Պահոց | Փետրվարի, 2015

ԹՈՄԱՍ ԷՍՊԵԴԱԼ

28 Փտր

Դե մի՞թե նամակները միայնության խորհրդանիշը չեն: Չէ՞ որ նա, ով գրում է, գրասեղանի դիմաց նստում է միայնակ: Հրաժեշտի նամակներ, սիրային նամակներ: Սոսնձում ես դեղին ծրարների մեջ և քեզ հանձնում ես բախտի քմահաճույքին: Նամակներ գրում են ոչ այն բանի համար, որ խեղդեն միայնությունը, այլ որպեսզի կնքեն, փակի տակ պահեն նրան:7975

ԴՈՒԳԼԱՍ ՔԵՆԵԴԻ

28 Փտր

Երբեմն ես մտածում եմ, որ մարդկային ցեղի պատմության մեջ ամենակայուն և անսասան երևույթներից մեկը փչացնել, վնասել կարողանալն է` ինչպես ինքդ քեզ, այնպես էլ շրջապատին: Դա հավանաբար ամենասարսափելին է, և միևնույն ժամանակ ամենահուսադրողը: Հուսադրող այն իմաստով, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում անպայման նման մի պատմության մեջ կխճճվի: Մենք անհուսալիորեն պարզունակ ենք, մշտապես կրկնվում ենք:clements_main_2516242b

ԱՐԻԱԴՆԱ ԷՖՐՈՆԻ ՆԱՄԱԿԸ ՄՈՐԸ` ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱՅԻՆ

27 Փտր

Այսօր վաղ առավոտյան ես լսեցի, թե ինչպես են կռունկները չվում: Ես մոտեցա պտուհանին ու տեսա, թե ինչպես էին նրանք թռչում լուսաբացի աղոտ երկնքում, և հետո արդեն չկարողացա քնել, անընդհատ մտածում էի: Թե ինչու քեզ գրեցի այս կռունկների մասին` ինքս էլ չգիտեմ: Բացեցի քո նամակն ու դա հիշեցի: Հավանաբար կա մի ինչ-որ թաքուն, իսկ գուցե բացահայտ նմանություն քո ձեռագրի և այդ խոշոր, ուժեղ թռչունների թռիչքի միջև, որոնք մշտապես տրոհված են հյուսիսի ու հարավի, ձմռան ու ամռան արանքում, թռչուններ` առանց միջին գոտիների և կյանքի ոսկե միջինի:
Ինչպես եմ ես սիրում նրանց ճիչը լուսաբացի կամ մթնշաղի մշուշի մեջ, և նրանց ձիգ-տատանվող ուրվագիծը, և այն վերջինին` ուժգին, տարածության մեջ անաղմուկ թևաբախումներով, որով հետապնդում է լույսին…a-flock-of-migrating-cranes-seen-at-the-hula-lake-ornithology-and-nature-park-in-northern-israel

ՍԹԻՎԵՆ ՔԵԼՄԱՆ

27 Փտր

Բռնությունը գալիս է ինքնիրեն, առանց քո կողմից որևէ ջանքի գործադրման: Ահա թե բանն ինչ է: Հիշու՞մ ես, թե դու ինչպես երեխա ժամանակ առաջին անգամ տրորեցիր մրջյունին: Ոտքդ մի կողմ տարար ու շարժումը վերածեցիր մահվան մահճի, ներկան` անցյալի: Մի՞թե դա քեզ համար ցավալի-քաղցր մկրտություն չէր: Պարզվեց` ինչպիսի իշխանություն է թաքնված ոտքիդ մեջ և ինչպիսի գայթակղություն է ծակծկում մատներդ: Ու պահանջվում է բավականին գթասրտություն, որպեսզի հանգստացնես նրանց: Չէ՞ որ դու ցանկանում ես լինել փոքր-ինչ ավելին, քանի պարզապես Աստծո հնարամիտ չարախնդության հերթական կատարողը:murashi

ՏԱՏԻՍ ՊԱՏՄԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

26 Փտր

Տատս 100 տարուց ավել ապրեց: Ցեղասպանության վկան էր: Մի օր հեռուստատեսությունից եկան նրան նկարելու: Տեսախցիկը տեղադրեցին ու խնդրեցին տատիս, որ պատմի: Լավ հիշողություն ուներ, այնպիսի դրվագներ ու մանրամասներ էր մտաբերում, որ ապշելու բան էր: Բայց այս անգամ ինչ-որ բան իր հունով չհոսեց: Համենայն դեպս, լրագրողը դժգոհ էր: Տատս ասում էր. «Քրդերը մեզ կոտորեցին»: Լրագրողն ընդհատում էր նրան և ուղղում էր. «Թուրքերը, տատի, ոչ թե քրդերը»: Հետո պատմությունն առաջ էր հրվում ու տատս դարձյալ կրկնում էր. «Քրդերը տեղահանեցին… Քրդերը թալանեցին… Քրդերը սպանեցին…»:
Նկարահանողները հիասթափված գնացին: Իսկ տատս հանգիստ էր: Նա հրաշալի հիշողություն ուներ…

Հ. Չարխչյան111

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՔԵՅՍԵՆ

26 Փտր

Մի գդալ կյանք… Հին, ճմլված, չեչոտ, թիթեղյա գդալ, մինչև եզրերը ինչ-որ բանով լի, որը պիտի քաղցր լիներ, սակայն իրականում հագեցած է դառնությամբ, մի բանով, որ եկել ու անցել է, իսկ մենք չենք հասցրել համտեսել` մեր կյանքով…50133

ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿՈՉԸ

26 Փտր

Մենք կեցած ենք, հայ տառապած ժողովուրդ, հայկական պատմության այնպիսի փոթորկուն էջի վրա, ուր մեր ժողովուրդը կապրի կամ իր վերջին օրերը և կամ կգտնվի վաղվան ազատության նախօրյակին: Վայկյանը, ներկա օրերը մեզ չեն ցուցներ միջին ճանապարհ: Վաղվան պատասխանը հայ ժողովրդին պիտի լինի այո կամ ոչ: Իմ խոսքս կուղղեմ այն բոլոր մարդոց, որոնք խոր գիտակցություն ունին հայ ժողովրդի լայնածավալ տառապանքին, որոնք ունին մարդասիրական սիրտ, ամեն ազգե, ըլլան անոնք հույն, եզիդի, ասորի, քյուրդ, իսլամ կամ ոչ իսլամ, որոնք ենթակա եղած են օսմանյան բռնակալ կառավարության անմարդասեր սարսափներուն:
Կոչ կընեմ բոլոր զենքի ընդունակ՝ առանց դասակարգերու խտրության, գյուղացիեն, արհեստավորեն մինչև բարձր դասու մտավորականությունն ու հարուստը:
Ես կոչ կընեմ բոլոր չափահաս դպրոցականներուն, որոնք կը բաղձան ծաղկավետ տեսնել վաղվան մշակույթի դաշտը, թող դիմեն զենքի, թող վազեն դեպի ճակատ:
Ուղղելով իմ խոսքս մեր բոլոր մայրերուն և քույրերուն՝ կը հորդորեմ, որ չնդունեն իրենց սրբազան հարկի տակ հուդաներն ու դավաճաններն, թող թքեն անոնց երեսին և ղրկեն դեպի զորանոց:Դավաճան է այն մայրը, որ կքաջալերե իր զավակը, ամուսինը կամ եղբայրը մնալու տունը, իբրև կորովազուրկ , որբացած ազատության սերեն:
Երեկ կռվող ուժը իր կարելին ըրավ՝ կուրծքը տալով թշնամուն, այսօր ալ մեր մտավորականությունը պիտի հայտանաբերե ինքզինք կռվող դասակարգին արժանի:
… Հայ ժողովուրդ, եթե հավաքական կերպով չպատասխանես այս կոչիս, եթե պայծառ գիտակցությունը չունենաս հայրենիքի և փախստական ժողովրդի, բզկտված մայրերու, թաղված փոսերն դուրս գալող տղամարդկանց, բռնաբարված հայ կույսերու ներկա սարսափելի կացության, եթե չգիտակցես այն մահվան սև երազին, որ կը սավառնի մեր բովանդակ հայ ժողովրդին վրա, եթե դուն հասկացությունը չունենաս ստեղծված ծանր րոպեին, ետ առ ինձմե հորս անունը, զոր դուն ես տված, և իրավունք մի ունենար վերցնելու իմ դիակը, իրավունք մի ունենար իմ վրա արտասվելու, թող թաղե զիս այն կոզակը, որ երեկ իմ կողքին կուրծքը կուտար մեր թշնամուն և ձորերը մնացած հայ որբուկները կգրկեր և կգգվեր:
Հայ հարուստ, ավելորդ է ընել քու երեք տարվան պատմությունը, հայ հարուստ, այդ պատմությունը թող չկրկնվի… Թող չկրկնվի երբեք ձեր երեք տարվան պատմությունը, որում կողոպտեցիք պետական գանձարանները և լեցուցիք քու ամեն ինչ կլանող սնդուկները: Հայ հարուստ, քեզի է խոսքս, արժանի եղիր այս մեծ րոպեին…

ԱՆԴՐԱՆԻԿ
22 դեկտեմբերի 1917թK-P3jKwtHv0

ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ

24 Փտր

Ամերիկայի Ինդիանա նահանգի պատգամավոր Ժոնսոնը էշ անվանեց Իլինոիս նահանգի պատգամավորին:
— Այդ դարձվածքը պառլամենտական չէ,- նկատողություն արեց նախագահը,- ետ վերցրեք ձեր խոսքը:
— Թեև ես ետ եմ վերցնում իմ անհաջող կերպով արտասանած խոսքը, պարոն նախագահ, բայց պետք է նկատել, որ Իլինոիս նահանգի ջենտլմենը մի պակասություն ունի…
— Իսկ ի՞նչ պակասություն ունեմ,- զայրացած բացականչեց իլինոիսցին:
— Անկասկած, միայն անասնաբույժը կարող է ձեր հարցի պատասխանը տալ,- պատասխանեց Ժոնսոնը հանգիստ կերպով:

«Կովկասի Լրաբեր» թերթից, 1912 թվական2222

Հարկադրյալ հնարամտություն

24 Փտր

Գաղտնիք չէ, որ հայերս ծայրահեղ իրավիճակներում դառնում ենք չափազանց հնարամիտ ու գործունյա: Այդ հատկանիշները հատկապես դրսևորվեցին 1990-ականների սկզբին, երբ երկիրը ծանր օրեր էր ապրում: Շատերդ կարող եք զանազան դրվագներ վերհիշել, թե մարդիկ ինչ ելքեր էին գտնում այս կամ այն իրավիճակը հաղթահարելու համար: Լուսանկարը, որ ներկայացնում եմ, դրանցից ընդամենը մեկի ապացույցն է:
1992 թվականին երևանցի Ռոբերտ Սահակյանը էներգետիկ ճգնաժամը հաղթահարեց իր գիտելիքների ու սրամիտ լուծումների օգնությամբ: Բնակարանի պատշգամբում տեղադրված այս ինքնաշեն սարքը 4 մ/վայրկյան քամու դեպքում Սահակյանների ընտանիքին տալիս էր 100 վատտ-ժամ էլեկտրաէներգիա: Դա լիովին բավարար էր առաջին անհրաժեշտության կենցաղային ու առօրյա հոգսերը հոգալու համար:5dfbd0610884

ՊԵՏԵՐ ԷՍՏԵՐՀԱԶԻ

23 Փտր

Այդպիսին է երկրների ճակատագիրը` ժամանակ առ ժամանակ նրանք ստիպված են լինում մեկուկես հարյուր տարի կրել լուծը կամ այդ լուծը դնել ուրիշ երկրների վզին: Երկիր լինելը պարգև չէ, այլ դաժան ճակատագիր, քանի որ ամեն ինչն էլ ծանր է երկրի համար` և անազատությունը, և փառքը, և նվաստացումը, և հաղթությունը: Այնպես որ երկրներն արժանի են ամեն տեսակ կարեկցանքի և առանձնապես այն երկիրը, որին անվանում ենք մերը:Esterházy

ՆԵՆՍԻ ԿԱՏՈ

23 Փտր

Ինչպես է մեր անցյալը կանխորոշում մեր ապագան: Ակնթարթի գործողություն է` մի քայլ, մի բառ, իսկ հետևանքները մնում են ընդմիշտ: Նա հիշեց, թե ինչպես վանեց Ադամին և դրանով իսկ նրան դատապարտեց մահվան: Ինչ-որ հեռու-հեռավոր մի վայրում, կյանքի հորձանուտի մեջ, դուք մի աննշան սխալ եք գործել, և ձեր կյանքը հոսել է ուրիշ հունով և դեպի ուրիշ վախճան:

«Բոլոր գետերը հոսում են» գրքիցCato-2

ԷԴՈՒԱՐԴ ԿԱՏԼԱՍ

22 Փտր

Աշխարհը դանդաղ գլորվում էր դեպի գեհենը, բայց ես դա չէի նկատում, քանի որ ամեն ինչ նախկինի պես էր: Համացանցից և հեռուստաէկրանից լուրերը ահաբեկում էին: Փողոցները մնում էին այնպիսին, ինչպես միշտ` վտանգավոր, անբարեհամբույր, սարսափելի: Գրեթե ոչինչ չէր փոխվում: Իսկ եթե փոխվում էր, ապա դեպի վատը: Բայց եթե ամեն բան մշտապես թեք հարթության վրա գլորվում է ներքև, ապա դրա մեջ էլ որոշակի կայունություն կա: Դու միշտ գիտես, որ վաղն ավելի վատ կլինի, քան այսօր, քանի որ այսօր վատ էր, քան երեկ:2600784

ԵՐԵՎԱՆ, ԻՆՁ ՆԵՐԻՐ

22 Փտր

Երևան, ինձ ներիր,ինձ ներիր,Երևան,
Որ թողած սրբատաշ հրաշքներն այս քարի,
Որոնեմ այն մայթերն ու փոշին Նաիրյան,
Որ Չարենցն է երգել ու երգել Մահարին:

Որ թողած լույսերում պողոտա ու մայթեր,
Ես գնամ, մոլորվեմ գիշերում քո այն կույր,
Որոնեմ այն հին բակն ու դռնակն այն փայտե,
Որ իր դեմ աշխարհի լույսն ու բախտն էր փակում:

Որոնեմ ջրերում փշրված լուսնկան,
Ու լսեմ գիշերով հեկեկանքը թառի,
Մահու չափ կարոտեմ ծամավոր աղջկան,
Ու սրտիս անամոք թախծությունը թառի:

Որ մորմոք խառնվի իմ հացին ու գինուն,
Հեկեկա գիշերվա մայթերում ամայի,
Հասկանամ, որ կյանքում սերը մեկն է լինում
Ու միակն է լինում կյանքի պես ու մահի…

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ64205_573324932714940_1585620281_n

Առավոտը «Շանթում»

22 Փտր

Գրքի տոնի կապակցությամբ զրույց «Առավոտը Շանթում» հեռուստահաղորդման ժամանակ: Փետրվարի 19, 2015 թ.:

ՄԱՐԻԱ ԷՌՆԵՍԹԱՄ

21 Փտր

Մինչ որևէ մեկի մահը ցանկանալը ինքներդ ձեզ պատկերացրեք, թե ինչպիսին կլինի կյանքն առանց այդ մարդու, եթե նույնիսկ նա անպետք բեռ է, ապուշ կամ իսկական հրեշ: Չի կարելի ոչ մեկին սպանել` կարծելով, թե դա որևէ մեկին երջանիկ կդարձնի:loxErnestam_mariakn_495298y

«ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼԵՎ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ»

21 Փտր

Ժամանակներն անցնում են, խնդիրները մնում են: Նույն մտահոգությունները, նույն բացթողումները, նույն տագնապները: Ուղիղ կես դար առաջ մեր մտավորականներն իրենց ձայնն էին բարձրացնում այն հարցերի շուրջ, որոնք այսօր էլ օրակարգային են, մատնանշում էին փաստեր, որոնք հիմա էլ շարունակում են կենսունակ մնալ: Եվ դրանց առանցքը մեկն է` մայրենի լեզուն:
1965 թվականի ամռանը հրապարակվեց մի բաց նամակ` հասցեագրված Հայաստանի լուսավորության մինիստրին: Այդ նամակը ստորագրել էին Պարույր Սևակը, Համո Սահյանը, Վահագն Դավթյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Սերո Խանզադյանը, Բաղիշ Հովսեփյանը, ինչպես նաև համալսարանի ու մանկավարժական ինստիտուտի լեզվի և գրականության քննական հանձնաժողովի անդամները:
Ստորև ներկայացնում ենք նամակը` մասնակի կրճատումներով:

Հովիկ Չարխչյան

« Բաց նամակ.
Հայկական ՍՍՌ լուսավորության մինիստր ընկ. Շ. Սիմոնյանին
Հարգելի ընկեր մինիստր, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները մի տեսակ ստուգատես են մեր դպրոցներում առանձին առարկաների դրվածքը պարզելու համար: Այդ քննությունները ավարտվել են, և պատկերը պարզվել է:
Մայրենի լեզուն այն հիմնական միջոցն է, միակ միջոցը, որով աշակերտները գիտելիքներ են ձեռք բերում: Առանց մայրենի լեզվի լավ իմացության հնարավոր չէ սովորել այլ լեզուներ, հնարավոր չէ տիրապետել խոր և հիմնավոր գիտելիքների: Սա վերաբերում է բոլոր մայրենի լեզուներին, ուստի և հայոց լեզուն չի կարող բացառություն կազմել:
Սակայն հայերենի ուսուցման դրվածքը մեր դպրոցներում, ինչպես ցույց տվեցին այս տարվա ընդունելության քննությունները, բավարար չէ: Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական, դպրոցական և նախադպրոցական ֆակուլտետներ ընդունվելու համար դիմել էին 1,297 մարդ: Ուրեմն, մեր դպրոցներից եկած 1,297 շրջանավարտներ ցանկանում էին դառնալ մանկավարժ, այնպիսի մանկավարժ, որի հիմնական մասնագիտությունը հայերենն է: Պարզ է, որ այդպիսի մասնագիտություն ընտրած տղան կամ աղջիկը դպրոցում բոլոր առարկաներից ավելի շատ հակում է ունեցել դեպի հայոց լեզուն: Թվում էր, թե այդ տղաներն ու աղջիկները հայոց լեզվի քննության ժամանակ պետք է փայլեին իրենց գիտելիքներով, և ընդունող հանձնաժողովները հիացմունքով ափսոսային՝ չիմանալով ում նախապատվություն տալ: Այդպես թվում էր… Բայց պատկերը ճիշտ հակառակն է: Հակառակն է և ապշեցնող: Այդ 1297 հոգուց հայոց լեզվի գրավորից դրական գնահատական ստացան միայն 250 հոգի: Իսկ 250 հոգուց քանի- քանիսը կտրվեցին հայերենի բանավոր քննության ժամանակ: Բացի այդ. դրական գնահատական ստացածների ավելի քան 95 տոկոսը բավարարվեց միայն «բավարարով»: Իսկ բավարար գնահատականը նույնպես, ինչպես գիտեք, իմացության ստորին ցուցանիշ է և ոչ թե բարձր: Գրեթե նույն պատկերն են ցույց տալիս նաև պետական համալսարանի ընդունելության քննությունները:
Քննական հանձնաժողովները ամբողջ քննությունների ընթացքում ցուցաբերել են անհրաժեշտ հոգատարություն, մանկավարժական ու անհատական մոտեցում ամեն մի քննվողի նկատմամբ: Բայց, այնուամենայնիվ, արդյունքը, ինչպես տեսնում եք, գոհացուցիչ չէ: Եվ դրա պատճառը հիմնականում այն է, որ լուսավորության մինիստրության որոշմամբ վերջին տարիներին հայոց լեզուն, որպես առարկա, հանվել է 8-ից բարձր դասարաններում: Մինչդեռ 8-ից բարձր դասարաններում է, որ աշակերտը հասունանալով՝ «բերանացի» անելուց անցնում է գիտակցական ընկալմանը, այսինքն՝ մնայուն գիտելիքներ ստանալուն: Եվ հենց այդտեղ էլ լուսավորության մինիստրությունը իսկական սկիզբը համարել է վերջ և դրել է իր վերջակետը:
Ասում են, թե Դուք այդպես եք արել, որովհետև այդպես են վարվել նաև ուրիշները՝ ուրիշ հանրապետություններում:

… Բայց եկեք չմոռանանք, որ մեր ժողովուրդը շատ է հարուստ բարբառներով: Իսկ բարբառների առատությունը, գաղտնիք չէ, որ բացասաբար է անդրադառնում գրական լեզվի ուսուցմանը: Բոլորովին պատահական չէ, որ քննություն հանձնողներից շատերի գրավոր և բանավոր խոսքում իրեն զգալ է տալիս բարբառը: Ուրեմն, մեր դպրոցներում հայոց լեզվի ուսուցումը կազմակերպելիս պետք է ելնել այդ լեզվի առանձնահատկություններից:
Մեր կարծիքով մայրենի լեզվի ուսուցման մեթոդները բարելավելու հետ միասին անհրաժեշտ է հայ գրականությանը զուգընթաց 9-րդ և 10-րդ դասարաններում ևս դասավանդել հայոց լեզու: Դա ոչ միայն խիստ անհրաժեշտություն է, այլև հրամայական պահանջ, և չենք կարծում, թե Դուք, հարգելի ընկեր մինիստր, առարկություն կունենաք:

Գրողներ՝ Բ. Հովսեփյան, Ս. Խանզադյան, Հր. Հովհաննիսյան, Հ. Սահյան, Պ. Սևակ…»:
1965 թ. օգոստոս:x_c0525f26

ՋՈՐՋ ԿԱՌԼԻՆ

21 Փտր

Կա այսպիսի բյուրոկրատական ձևակերպում` «համարվում է կույր» կամ «համարվում է մեռած»: Իսկ ի՞նչ կասեք «համարվում է հոգնած»-ի մասին: Իմ կարծիքով, մարդը պիտի հնարավորություն ունենա ինքն իրեն «պաշտոնապես հոգնած» համարել, որպեսզի դադարի անել այն, ինչը չի ցանկանում:скачанные файлы

ՎԻՐՋԻՆԻԱ ԷՆԴՐՅՈՒՍ

21 Փտր

Ես այն երեխաներից մեկն էի, ովքեր իրենց շուրջը հրաշքներ են փնտրում: Ես շատ էի ուզում հավատալ չարքերին, հրաշագործներին, հսկաներին, մարդակերներին ու կախարդական խոսքերին, և չէի ցանկանում, որ մի ինչ-որ գիտական ուսումնասիրություն ինձ զրկեր հրաշքների աշխարհից: Ես դեռ չէի կռահում, որ ինձ վիճակվելու էր ապրել մռայլ ամրոցում, որը գտնվում է հրեշների ու չարքերի իշխանության ներքո: Ես չգիտեի, որ ժամանակակից չար կախարդները մեծ հաջողությամբ կախարդական խոսքերի փոխարեն գործածում են փողը:vc-andrews

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԵԾ ՎԻՇՏԸ

20 Փտր

1918 թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան Թումանյանը սովորականի պես վերցրեց օրվա լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, և այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պես շանթահարեց նրան. «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյան Միքայելը, Թումանյան Արտավազդն ու օրիորդ Սահակյանը` Քաղաքների միության ծառայող»:
Թերթը ձեռքին որդեկորույս հայրը հեկեկում էր, և աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարեր նրան: Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հոր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրված էր ճարտարապետությամբ ու գեղանկարչությամբ և երազում էր Եվրոպայում կրթություն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինվորագրվեց, ու հիմա հավերժ փակել էր աչքերը` խոցված դարանակալ թշնամուց……
Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանյանին: Առանձնանում էր սենյակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մոտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին:…
Կանցներ մի կարճ ժամանակ և նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կխարանվեր անկրելի ցավից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբոր` Արշավիրի մահվան բոթը: Որտե՞ղ էր ավարտը: Մի՞թե վերջ չէր ունենալու դժբախտությունների այդ շղթան, որ խեղդալար դարձած` սեղմում ու սեղմում էր կյանքի պարանոցը` ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետե մեր տունն ավերակ է դաոնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարվածներին»,- գրում էր նա իր զավակներին:
Կյանքը գունաթափվել ու իմաստազրկվել էր: Անկումների ուղին տեսանելի էր առավել քան երբևէ: Ու եթե ժամանակ առ ժամանակ որևէ դեպք կամ իրադարձություն նրան շարժում-արթնացնում էր իր տխրության նիրհից, ապա սոսկ նրա համար, որ վերստին հաստատեր արդեն հաստատվածը:
Հենց այդ տարիներին էր, որ Թումանյանը սկսեց գրել իր նշանավոր քառյակները` իբրև հոգու կենսագրություն, իբրև վեհ իմաստնություն, իբրև կյանքի իրազեկման բանաձև:

Հ. ՉարխչյանDSC_0094

Խոստովանություն

20 Փտր

Ես սիրու՞մ եմ գիրքը: Ես դա չգիտեմ: Չեմ մտածել դրա մասին, որովհետև շնչելիս չես մտածում օդի հանդեպ քո զգացմունքների մասին, և քայլելիս էլ չես խորհում, թե ինչքան տարփանք կարող է լինել քո ոտնահետքերում, երբ դրանք հպվում են գետնին:   Չէ, հավանաբար չեմ սիրում, քանի որ գիրքն իմ ներսում միանգամայն այլ մղումներ է արթնացնում: Ես դառնում եմ շահամոլ ու հարստահարիչ, ես պատրատ եմ նրանից կորզել ամեն բան, պահել փակի տակ, չզիջել ոչ մեկին: Լավ գիրքը ինձ դարձնում է ագահ, վատը չարացնում է: Ուրիշի պահարանում տեսած գիրքն ինձ նախանձ է ներարկում, կորցրած գիրքն ինձ հուսահատության է մատնում: Վաճառվող գրքի հետ ես դառնում եմ վաշխառու, փոխանակելիս` հաշվենկատ, նվիրելիս` թալանված: Ինչպե՞ս ես կարող եմ սիրել մի բան, ում հետ մշտական վեճի մեջ եմ, ով իմ օրերը դարձնում է իրենը, իմ ժամանակը քառատում է, ինձ խլում է նրանցից, ում իսկապես սիրում եմ, ինձ վարակում է իր բացիլներով: Ես չեմ սիրում գիրքը: Ես նրա հիվանդն եմ:

Հովիկ Չարխչյան10923609_808084055893595_2471693606620386644_n

%d bloggers like this: