Պահոց | Հունիսի, 2015

ՋԵՖ ՆՈՒՆ

29 Հնս

Լինում են այնպիսի պահեր, որոնք ապրելով դու մտածում ես, թե կվերհիշես դրանք ընդմիշտ: Բայց հետո նրանք դուրս են սահում հիշողությունից և դու դրանց մասին նույնիսկ չես էլ մտաբերում, քանի դեռ վրա չի հասել այնպիսի մի օր, երբ այլևս ոչինչ չունես անելու՝ սեփական հուշերը փորփրելուց զատ, քանի որ դու այլևս ապրելու ուրիշ տեղ չունես, բացի այդ հիշողություններում:09_SmVmZiBOb29u

Advertisements

ՀԱՐԻ ՀԱՐԻՍՈՆ

29 Հնս

Մարդը, ով պնդում է, թե ինքը երբեք չի վախենում՝ կամ սուտասան է, կամ խելագար: Չկան այնպիսի մարդիկ, որոնց հատուկ չէ վախը: Իսկ համարձակ մարդիկ տարբերվում են հենց նրանով, որ անում են իրենց գործը, եթե նույնիսկ սարսափելի է:
Փախչելը դժվար չէ: Դժվարը ազատության մեջ մնալն է: Եթե չգիտես ինչ անել՝ սպասիր, գուցե թշնամիդ առաջինը սխալվի:Harry-Harrison

ԲՈՐԻՍ ՎԻԱՆ

29 Հնս

— Հասկանու՞մ եք, կարևորագույն գործողությունները միշտ իրականացվում են խիստ գաղտնի: Սա էլ հենց կոչվում է ժողովրդավարություն:
— Եվ ինչ, ձեր ժողովրդավարությունը ցանկալի արդյունքներ տալի՞ս է:
— Դա հայտնի չէ, քանի որ գաղտնիք է:59_vian_01_reference

ՄԻԽԱՅԻԼ ԲԱԽՏԻՆ

28 Հնս

Ընդհանրապես սխալներ չեն լինում: Սխալներ լինում են միայն դպրոցականների շրջանում, դրանք ուղղում են և կարմիր մատիտով շեշտում: Ես դեմ եմ այն բանին, երբ ասում են, որ գիտնականը սխալ գործեց: Ի՞նչ սխալ: Դա ճիշտ խոսք չէ, և գիտնականին իջեցնում է աշակերտի մակարդակի: Չէ՞ որ մեզանում սխալներ գտնում են նաև Դոստոևսկու և Տոլստոյի մոտ: Դրանք սխալներ չեն: Կան դրույթներ, որոնք մեզ պատկերանում են առավել կարևոր և նվազ կարևոր, որոնց հետ մենք համաձայն ենք կամ համաձայն չենք: Բայց այն, ինչին մենք համաձայն չենք, բնավ չի նշանակում, թե դա սխալ է: Ես այդ հարցին նույնպես բազմաձայնորեն եմ մոտենում: Այն, ինչ ես ճիշտ չեմ համարում` ավելի շուտ թերություն է:E11A7AA9-6494-4D8C-8583-F0273B43B571_w640_r1_s_cx0_cy8_cw0

ԱԼԵՔՍ ԳԱՐԼԱՆԴ

28 Հնս

Եթե դու համաձայն ես նրա հետ, որ տիեզերքն անսահման է, կնշանակի գոյություն ունեն անսահման թվով հավանականություններ, որոնք վերաբերում են իրադարձությունների զարգացմանը, ճի՞շտ է… Իսկ եթե գոյություն ունեն անսահման թվով հավանականություններ, որոնք վերաբերում են ինչ-որ բանի զարգացմանը, ապա այդ «ինչ-որ բան»-ը ի վերջո տեղի կունենա, և կարևոր չէ, թե որքան փոքր է հավանականությունը:ap_exmachinaqa_1_dd-600x338-e1428342927741

ԳԻՅՈՄ ՄՅՈՒՍՍՈ

28 Հնս

Չկա ավելի խաբուսիկ բան, քան լուսանկարը: Մենք կարծում ենք, թե մեկընդմիշտ դրոշմեցինք երջանիկ պահը, իսկ իրականում ընդամենը ավելացնում ենք թախիծը, որն առանց այդ էլ աշխարհում այնքան շատ է: Մենք սեղմում ենք կոճակը, և երջանիկ ակնթարթն արդեն ավարտված է:933630373

ՋԵՅՄՍ ԲԵՐՐԻ

28 Հնս

Ընդհանրապես աստղերը գեղեցիկ են: Սակայն նրանք չեն կարող որևէ բանի միջամտել: Նրանք կարող են միայն դիտել: Կարծես դա նրանց պատիժը լինի ինչ-որ բանի համար: Իսկ թե ինչի համար՝ ոչ մի աստղ այլև ի զորու չէ մտաբերել:Starry_Night_Over_the_Rhone2

ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ

25 Հնս

ԴԵՆԻՍ ԼԻՀԵՅՆ

23 Հնս

Ընտանեկան կյանքը միայն վարդերը, ոսկե մայրամուտները և այլ անհեթեթությունները չեն: Դա աշխատանք է: Եվ մարդը, որին սիրում ես, հազվադեպ է արժանի լինում քո մեծ սիրուն: Որովհետև իրականում ոչ ոք դրան արժանի չէ, քանի որ ոչ ոք չի վաստակել նման ծանր բեռը: Անխուսափելի են անկումը, հիասթափությունը, հավատի կորուստն ու տխուր օրերի հսկայական շարքերը: Կորցնում ես ավելին, քան ձեռք ես բերում: Եվ ատում ես սիրելիիդ ոչ պակաս, քան սիրում ես: Բայց պետք է քշտել թևքերն ու աշխատել, սատանան տանի, ամեն ինչ անել սեփական ձեռքերով, քանի որ դա էլ հենց կոչվում է հասուն մարդ լինել:
«Mystic River» գրքիցDennisLehane

ԴՈՐԻՍ ԼԵՍՍԻՆԳ

23 Հնս

Ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է տեսնել, թե ինչ է կատարվում այս երկրի հետ և ատելություն չտածել այդ ամենի հանդեպ: Մակերևույթում ամեն ինչ թվում է հրաշալի՝ հարթ ու հանգիստ, գավառական ողորմածություն: Բայց խորքում ամեն բան ներծծված է թույնով: Շուրջը բացառապես ատելություն է, նախանձ ու մարդկային տառապանք՝ միայնությունից տոչորված:

K3052789

ՋՈՆ ՈՒԻՆԴԵՄ

21 Հնս

Գիտելիքի կիրառման համար անհրաժեշտ է ազատ ժամանակ: Այնտեղ, որտեղ յուրաքանչյուրը ստիպված է մի կտոր հացի համար աշխատել մինչև քափ ու քրտինք կտրելը և որտեղ չկա մեկ րոպե ազատ ժամանակ մտքերի համար, այնտեղ գիտելիքը լճանում է և ժողովուրդը՝ նույնպես:f62cfd6bc4307f81995a89b14342202fef3375b6

ՔՐԻՍՏՈՖԵՐ ՓՐԻՍԹ

20 Հնս

Աճպարարներն իրենց գաղտնիքները պահպանում են ոչ նրա համար, որ այդ գաղտնիքները նշանակալի են ու յուրահատուկ, այլ այն պատճառով, որ դրանք աննշան են ու պարզունակ: Ապշեցուցիչ բեմական էֆեկտները հաճախ ստացվում են այնպիսի ծիծաղելի հնարքների միջոցով, որ աճպարարի համար նույնիսկ ամոթալի է խոստովանել, թե ինչպես է նա այդ բանն անում:CP

ՖՐԵՆԿ ՀԵՐԲԵՐՏ

20 Հնս

Կան պնդումներ այն մասին, թե սերը հանդիսանում է վատ գործարք. չկա որևէ երաշխիք: Սա մոլորություն է: Իրականում սերը կարիք չունի երաշխիքների: Սերը տարբերվում է նրանով, որ դու ուրախություն ես պարգևում՝ հոգ չտանելով դրա հետևանքների մասին:1qjqrv.St_.5

ՄՈՐԻՍ ԴՐՅՈՒՈՆ

20 Հնս

Փոխադարձ ատելությունը երկու մարդու կապում է նույնքան ամուր թելերով, ինչպես որ տարանջատ սերը, ու երբ երկրի երեսից վերանում է թշնամին, որի դեմ դուք տարիներ շարունակ խարդավանքներ էիք նյութում, ձեր սրտում մնում է դատարկություն, ճիշտ այնպիսին, ինչպիսին կլիներ, եթե այնտեղից հեռանար մեծ կիրքը:20090418PHOWWW00014

ՔԼԻՖՈՐԴ ՍԱՅՄԱԿ

20 Հնս

Մարդիկ սիրում են դատողություններ անել: Դատողություններ անելով՝ նրանք ջանում են բարդը հանգեցնել պարզի, անհայտը՝ հասկանալիի, ապշեցուցիչը՝ առօրեականի: Դատողություններ են անում, որ չզրկվեն բանականությունից ու հոգեկան հավասարակշռությունից, հարմարվեն, ինչ-որ ձևով հաշտվեն նրա հետ, ինչն անընդունելի է ու չի նվազում գիտակցության մեջ:simak-vignette

ԼԵՈՆԻԴ ՖԻԼԱՏՈՎ

19 Հնս

Ջանում եմ, որքան հնարավոր է, լինել լավը, բայց ոչ միշտ է դա ստացվում: Հաճախ նույնիսկ չի էլ ստացվում: Ես ընդհանրապես ահավոր ինքնակեր եմ: Իմ ագրեսիան բավականացնում է հինգ րոպե, իսկ հետո սկսում եմ տառապել, որ ամեն ինչ կարելի էր անել ոչ այդպես կտրուկ: Տարիների հետ ես դարձա համբերատար, որովհետև հասկացա. կյանքն ավելի իմաստուն ու բազմազան է, քան պատկերացնում էի:

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

ԳՐԵՄ ՋՈՅՍ

19 Հնս

Երեխաներն ամեն օր կոտրում են իրենց ծնողների սրտերը: Բավական է միայն նայես նրանց, և քո սիրտը կտորների է բաժանվում: Նրանք սիրտդ բաժան-բաժան են անում: Իսկ հետո կրկին հավաքում են որևէ շարժումով, ժպիտով, հայացքով ընդամենը նրա համար, որ կրկին հնար ունենան այն փշրելու: Եվ այդ ամենը՝ դատարկ բաների համար:

?????????????????????????????????????????????????????????

ԴԵՎԻԴ ՄԻՏՉԵԼ

18 Հնս

Պատանի հասակում ինձ ընդամենը երեք-չորս անգամ է վիճակվել հպանցիկ տեսնել Երջանկության կղզիները, քանի դեռ դրանք չէին մոլորվել մշուշներում, վհատության բռնկումներում, ցրտի ճակատների, չար քամիների, հանդիպակաց հոսանքների մեջ… Ես սխալմամբ դրանք հասուն կյանքի տեղ ընդունեցի: Կարծելով, թե դրանք իմ կյանքի ուղևորության մեջ արձանագրված նշանակման վայր են, ես հարկ չհամարեցի գրանցել դրանց լայնությունը, երկարությունը և կղզիներին մոտենալու միջոցները: Գրողը տանի ջահել հիմարիս: Հիմա ինչ ասես որ չէի տա հավերժական անպատմելիի չփոփոխվող քարտեզի համար, որպեսզի տեր դառնայի, ըստ էության, ամպերի քարտեզին:biTuRP7nZRo

ՌՅՈՒ ՄՈՒՐԱԿԱՄԻ

17 Հնս

Յուրաքանչյուր մարդ բազմաթիվ դեմքեր ունի: Մարդիկ փոխվում են, երբ հանդիպում են ուրիշ մարդկանց: Եթե դու հանդիպել ես ինչ-որ մեկին, դու արդեն փոխվել ես, դու դարձել ես մեկ ուրիշը: Մարդիկ կարիք ունեն մեկը մյուսի, քանիզի դա միակ ապացույցն է այն բանի, որ նրանք գոյություն ունեն:
Ի դեպ, սովորական կյանքով ապրելն այնքան է հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Ծնողները, ուսուցիչները, պետությունը՝ բոլորը մեզ ապրել են սովորեցնում, սակայն ձանձրալի ու հնազադ կյանքը: Ու գոնե մեկը լիներ, որ մեզ բացատրեր, թե ինչ բան է այդ «սովորական կյանքը» և ինչպես են այնտեղ ապրում:georgian-faces

ՄԻՇԵԼ ՄՈՆՏԵՆ

17 Հնս

Արիստոտելը պատմում է, որ Հիպանիս գետում կան փոքրիկ միջատներ, որ ապրում են մեկ օրից ոչ ավել: Նրանց մի մասը, որ մեռնում է առավոտյան ժամը ութին, մեռնում է բոլորովին երիտասարդ, իսկ երեկոյան ժամը հինգին մեռնողները ծերացած են մեռնում: Մեզնից ու՞մ ծիծաղելի չէր լինի, եթե նրա ներկայությամբ միջատներից մեկին կամ մյուսին համարեին երջանիկ կամ դժբախտ՝ հաշվի առնելով նրանց կյանքի տևողությունը: Համարյա նույնը պետք է ասել մեր մասին, եթե համեմատվենք լեռների, գետերի, ծառերի, երկնային լուսատուների և անգամ որոշ կենդանիների կյանքի տևողության հետ:montaigne

%d bloggers like this: