Պահոց | Դեկտեմբերի, 2015

ԼՅՈՒԿ ԲԵՍՈՆ

31 Դկտ

Միայն այն ժամանակ, երբ գալիս է դժբախտությունը, սկսում ես հասկանալ, թե որքան թանկ են մեզ համար այն բոլոր մանրուքները, որոնցից ձևավորվում է ամենօրյա կյանքը: Առավոտյան անշտապ արթնացումը, արևի շողը, որ շոյում է այտը, հավատարիմ ընկերը, որ հանդիպելիս ժպտում է… Միայն դժբախտությունն է հանդիսանում երջանկության չափանիշը:
«Արթուրն ու մինիպուտները» գրքիցLucBesson

ՊԱՏՐԻԿ ՌՈՏՖՈՒՍ

31 Դկտ

Հասկանու՞մ ես, կանայք կարծես կրակ ու բոց լինեն: Որոշ կանայք նման են մոմի՝ վառ ու բարեհամբույր: Ոմանք կարծես կայծեր ու խանձառ են, կամ ինչպես լուսատտիկներ, որոնց ետևից վազում են ամառային գիշերներին: Ոմանք ասես խարույկ լինեն ճանապարհին. լույս ու ջերմություն են տալիս մի գիշերվա համար, իսկ հետո ուզում են, որ իրենց հանգիստ թողնեն: Ոմանք էլ օջախ կրակի պես են. թվում է՝ նայելու բան էլ չկա, բայց ներսում նրանք բոցկլտում են շիկացած ածխի պես ու վառվում են երկար-երկար:
«Քամու անունը» գրքից

1280x720 popular mobile wallpapers free download

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ

31 Դկտ

Տարին գնաց- վիշտս մնաց,
Եկավ մի այլ նոր տարի,
Բայց ի՞նչ օգուտ, քանի որ նա
Մեզ չի բերում նոր բարի:

Հայ աշխարհում ալան-թալան,
Այան հեղեղ, սուգ ու լաց,
Եղբայրներս ձմռան ցրտին
Անտուն, անտեր ու սոված:

Ինչ նոր տարի այս նեղ օրին,
Այս ավերի ժամանակ,
Ինչ խնդություն այս սև օրին,
Այս ցավերի ժամանակ:

Երբ ազատվի Մայր Հայաստան,
Հայի լացը դադարի,
Այն ժամանակ միայն կասեմ՝
Ահա եկավ նոր տարին:

1918 թվականին, «Աղբյուր» հանդեսзар

ԿԼԱՅՎ ԲԱՐԿԵՐ

31 Դկտ

Ավելի լավ է նախապես ոչինչ չիմանալ: Պարզապես ապրել այնպես, ինչպես ապրում ես: Այստեղ և հիմա: Վայելել անհոգ ուրախության և զվարճանքի րոպեները: Ապագայի մասին մտածելու հերթը դեռ կգա: Բայց ոչ ավելի շուտ, քան այն կդառնա ներկա:
Մարդկային երազանքները պարարտ հող են տառապանքի սերմերի համար:nerdist590

ԹԵՐՐԻ ԳՈՒԴԿԱՅՆԴ

29 Դկտ

Ինչ-որ մեկի ընկեր լինել՝ նշանակում է ընդունել նրան այնպիսին, ինչպիսին կա՝ իր բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ: Բոլորովին պարտադիր չէ ընկալել նրա ամեն կարգի արարքները, վարվել այնպես, ինչպես նա և ջանալ նրա փոխարեն ապրել կյանքը: Եթե ընկերդ քեզ համար իսկապես թանկ է, դու չես փորձի նրան վերափոխել, որովհետև դու նրան սիրում ես այն բանի համար, որ հենց այդպիսին է:Terry-Goodkind-008

ՌՈԲԵՐՏ ՄԸԿՔՈՄԱՆ

29 Դկտ

Բոլորն ապրում են: Այո, ապրում են: Ապրում են խեղված ոգով և փշրված գաղափարներով: Տարիներն անցնում են, և մոռացվում է, թե ինչն է նրանց խեղել ու փշրել: Երբ տարիք են առնում, այդ բանն ընդունում են իբրև պարգև, կարծես խեղումն ու կոտրվածքը արքայական բարեհաճություն է: Իսկ նույն այդ պատանեկան հույսերի ոգին ու կատարելատիպերի շունչը համարում են հիմար ու մանր մի բան՝ ենթակա խեղման ու բեկումի, որովհետև բոլորն ապրում են՝ ինչպես հարկ է ապրել…
«Գիշերային թռչնի ձայնը» գրքիցrobert-r-mccammon

Հին ու նոր քաղաքը

29 Դկտ

ՆԻԼ ՇՈՒՍՏԵՐՄԱՆ

29 Դկտ

Պիկասսոն ամբողջ աշխարհին ապացուցեց, որ կարելի է մարդու դեմք նկարել՝ երկու աչքերը տեղադրելով դեմքի մի կողմում, քիթը նկարել ծնկոսկրի տեղում և նման բաներ: Եթե դու սխալ ես նկարում, քանի որ այլ կերպ չես կարող, դու հիմար ես: Իսկ եթե դա անում ես, քանի որ այդպես ես ցանկանում, այդ դեպքում դու նկարիչ ես:
«Փախստականները» գրքից

picasso

ՊՐՈՍՊԵՐ ՄԵՐԻՄԵ

29 Դկտ

Ես իմ մտքերի համար առավել պատասխանատու չեմ, քան այն արտաքին ազդակների համար, որոնք ծնունդ են տալիս դրանց: Այն բանից, որ ինձ մոտ մտքեր են ծնվում, չի կարելի հետևություն անել, թե ես արդեն սկսել եմ դրանք իրագործել կամ գոնե ընդունել եմ նման որոշում:merimee

ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒ ՌՆԳԵՂՋՅՈՒՐԸ

27 Դկտ

1861 թվականին Միքայել Նալբանդյանը մեկնել էր Հնդկաստան: Այնտեղ Կալկաթայից հայ մեծահարուստ Մասեհ Բաբաջանյանը մի կտակ էր թողել, համաձայն որի իր մահից հետո հսկայական հարստությունը պիտի փոխանցվեր Նոր Նախիջևանի հայությանը, և Նալբանդյանը նպատակ ուներ օրինականացնել այդ գումարների փոխանցումը հայրենակիցներին:
Կալկաթայում անցկացրած վերջին շաբաթների ընթացքում Նալբանդյանը իր միջոցներով մի ռնգեղջյուր է գնում: Նրա ցանկությունն էր այդ կենդանին նվիրել Մոսկվայի նորաբաց կենդանաբանական այգուն: Եվ քանի որ ետդարձի ճանապարհին այլ ծրագրեր էլ ուներ, հանձնարարում է ռնգեղջույրը առանձին ուղարկել Ռուսաստան:
Հսկայամարմին կենդանին Մոսկվա է հասնում երկու տարի անց: Այս մասին հետաքրքիր վավերագրեր ու պատմություններ են պահպանվել: Նրան բերել էին ծովով, հատուկ պատրաստված վանդակով, որը չորս անիվներ ուներ: Ականատեսները պատմում են, որ կենդանին շատ էր հոգնել երկար ճանապարհից: Նրա պարանոցին ծանր օղ էր անցկացված՝ երկար շղթայով: Կենդանուն կերակրել են, իսկ շղթան ամրացրել ցցին՝ երկար ժամանակ պահելով շղթայակապ: Ասում են նաև, որ վանդակի վրա մի ցուցանակ են փակցրել, որի վրա մեծ տառերով գրված էր. «Հնդկաստանի ռնգեղջյուր, Ն. Նախիջևանի հայ հասարակության կողմից, Մ. Նալբանդյանի նախաձեռնությամբ ու աշխատանքով»:
Արխիվային փաստաթղթերում նշվում է, որ ռնգեղջյուրին Մոսկվա է հասցրել Նոր Նախիջևանի քաղաքագլուխ Հայրապետովը: Վերջինս նվերը հանձնել է Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչին: Նալբանդյանն անձամբ հանձնել չէր կարող, քանի որ այդ ժամանակ արդեն ձերբակալված էր ու կալանված Պետրոպավլովյան ամրոցում:
Կենդանու առաջին խնամակալն էր ունտեր-սպա Կոնոն Իվանովը: Նրան տեղեկացրել էին, որ Հնդկաստանում ռնգեղջյույին կոչել էին Սեմիրամիդ: Սակայն Իվանովը որոշում է կրկին անվանակոչել գազանանացի նոր բնակչին: Նախ անվանում է Միրեմիս, իսկ հետո՝ ուղղակի Մոնկա կամ Մոնյա:
Նալբանդյանի «հոգեզավակը» ապրեց մինչև 1887 թվականը: 28 տարեկան էր, երբ սատկեց: Այսօր էլ այդ կենդանու խրտվիլակը ցուցադրվում է Մոսկվայի կենդանաբանական թանգարանում: Մոսկովյան արխիվներում հրաշքով պահպանվել են Նալբանդյանի ռնգեղջյուրի երկու լուսանկար:

© Հովիկ ՉարխչյանMonka zoo

ԳԱՌՆԻԿ ՔԱԼԱՇՅԱՆ

27 Դկտ

Լճակը գրկեց մութը գաղտնապահ,
Լճակի ափին սպասում եմ քեզ…
Աստղերը նազով ընկել են ճամփա,-
Իմ կյանքի Աստղիկ, դու ե՞րբ կծագես:

Դու կգաս՝ մթնում անձև պատկերով,
Փափուկ մատներով կգգես հոգիս,
Նիրհած սեզերից՝ ցողոտ ոտքերով
Իմ քնքուշ եղնիկ, կմարես գրկիս:

Եկ, համակիր ինձ բույրով հարբեցման,
Հանցանքի ծաղկունք գրկումդ ծփան…
Արձակ մազերդ երազի նման
Մութով պարուրեն, ծածկեն իմ ճամփան:

Եվ ես միշտ անհագ հայցեմ մոռացում,
Հեզիկ տարածվեմ, Աստված իմ, քո դեմ-
Եվ խելառության ու կրքի բոցում
Ես քեզ աղոթեմ, ես քեզ աղոթեմ:
1908 թ.գառնիկ քալաշյան

ՄԵՐԻ ՍՏՅՈՒԱՐՏ

27 Դկտ

Հավանաբար միայնության զգացումը պայմանավորված չէ որևէ հանգամանքով կամ վայրով: Հավանաբար այն թաքնված է մարդու ներսում: Որտեղ էլ մենք գտնվենք՝ ինքներս ենք մեզ շրջապատում միայնությամբ…
Կարծում եմ, ինձ անհրաժեշտ է այնպիսի մի վայր, որտեղ ես կարող եմ առանձնանալ, հեռու լինել կատարվող իրադարձություններից: Մտորելն ու կյանքը ծրագրելը մի բան են, գործելը՝ մեկ այլ բան: Մարդը չի կարող մշտապես «գործել»:
«Բյուրեղյա քարայրը» գրքիցMStewart-2-Obit-blog427

ՌՈԲԻՆ ՇԱՐՄԱ

26 Դկտ

Բազմաթիվ մարդիկ ապրում են փոքրիկ, չնչին կյանքով: Մեզնից շատերը «մեռնում են» քսան տարեկանում՝ այն դեպքում, երբ նրանց հուղարկավորում են ութսուն տարեկանում: Հիշիր, ոչ ոք չի կարող կանգնեցնել մարդուն, եթե նա ինքը չի ուզում կանգ առնել: Մարդկանց մեծ մասը նույնիսկ չեն ճաշակել իսկական անհաջողությունը, նրանք ուղղակի հրաժարվել են պայքարից: Եվ արգելքներից շատերը, որոնք խանգարում են գնալ դեպի սեփական երազանքը, դու ինքդ ես դրել քո ճանապարհին: Այնպես որ, դեն նետիր «մանր մտքերի» շղթաները և փոխարենը քաջություն ունեցիր երազել մեծագույնը: Հասկացիր, որ անհաջողությունը քո ճակատագիրը չէ:image

ՄԻԽԱԵԼ ԷՆԴԵ

24 Դկտ

Ամեն բան կրկնվում է, ցերեկն ու գիշերը, ձմեռն ու ամառը, աշխարհը դատարկ է ու անիմաստ: Ամեն ինչ պտտվում է շրջանաձև: Այն, ինչ ի հայտ է գալիս՝ պիտի վերանա, ինչ ծնվում է՝ պիտի մեռնի: Ամեն ինչ անցողիկ է, լավն ու վատը, հիմարն ու խելացին, գեղեցիկն ու տգեղը: Ամեն ինչ դատարկ է: Ոչ մի լուրջ բան չկա…
«Անվերջանալի գիրքը» վիպակիցimage

ՌՈԲԵՐՏ ՍԱԼՎԱՏՈՐԵ

24 Դկտ

Ամեն ժամ, ամեն օր, բախվելով ինչ-որ մեկի կյանքին, մենք որոշում ենք կայացնում, որը մեզ ուղղորդում է դեպի երկու ճանապարհներից մեկը. կամ մենք, անտեսելով դժվարությունները, շարունակում ենք ընթանալ միևնույն ուղով, որ ընտրել էինք լավագույն ժամանակներում, երբ լի էինք հույսերով, հավատով և վեհ գաղափարներով, կամ նահանջում ենք և ընտրում ենք ավելի դյուրին ճանապարհ՝ մեզ հեռու պահելով ֆիզիկական ու հոգեկան տառապանքներից:
Չես կարող իմանալ՝ որտեղ կավարտվի ուղին, քանի դեռ այն չես անցել:97704fb61ad950ef04ee1f830f05ea0b

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

24 Դկտ

ՀԱՐԴԸ ԳՆՈՒՄ է, ՑՈՐԵՆՆ է ՄՆՈԻՄ

Նստած էի ես մի օր մեր շեմին,
Քեռիս ցորեն էր էրնում մեր կալում.
Սարից փչում էր աշնան զով քամին,
Քամին քշում էր ու հարդը տանում։

— Քե՛ռի,- ասացի,- էդ ի՞նչ ես անում,
Մեր ամբողջ հարդը տվեցիր քամուն:
— Բան չկա, բալիկ, ի՞նչ ես վշտանում,
Հարդը գնում է, ցորենն է մնում։

Ամեն բանի մեջ և ամեն ժամին
Քամին էրնում է ու հարդը տանում,
Մեզ էլ էրնում է աշխարհի քամին,
Հարդը գնում է, ցորենն է մնում։

Մենք ողջ աշխարհն ենք էրնում լույսից լույս,
Հարդն ու ցորենը տվել ենք քամուն,
Ու ես հիշում եմ խոսքերը քեռուս.
«Հարդը գնում է, ցորենն է մնում»:

էրնում եմ ես էլ երգերս հիմի,
Իմ ամբողջ կալը բռնել եմ քամուն.
Ինչ որ չի մնա՝ կտանի քամին,
Հարդը գնում է, ցորենն է մնում։
1932emmer-wheat_medium

ՄԱՐԹԱ ԿԵՏՐՈ

24 Դկտ

Նա գալիս է և նրա հետ գալիս է կիրքը՝ սիրտ կեղեքող ու բանականություն ավերող, սակայն նա կրքի մեջ չէ:
Կրքից հետո ցավն է, բայց նա ցավի մեջ չէ:
Ցավից հետ հուսահատությունն է, բայց նա հուսահատության մեջ չէ:
Եվ ոչ խանդի, ոչ ատելության, ոչ շինծու անտարբերության մեջ նա չկա:
Միայն լռության մեջ, որ գալիս է ամեն բանից հետո, նա կա:
Եվ, ցավոք, եթե միանգամից լռությամբ սկսվեր, նա նույնպես այնտեղ չէր լինի: Նա միայն լռության մեջ է՝ ամեն բանից հետո:

«Դառը շոկոլադ» գրքից632

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ

22 Դկտ

Մի ամիս առաջ, երբ դու եկար, էս առվույտը կանաչ էր, լաո… Նոր-նոր էի քաղում ու փոցխում: Հիմա դեղնած է և դիզված կողքիս: Էս խոտը մեկ էլ չի կանաչի: Էն բանը, որ քաղած է՝ անցած է արդեն: Ես էլ առվույտի պես դեղնեցի: Իմ կանաչ ճյուղերն ու թփերը գնացին: Ինչքան խաս ծաղիկ կար՝ ըմմենը անցավ…
«Խոդեդան» վեպիցխաչիկ դաշտենց

ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ

22 Դկտ

Ավետիք Իսահակյանն ասում է.
— Հիմա ես քեզ պատմեմ զարմանալի մի բան, աներևակայելի ու անբացատրելի: Երեկ գիշեր մի ոտանավոր գրեցի: Հինգ տուն: Ուզեցի մերոնց կարդալ՝ քնած էին: Դրեցի այ այդ գզրոցն ու քնեցի: Այսօր ցերեկը ժամը 12-ը կլիներ, Շիրազը եկավ: «Վարպետ,- ասում է ինձ,- մի ոտանավոր եմ գրել երեկ գիշեր, կարդամ լսիր, կարծիքդ եմ ուզում իմանալ»: Ու, պատկերացնու՞մ ես, վերջին տունը, չորսը տողը համարյա նույնն էր, ինչ որ ես էի գրել երեկ գիշեր: Եթե ես մեկնումեկին, թեկուզ մերոնց կարդացած լինեի ոտանավորս, չէի հավատա, թե Շիրազին չեն ասել: Դե արի ու հասկացիր՝ ինչ բան է, սա ինչ զարմանահրաշ զուգադիպություն է, նույն տողերը, նույն պատկերը…

Ռուբեն Զարյանի հուշերիցИСААКЯН-И-МОЛОДОЙ-ШИРАЗ-765x510

ՌԱՅՉԵԼ ՈՒՈՐԴ

22 Դկտ

— Ես քեզ հասկանում եմ: Դու նայում ես մեզ ու չես հավատում, որ երբևէ մենք կարող էինք իրար անսահման սիրել: Բայց դա ճշմարիտ է: Մենք հիմա էլ ենք սիրում: Պարզապես մեր զգացմունքները խաղաղվել են: Հասունացել են: Ես սիրում եմ հորդ: Նա էլ ինձ է սիրում: Սակայն հասուն կյանքը… Այն ուրիշ է: Պայքարում ես ամենօրյա հոգսերի դեմ և մոռանում ես գլխավորը: Մոռանում ես մարդկանց ասել, թե որքան կարևոր են նրանք քեզ համար:
«Մութ ջուրը» գրքիցpU7fC7sM0KE

%d bloggers like this: