Պահոց | Ապրիլի, 2014

ՊԱՏՐԻԿ Օ’ԲՐԱՅՆ

30 Ապր

Բույրը զգացողություն է, որը մյուսներից առավել ընդունակ է հիշություններ հարուցել: Հավանաբար այն պատճառով, որ բառերը` խղճուկ համեմատություններից զատ, չեն բավականացնում նկարագրելու հույզերի ընդարձակ ներկապնակը, որոնք ծնվում են բույրերից: Ահա թե ինչու բույրը` չունենալով անուն և մնալով անհայտ, զրկված է զուգորդումներից, անհնար է նրան նորից ու նորից վերականգնել հիշողության մեջ, իսկ բառերը բթանում են հաճախակի գործածումից: Սակայն բույրը, որի հետ կապված են խորը ապրումներ, ամեն անգամ ցնցում է մեզ` վերականգնելով դրա ընկալման առաջին իրավիճակը:Picture 1

ՌԵՆԴԱԼ ԳԱՐԵԹ

30 Ապր

Ավանակը ձիուց ավելի խելոք է, ինչպես որ ագռավն ավելի խելոք է բազեից: Ոչ ավանակը և ոչ էլ ագռավը երբեք մարտի չեն մղվում միայն նրա համար, որ իրենց այդպես է հրամայել մարդը…

Գիտե՞ք, ես միշտ այն պնդման կողմնակից եմ, որ իսկական գիտակներն արժանի են խղճահարության, որովհետև նրանք մարզել են իրենց ճաշակը մինչ այնպիսի կատարելության, որ համարյա ոչնչից հաճույք չեն ստանում:

«Լորդ Դարսի» գրքիցrandall-garrett-1

Պատկեր

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

29 Ապր

10154914_663557420346260_7694941381328171711_n

ԱՔԻԼԼԵ ԿԱՄՊԱՆԻԼԵ

29 Ապր

Նա մոլորության զոհ էր դարձել: Այն, ինչը նրա կարծիքով կատարվում էր սրտում, իրականում կատարվում էր ստամոքսում: Դժոխք էր, այո, բայց ոչ սրտում, այլ մի քիչ ներքև և աջ: Քանի որ ստամոքսի ցավն ու հուսահատությունը հարազատ զգացողություններ են:

— Ապացուցեք,- կասի ընթերցողը:

Պարոնայք, հեղինակը ձեզ ազնիվ խոսք է տալիս, որ դա այդպես է:Campanile

ԼԵՈՆԱՐԴՈ ՊԱԴՈՒՐԱ

29 Ապր

«- Կարինա… ես կարծում եմ, որ տղամարդու կոչումն իրագործվում է որոնումների, այլ ոչ թե բացահայտումների մեջ, թեև բոլոր պատմական հայտնագործություննները կարծես թե պսակում են ներդրված ջանքերը,- ոսկե գեղմ, Ամերիկա, հարաբերականության տեսություն… սեր: Նախընտրում եմ լինել հավերժականի որոնողը, չնմանվել Յասոնին կամ Կոլոմբոսին, որոնք, կտրելով երկար ճանապարհ, հասան իրենց նպատակին, իսկ հետո մեռան թշվառության ու մոռացության մեջ: Ավելի լավ է դեգերել` որոնելով գոյություն չունեցող Էլդորադոն: Թող որ ես երբեք չբացահայտեմ քեզ, Կարինա, թող երբեք չգտնեմ, ինչպես Յասոնը ծառի վրա գտավ ոսկե գեղմը, որին հսկում էր վիշապը: Թույլ մի տուր տիրանալ քեզ, Կարինա…»:

«Չար քամիները փչում են դեպի Մեծ պաս» գրքից???????????

ԲԱՅՐՈՆ

27 Ապր

Կյանքի մեծ նպատակը զգայությունն է: Զգալ, որ գոյություն ունենք, թեկուզ տառապանքի մեջ: Այդ «պաղատագին դատարկությունն» է , որ մեզ մղում  դեպի խաղը, պատերազմը, ուղևորությունը, դեպի անիմանալի, բայց ուժգնորեն զգացված գործողությունները, որոնց գլխավոր հմայքը իրենցից անբաժան հուզումն է:Лорд-Байрон-против-системы-песочница-658615

ՉԵԶԱՐԵ ՊԱՎԵԶԵ

26 Ապր

Այն ժամանակ ես նույնիսկ չէի հասկանում, թե ինչ է նշանակում հասակ առնել: Մտածում էի` հասակ առնել միայն նշանակում է խելք հավաքել, որպեսզի դժվարին գործեր անես, ինչպես, օրինակ, ցլեր գնես, խաղողի գին նշանակես, աշխատես կալսիչ մեքենայով: Ես չգիտեի, որ հասակ առնել` նշանակում է հեռանալ, ծերանալ, տեսնել, թե մարդիկ ինչպես են մեռնում…

Ինձ համար ոչ թե տարիներն անցան, այլ ամռանը փոխարինեց աշունը, ձմռանը` գարունը: Այն ամենը, ինչ ես տեսա ու լսեցի, ինձ դուր էր գալիս ավելի շատ, որքան ավելի նման էր անցածին` դա լիներ պատմություն երաշտի, շուկաների, նախկին ժամանակների բերքի մասին, ինչպիսին այլևս չէր լինելու: Ես ուզում եմ, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես նախկինում` շշով գինիները, ապուրը, այգեգործական իրերը, առանձնատան բակի գերանները…

«Լուսինը և խարույկները» գրքից3_g_cesare_pavese

ՍԵՄ ՄԱԿԲՐԱՏՆԻ

25 Ապր

— Ես սիրում եմ քեզ մինչև լուսին,- շշնջաց փոքրիկ նապաստակն ու փակեց աչքերը:

— Այ քեզ բան: Այդքան հեռու…- Մեծ նապաստակը նրան տերևներից պատրաստված անկողինը դրեց: Ինքը պառկեց կողքին` համբուրելով նրան և շշնջաց ականջի տակ.

— Իսկ ես քեզ սիրում եմ մինչև լուսին: Մինչև ամենա-ամենա լուսինը… ու ետ…25696_600

 

ՋԻՐՋԻ ԶԵՅԴԱՆ

25 Ապր

Մարդկանց միշտ հրապուրել է առեղծվածը, քանի դեռ այն չի բացահայտել իրեն: Այդ պատճառով էլ սակավախոս զրուցակիցն իր նկատմամբ հարգանք է ներշնչում, իսկ շատախոսը վանում է: Քանի դեռ մարդը լուռ է, ձեզ թվում է, թե նա իր մեջ քողարկում է շատ կարևոր մի բան, բայց ահա նա խոսեց և դուք համոզվում եք նրա մտքերի աղքատության, նվաստության  հարցում:

Խելացին խոսքերը քամուն չի տալիս: Խելացին խնայում է իր խոսքերը պատեհ պահի համար: Ահա թե ինչն է զարդարում խոսքը, այլ ոչ միայն այդ խոսքերում ամփոփված մտքերը:6033

«Այսօր ո՞վ է խոսում հայերի ոչնչացման մասին»

24 Ապր

«Մեր ուժը մեր արագությունն է և դաժանությունը: Չինգիզ խանը` իր թելադրանքով, թեթև ու ուրախ սրտով կոտորել տվեց միլիոնավոր կանանց ու երեխաների: Այսօր պատմությունը նրան դիտում է որպես մի հզոր պետության հիմնադրի: Ես կարևորություն չեմ տալիս այն բանին, թե թույլ Արևմտյան Եվրոպան ինչ կասի իմ մասին: Ես հրաման արձակել եմ  և կգնդակահարեմ բոլոր նրանց, ովքեր թեկուզ մի քննադատական խոսք անգամ արտաբերեն` հայտնելով, որ պատերազմի վերջնական նպատակը ոչ թե  որոշակի սահմաններ հաստատելն է, այլ իր մեջ պարունակում է գլխավորապես թշնամու ֆիզիկական բնաջնջումը: Ուստի, ես առայժմ Արևելք եմ ուղարկել միայն իմ «Գանգի  ստորաբաժանումները»` հրամայելով նրանց` առանց գթության և խղճահարության, անխտիր սպանել լեհական ցեղին կամ այդ լեզվին պատկանող բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաներին: Միայն այս միջոցով է, որ մենք կնվաճենք մեզ անհրաժեշտ տարածքներ: Ի վերջո, այսօր ո՞վ է խոսում հայերի ոչնչացման մասին»:

ՀԻՏԼԵՐзагруженное

ՄԻ ԴՐՎԱԳ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԿՅԱՆՔԻՑ

23 Ապր

1877 թվականին Էջմիածինը թույլատրում է Հովհաննես Այվազովսկուն օրինականացնել իր ապահարզանը անգլուհի կնոջից` Յուլիա Կրևից: 1882 թ. նկարիչն ամուսնանում է Աննա Մկրտչի Սարգսյանի (Բուռնազյանի) հետ: Ամուսնալուծության պատճառներից մեկն էլ այն էր, որ Կրևսը Այվազովսկու երեխաներին (չորս աղջիկ) անջրպետել էր հայկական միջավայրից և ամուսնացրել օտարազգիների հետ: Գոհ Բուռնազյանի հետ ամուսնությունից` նկարիչն այդ առիթով բարեկամներից մեկին գրում է. «Առաջին կնկանս հետ 20 տարի է, որ չէր կենայի, չի տեսածըս նորա` կա 14 տարի: Հինգ տարի ալ կա, որ Էջմիածնին սինոդը և կաթողիկոսը ինձի բաժանմունք տվին. այնպես որ կրնայի կարգվիլ: Միայն շատ կվախենայի մեկ ուրիշ ազգի հետ կապվելու… Ինձի ազատեցին առաջին պսակես ու ատով ավելի նորեն ազգիս մոտկըցա…»:0_733ea_49de5a51_L

ՌԵՅՄՈՆ ՌԱԴԻԳԵ

23 Ապր

Մենք բոլորս Նարցիսներ ենք, որ սիրում ու ատում ենք միայն սեփական պատկերը և անտարբեր ենք ցանկացած ուրիշի նկատմամբ: Հենց նմանության բնազդն է, որ մեզ առաջնորդում է կյանքում` հնչեցնելով «կանգ առ» հրամանը այս կամ այն բնանկարի, բանաստեղծության, մարդու առջև: Մենք կարող ենք հիանալ նաև ուրիշներով, սակայն ցնցում ենք ապրում միայն սեփականից:raymond-radiguet

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

22 Ապր

1987 թվական, մայիս. Համամիութենական 20-րդ կինոփառատոնը Թբիլիսիում: Ներկայացված է Ֆրունզե Դովլաթյանի «Մենավոր ընկուզենին» երկսերիանոց կինոնկարը:

Սերգեյ Փարաջանովին մենք հանդիպում ենք ֆիլմի ցուցադրման ժամանակ: Փարաջանովը հայկական պատվիրակությանը և մի խումբ մասնակիցների մեկ-երկու օր հետո հրավիրում է իր տուն` Դովլաթյանի ծննդյան 60-ամյակը նշելու:

Ընդունելությունը սկսվում է Կոտե Մեսխի փողոցից… Զրույցներ, բանավեճեր, հարցազրույցներ… Ինչ ասես կա: Մթնոլորտը լրջացնում է Փարաջանովը: Նա դիմում է Ֆրունզե Դովլաթյանին, արժեքավորում նրա ստեղծած ֆիլմերը և սենյակի անկյունում գտնվող սնդուկից հանում է մի թիկնոց:

— Այս թիկնոցը ես կարել եմ բանտում,- ասում է նա,- Ֆելինիի համար… Հույս ունեմ, որ օրերից մի օր այս երկիրը ինձ թույլ կտա հանդիպելու նրան և նվերը հանձնելու: Թիկնոցը կրելու առաջին պատվին արժանանում է Ֆրունզե Դովլաթյանը: Ծնունդդ շնորհավոր,- Փարաջանովը մոտենում է Դովլաթյանին, նրա ուսերին գցում թիկնոցը և գրկախառնվում…

Եվ ես շտապեցի այդ պահը վավերացնել Փարաջանովի բակի յուրօրինակ աստիճանների վրա:

 

Ռոբերտ ՄաթոսյանUNKNOWN_PARAMETER_VALUE-28

ԲԼԵԶ ՊԱՍԿԱԼ

22 Ապր

Մենք երբեք չենք սահմանափակվում ներկայով: Ցանկանում ենք, որ ապագան արագ վրա հասնի, ցավում ենք, որ այն կարծես թե դանդաղ է մեզ ընդառաջ գալիս, կամ վերհիշում ենք անցյալը, ցանկանում ենք պահել նրան, իսկ նա արագ փախչում է մեզնից: Մենք այնքան անմիտ ենք, որ մոլորվում ենք մեզ չպատկանող ժամանակների մեջ, չենք մտածում նրա մասին, ինչը տրված է մեզ…הסתברות 1א

ԲԵԼԼԱ ՇԱԳԱԼ

19 Ապր

Նա, ում պատկերը հետապնդում է ինձ, նման է թափառող աստղի: Նա անորսալի է: Մերթ առկայծում է շամփրող- սառը լույսով, մերթ մարում ու չքվում է տեսադաշտից: Իսկ անունը: Այնպիսի անուն է կրում, ինչպես զանգի ղողանջը:

Տեսքից ամուր է, լայնաթիկունք, իսկ ոտքեր կարծես չունի, եթերային գանգուրներն, ինչպես թևեր, տանում են նրան: Կամ ոչ: Այնքան էլ հեշտ չէ նրան կտրել հողից: Չես հասկանում: Կարծես թե վեհերոտ է: Բայց ինչպես է ծիծաղում…

Սովորաբար երիտասարդների հետ ինձ համար դժվար է: Անընդհատ թաքնվել եմ ուզում, որպեսզի նրանք ինձ չնայեն: Իսկ նրա հետ…

Այդ ատամները խրվում են իմ մեջ տարածության վրա: Այնպես սուր են:

Երանի շուտ տուն հասնեմ: Այնտեղ ես չընթերցված գրքույկ ունեմ: Կխորասուզվեմ նրա մեջ ու կկարդամ, կկարդամ: Հեռավոր, բայց հարազատ մարդիկ սպասում են յուրաքանչյուր էջում: Նրանց ձայները, նրանց քայլերը ապրում են տողատակերում: Սակայն այն երիտասարդի ձայնը ականջներիս մեջ դեռ չի լռում…NV_0063 (6)

ՎԵՐՋԻՆ ԱՐՔԱՆ

19 Ապր

1393 թվականի նոյեմբերի 29-ին Փարիզում վախճանվեց Հայոց վերջին թագավորը` Լևոն Ե Լուսինյանը: Նրա մարմինը զետեղվեց Թուռնելի պալատի մոտ գտնվող Սելեսթենների վանքի Սուրբ Աստվածամոր տաճարում, դամբարանի մեջ: 400 տարի անց ավերվեց թե տաճարը, թե դամբարանը: Կիլիկիայի արքայի աճյունը պղծվեց ու ցիրուցան արվեց: Բայց անվնաս մնաց քանդակված տապանաքարը, որը հետագայում փոխադրվեց Սեն Դընիի աբբայություն:tumulo-de-leon-v-em-saint-denis-paris

ՌԱՅՄՈՆԴ ՉԱՆԴԼԵՐ

17 Ապր

Քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ են ազնիվ մարդիկ, բայց քաղաքականության մեջ չկա այնպիսի մի բան, որ հրապուրի ազնիվ մարդկանց:

Սարսափելի բան է փողը: Երբ դրանք մեծ քանակությամբ են` ձեռք են բերում սեփական կյանք, նույնիսկ սեփական խիղճ: Միջին մարդը հոգնած է և վախեցած, իսկ հոգնած ու վախեցած մարդը չի կարող իրեն այդպիսի շքեղություն թույլ տալ` ունենալ իդեալներ: Նրան անհրաժեշտ է սնունդ գնել ընտանիքի համար: Մեր օրերում նկատվում է անձնական ու հասարակական բարոյականության աղետալի անկում: Ինչպե՞ս կարող են մարդիկ բարձր որակներ ունենալ, եթե նրանց կյանքը հիմնված է որակի բացակայության վրա: Որակն անհամատեղելի է մասսայական արտադրության հետ: Այն անհրաժեշտ չէ, քանի որ չափից ավելի երկարակյաց է: Եվ կյանքի որակի փոխարեն առաջարկվում է կյանքի ձևը` կոմերցիոն խաբեությունը…chandler10rules

 

ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ

16 Ապր

Բանակային օրենքը` «հրամանները չեն քննարկվում», կառավարման հասարակական սիստեմի նկատմամբ արատավոր է, հանգեցնում է սարսափելի դեֆորմացիաների և ողբերգությունների: Այո, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, բայց հասարակական դատը, բարոյականության դատը պետք է այսօր: Եվ մենք վճռականապես տրամադրված ենք մեր օդապարիկից դեն նետելու ամբողջ ավելորդ բեռը: Մենք չենք կարող բարձունքի հասնել` օդապարիկում ունենալով կասկածամտության, սարսափի, մինչ անմտություն հասցված զգոնության բեռ…8

Խորեն Աբրահամյանի աչքերը

16 Ապր

Պերմ քաղաքի համալսարանի մի խումբ ուսանողներ իրենց պրակտիկան անց էին կացնում Երևանում: Ուսանողուհիներից մեկը ծոցատետրում Հայաստանից ստացած իր տպավորություններն էր գրել ու համարակալել էր դրանք: Առաջին համարի տակ նշել էր` «Մատենադարան», երկրորդի տակ` «Էջմիածին», երրորդի տակ` «Խորեն Աբրահամյանի աչքերը»:

 

Վիկտոր Բալայան

«Աստվածային կայծի բռնկումը» գրքիցd5add5b8d680d5a5d5b6-d5a1d5a2d680d5a1d5b0d5a1d5b4d5b5d5a1d5b6

ՊՈԼ ԲՈՈՒԼԶ

15 Ապր

— Երբ ես երիտասարդ էի, կարծում էի, թե կյանքը մշտապես պիտի դրդի որևէ նոր բանի, որ ամեն տարվա հետ այն պիտի դառնա ավելի հարուստ ու տարողունակ, որ դու ավելին կիմանաս, կդառնաս իմաստուն, խորազնին, ավելի ու ավելի խորը կներթափանցես ճշմարտության մեջ:

— Իսկ հիմա դու գիտես, որ դա այդպես չէ, այո՞: Որ դա ավելի շատ նման է ծխախոտ ծխելուն. առաջին մի քանի կլանվածքները վայելում ես ախորժանքով, և մտքովդ անգամ չի անցնում, թե ինչ-որ ժամանակ այն կվերածվի քնթուկի: Հետո դու սկսում ես նրան ընկալել իբրև ինքըստինքյան ենթադրվող մի բան: Իսկ այնուհետև հանկարծ հասկանում ես, որ այն արդեն այրվել է մինչև վերջ: Եվ միայն այդ ժամանակ ես զգում նրա դառը համը:

«Երկնքի ծածկույթի ներքո» գրքիցliteratura_paul-bowles_retrato

 

%d bloggers like this: