսափելի դուռը, ու բոլորն ընտրել են մահը: Եվ ահա հերթական դատապարտվածին բերում են կառափնարան ու թագավորը նրան ընտրություն է առաջարկում: Բայց նա ընտրում է մահը, դուռը նրան շատ է վախեցնում. հայտնի չէ, թե ինչ կա այնտեղ, նրա տեսքը սոսկալի է: Եվ երբ արդեն օղակն անցկացնում են վզին, նա հարցնում է, թե ի՞նչ է դռան ետևում: Եվ թագավորը՝ քմծիծաղելով, պատասխանում է. «Ազատություն»:
Բայց մարդիկ այնքան են վախենում անհայտից, որ նախընտրում են սովորական մահը:tie-a-noose

ԹՈՆԻ ՄՈՐԻՍՈՆ

22 Օգս

Տեր, ուղարկիր ինձ ատելություն: Ատելությունը ես կընդունեմ թեկուզ հիմա: Միայն թե սեր ինձ այլևս մի ուղարկիր: Ես այլևս չեմ կարող սեր ընդունել, Տեր: Ես չեմ դիմանա… Չափազանց ծանր է այն: Դու հո դա գիտես, Տեր: Դու դրա մասին ամեն ինչ գիտես: Ծանր է, այնպես չէ՞, Տեր: Չէ՞ որ ճշմարիտ է, որ սերը ծանր է:
«Սողոմոնի երգը» գրքիցBatkin3

ՎԻՆՍԵՆԹ ՎԱՆ ԳՈԳ

21 Օգս

Ես ինքս չգիտեմ, թե ինչպես եմ նկարում: Նստում եմ մաքուր կտավի առաջ հենց այն վայրում, որն ինձ գրավել է: Նայում եմ դիմացս և ինքս ինձ ասում եմ. «Այս ճերմակ կտավը պիտի ինչ-որ բանով լցվի»: Հետո անբավարարվածության զգացումով վերադառնում եմ տուն, կտավը մի կողմ եմ դնում: Քիչ հանգստանալուց հետո նորից եմ այն վախով զննում և նորից մնում եմ չբավարարված, որովհետև մտովի վերականգնելով իմ տեսած հրաշալի բնապատկերները՝ բնավ գոհ չեմ նրանից, ինչ արել եմ: Այնուամենայնիվ նկարածիս մեջ գտնում եմ ինձ ապշեցրած տեսարանի արձագանքը: Տեսնում եմ, որ բնությունը խոսել է ինձ հետ, ինչ-որ բան է ասել և կարծես ես սղագրել եմ նրա խոսքը: Սղագրությանս մեջ կարող են լինել բառեր, որոնք ես անկարող եմ վերծանել, կարող են լինել սխալներ կամ բացթողումներ, բայց, այնուհանդերձ, ինչ-որ բան մնացել է նրանից, ինչ ինձ պատմել է անտառը կամ գետակը, և դա ոչ թե կանխակալ համակարգի կամ սերտած արտաքին վարքագծի պայմանական դժգույն լեզուն է, այլ հենց բնության խոսքը:van_gogh_03_b

Մարդկանց համբերության բաժակը լցվել է, այլևս տեղ չկա. Հովիկ Չարխչյան

19 Օգս

NewsBook-ի զրուցակիցն է գրականագետ Հովիկ Չարխչյանը:

— Պարոն Չարխչյան, այսօր որոշները քննդատում են այն լրատվամիջոցներին, որոնք հաճախ են քննադատաբար անդրադառնում Արցախից հող զիջելու գաղափարին և պնդում են, թե նման բան իրականում չկա: Չէ՞ որ հայտնի ասացվածք կա՝ առանց կրակ ծուխ չի լինում:

— Լուրջ բանակցություններ են գնում և այսօր սեղանին հայտնվել է մի տարբերակ, որտեղ խոսք կա փոխզիջումների մասին, դա անհերքելի է: Անժխտելի է հենց այն պատճառով, որ մինչ այս պահն իշխանության որևէ ներկայացուցիչ կտրականապես դա չի հերքել, նրանք միայն հարցերին պատասխանելուց պնդում են, թե խոսքը խելամիտ զիջումների մասին է: Ի՞նչ ասել է խելամիտ փոխզիջում, ի՞նչ ենք մենք պատրաստ զիջել, ինչի՞ դիմաց ենք պատրաստ զիջել, այս հարցերի շուրջ որևէ կոնկրետ պատասխան չկա: Եթե հակառակ կողմից մենք ակնկալում ենք ԼՂՀ անկախության ճանաչում և ընդունում, որ դա զիջում է, այդ դեպքում մենք ի՞նչ ենք դրա դիմաց տալու: Պարզ չէ՞, որ խոսքը կարող է միայն տարածքային զիջման մասին լինել: Անկախությունը վերացական հասկացություն է, քանի որ այսօր կարող են ճանաչել, իսկ վաղը հրաժարվել այդ ճանաչումից և դեռ չեմ խոսում այն մասին, որ մոլորակի վրա բազմաթիվ երկրներ կան, որոնք առանց իրենց անկախության միջազգային ճանաչման էլ շատ նորմալ ապրում են: Անկախության ճանաչումը գերագույն նպատակ չէ և առանց այդ անկախության էլ ԼՂՀ գոյություն ունի և դեռ հարյուրավոր տարիներ կարող է գոյություն ունենալ: Մյուս կողմից մեզ փորձում են վախեցնել պատերազմով, եթե մենք չենք համաձայնում, և պնդում են, թե այս տարբերակն այլըտրանք չունի: Իսկ ո՞վ ասաց, որ այլընտրանք չունի: Եթե լինես հզոր երկիր, ունենաս հզոր բանակ, ապա ոչ մեկը ռիսկ չի անի քեզ հետ պատերազմի գալ: Իսկ ուժեղ և հզոր լինելու նախապայմանը մեկն է՝ թալանչիներին բռնել, երկրի միջոցները խնայել և ծառայեցնել պաշտպանական նպատակների համար: Այդ ժամանակ փոխզիջումների մասին էլ խոսք լինել չի կարող:

— ԼՂՀ հիմնախնդիրը հայությունը շատ սուր է ընկալում: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նախագահն է հրաժարական տվել հենց այս խնդրի հետ կապված հարցերի պատճառով, իսկ ապրիլյան պատերամզից հետո նույնիսկ փոխզիջումների գնալու տարբերակը ժողովուրդը չի էլ լսում: Ի՞նչ եք կարծում՝ իշխանությունն այս կամ այն հանդիպման ժամանակ զիջումների մասին խոսալով վա-բանկի չի գնում:

— Մեր ժողովուրդը ցույց տվեց, որ նույնիսկ հողերի հանձման մասին խոսակցություն չի կարող հանդուրժել, էլ ուր մնաց դրա կիրառումը: Մեր ժողովուրդն ապացուցեց, որ չկա այդպիսի մարդկանց խումբ, որոնք կարող են երկրի, առավել ևս տարածքների ճակատագիր որոշել, և սա նույնիսկ թափանցիկ ակնարկ էր այն մասին, թե ինչպիսի պատիժ է սպասում նման քայլի գնացողին: Սակայն իշխանությունները մեզ կարող են հավաստիացնել, թե կա արտաքին այնպիսի ճնշումներ, որ այլևս նահանջի տեղ չունեն և ստիպված են գնալ զիջումնային քայլի: Այս պարագայում էլ մենք պետք է իշխանություններին հարցնենք, թե ինչու՞ է ձեր վիճակը դարձել այդպիսին, որ բանը հասել է վերջին խաղաքարտին: 2-րդ՝ նրանք պետք է պատասխանեն, թե ում կարծիքն են հարցրել, արդյո՞ք հարցրել են ժողովրդին՝ նրանք համաձայն են այս տարբերակին, արդյո՞ք հուլիսյան իրադարձությունները սրա արդյունքը չէր և պատասխանը էր, թե ինչ կարող է լինել, եթե իշխանությունը զիջումների գնան: ԼՂՀ-ում ասում են, որ Արցախի ժողովուրդն է որոշելու ԼՂՀ ճակատագիրը, իսկ ես ծավալները կընդարձակեմ և կասեմ, որ հայ ժողովուրդն է որոշելու՝ ԼՂՀ-ում, ՀՀ-ում և սփյուռքում ապրող հայը: Սա մի այնպիսի գլոբալ, համազգային հարց է, որ այստեղ անհատն ու անհատների խումբը չեն կարող այս հարցը լուծել, սա ինչ-որ մեկի հետ տնտեսական դաշինք կնքելու կամ երկրի տարածքով գազամուղ անցկացնելու հարց չէ: Պատմության մեջ հողերի հարցը միշտ էլ լուծվել է պատերազմի ճանապարհով, մեր ժողովուրդն էլ պատերազմել է, արյուն է թափել ու հազարավոր զոհեր տվել, և այսօր որևէ մեկը ո՛չ իրավական, ո՛չ բարոյական տեսանկյունից նույնիսկ դա քննարկելու իրավունք չունի: Եթե պետք էր, որ այս մասին նաև դրսում իմանան, ապա ինձ թվում է՝ դրսում արդեն իսկ շատ լավ պատկերացում ունեն այս մասին, իշխանություններն այս պահին մանիպուլյացիա են անում, սակայն չկա այնպիսի մի ճնշում, որ կարողանա մեր ժողովրդի կամքը կոտրել, ինչպես նաև պետք է ասենք, որ մենք բոլորովին չենք վախենում պատերազմելուց, մենք այնքան երկար ենք պատերազմել ու չենք վախեցել, որ դա բոլորին է հայտնի:

— «Սանսա ծռեր» խմբի պայքարի շարժառիթներից մեկը հենց Արցախից հողեր զիջելն էր, նրանց աջակցեց նաև հանրությունը, քանի որ 20 հազարանոց հանրահավաքներ էր լինում: Սակայն իշխանությունը, փոխանակ առերեսվի խնդրի հետ, պնդում էր, թե նման զինված պայքարները ՀՀ-ին տանում են կործանման: Հիմա փաստացի պայքարը մեզ վնաս չտվեց:

— Նախ պետք է նշենք, որ հասարակության վերաբերմունքը չի չափվում միայն փողոց դուրս եկած մարդկանց քանակով: Եթե դրսում կար մի քանի հազար մարդ, ապա իշխանությունը հրաշալի պիտի իմանա, որ իրենց աշխատավայրերում կամ տանը կան հազարավոր մարդիկ, ովքեր առաջին իսկ վտանգի դեպքում պատրաստ էին միանալ հավաքված մարդկանց: Այդ պահին հասարկության առավել ակտիվ մասն էր այնտեղ, սակայն դա դեռ չի նշանակում, որ մյուսները չեն կիսում հավաքվածների կարծիքը: Եթե իշխանությունն ուսումնասիրություն կատարեր, ապա կհասկանար, որ հասարակության ճնշող մեծամասությունն այդ պահին նրանց հետ էր: «Սասնա ծռեր»-ին աջակցում էին ոչ միայն նրա համար, որ նրանք դեմ էին հողերի հանձմանն, այլ նաև նրա համար, որ նրանք դուրս էին եկել այն իշխանության դեմ, ովքեր փաստացի վերծվել են իրենց ժողովրդի թշնամու: Մեր երկրին այսօր այնպիսի ծայրահեղ դրության մեջ է, որ միայն թշնամին կարող է մարդուն հասցնել այս վիճակին, մարդկանց համբերության բաժակը լցվել է, այլևս տեղ չկա:

— Որոշ քաղաքական ուժեր, հասարակական դեմքեր մեղադրեցին «Սասնա ծռեր»-ին զենքով պայքարելու համար, բայց արդյո՞ք ՀՀ-ում քաղաքական պայքարով խնդիրներ լուծվում են, այս իշխանությունների հետ ունեցած փորձը դա հուշո՞ւմ է:

— Մենք այս պահին խոսում ենք հարցը լուծելու մեթոդների մասին: Պետք է արձանագրենք, որ եթե հարցեր կան ու ինչ-որ մեկն էլ փորձում է դրանք լուծել, ապա նախ պետք է հասկանա, թե որտեղից առաջացան այդ հարցերը և ինչու՞ են դրան այնպիսի հարցեր, որ մարդիկ արդեն սկսել են ընտրություն չկատարել, թե ինչ մեթոդով պետք է լուծել՝ ընտրությունների՞, թե՞ ավտոմատների: Սակայն այս հարցերին պատասխանելու փոխարեն սկսում են քննարկել, թե ով ինչ անօրինական քայլ կատարեց: Աշխարհում հարյուրավոր ապստամբություններ են եղել, ո՞ր մեկն է քննարկել դրա անօրինական կամ օրինական լինելը: Եթե հասունացել է պահը, այդ դեպքում հասարակությունը չի էլ մտածում, թե ինչ մեթոդներով պետք է ճանապարհը հարթի: Մարդ, երբ ծայրահեղ հիվանդ է, չի նստում քննարկում՝ պետք է իրան վիրահատեն, թե դեղերով բուժվի, գնում է ցանկացած քայլի, որպեսզի բուժվի: Այսօր որևէ մեկը չի ցանկանում ուշադրություն դարձնել նպատակին, որպեսզի հասկանա, թե ինչու մարդիկ գնացին նման քայլի, մի՞թե դա արվում էր երկիր ավերելու և թշնամուն հանձնելու համար: Իհարկե ոչ, արվում էր միայն նրա համար, որ մենք էլ մարդավարի ապրենք: Երբ այս պահանջներն ու կատարման մեթոդները համադրում ես, ապա անտրամաբանական բան չես տեսնում: Իսյ ինչ են անում իշխանությունները երկիր նկատմամբ՝ արդյո՞ք դա ահաբեկչություն չի իր հասարակության նկատմամբ, երբ առավոտից իրիկուն գողանում են, բռնանում մարդկանց կամքի վրա, շրջանցում են օրենքը, երկիրը հասցրել են ծայրահեղ վիճակի, սրանից ավելի վատ ահաբեկչություն ու հանցագործություն որտե՞ղ կարելի է տեսնել: Համեմատության եզրեր անգամ չի էլ կարելի որոնել, քանի որ նա, ով կփորձի ցույց տալ իմ վերքը, ապա ես ցույց կտամ նրա ամենախորը հիվանդությունները:

— Ի՞նչ եք կարծում՝ իշխանությունները կշարունակեն խոսել փոխզիջումների մասին, թե նրանց հույսը 2011-ի նման այն է, որ կստորագրվեն փաստաթղթեր, բայց Ադրբեջանը չի համաձայնի, ինչպես Կազանի պայմանագրի դեպքում էր:

— Կարծում եմ՝ ներկա դրությամբ իշխանությունները փոքրիկ հետքայլեր են կատարում, այսինքն՝ ինչ-որ ժամանակ նրանք ոգևորված էին հողի հանձման գաղափարով, սակայն հիմա նրանք հասկացան, որ դա պարզապես անհնար է: Թե ինչ կտա նրանց թեթև նահանջն այս պահին, դժվարանում եմ ասել, բայց ամեն դեպքում այս պահի տրամադրությունն ու իրավիճակը բոլորովին չի բխում իշխանության շահերից: Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ իրենց գոյությունը կարող է չտևել մինչև 2017 թվականի ընտրություններ: Պետք է մի փոքր սպասել՝ հասկանալու համար, թե որ կողմի վրա է այժմ իրադրությունը թեքվում: Ցանկացած իրավիճակի պարագայում կա պատճառահետևանքային կապ և ԼՂՀ հողերի հանձման խնդիրն առանձին վերցրած գոյություն չունի, այդ երևույթը շատ այլ հանգամանքներով է պայմանավորված:

— Կարող ենք արձանագրել, որ «Սասնա ծռեր»-ի զինված ապստամբությունը ժողովրդի մեջ ընտրություններից առաջ արթնացրեց իշխանություններին «ոչ» ասելու զգացումը:

— Իշխանություններին «ոչ» ասելու, մերժելու գաղափարն ու զգացումը ժողովրդին երբեք չի լքել և շատ վաղուց ու շատ խորը հուսվածքներ է թողել: Հիմա մենք միայն դիտում ենք դրա տարատեսակ դրսևորումները՝ մի դեպքում սովորական ցույցերի, բողոքներ, երթերի տեսքով, մեկ այլ դեպքում «Սասնա ծռեր»-ի ընդվզումուվ, իսկ վաղը կարող ենք այնպիսի անսպասելի իրավիճակի առաջ կանգնել, որքան «Սասնա ծռեր»-ի պարագայում էր: Սա շարունակական է և վերջը չի երևում, որովհետև որքան իրավիճակը խորանա, այնքան արտահայտման ձևերն ավելի ստվար գույներով կդրսևորվեն:

Հարցազրույցը՝ Անի Արամի
Նյութի աղբյուրը ` Newsbook.am13934910_1089439437758054_7823683616357597686_n

ՄՏՔԵՐ

19 Օգս

Ճակատագիրը մեր կարծիքը չի հարցնում:
Թերրի Գուդկինդ

Ես բարի մարդ եմ: Չեմ սպանի: Բայց դուք դրա համար շատ կափսոսաք:
Գալինա Գոնչարովա

Այո, ես գտա ուղին, բայց գտնել ուղին՝ դեռ չի նշանակում լինել նրա տերը:
Հերբերտ Ուելս

Ապագա, ինչու՞ ես դու այդքան բարդ ու անհասկանալի:
Ջեֆերսոն Պ. Սվայկեֆեր

Հոգում ծանրացած քարը իր քաշը չի փոփոխում: Փոխվում է միայն այդ քարը կրելու ուժը:
Մակսիմ Մարուխ

Միակը, ինչից պետք է վախենալ՝ վախն է:
Լոբսանգ Ռամպա

Զարմանալի է, մարդիկ կարծես թե ամեն բան տեսնում են, բայց պատճառների մասին ճիշտ հակառակն են դատում:
Սթիվեն Քինգ

Սիրո չափը անչափ սերն է:
Կասանդրա Կլեր

Աշխարհում ամենաարագ տարածվող տեղեկությունը ուրիշի գաղտնիքն է:
Վադիմ Պանով

Բոլորն առանց բացառության զբաղված են մի գործով՝ ինչպես հնացած բովանդակությունը խցկեն նոր ձևի մեջ:
Պոլ Ֆուրնել

Մարդկանց հարգել՝ նշանակում է հարգել յուրաքանչյուրին, այլ ոչ թե միայն նրանց, ում վրա ուզում եք տպավորություն թողնել:
Ռիչարդ Բրենսոն

Եթե անցյալն ու ներկան պայքարի մեջ մտնեն, վստահաբար կարող ենք ասել, որ կկորցնենք ապագան:
Ուինսթոն Չերչիլ

Կնոջ ներաշխարհը պոեզիա է, որ տարիների հետ վերածվում է դրամայի:
Ջեյմս Ռիզ

Աստծո առաջ մենք բոլորս ծիծաղելի ենք:
Պիտեր Քերի

Կյանքն ապրելու երկու եղանակ կա: Մեկը՝ ձևացնել, թե հրաշքներ չեն լինում: Մյուսը՝ հրաշք ընկալել այն ամենն, ինչ մեզ շրջապատում է:
Ալբերտ Էյնշտեյն

Սկզբում մարդն ունենում է լայն տեսադաշտ: Հետո՝ հորիզոն: Գիծ: Ու երբ տեսադաշտը գծից վերածվում է կետի, մարդն ասում է, թե դա իր տեսակետն է:
Գալինա Գոնչարովա

Անկյուն մի քշիր նրան, ով քեզնից ուժեղ է: Դա հակառակորդիդ դարձնում է առավել վտանգավոր:
Վիկտորիա Ավեյարդ56413309c080

ՈՒԻԼՅԱՄ ՌԻԹԵՐ

19 Օգս

Պատմության մեծագույն գործիչները նրանք չեն, ովքեր խուսափում են ձախողումներից, այլ նրանք, ովքեր հաղթահարում են անհաջողությունները՝ գլուխը բարձր պահած, մեկը մյուսի ետևից, քանի դեռ չեն հասել բացառիկ հաղթանակին:
Անհաջողությունը հաջողության հակոտնյան չէ, այլ նրա մի մասը:

ba38cb2e7

ԲԵՐՆԱՐ ՎԵՐԲԵՐ

18 Օգս

Մենք համոզված ենք, որ գլխավորը աշխատանքն է: Մենք հավատում ենք գովազդին: Մենք հավատում ենք լրագրողների հոդվածներին: Հավատում ենք քաղաքական գործիչների խոստումներին: Հավատում ենք, որ մեր երկիրը միշտ իրավացի է: Հավատում ենք սքեմավոր մարդուն, ով խոսում է աստծու անունից, թեև երբեք աստծուն չի տեսել: Հավատում են փողին, թեև դա ընդամենը նկարազարդ թուղթ է: Հավատում ենք ազատությանը: Հավատում ենք սիրուն: Հավատում ենք ընտանիքին: Հավատում ենք մեր ծնողներին ու մեր երեխաներին: Հավատում ենք անմահությանը: Եվ վերջապես հավատում ենք բժշկին, ով մեզ ասում է՝ «Դուք կկազդուրվեք», թեև արդեն չափազանց ուշ է ինչ-որ բան շտկելու համար… Հավանաբար մեզ ի սկզբանե ընդունել են նրա տեղը, ում կարելի է ստիպել՝ հավատալ ցանկացած բանի…83171741

ԱՆԽՈՀԵՄ ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

17 Օգս

1940 թվականի հունիսին Խորհրդային Միությունում նշվում էր Լենինգրադի Էրմիտաժի հիմնադրման 175-րդ տարեդարձը: Մեր երկիրը նույնպես որոշեց իր բաժինն ունենալ հոբելյանական միջոցառումներում, ինչի առթիվ Հայաստանի Ժողկոմխորհը մի հատուկ կարգադրություն հրապարակեց: Այնտեղ ասվում էր, թե «նկատի ունենալով այն մեծ ծառայությունները, որ կատարել է Էրմիտաժը՝ Հայաստանի կերպարվեստի թանգարանը կազմակերպելու գործում», անհրաժեշտ է դիտում փոխհատուցումն իրականացնել խոշոր նվիրատվություններով:
Թե ինչպես դա իրագործվեց՝ դատեք ինքներդ: Էրմիտաժին հանձնված նվերների թվում էր Ծերունի Ծաղկողի ձեռագիը (14-րդ դար): Նվիրաբերվեց Գառնու տաճարի բազալտե խոյակներից մեկը, որը հայտնաբերվել էր ակադեմիկոս Մառի պեղումների ժամանակ՝ 1910 թվականին: Լենինգրադ առաքվեց Պռոշյանց իշխան Ամիր Հասանին և նրա որդուն պատկերող բարձրաքանդակը՝ 14-րդ դարի եզակի նմուշ՝ բերված Եղեգնաձորից: Նվեր տրվեցին Էջմիածնի թռչնազարդ խոյակը (10-12-րդ դդ.) ու խաչքարեր (9-13-րդ դդ.): Նվիրաբերման հարուստ ավարը լրացնում էին Մարտիրոս Ծաղկողի ձեռագիր Աստվածաշունչը, Սևանի փայտե խոյակները և այլ թանկարժեք ցուցանմուշներ: Ու թե նման առատաձեռնությունը որքանով էր արդարացված, փաստաթղթերում այդ մասին ոչ մի խոսք չկա:

Հովիկ Չարխչյանpizap.com14712059283761

ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ

15 Օգս

Մի գյուղացի, աղքատ ու խեղճ, մեռնում է. կինը լաց է լինում և գովելով, լալով ասում է.
— Վախ, էս Արաբստանի ձիուդ մատաղ, որ անտեր մնաց, վախ, քո նոր տնկած բաղիդ մատաղ, վախ քո ոչխարի հոտիդ մատաղ…
Հարևանուհիները զարմացած իրար են նայում, մեկը չի համբերում, ասում է.
— Քույրիկ ջան, քո մարդը մի՞թե ուներ էս բաները…
— Չուներ, չուներ, բայց փափագն ուներ, մտքում կար:

49638_b-477x400

ՕՐԻՍՈՆ ՍՈՒԵՏ ՄԱՐԴԵՆ

12 Օգս

Պատկերացրեք, որ դուք քայլում եք՝ ձեր ձեռքում ճրագ բռնած: Նրա լույսը բավականացնում է ընդամենը այնքան, որ լուսավորի ձեր հաջորդ քայլը: Պարտադիր չէ, որ դուք տեսնեք այն, ինչը ճանապարհի վերջում է, քանի որ ձեզ բավարար է գիտենալ, թե հաջորդ պահին որտեղ դնեք ոտքը: Պարզապես թույլ մի տվեք, որ պատահական քամիները հանգցնեն այդ ճրագը, իսկ հավատն ու առաջ շարժվելու համառ մղումը իրենք իրենց գործը կանեն:527

ՄԻԼԱՆ ԿՈՒՆԴԵՐԱ

12 Օգս

Կյանքը պայքար է՝ բոլորն ընդդեմ բոլորի: Դա վաղուց է հայտնի: Սակայն ինչպե՞ս է ընթանում այդ պայքարը քիչ թե շատ քաղաքակիրթ հասարակության ներսում: Չէ՞ որ մարդիկ չեն կարող առաջին իսկ հանդիպման ժամանակ նետվել իրար վրա: Դրա փոխարեն նրանք փորձում են ստորացնել մյուսներին, նրանց ներշնչել մեղքի զգացումը: Հաղթում է նա, ով մյուսին մեղավոր է դարձնում: Իսկ պարտվում է նա, ով ընդունում է մեղքը:lead_960

«Չափ ու սահման». Հայրենիք, պետություն, իշխանություններ

12 Օգս