Պահոց | Նոյեմբերի, 2015

ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

29 Նյմ

Պատերազմ, պատերազմ… Ինքներդ գիտե՞ք արդյոք, թե ինչի մասին եք խոսում: Որ ձեր բերանից այդպես հեշտությամբ դուրս է թռչում այդ խոսքը, դա, իհարկե, հասկանալի է, բայց ինքս չեմ կարող ձեզ հաղորդել, թե այդ ժամանակ մենք որքան վատ ենք զգում մեզ: Ամբողջ տարվա ընթացքում լսել թմբուկ զարկեր, լսել միայն այն, թե ինչպես այս կողմով անցավ մի բանակ, իսկ այնտեղ՝ մյուսը, թե ինչպես նրանք անցան բլուրը և կանգ առան ջրաղացի մոտ, թե նրանք որքան թողեցին այստեղ և որքան՝ այնտեղ, թե ինչպես են խփվում իրար, թե ահա մեկը շահում է կռիվը, մյուսը պարտվում,- այս ամենը լսելն անտանելի է, գիտակցելով հանդերձ հասկանալու ամբողջ անկարելիությունը, թե իսկապես ի՞նչ և ո՞վ է շահողը ու ո՞վ է պարտվողը:Goethe-No.-3_39x35.43

ԿՅԱՆՔԻ ԿԵՂԾԻՔԸ

29 Նյմ

Մարդիկ ապրում են իլյուզիայով: Դժբախտ է նա, ով չունի ինքնախաբեություն: Իլյուզիան մեր հոգու սնունդն է, առանց որի նա չի կարող ապրել, ինչպես ծծկերն առանց կաթի:
Ո՞վ չի զգում կյանքի կեղծիքը: Բայց ու՞ր է այն գերմարդը, որ կարող է ազատվել նրանից:
Մենք նման ենք այն երեխային, որ շատ լավ գիտե, թե իր ձին փայտյա է, բայց վարում է նրան ինչպես իսկական ձիու: Սանձում է, հեծնում, շոյում, կերակրում, ջրում: Փորձիր ծաղրել նրա իլյուզիան, նա կվշտանա դառնագին: Փորձիր զարկել անշունչ փայտին, նա կկատաղի, վասնզի դու ցավ ես պատճառում նրա իլյուզիային:
Յուրաքանչյուրը մեզնից ունի իր փայտյա ձին և շնչում է նրանով:
Չկա ավելի մեծ դաժանություն, քան երբ խելոքն աշխատում է հիմարին ապացուցանել նրա հիմարությունը: Չկա ավելի տգեղ վերաբերմունք, քան երբ գեղեցկուհին ծաղրում է իր ընկերուհու տգեղությունը կամ երբ տաղանդավոր արտիստը շեշտում է իր արհեստակցի անշնորհքությունը:
Թողեք տգեղին ապրել իր գեղեցկությամբ, հիմարին՝ իր խելոքությամբ: Մի կործանեք մարդկանց իլյուզիան, փոխարենը ոչինչ ունիք տալու:

ՇԻՐՎԱՆԶԱԴԵ
1921 թ. ՓարիզАннотация-рисунок-цвет-лошади-лица-4-размеры-шелковой-ткани-холст-печать-плакатов

ՅՈՆ ԴՐՈՒՑԵ

28 Նյմ

Այո, մարդը պիտի իմանա իր պատմությունը, քանի որ մարդը միասնական, անվերջանալի շղթայի օղակն է, որով հոսում է կյանքը: Իսկ շղթայի օղակները նրա համար չեն, որ հիանան դրանցով առանձին-առանձին, այլ այն բանի համար, որ հուսալիորն ու ամուր ծառայեն միասնաբար: Ժամանակակից մարդը պիտի իմանա իր պատմությունը, որովհետև այսօր ով տիրապետում է իր անցյալին, նա էլ տիրապետում է իր ապագային: Սեփական ժողովրդի անցյալի և այլ ժողովուրդների անցյալի գրքերը, հուշարձանները, գիտելիքը կօգնեն ձեզ պարզաբանել, թե ինչն է արժեքավոր և ինչն է անարժեք կյանքում, պատմությունը ձեզ կսովորեցնի, թե առանց ինչի կարող եք ապրել և առանց ինչի ապրելը ոչ մի գնով հնարավոր չէ:Druta-copacul-2-web

ԼԵՅԼԻ

28 Նյմ

Հեռվիցն ես գալիս, հոգնած կլինիս,
Հոգնած են նայում աչքերդ պղտոր,
Հայացքդ պղտոր տենչում է անդորր.
— Հեռվից ես գալիս, հոգնած կլինիս…

— Բուք-բորան օրը շուտով կմթնի,
Եկ, իմ հարկի տակ և լույս է, և տաք,
Եկ, հոգնած սիրտդ իմ լուռ հարկի տակ
Անդորր կգտնի, անդորր կգտնի:
1914 թ., ԹիֆլիսWWP1Ia90ihM

ԱրժԷ՞ հասնել աշխարհի ծայրը

27 Նյմ

Մարդու ցանկութիւնը՝ տեսնել աշխարհը, ճանաչել այն, հասկանալի է: Գրող, գրականագէտ, լրագրող Յովիկ Չարխչեանն իր նոր՝ «Մինչեւ աշխարհի ծայրը» վիպակով փորձել է հասկանալ ու բացատրել մարդու մէկ այլ ցանկութիւն՝ հասնել մինչեւ աշխարհի ծայրը:

http://vem.am/play_shows.php?shows_id=8270582701448276563

ԻՆՉՊԵՍ ՐԱՖՖԻՆ ԳՈՐԾԱԿԱՏԱՐ ԴԱՐՁԱՎ

27 Նյմ

Հայ մեծ գրող Րաֆֆու կյանքում եղել են տարիներ, երբ նա նյութական սարսափելի զրկանքների ու հոգեկան դժնդակ տառապանքների է ենթարկվել, սակայն լռել ու համբերատար կրել է այդ բեռը: Միայն մեկ անգամ է գրողը դրա մասին խոսել՝ պատահածը պատմելով իր բարեկամներից մեկին. «Ինչու՞ թաքցնեմ, ես այն աստիճան հացի կարոտ մնացի Թիֆլիսում, որ օրվա կարիքն ինձ ստիպեց մի հասարակ գործակատարի պաշտոն ընդունել մի մագազինում, այն էլ ոչ իսկական գործակատարի, այլ պարզապես դուքանչու աշակերտի պաշտոն մի չնչին ռոճիկով: Օրվա հացս գտնելու համար հանձն առա այդ ստորությունը: Մագազինում պատրաստի հագուստներ էին վաճառում, ես շորերը հագցնում էի հաճախորդներին, քղանցքներից բռնելով, քաշքշելով հարմարեցնում էի և սուտ գովաբանություններ էի անում, որ մուշտարուն ձեռքիցս չփախցնեմ: Մի անգամ մի երիտասարդ ծանոթի մի քանի իրեղեններ նիսիա էի վաճառել, այդ օրը քիչ էր մնում, որ ինձ մագազինից դուրս վռնդեին: Ախ, որքան զզվելի պաշտոն էր այդ և որքան անտանելի…»:1

ԻՆՉՊԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԿՏԱՎՆԵՐ ՓՐԿԵՑ

26 Նյմ

«… Եթե այսօր Հայաստանի թանգարանը հպարտանում է իր մի քանի կտավներով, որոնք եվրոպական դպրոցներին են պատկանում, և Կորկանովի ու Ազգագրական Ընկերության հավաքածուներով, այդ բոլորի համար բացառապես պարտք են Հովհաննես Թումանյանի գործադրած ջանքերին: 1921 թ. Վրաստանի խորհրդայնացման առաջին օրվանից Թումանյանը մի կողմ կանչեց «Հայարտան» մի քանի վստահելի անդամների և ասաց.
— Էս անիրավները հայ ժողովրդին պիտի թալանեն թուրքերից էլ վատ: Ջահնամը-գոռը, հայ հարուստի փողն ու տունը թող առնեն, և նրանք արժանի են էդ վերաբերմունքին: Բայց պետք է աշխատել փրկել գեղարվեստական արժեքները: Դե, ձեզ տեսնեմ, ղոչաղներ, փնտրեք, գտեք, թե ուր ինչ կա և ինձ լուր տվեք: Մնացածը իմ գիտնալիքն է:
Եվ, իսկապես, Հովհաննեսը դարձավ նշանավոր քոնթրաբանդիստ ու գիշերով փախցնել տվեց Մանթաշևի, Մելիք-Ազարյանի, Միլովի և Պողարջյանի տներում գտնված արժեքավոր նկարները: Բայց իրերը փախցնելը քիչ էր, պետք էր դրանք փոխադրել Խորհրդային Հայաստան: Իսկ դա գրեթե անկարելի էր: Վրացիները Սադախլու կայարանում խուզարկում էին առանց բացառության բոլոր ճամփորդներին, թեկուզ նա լիներ Հայաստանի Ժողկոմխորհի նախագահը:
Այդ ժամանակ արդեն Ալեքսանդր Մյասնիկյանը եկել էր Կովկաս: Լինելով Հայաստանի կառավարության նախագահը, նա միևնույն ժամանակ կովկասյան Կարմիր բանակի ռազմահեղափոխական խորհրդի անդամ էր, և այդ վերջին հանգամանքի շնորհիվ նրա գնացքը խուզարկվելու վտանգից զերծ էր: Ու երբ այդ պարագան իմացավ Թումանյանը, դիմեց Մյասնիկյանին, որպեսզի այդ իրերը փոխադրեն Հայաստան: Մյասնիկյանը ոչ միայն համաձայնեց, այլև իր ավտոմեքենաներից մեկը դրեց Թումանյանի տրամադրության տակ, քանի որ այդ մեքենան էլ անձռենմխելի էր, որովհետև իր վրա կրում էր զինվորական խորհրդի զինանշանն ու դրոշը…»:

Հատված 1937 թ. հրապարակված «Մոտավոր անցյալեն» հուշագրությունից, որի հեղինակը ներականում է «Էջմիածինեցի» կեղծանունով:

rian_75020

Մակեդոնացու հույսը

24 Նյմ

Երբ Ալեքսանդր Մակեդոնացին իր 35 հազարանոց զորքով գնում էր աշխարհը նվաճելու, թերահավատները նրան հեգնեցին, թե ինչպե՞ս կարելի է այդ փոքրաքանակ բանակով նման նպատակներ հետապնդել: Եվ Մակեդոնացին նրանց պատասխանեց.
— Դուք մոռանում եք, որ ես փոքր բանակից բացի ունեմ նաև մեծ հույսեր:

alexander-the-great-wearing-a-lion-headress-ii

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

24 Նյմ

Ինչպես ծնվել ենք առանց մեր կամքի, այնպես էլ ապրում ու մեռնում ենք առանց մեր կամքի: Մեր բնությունն այնպես է ստեղծված, որ ծնվելուց հետո պիտի ապրենք: Կյանք ասածդ ահա այս ապրելու վրա է հաստատված: Այս կյանքի մեջ ամեն մարդու միակ հոգսն է նրա ապրելը: Ինչ որ անում է մարդ՝ թե լավ, թե վատ, ապրելու համար է անում: Ամեն ոք աշխատում է հնար եղածին չափ լավ ապրել: Մարդ չի կարող ոչ մի քայլ անել կամովին, որ ապրելու համար չլինի: Ամեն մի հաստատություն՝ քաղաքական, կրոնական, բարեգործական, մարդասիրական, պատերազմական, թշնամական, բարեկամական, ուսումնական, արհեստանոց, գործարան, խանութ, և ամեն տեսակ բնակարան- բոլորը, բոլորը ապրելու համար են: Բոլոր մոլորությունները- գողությունը, մարդասպանությունը, խաբեությունը, ստախոսությունը, մատնությունը, դավաճանությունը, ագահությունը, ինչպես և բոլոր առաքինությունները, որոնք թվով անհամեմատ քիչ են մոլորություններից, բոլորն էլ ապրելու համար են կատարված…

26470

ՏԵՐՅԱՆԻ «ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ»

24 Նյմ

Վահան Տերյանի համար իր գեղեցիկ բանաստեղծությունները գրելու չափ կարևոր էր գործածելիք թուղթը: Գրելը ինքնին Վ. Տերյանի համար մի սրբազան արարողություն էր, որի առաջին և կարևորագույն մասը թղթի, գրչի և թանաքի ընտրությունն էր: Նյութական համեստ միջոցներով ապրող ուսանող Վ. Տերյանը Մոսկվայում թղթավաճառից թղթավաճառի էր գնում իր փնտրած ընտիր թուղթը գտնելու համար:
Չափազանցություն չի լինի ասել, թե արտաքին ձևին այնքան կարևորություն տվող Տերյանը ավելի շուտ կհրաժարվեր գրել իր բանաստեղծությունները, քան կհամաձայներ այդ բանաստեղծությունները գրի առնել խանութպանի հին հաշվետետրից փրցված և մեկ էջը գրոտված թերթերի վրա…

ՎԱՐԴԳԵՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ

300-201002109

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

23 Նյմ

Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը: Տեսնու՞մ եք, թե որքան հաշվենկատ եմ: Ես Ֆաուստի պես չեմ խնդրում ինձ վերադարձնել երիտասարդությունս: Ընդամենը կցանկանայի մնալ այնպիսին, ինչպիսին կամ: Ես հաճույքով կհամաձայնեի հետայսու ևս հանդուրժել բոլոր այն անհարմարությունները, որ ինձ պատճառում է իմ տարիքը: Եվ թող ինձ ասեն, թե ես չափազանցնում կամ շատ բան եմ ներում: Հերիք եղավ: Ես խնդրում եմ ինձ պարգևել ընդամենը ևս հազար տարի (այնքան էլ մեծ բան չէ) սոսկ հետաքրքրության համար, որ տեսնեմ, թե ինչպիսին կդառնա աշխարհը երրորդ հազարամյակում:

charles_aznavour-portrait-032

ԵԼԵՆԱ ՌՈԳ

23 Նյմ

Օ, PR-ի մեծագույն ուժ: Քվազիմոդոյին նա վերածում է Ապոլոնի, Դուրեմարին՝ Սոկրատի, անձրևորդին՝ անակոնդայի: PR-ը պատկերացման նենգափոխումն է: PR-ված ավելը գրեթե իքեբանա է« Հանրահայտ մանրաձուկը՝ գրեթե շնաձուկ: Գովաբանված մտրակն արդեն քաղցրաբլիթ է: Իսկ գովազդողները կրեատիվի զինվորներն են: Հիմարներին նրանք դարձնում են խելացիներ, ոչնչություններին՝ նշանակալի, ապաշնորհներին՝ տաղանդավոր: PR-ի դիկտատուրան այն է, երբ հաղթողը ստանում է ամեն ինչ:

PR

ՖՐԱՆՑ ՀԱՐԹՄԱՆ

21 Նյմ

Մարդիկ չեն հորինում և չեն ստեղծում գաղափարներ: Գաղափարները գոյություն ունեն, իսկ մարդիկ կարող են որսալ դրանք: Եթե նույնիսկ աշխարհի բոլոր երաժշտագետները միևնույն ժամին մեռնեն, երկինքը՝ երաժշտության նախնական ուսուցիչը, չի անհետանա և այդ արվեստը կսովորեցնի ուրիշ մարդկանց:

hartamn

ԱԼԵՍԱՆԴՐՈ ՊԻՊԵՐՆՈ

21 Նյմ

Զավակ լինելը աշխարհի ամենահրաշալի բանն է, այդ պատճառով էլ զավակներին ամեն ինչ ներվում է: Դու, մայրիկ, երբ ես չարություն էի անում, ինձ միշտ կատակով ասում էիր. «Քո զավակները իմ վրեժը կառնեն»: Այն ժամանակ դու չգիտեիր, թե որքան իրավացի ես լինելու: Հավանաբար դու նույնիսկ երևակայել չէիր կարող թոռներիդ անդրդվելիությունը: Նրանց անգթությունը: Բայց հենց որ դու դառնում ես ամուսին ու հայր, քեզ ոչինչ չի ներվում: Դու այլևս չունես անձեռնմխելիության իմունիտետը: Բոլորը պատրատ են հարձակվել քեզ վրա: Բոլորը քեզ մատով են ցույց տալիս: Բոլորը սպասում են, թե երբ դու սխալ քայլ կկատարես:
«Լեո Պոնտեկորվոյի սխալը» գրքից

maxresdefault

ՍՅՈՒԶԱՆԱ ՖՈՐԹԵՍ

20 Նյմ

Պարզապես ես մտածեցի, որ խոսելն ու լռելը ճակատագիրը փոխելու երկու հակադարձ միջոցներ են: Այդպես եղել է միշտ, այժմ և հինգ հարյուր տարի առաջ: Խոսում են անմեղները, երեխաները և նրանք, ովքեր չեն վախենում ճշմարտությունց: Լռում են հոռետեսները, կասկածամիտները և նրանք, ովքեր կարծում են, որ վաղ թե ուշ ստիպված են լինելու ինչ-որ բան թաքցնել:
«Քվատրոչենտո» վեպից

a19

ՕԼԵՍ ԲԵՆՅՈՒԽ

19 Նյմ

Մեկը գուցե թե ուշադրության արժանի ոչինչ էլ չի արել իր կյանքում: Աննկատ ապրել է իր կյանքը և լուռ հեռացել է կյանքից, ինչպես նրա նման միլիարդավոր մարդիկ: Սակայն դժվար պահին աջակցել է ինչ-որ մեկին ջերմ խոսքով կամ մի կտոր հացով կամ պարզապես բարի հայացքով, և արդեն իզուր չի ապրել մարդն իր կյանքը: Չէ, իզուր չի ապրել:

Oles_Benyuh

ԱԿՍԵԼ ՍԱՆԴԵՄՈՍԵ

19 Նյմ

Մենք ապրում ենք տարօրինակ ժամանակնեում, երբ մարդիկ վերջապես սովորեցին բառը զրկել իր ամբողջ պարունակությունից: Հիմա բառը նշանակում է և ամեն ինչ, և ոչինչ: Այդ բանի շնորհիվ էլ վրա է հասնում բառի հանդեպ լիակատար անտարբերությունը:

3209159_2048_1152

ՆՈՐՄԱՆ ԼԻՓԵՐԹ

18 Նյմ

Դու այդպես ես մտածում, որովհետև վստահ ես, թե հերոսները միշտ հաղթում են: Հավատա ինձ, հաղթանակը չէ, որ որոշում է հերոսին: Նրանցից շատերը զոհվել են պայքարում: Մեծ մասը երբեք ճանաչում ձեռք չի բերի: Ոչ, հերոսը նա է, ով ճիշտ է վարվում այն ժամանակ, երբ շատ ավելի հեշտ է ոչինչ չանելը:

gnl2

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏԻԳՐԱՆՅԱՆ

17 Նյմ

Կարոտիս հետ նորեն այսօր
Հեշտաեռի երգն եմ լսում,
Վառարանիս բոցն էլ բոսոր
Սրտիս մոխիրն է ակոսում:

Խենթ եմ արդեն իմ հին հուրես,
Կարոտս արդեն դառնում է թեժ,
Բայց դու հեռու, ախ, դու ու՞ր ես,
Սերս արդեն թույն է, վրեժ:

Վրեժի չափ կարոտ եմ քեզ՝
Հին վրեժ է, հին հատուցում…
Գիտե՞ս, մի օր կարոտս ու ես
Կայրենք, կայրենք քեզ մեր բոցում:
1920Armenouhi Tiganean - Aharonyan

ՀԱՐՐԻ ՄԵՄԵԼՄԱՆ

17 Նյմ

Երբեմն այս կյանքում անհրաժեշտ է լինում ընտրություն կատարել այն բանի միջև, որ կամ գոհացնես Աստծուն, կամ գոհացնես մարդկանց: Ու եթե դու պատրաստվում ես երկար ապրել, ապա նախընտրելի է Աստծուն գոհացնել: Նրա հիշողությունն ավելի լավ է:

Harry-Kemelman

%d bloggers like this: