Պահոց | Նոյեմբերի, 2018

ՉԵԽՈՎԻ ՀՈԳՈՒ ԿՈԿՈՐԴԻԼՈՍԸ

21 Նյմ

Ձեր սիրելիին իր անունից բացի դուք ինչպե՞ս եք դիմում: Յուրաքանչյուրը գտնում է նախընտրելի բառերն ու համեմատությունները: Իսկ ահա ռուս գրող Անտոն Չեխովը իր կնոջը` Օլգային հասցեագրած նամակներում գործածում էր անսովոր և նույնիսկ արտառոց հաճոյախոսություններ ու փաղաքշական անուններ: Այդ գրագրության մեջ կարելի է հանդիպել այսպիսի որակումների` իմ շնիկ, օձ, իսկ բուռն զեղումների պահերին նա գրում էր. «Իմ հոգու կոկորդիլոս»:

1537607459187535164

ԻՆՉՈՒ ԵՐԿՈՒ ԲԱԴԵՆ

21 Նյմ

Բադեն-Բադեն քաղաքը գիտե՞ք: Մինչև 18-րդ դարի վերջը այն անվանում էին պարզապես Բադեն: Բայց երբ այստեղ հանգստավայր կառուցեցին, զբոսաշրջիկները շվեյցարական ու ավստրիական Բադեններից տարբերելու համար սկսեցին քաղաքը կոչել  Baden in Baden, այսինքն` Բադենը Բադեն երկրամասում: Հետո անվանումը հեշտացվեց ու դարձավ Բադեն-Բադեն, որն էլ 1931-ին պաշտոնապես հաստատվեց:

Baden-Baden_10-2015_img05_View_from_Merkur

ՆԵՂԱՑԱԾ ԳՆԱՑ

21 Նյմ

— Մեղր կուզե՞ս:
— Չէ, շնորհակալ եմ, ունենք:
— Ձերը որտեղի՞ մեղրն է:
— Քո համար ի՞նչ տարբերություն:
— Իմը Գորիսից է:
— Շատ ուրախ եմ:
— Բա հիմա ի՞նչ ենք անելու:
— Ի՞նչը:
— Գորիսից բերել հասցրել եմ էստեղ…
— Մյուս գալուց նախապես զանգ տուր, կգամ ավտոկայան, կդիմավորեմ:
— Է, լավ չես անում, Գորիսից բերել հասցրել էի…
Ու գնաց:
Լավ բան չստացվեց: Նեղացրեցի խեղճ մարդուն:

6tbGRQi_fkRfzu_H8gDyXfGpSL6

ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

21 Նյմ

Հին Հռոմում գլադիատորական մարտերից հետո մոտակա հատուկ կրպակներում վաճառում էին կենդանու ճարպն ու գլադիատորի քրտինքը: Կանայք դրանք օգտագործում էին կոսմետիկ նպատակներով:

141109134356

ԻՍԿ ՆՐԱՆ ՈՉ ՈՔ ՉԷՐ ՀԱՎԱՏՈՒՄ

18 Նյմ

Կյանքի վերջին տարիներին Էռնեստ Հեմինգուեյը դարձել էր խիստ նյարդային, ընկճված: Նա հարազատներին ու ընկերներին վստահեցնում էր, որ իրեն ամեն քայլափոխի հետևում են ՀԴԲ-ի գործակալները: Մի քանի անգամ գրողին բուժվելու տարան հոգեբուժական կլինիկա, որտեղից նա դարձյալ զանգահարում էր ծանոթներին ու պնդում, որ իր հիվանդասենյալում գաղտնալսող սարքեր են տեղադրված և բոլոր զրույցները լսվում են: Էլեկտրաշոկի ազդեցության տակ Հեմինգուեյն ի վերջո կորցրեց ստեղծագործելու ունակությունը և այլևս չէր կարողանում մտքերը ձևակերպել այնպես, ինչպես անում էր նախկինում: 1961 թվականի հուլիսի 2-ին նա ինքնասպան եղավ:
Մի քանի տասնամյակ հետո ՀԴԲ-ին հատուկ հարցում կատարվեց Հեմինգուեյի գործի առնչությամբ: Հարցմանն ի պատասխան Դաշնային Բյուրոյից հայտնեցին, որ այո, գաղտնալումներ և հետապնդումներ իրոք եղել են, այդ թվում և հոգեբուժարանում: Պատճառն այն էր, որ իշխանություններին կասկածելի էր թվացել գրողի ակտիվությունը Կուբայում:

EH-C6226D

ԻՆՉՈՒ ԷՐ ՄԵՐԿԱՑԵԼ

18 Նյմ

Ռեպինի «Զապորոժցիները» հայտնի կտավում, որտեղ հերոսները նամակ են գրում թուրք սուլթանին, սեղանի մոտ նստած տղամարդը մինչև գոտկատեղ մերկ է, թեև մյուսները բավականին տաք են հագնված: Առաջին հայացքից կարելի է կարծել, թե նկարիչը ցանկացել է պատկերել մարտիկի առնականությունը, մինչդեռ իրական շարժառիթն այլ է: Բանն այն է, որ նամակ գրելուց առաջ զապորոժցիները թղթախաղով էին զբաղված: Խաղաթղթերի կապուկը կարող եք տեսնել սեղանին, նույն տղամարդու դիմաց: Իսկ այդ խաղում մարդը մերկանում էր կամ այն պատճառով, որ տանուլ էր տվել հագուստը, կամ նրան կասկածում էին անազնիվ խաղի մեջ և ստիպել էին մերկանալ, որ թևքերում կամ զգեստի տակ խաղաթուղթ չպահի:

repin-zaporozhcy+

ՍԵՓԱԿԱՆ ՄԱՇԿԻ ՎՐԱ

8 Նյմ

Ամերիկացի գրող Չակ Պալանիկը մի անգամ հանգստանում էր բնության գրկում: Ստացվեց այնպես, որ նա վեճի բռնվեց մոտակայքում հանգստացողների հետ, և նրան մի լավ ծեծեցին: Կապտուկներով և այտուցված դեմքով նա վերադարձավ աշխատավայր ու նկատեց, որ գործընկերներից ոչ ոք չի հարցնում, թե ինչ է պատահել: Հենց այդ ժամանակ էլ նրա գլխում ծնվեցին «Մարտական ակումբ» վեպը գրելու գաղափարն ու սյուժեն: Վեպի վրա աշխատելու ընթացքում Պալանիկը ևս մի քանի անգամ փողոցային կռիվներ հրահրեց, որ սեփական մաշկի վրա զգա իր հերոսների ապրումները:

a96998d562e09a80d621fbef3d23e642

ԹԵՅԻ ԵՎ ՍՈՒՐՃԻ ՎԵՃԸ

8 Նյմ

Շվեդիայի թագավոր Գուստավ Երրորդը մի անգամ որոշեց անձամբ ստուգել, թե ինչն է մարդու համար ավելի վնասակար` սուրճը, թե՞ թեյը: Այդ փորձի համար ընտրեցին երկվորյակ եղբայրների, որոնք մահվան էին դատապարտվել: Մեկին օրը երեք անգամ մեծ բաժակով թեյ էին տալիս, մյուսին` սուրճ:
Թագավորն ինքը չապրեց այնքան, որ տեսներ փորձի ավարտը: Իսկ երկվորյակները երկար ապրեցին, թեև առաջինը մահացավ թեյ խմողը: Նա 83 տարեկան էր:

259fed025d8fc27b00e44d1e8447cdba

ՀԵՄԻՆԳՈՒԵՅԻ ԿԱՏՈՒՆԵՐԸ

8 Նյմ

Էռնեստ Հեմինգուեյը կատուների հանդեպ թուլություն ուներ և նրա տանը միշտ կարելի էր հանդիպել մի քանի փափկամազ փիսիկների: Մի անգամ ծանոթներից մեկը նրան յուրահատուկ նվեր բերեց` Ձյունիկ անունով կատվին: Սա գենետիկական մուտացիայի արդյունքում թաթի վրա մի ավելորդ մատ ուներ: Գրողը շատ սիրեց նրան ու մինչև կյանքի վերջ չբաժանվեց:
Այսօր Հեմինգուեյի տուն-թանգարանի տարածքում ավելի քան 50 կատուներ են ապրում, որոնք Ձյունիկի ժառանգներն են և դարձյալ ավելորդ մատներ ունեն: Ասում են, որ այստեղ այցելող զբոսաշրջիկների որոշ հատված գալիս է առաջին հերթին կատուներին տեսնելու:

55

ՆԱԽՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

8 Նյմ

Ինչպես հայտնի է, ռոբոտ բառի հեղինակը չեխ գրող Կարել Չապեկն է, որն իր պիեսներից մեկում այդպես անվանեց մարդանման մեխանիզմին: Բայց պարզվում է, որ ռոբոտին մենք այսօր կարող էինք անվանել բոլորովին այլ կերպ, եթե Չապեկը հավատարիմ մնար նախնական տարբերակին: Իսկ սկզբնապես նա օգտագործել էր լաբոր բառը (լատիներեն «labor»` աշխատանք բառից): Հետո նրան այդ բառը դուր չեկավ և իր եղբոր` Իոսիֆի խորհրդով վերանվանեց ռոբոտ: Ի դեպ, չեխերենում «robota» նշանակում է ոչ թե պարզապես աշխատանք, այլ տաժանակիր աշխատանք:

Aleqsander-makedonaci

%d bloggers like this: