ԼՈՒՍԱՆԿԱՐ ՈՒԶԲԵԿՍՏԱՆՈՒՄ

10 Հնվ

1961 թվականի հայ գրողների մի խումբ մեկնում է Ուզբեկստան: Նրանց թվում էր նաև Պարույր Սևակը: Այս ուղևորության և այնտեղ կայացած հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններից բացի շատ քիչ բան է հայտնի:

Ներկայացնեմ մի բացառիկ լուսանկար: Պարույր Սևակը Ուզբեկստանի Անդիջանի մարզի Խրուշչովի անվան կոլտնտեսությունում է, որտեղ հյուրերին դիմավորում են տեղի բնակիչներն ու աշակերտները: Պիոներներից մեկը կարմիր վզկապով է պատվում Սևակին:

Թողնել մեկնաբանություն