Պահոց | Սեպտեմբերի, 2014

ԻՍՐՈՅԵԼ-ՅԵՇՈՒԱ ԶԻՆԳԵՐ

30 Սպտ

 Թեև նա իր ապրած օրերի մեջ հանդիպել էր մարդկանց, ովքեր թքում էին փողի վրա և պատրաստ էին իրենց կյանքը տալ էլի ինչ-որ բանի համար, ամեն կարգի խելապակաս ֆանտազյորների, ովքեր իրենք ապրել չէին ուզում և մյուսներին էլ թույլ չէին տալիս ապրել, այնուհանդերձ հասկանում էր, որ իսկական խելագարներին կարելի է մատների վրա հաշվել: Մեծամասամբ մարդիկ ինչ-որ բան գիտակցում են, նրանք գիտեն, թե ինչ բան է փողը և ցանկանում են վաստակել: Այդպես եղել է, այդպես կա և այդպես կլինի:800px-Isaac_Bashevis_Singer_crop

ՔԱՆԴԱԿԸ ԿՆՈՋ ՄԱՐՄՆԻ

30 Սպտ

Ռոդենը արարեց երկու մարմնի պոեզիան, իրար փարված մի աղջկա, չքնաղ կնոջ ու մի երազուն երիտասարդի պոեզիան: Այն տիեզերական զգացումը, փոթորկալից այն աշխարհը, որը չունի, չգիտե միայնակ մարմինը: Հեքիաթ, որը կարող է առաջանալ միայն այդ պահին, մարմինը մարմնին փարված, մարմինը մարմնով շնչող… Տիեզերք… Փակ աչքեր… Զգացմունքային մի աշխարհ, փոթորկալից, անըմբռնելի, անկառավարելի, որը ծնվում է, բռնկվում է ու դառնում մոլեգին հրդեհ միայն հանդիպման պահին… Տիեզերակն խորհուրդը հանդիպման… Ռոդենի աշխարհը:
Երկու մարմինների ռոդենյան շարքը … Ինչ ֆանտազիա, ինչ ճախրանք ու ինչ հարստություն… և ռիթմը, հուժկու ռիթմը… Ռոդենյան յուրաքանչյուր զույգը մի-մի սիմֆոնիա է, դաշնամուրային մի հուժկու կոնցերտ, հարվածները` հատու, մարմինները, ձեռքերը` խելացնոր գալարումների մեջ…

 ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ

«Քանդակը կնոջ մարմնի» էսսեից736_7111big

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

30 Սպտ

Եկ այս գիշեր խնջույք անենք,_
Սեղան փռիր,
Իմ մանկամարդ, իմ որոգայթ,
Իմ… խղճի խայթ,
Եվ սեղանի վրա դնենք`
Դալար ճյուղը քո քնքշանքի,
Հասուն պտուղն իմ տանջանքի,
Քո հավատի շքեղ սինին,
Իմ փորձության տտիպ գինին,
Դեռ թարմ մաճառը քո կրքի,
Իմ տենչանքի նուռն արնաներկ…
Ու քեֆ անենք…0_882e2_767bb97b_-1-L

 

ԼԵՎՈՆ ԼԻՍԻՑՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

29 Սպտ

2 նոյեմբերի, 1920 թ. Երևան

Իմ անգին հայրիկ,

Ապրում ենք մղձավանջի օրեր: Կարսը ընկավ անփառունակ կերպով մեկ օրվա թույլ դիմադրությունից հետո: Բերդապահ զորքը չնկատեց` ինչպես թշնամին մտավ քաղաքի փողոցները: Այժմ կռիվները փոխվել են Ալեքսանդրապոլի շրջանը և շատ հավանական է, որ մեր կապը իրար հետ կտրված կլինի շուտով: Կառավարությունը և տիրող կուսակցությունը մեռցրել են ժողովրդի մեջ հերոսության ոգին  և ամբոխների ինքնապաշտպանության ու տխրության կույր բնազդը, և նրանք չեն, որ պետք է կարողանան նորից զարթնեցնել: Կառավարության անդամների ու ղեկավար գործիչների բոլոր զեկույցներն ու խորհրդակցությունները արվում են դռնփակ, «ֆրակցիաների» ժողովներում, իսկ ժողովուրդն ու հասարակությունը ապրում է ստահոդ կամ չարանենգ փսփսուկներով  ու անտարբեր անցնում է պաշտոնական «կոչերի» ու «հաղորդագրությունների» մոտով: Չգիտեմ` պիտի զարթնի արդյոք և երբ ժողովրդի առողջ բնազդը: Մինչև  այժմ մեր բանակը, որ շատ մեծ է իր բազմությամբ, փախուստի էր դիմում ոչխարի հոտի նման: Ամենազարհուրելին այն է, որ երբ թշնամին քթի տակ է արդեն, մայրաքաղաքի կյանքն ունի իր նույն առօրյա տաղտկությունը և թմրությունը, որին խառնվել է միայն վախի զգացումը, բայց դարձյալ բավականին անտարբեր: Դատապարտվածի թմրություն,  զառամած կենդանու հոգեբանություն թե կառավարության և թե ժողովրդի մեջ: Իսկ մինչ այդ եղել է  զարմանալի անփութություն և թեթևամիտ խաղի  վերաբերմունք ամեն ասպարեզում:

 …Այս տարի ցուրտն ու ձմեռը շատ շուտ են վրա հասնում: Այստեղ անվերջ անձրև է, իսկ այսօր անդադար հեղեղ է ու քամի: Հեշտ չի այս եղանակին լինել դիրքերում կամ դաշտում, անտուն գաղթական:  Դարձյալ տասնյակ հազարավոր մահեր: Մեր ոճրագործ, կարճամիտ, ժողովրդակործան, ունայն ու թայֆայական  «կառավարության» քաղքականության ամբողջ սնանկությունն ու դատարկությունը երևաց այժմ, այս մեծ փորձության ժամին: Յուզբաշու նման ժողովրդին հրամայել, բայց ոչ` կազմակերպել, հավասարապես կրթել, այդ է ներքին ամբողջ քաղաքականությունը: Չունենք ոչ մի կառավարություն, կուսակցություն, որի սիրտը բաբախեր ժողովրդի սրտի հետ միասին և որը առկայծեր ժողովրդի մեջ: Կան միայն կառավարչական չաղ ապուրից  ուտողներ, ամեն ձևի ու չափի թալանչիներ: Ամեն բանի սովորած ու իրենց ֆիզիկական գոյությունը պահպանող «քաղաքացիներ», կույր ու անկամ բանակ և ատամները կրծոտող կենտ-կենտ «քննադատողներ»…??????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

29 Սպտ

Ասում են` մարդն ազատ չէ, քանի որ այն ամենն, ինչ նա անում է, ունի ժամանակի մեջ իրեն նախորդած պատճառը: Սակայն մարդը միշտ գործում է ներկայի մեջ, իսկ ներկան դուրս է ժամանակից: Այն ընդամենը անցյալի ու ապագայի շփումն է, և այդ պատճառով էլ ներկայի պահին մարդը միշտ ազատ է:

Մի անհանգստացեք վաղվա համար, քանի որ վաղը չկա: Կա միայն հիմա-ն: Ապրիր նրա համար, և եթե քո հիմա-ն լավն է, ապա այն միշտ է բարի:zavtra-nichego-net

ՀԱՅՆՐԻԽ ՀԱՅՆԵ

29 Սպտ

Ինչ սարսափելի հիվանդություն է կանանց նկատմամբ սերը: Այստեղ չի օգնի ոչ մի կարգի պատվաստանյութ: Շատ խելացի և փորձառու բժիշկները խորհուրդ են տալիս միջավայրի փոփոխություն և հուսով են, որ կախարդուհուց հեռանալու դեպքում կանցնի նաև կախարդանքը: Հոմեոպաթիկ սկզբունքը, համաձայն որի կնոջից մեզ կարող է բուժել կինը, թերևս առավելապես ապացուցվում է փորձով:

Կնոջ ատելությունն, ըստ էության, նույն սերն է, միայն ուղղությունը փոխած:Heinrich-Heine-543x199

ՄԻՇԵԼ ՈՒԵԼԲԵԿ

28 Սպտ

Ոչ մի դարաշրջան, ոչ մի քաղաքակրթություն չի ստեղծել մարդկանց, որոնց հոգում այսքան կսկիծ եղած լինի: Այդ իմաստով մենք ապրում ենք բացառիկ ժամանակներում: Եթե անհրաժեշտ լիներ արտահայտել ժամանակակից մարդու հոգեկան վիճակը մեկ բառով, ես, անկասկած, կընտրեի «կսկիծ» բառը:227196

ԱՃԱՌՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

27 Սպտ

1939 թվականի մարտի 7-ին և այն էլ դռնփակ նիստում վերջապես քննության է դրվում Հրաչյա Աճառյանի գործը: Դատը վարում է Մոսկվայից ժամանած դատական եռյակը: Դատավոր Նովիկովը ներկայացնում է Աճառյանի մեղադրանքները` նացիոնալիզմ, անգլիամոլություն, լրտեսություն, համալսարանում դաշնակցական խմբակի ղեկավարում, Հայաստանը Ռուսաստանից անջատվելու և միևնույն ժամանակ Ղարաբաղը Հայաստանին միացնելու կողմնակից, լեզվաբանությունից մարքսիստական ուսմունքը դուրս վանելու գաղափարախոս և այլ անհիմն մեղադրանքներ: 

Դատավորի այն հարցին, թե լեզվաբանը ինչու է անգլերենը ռուսերենից ավելի շատ սիրում, Աճառյանը պատասխանել է, թե անգլերենի քերականությունը հեշտ է, 300 բառ իմացողը կարող է ճառ արտասանել, մինչդեռ ռուսաց լեզվի քերականությունը շատ դժվար է նույնիսկ ռուսների համար: Իսկ «նացիոնալիստ» բառի կապակցությամբ ասել է. «Ես սիրում եմ իմ ազգը` առանց ատելու մյուս ազգերը: Մենք փոքր ազգ ենք. եթե հայերը ազգասեր չլինեին, հայ ազգը այդքան դարեր չէր կարող պահպանել իր գոյությունը»:10516663_246774288865017_182936904961251421_n

ՏԵՐԵՆՍ ՈՒԱՅԹ

27 Սպտ

Հավանաբար մենք բոլորս էլ մեր սրտրում եղած լավագույնը տալիս ենք նրանց, ովքեր ի պատասխան հազիվ են հիշում մեր մասին…

Երջանկությունը սոսկ իրագործված նախասահմանման կողմնակի արգասիքն է, ինչպես լույսն է էլեկտրական հոսանքի կողմնակի արգասիքը: Եթե հոսանքը չի անցնում, լույս չի լինի: Այդ պատճառով էլ երջանկության չեն հասնում նրանք, ովքեր այն փնտրում են միայն իրենց համար:T-H-White[1]

ՌԱԼՖ ՈՒՈԼԴՈ ԷՄԵՐՍՈՆ

27 Սպտ

Մարդիկ մեզ օգնում են` կամ նվիրաբերելով իրենց միտքը, կամ պարգևելով իրենց զգացմունքները: Այդ օգնությունն իրական է: Մնացած բոլոր դեպքերում ի հայտ է գալիս խաբուսիկ արտաքին կողմը: Եթե դուք բարեհաճեք սպասարկել ինձ հացով ու վառելիքով, ես շուտով կնկատեմ, որ դրանց դիմաց վճարում եմ լիովին և դրանով հանդերձ մնում եմ այնպիսին ինչպիսին կայի` ոչ վատը, ոչ լավը: Մինչդեռ յուրաքանչյուր մտային ու բարոյական ուժ ծնում է դրական բարիք:Emerson_seatededit

ԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԸ

27 Սպտ

Երվանդ Քոչարը Երեւանի ԿԳԲ-ի բանտում մնաց 2 տարի 2 ամիս: Եվ 1943-ի օգոստոսին ազատ արձակվեց: Կարո Հալաբյանը Մոսկվայում մեծ գործունեություն էր ծավալել Երվանդին ազատելու համար եւ, ասում էին, Անաստաս Միկոյանին էր խնդրել, եւ նա դեմ չէր եղել Քոչարի ազատմանը: Երվանդը եկավ տուն: Օջախը քանդվել էր. կինը` Թամարան, լքել էր, մայրական տուն գնացել, նոր ամուսնություն կնքել մոսկվաբնակ հայտնի մի հայ ջութակահարի հետ, երեխային էլ՝ փոքրիկ Դավթին, թողել մոր խնամքին: Զոքանչը՝ բարի տիկին Սրբուհին, ջերմությամբ ընդունեց Երվանդին, խնամեց նրան, մինչեւ որ Երվանդը նորմալ վիճակին հասներ: Եկավ մեր տուն՝ հորս մորս այցելության: Նիհարած էր, ԿԳԲ-ի քննիչի հարվածից մի ականջից խլացած: Բանտից վերադարձողները չէին սիրում խոսել քաշած տառապանքների մասին: Հրամայված է լռել: Սակայն Երվանդը հորս պատմեց, թե ինչպես հարցաքննությունների ժամանակ քննիչը, իբրեւ փաստ, իրեն ցույց էր տվել մատերիալները՝ գրված իր դեմ: Որքան ծանոթ անուններ: Երվանդին արձակում են առանց դատի՝ հանցակազմի բացակայության հիման վրա: «Ներողություն անգամ չասեցին: Հիմա ես ազատ մարդ եմ, սակայն երկու տարվա կտտանքներից ու նկուղներում անքուն գիշերներ անցկացնելուց հետո կորցրել եմ առողջությունս, ապրելու հավեսս: Ինչ մարդիկ մնացին այնտեղ»,- խոսքն ամփոփեց նա: Հայրս ու մայրս աշխատում էին սիրտ տալ նրան, ասում էին. «Երվանդ, դու դեռ ջահել ես: Նորից կունենաս ընտանիք եւ նորից կստեղծես լավ գործեր, քո պոտենցիալն անսահման է»: Բաժանվելիս հայրս Երվանդին նվիրեց մի լավ ծխամորճ եւ ասաց. «Սա համբերության չիբուխն է, քաշիր…»: Մեր շնիկը՝ Ջեկոն, հորս սիրելին, որ ամեն ինչ հասկանում էր, ուզում էր անպայման Երվանդի թշերը լիզեր, հայտնելով իր ուրախությունը Երվանդի վերադարձի համար:

Վիգեն Իսահակյան

«Փարիզ, Քոչար, անցած օրեր…»  գրքից1376129838,4101

ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐՈՒ ՀԱՐՍԱՆԻՔԸ

27 Սպտ

Իհարկե, Գուրգենը վախենում էր, որ թոքախտի մասին իմանալուն պես կհեռանամ ու իրեն կթողնեմ բախտի քմահաճույքին… Բայց, որքան էլ տարօրինակ է, «թոքախտ» բառն ինձ ամենեւին չվախեցրեց: Միայն գիտեի, որ հիմա նա իմ կարիքն ուներ ավելի, քան երբեւէ: Այդ պահին նրանից հեռանալ նշանակում էր՝ սպանել: Ես չէի ուզում սպանել մի մարդու, որն ինձ համար թանկ էր եւ իմ կարիքն ուներ… Ռադիոն ամբողջ ժամանակ հաղորդում էր Ստալինի մահվան մասին: Ոչ միայն սփռում էր սրտակեղեք մեղեդիներ, որը մեզ միայն ուրախություն էր բերում: Դեռ հիվանդանոցում որոշել էինք, որ հարսանիքը կլինի Ապրիլի 5-ին, Զատկի օրը: Հիվանդանոցում իմացա, որ Գուրգենին դուրս էին գրելու Ապրիլի 2-ին: Հաջորդ օրը պիտի գնայի նրա ետեւից: Բայց առավոտյան ժամը տասին հանկարծ ինքը հայտնվեց՝ հոգնած ու գունատ: «Խնդրեցի, որ շուտ բաց թողնեն, մեկ րոպե անգամ չէի ուզում այնտեղ մնալ»,-բացատրեց ինձ: Կյանքումս նման տանջահար մարդ ո՛չ տեսել էի, ո՛չ էլ հետո տեսա: Գուրգենի դեմքը կապտավուն էր, չափից դուրս նիհարած ու հնարավորին չափ ջղային: Արդյո՞ք մտքովս անցնում էր, որ նա դեռ 16 տարի էլ կապրի: Ամենևին: «Գոնե մի տարի, գոնե մի տարի…»,- ասում էր նա: Եվ ես էլ կրկնում էի՝ գոնե մի տարի: Եվ այսպես, պայքարը հայ գրողի կյանքի համար շարունակվում էր… Պարտքս էի համարում շրջապատել նրան հոգատարությամբ, ուշադրությամբ եւ մինչեւ վերջ մնալ նրան ընկեր: Որքան տանջում էր նրան կյանքը, այնքան ավելի սիրելի էր դառնում ինձ: Չէ՞ որ ես միշտ պարտվածների հետ եմ, իսկ հաղթողները կապրեն եւ առանց ինձ… Որպեսզի հավերժորեն շաղկապեինք մեր բարեկամությունն ու սերը, գնացինք զագս: Պանի Մարիան իսկական հարսանիք էր ձեռնարկել: Մեր հարսանիքին ներկա էին նրան բուժող բժիշկները: Իհարկե` նաեւ մեր հրաշալի Ալիսա Անդրեեւնան: Նա խղճահարված ինձ էր նայում: Բոլորն էին կարծում, որ ես խենթ, բայց ազնիվ քայլ էի անում: Ես որսում էի տարակուսող հայացքները. «Ինչ զարմանալի զույգ է»: Դեռ հիվանդանոցում Ալիսա Անդրեևնան ասաց, որ տնային պայմաններում թերեւս բուժվի Գուրգենը: Մեր հարսանեկան հանդեսի օրը Գուրգենը գրեց  «Հարսանիք» տխուր բանաստեղծությունը. «Ահա իմ վերջին հարսանիքը, ու հարսնացուն ահա իմ վերջին… բայց դարպասների ետևում ինձ մահն է սպասում՝ ծաղրաբար հռհռալով»,-մոտավորապես այսպիսին էր նրա բովանդակությունը: Գիտեի, թե ինչ մեծ պատասխանատվություն էի վերցնում վրաս: Եվ այդ զգացումը երբեք չլքեց ինձ: Իսկ վախը՝ չկորցնել այդ տաղանդավոր, անսովոր, բայց եւ հիվանդ մարդուն, ամբողջ կյանքումս կրնկակոխ հետեւեց ինձ եւ թույլ չտվեց ուրախանալ…  

 Անտոնինա ՄԱՀԱՐԻ

«Իմ ոդիսականը» գրքից1376376779,0703

ԱՍՏԾՈՒՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ

27 Սպտ

(հնդկական առակ)

Օրերից մի օր մի ճամփորդ մոտենում է հոգեւոր հովվին ու ասում, որ ցանկանում է ապրել հոգեւոր եւ ճգնակյաց կյանքով: Խոհեմ եւ երկար տարիներ ճգնակյաց կյանքով ապրող հովիվը մեղմ ժպտալով ասում է. «Որդիս, իսկ դու երբեւէ որեւէ կնոջ սիրե՞լ ես»: «Ոչ, Դուք ինձ սխալ հասկացաք, ես ասում եմ, որ ինձ բացարձակ չի հետաքրքրում աշխարհիկ կյանքը, ես ուզում եմ ինձ ամբողջովին նվիրել Աստծուն եւ ապրել միմիայն հոգեւոր կյանքով»,-բողոքում է ճամփորդը: «Որդիս, խնդրում եմ՝ լսիր ինձ ուշադիր, ես հարցնում եմ. դու քո կյանքի ընթացքում արդյոք չե՞ս սիրել որեւէ կնոջ կամ գոնե երեխայի, մի՞թե դու ոչ ոքի չես սիրել»: «Ախր, ես պարզ ասում եմ, որ աշխարհիկ կյանքն ինձ չի հետաքրքրում, ինձ ոչինչ պետք չէ այս ունայն աշխարհից, որտեղ ամեն հարաբերության մեջ մի օր կեղծիք է ծլում, որտեղ մարդիկ ավելի շատ իրենց շահն են հետապնդում, քան միմյանց հարգելն ու սիրելը, որտեղ մարդիկ օրվա հացը վաստակելու համար ուրանում են ամեն մի սրբություն, որտեղ մարդիկ իրենք էլ են հոգնել իրենցից: Ախր, ես ինչպե՞ս կամ ինչո՞ւ սիրեմ նրանց, ոչ, ես ուզում եմ բարձրանալ լեռները, առանձնանալ ու ինձ լիովին նվիրել Աստծուն»: «Ետ վերադարձիր աշխարհ, փորձիր սիրել մարդկանց. դա է Աստծուն մոտենալու առաջին քայլը»,-պատասխանում է ծերը:  

Պատրաստեց Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆԸ1376378584,8152

ՋԵՐՈՄ Դ. ՍԵԼԻՆՋԵՐ

27 Սպտ

Տես, թե ինչպես են մարդիկ խելագարվում մեքենաների համար: Նրանց համար իսկական ողբերգություն է, եթե իրենց մեքենայի վրա թեկուզ փոքրիկ խազ է լինում: Նրանք անվերջ կարող են պատմել, թե մեկ բալոն բենզինով քանի մղոն կարող են քշել իրենց մեքենան: Իսկ հենց նոր մեքենա են գնում, սկսում են գլուխ ջարդել, թե ինչպես կարող են այն փոխարինել մեկ այլ, ավելի նորաձեւ մակնիշի մեքենայով: Իսկ ինձ անգամ հին մեքենաները դուր չեն գալիս, հասկանու՞մ ես, ինձ հետաքրքիր չէ: Ավելի լավ է ես ձի ունենամ: Ձիերն ինչ-որ մարդկային բան ունեն: Ձիու հետ հնարավոր է զրուցել գոնե: Չեմ ուզում ներշնչել քեզ, որ միայն գիտնականները եւ կրթված մարդիկ կարող են կյանքում արժեքավոր ներդրում ունենալ: Դա այդպես չէ, սակայն ես պնդում եմ` կրթված մարդը, որը նաեւ ստեղծագործող է եւ տաղանդավոր (նման մարդիկ, ցավոք, հաճախ չեն հանդիպում) հենց այդ տեսակն է, որ իրենից հետո ավելի արժեքավոր ժառանգություն է թողնում, քան միայն տաղանդավորներն ու ստեղծագործողները:

Թարգմ. Ա, Քեշիշյան

1376466215,8383

ՌՈԲԵՐՏ ՄԱԿԿԻ

26 Սպտ

Այն բանից հետ, երբ արժեքների փոփոխությունը մարդկանց մոտ հարուցում է հույզեր, առաջ է գալիս զգացմունքը: Զգացմունքն ու հույզը հաճախ են շփոթում, սակայն դրանք բոլորովին էլ նույն բանը չեն: Հույզը կարճաժամկետ ապրումն է, որն արագորեն հասնում է իր բարձրագույն կետին ու անհետանում է: Զգացմունքն ավելի երկարատև ու կայուն է, այն կարող է մեզ չլքել օրեր, շաբաթներ և նույնիսկ տարիներ շարունակ: Բացի այդ, բավականին հաճախ որոշակի զգացմունք մարդու համար կարող է դառնալ տիրապետող:

Իրական բնավորությունը դրսևորվում է ընտրության միջոցով, որը նա կատարում է երկընտրանքի դեմ հանդիման: Ինչպիսի որոշում կայացնի մարդը հանգամանքների ճնշման ներքո, այնպիսին էլ ինքն է: Որքան մեծ է ճնշումը, այնքան առավել չափով է ընտրությունը համապատասխանում նկարագրին:robert_mckee

ԴԱՏԱՐԿ ՕՐԸ

26 Սպտ

Ինչպե՞ս մենք կապրեինք, եթե չլիներ այդ օրը: Ինչպե՞ս գլուխ կհանեինք կյանքից, նրա խլացնող ու դաժան ռիթմից, այս խառնիխուռն մտքերից, որոնք հասկանալ մենք, միևնույն է, չենք հասցնում, այս խառնիխուռն օրերից` իլիկի վրա փաթաթվող ու փաթաթվող, և սեպտեմբերներից, և նոյեմբերներից…

Ավելորդ, դատարկ, հրաշալի օր, մի կարճ փայտիկ երեք ու կես հարյուր երկարների մեջ, որ աննկատ խցկել են մեր գրպանը հաշվենկատորեն, մեր` իմաստ, բացատրություն, արդարացում փնտրողներիս: Օր առանց ամսաթվի, առանց մարդկային հաշվարկի, պարզապես` հենց այնպես օր: Երանություն…

 ՏԱՏՅԱՆԱ ՏՈԼՍՏԱՅԱ0b21e1b6f30daf20b2045d5f833be646

ՍՈԼ ԲԵԼԼՈՈՒ

25 Սպտ

Երեխային աշխարհը թվում է տարօրինակ, բայց նա չի վախենում այդ աշխարհից, նա միայն զարմանում է: Իսկ տարեցին աշխարհը համակում է սարսափով: Ինչու՞: Որովհետև նա գիտի` նրան վիճակված է մեկ այլ աշխարհ գնալ: Մարդը վախենում է ոչ թե կյանքից, այլ մահից: Նա նույնիսկ ցանկանում է, որ իրեն առևանգեն, ինչպես երեխայի: Այդ դեպքում նա մեղքի բաժին չի ունենա կատարվածում: Սակայն ո՞վ է մեղավորը: Ո՞վ է առևանգիչը: Ինչ-որ մի գնչու՞: Ոչ, կյանքի տարօրինակությունը: Ու դրա մասին չեն մտածում, ինչպես չի մտածում երեխան:Saul-Bellow-deresiewicz_slide

ԲՈՒԼԱՏ ՕԿՈՒՋԱՎԱ

25 Սպտ

Դատարկ են մեր հոգիները և սառն են մեր աչքերը ուրիշների կյանքի դեմ հանդիման: Դեռևս վաղ մանկությունից մենք զենք ենք կռում մեկս մյուսի դեմ, և յուրաքանչյուրը թաքուն հույս է փայփայում, որ հատկապես իր բախտը կբերի և ճակատագիրը հատկապես իրեն մեծահոգաբար ու հանդիսավորությամբ կբարձրացնի ի վեր բոլորից: Ու այդ չնչին բացիլը, որ խժռում է մեր ներսը, հարկադրում է մեզ կեղծավորել ու ստել, խորամանկել ու շողոքորթել, որպեսզի մոտ գնանք ու խրենք դանակը թշնամու փափուկ թիկունքի մեջ, իսկ հետո` պար գալով դիակի վրա, հռչակենք մեզ միակը:7960625

ԼՈՒԻՍ ՍԵՊՈՒԼՎԵԴԱ

24 Սպտ

Ոչ ոք չի կարող խլել կամ յուրացնել ամպրոպի ճայթյունը: Ոչ ոք չի կարող մեկ ուրիշից վերցնել երկինքը: Ոչ ոք չի կարող իր հետ տանել երկինքը բաժանումից հետո…

Քո կյանքում շատ պատճառներ կգտնես երջանիկ լինելու համար: Դրանցից մեկը ջուրն է, մյուսը` քամին, մեկն էլ` արևը. այն միշտ գալիս է որպես պարգև անձրևից հետո: Զգա անձրևը: Բացիր թևերդ…танец-дождя

ՉԻՏՐԱ ԴԻՎԱԿԱՐՈՒՆԻ

23 Սպտ

Մի՞շտ է այդպես պատահում, երբ մենք ուղղություն ենք վերցնում դեպի մի որևէ արգելված բանի կողմը կամ, ինչպես ոմանք անվանում են դրան, դեպի մեղքը: Առաջին քայլը տանջալից է կեղեքման աստիճան, մինչև արյունը, մինչև ոսկորները, մինչև ուշաթափություն: Երկրորդը նույնպես հոգի է մորմոքում, բայց դա արդեն տանելի է: Երրորդ քայլից տառապանքն արդեն անցնում է մեր գլխավերևով, ինչպես սև ամպը: Շուտով այն կդադարի մեզ կաշկանդել կամ անհանգստացնել:

Գայթակղություններն ավելի ուժեղ են, քան դրանք արարողները: Դու ազատություն ես տալիս և այլևս իշխանություն չունես նրանց վրա:apple-adam-and-eve-graphic-painted

%d bloggers like this: