Պահոց | Հուլիսի, 2015

ՋՈՆ ԱԲԴԵՅՔ

31 Հլս

Երբ գործ ունես քո սերնդի մարդկանց հետ, երբ դուք միևնույն երգն ունեք, միևնույն պատերազը, միևնույն վերաբերմունքն այդ պատերազմի հանդեպ, միևնույն կանոնները և նույնիսկ միևնույն ռադիոկայանը, դու միշտ կարող ես բավականին վստահությամբ կռահել, թե ինչին սպասես և ինչին՝ ոչ: Բայց բավական է կապվես այլ սերնդի հետ, և ոտքերիդ տակ արդեն անկայուն օվկիանոսն է, իսկ դու խաղում ես կրակի հետ:3256717359_afe0cbe293_o

ԱԲԳԱՐ ՕՐԲԵԼՈՒ ՆԱՄԱԿԸ ՈՐԴՈՒՆ

30 Հլս

Ռուբենիկ ջան.
Ճշմարտությունը, որը դու փնտրում ես, նյութական չէ, որը կարելի լինի բռնել, շոշոփել: Ճշմարտությունն ինքն իրեն կծնվի քո գլխում միայն այն դեպքում, եթե երկար ժամանակ հանգիստ պրպտես, աշխատես, ուսումնասիրես հիմնավորապես այն առարկաները, որոնք դասավանդում են: Եվ չես վազվզի այս ու այն կողմ՝ դիմելով սրան նրան, և ճշմարտությունից սարքել մի բան, որը չես կարող բռնել ձեռքերով, արդյունքում տարիներ կկորցնես կիսացնոր խելագարի պես: Ուստի, նախ և առաջ անցիր գործի և պատրաստվիր քննության այն առարկաներից, որոնք անհրաժեշտ են հանձնել` երրորդ կուրս փոխադրվելու համար և նրանց տված ծրագրով… Գործիդ եղիր, զբաղվիր որոշակի գործով, եղիր ամուր և հաստատ` նպատակներիդ հասնելու համար: Առավել ևս, դու ունես բավական ժամանակ, որպեսզի հանգիստ, հիմնավորապես պատրաստվես քննություններին: Ազատ ժամանակդ կարող ես ուսումնասիրել նշանակալից դասական աշխատությունները: Անհրաժեշտ է միայն, որ գլուխդ չկորցնես, ուշադիր լինես քո գործում, դես ու դեն չընկնես, չցրվես, չշեղվես ճանապարհիցդ: Անիմաստ մի կորցրու ժամանակդ թերթեր կարդալով, ժողովներ այցելելով, դատարկ խոսակցություններով, ընկերների հետևից ընկնելով: Ընկերների խոսքով դես ու դեն ընկնելով`մարդս ո՛չ կզարգանա, ո՛չ գիտելիք ձեռք կբերի, ո՛չ մարդ կդառնա և ո՛չ էլ ամուր ոտքի կկանգնի: Այս բոլորը լավ է, եթե չափ ու սահմանն իմանաս: Նախ և առաջ մարդ պետք է զբաղվի վստահելի, լուրջ գործով, և ուշադրությունն ու մտքերը կենտրոնացնի իր գործի վրա: Քո ամբողջ ժամանակը պետք է լինի կանոնավորված ,որ չկորցնես ոչ մի րոպե, աշխատես արդյունավետ, այսպիսով կատարես քո սրբազան պարտքը: Եվ դրանից հետո միայն կարելի է հանգստանալ, հանդիպել ընկերներին, բարեկամներին, զրուցել և ժամանակ անցկացնել, կարդալ թերթեր և ստանալ այլ հաճույքներ: Դրա հետ մեկտեղ քո յուրաքանչյուր քայլ պետք է թելադրված լինի պարտքի զգացումով, պարտքի զգացում քո առջև, ինչպես նաև քո մոտիկների, շրջապատող հասարակության և ընկերների: Այլ կերպ չի կարելի մարդ դառնալ և լինել օգտակար քեզ և հասարակությանը: Կարծում եմ, այսքանը բավական է, որ դու հասկանաս և մտածես մնացածի մասին ու չշեղվես ճանապարհից, չկորցնես քեզ…
Քո հայր Ա. Օրբելի:
Թիֆլիս, 26 հոկտեմբերի, 1899թ.:573-1-ru-c8542020c15c3462f151daf6c0831a9d

ԷԴՎԱՐԴ ՄՈՐԳԱՆ ՖՈՐՍԹԵՐ

30 Հլս

Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ է իրականությունը: Ինչպե՞ս պիտի իմանամ, թե ինչ բան է սերը: Գիտեմ միայն, որ այն հուզմունք է, իսկ ես հենց դրանից էլ վախենում եմ: Մի սիրիր ինձ, ով էլ դու լինես: Ի վերջո, սա իմ կյանքն է, և ոչ ոք իրավունք չունի ներխուժել այնտեղ: Փոքրիկ նինջից հետո գալիս է փոքրիկ ցավը:e-m-forster

ԱԲԲԱ ՊՐԵՎՈ

30 Հլս

Շատ քիչ մարդիկ գիտեն խորը հոգեկան ցնցումների ուժը: Մարդկանց մեծամասնությունը զգայուն է սոսկ հինգ-վեց կրքերի հանդեպ, որոնցում խաչվում են նրանց կյանքի բոլոր ձախորդությունները: Խլեք նրանցից սերն ու ատելությունը, խնդությունն ու թախիծը, հույսն ու սարսափը, և ուրիշ ոչ մի զգացում նրանց չի մնա: Սակայն առավել բարձր կերտվածքի տեր մարդիկ կարող են հուզվել հազարավոր տարատեսակ տոնայնություններով, ասես նրանք օժտված լինեն հինգից ավելի զգայարաններով և ընդունակ են միախառնել միտքն ու ապրումը՝ հատելով բնության սովորական սահանները:55_Antoine-Francois-Prevost

ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

29 Հլս

Կարելի է, ըստ Պասկալի արտահայտության, չմտածել մարդու անձնական կյանքի մասին, առջևդ վարագույրներ կախել, որոնք հայացքից կթաքցնեն մահվան այն վիհը, առ որը մենք բոլորս վազում ենք: Սակայն բավական է մտածել այն մասին, թե ինչ բան է մարդու մենավոր անհատական կյանքը, որպեսզի համոզվես այն բանում, որ ողջ այս կյանքը, եթե այն լոկ անձնական կյանքն է, յուրաքանչյուր առանձին մարդու համար ոչ միայն ոչ մի իմաստ չունի, այլ որ այն չար ծաղր է մարդու սրտի, բանականության ու այն ամենի հանդեպ, ինչը լավ է մարդու մեջ:

?????????????????????????????????????????????????????????????????????????????????????

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ

28 Հլս

Մենք մեր գիտակցությունից թաքուն հավատք ենք պահում, որ մեր մահվանից հետո մի ինչ-որ կյանք ենթակա չէ մահվան: Դրա համար է, որ մենք սարսռում ենք` մտածելով գերեզմանի սառնության մասին, ցավ ենք զգում մեր մեռած մարմնի համար և չենք հաշտվում, թե մեռնելուց հետո ո՛չ կտեսնենք, ո՛չ կլսենք և ո՛չ էլ կզգանք… Սրա համար է, որ ծնողները երջանիկ են իրենց զավակների նմանությամբ, եթե նույնիսկ նրանք ժառանգում են իրենց պակասությունները: Այդ նշաններով նրանք տեսնում են իրենց` իրենց մահվանից հետո…0758b8a4464b283436a9a525_620x276

ԽՈՐԽԵ ԲՈՒԿԱՅ

27 Հլս

Ես այն չեմ, ինչ կուզեի լինել:
Ես այն չեմ, ինչ պետք էր լինել:
Ես այն չեմ, ինչ մայրս կուզեր, որ լինեի:
Ես նույնիսկ այն չեմ, ինչ եղել եմ:
Ես այն եմ, ինչ կամ:jorge-bucay-recomendaciones-de-un-guru

ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԳՐԱՑ

27 Հլս

Բոլորը ցանկանում են բարձրանալ լեռը, դեպի իրենց երազանքների գագաթը: Բայց երբ կյանքը մարդկանց ուսերին է նետում անտանելի բեռը, նրանցից քչեր են փորձում մնալ ոտքի վրա, մեծամասամբ թեթևացած ծունկի են գալիս, իսկ ոմանք էլ ընդհանրապես թավալգլոր ներքև են սահում: Նրանք հոգնել են վեր մագլցելուց, և օգտագործում են ճակատագրի հարվածն իբրև արդարացում՝ նպատակից ու երազանքից իրենց նահանջի համար:Fotolia_27506646_XS

ԲԵՆ ՇԵՐՎՈՒԴ

26 Հլս

Ինքդ էլ գիտես հայտնի պոստուլատը. «Ամեն ինչ՝ իր ժամանակին», և նշանակում է, որ իբրև թե մարդու կյանքում ժամանակ կլինի ամեն ինչի համար, ինչը կարելի է պատկերացնել: Արտասվելու և ծիծաղելու, սիրելու և ատելու, փնտրելու, ձգտելու և տրվելու ժամանակ: Բայց, հավատա ինձ, սխալ է գրված այնտեղ: Մարդու կյանքում ժամանակը չի բավականացնում ամեն ինչի համար: Մենք չենք հասցնում անել այն, ինչ ուզում ենք: Երկար՝ չի նշանակում հավերժ:14216262296488-disney-names-ben-sherwood-as-new-leader-for-abc-2-21846-1395686261-5_dblbig-625x372

ԼԱՈՒՐԱ ՍԱՆԴԻ

25 Հլս

Աստված եղել է և ամեն ինչ այստեղ է: Եթե հավատացել ես, որ նա գոյություն ունի, ուրեմն գոյություն ունի: Եթե չես հավատացել, ուրեմն նա չկա: Եթե հավատացել ես, որ կա՝ նա քեզ օգնել է: Իսկ եթե չես հավատացել՝ նա զբաղվել է իր գործերով: Արդար է:88a029c2871e

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

25 Հլս

Ես ծափողջույններով չեմ մտել երրորդ հանրապետություն, այլ վախով, երկյուղով, որովհետև ես տեսնում էի այն կորուստները, որ այսօր ահռելի թափով ավելի են մեծանում: Այն ժամանակ ես տեսնում էի, որ ժողովուրդը ճամպրուկները կապած է: Մարդկանց ուշքն ու միտքը դրսում էր: Հետո այն ժամանակ էլ եկամուտների հիմնական մասը արտագնա աշխատանքից էր ստացվում: Այստեղ այդքան աշխատանք չկար: Այս հողը այդքան ժողովուրդ չէր բռնում իր վրա: Բնական է, որ մարդն իր գլխի ճարը տեսնելու համար այս երկրից պետք է գնար: Ես վախով էի վերաբերում այդ ամենին: Մի փոքր ցնցում էր պետք, որ մի կերպ առաջացած այդ փխրուն մարմինը, որ կոչվում էր Հայաստան երկիր, փուլ գար, փլվեր: Ես վախենում էի դրա համար:gCRtF-QEoCQ

ՄԱՅՔԼ ՄՈՒՐԿՈԿ

25 Հլս

Կենդանի արարածը կարող է ընկալել ու սիրել տիեզերքը, բայց տիեզերքը չի կարող ընկալել ու սիրել կենդանի արարածին: Նա տարբերություն չի դնում կյանքի բազմազան ձևերի միջև: Բոլորը հավասար են: Տիեզեքը՝ զինված նյութով ու արարման իշխանությամբ, ստեղծում է: Նա ի զորու չէ կառավարել նրանց, ում արարում է: Նրանք էլ, ում նա արարել է, ի զորու չեն կառավարել տիեզերքը (թեև շատերն իրենց խաբում են՝ մտածելով այլ կերպ): Ով պայքարում է տիեզերքի դեմ՝ փորձում է խորտակել անխորտակելին: Ով բռունցքներն է թափահարում՝ սպառնում է կույր աստղերին:

SFX203_MichaelMoorcock_7

ԲՈԼԵՍԼԱՎ ՊՐՈՒՍ

24 Հլս

Պետությունը հավերժ անխորտակ շենք չէ, որի վրա փարավոնները պիտի քարը քարի ետևից ավելացնեն իրենց մեծ գործերը, այլ ավելի շուտ ավազակույտ է, որ յուրաքանչյուր տիրակալ լցնում է՝ ինչպես իր սիրտը կուզի: Պետության մեջ չկան այն նեղ դռները, որ օրենքներ են կոչվում և որոնց միջով անցնելիս ամեն մեկը, ով էլ նա լինի՝ շինական, թե գահաժառանգ, պիտի խոնարհի գլուխը: Իրականում այդ շենքում կան տարատեսակ ելքեր ու մուտքեր, նեղերը՝ փոքրերի ու թույլերի, իսկ բավականին ընդարձակներն ու հարմարները՝ ուժեղների համար:
«Փարավոն» վեպիցprus_1

ԷԴԻԹ ՈՒՈՐԹՈՆ

22 Հլս

Այն բանի շինարարությունը, ինչը կոչվում է բնավորություն, նույնքան դանդաղ ու դժվարին է, որքան եգիպտական բուրգերի կառուցումը: Եվ բնավորությունն էլ, ինչպես այդ ահավոր կառույցներըը, մեծ հաշվով անհրաժեշտ է նրա համար, որ դրանց մեջ ամփոփես քո նախնիներին այն բանից հետո, երբ նրանք նույնպես աճյուն կդառնան: Եվ այնուհանդերձ բուրգի բնազդն այն է, ինչը ստեղծել է աշխարհը, ստեղծել է մարդուն և պահպանել է նրա անցողիկ ուրախությունները, ինչպես գունաթափ որմնանկարները՝ անխորտակ պատերի վրա:o-EDITH-WHARTON-facebook

ՉԱՐԼԶ ՄԱՐՏԻՆ

21 Հլս

Ամբողջ կյանքում ես զբաղվում եմ վազքով: Եվ ես սովորել եմ առաջ նայել ոչ ավելին, քան չորս-հինգ քայլի չափով: Դա օգնում է երկար տարածության ժամանակ. բաժանել այն փոքրիկ, իրագործելի հատվածների, թերևս սա ամբողջն է, ինչ դուք կարող եք անել: Ուրիշները ձեզ խորհուրդ են տալիս առաջ նայել, կենտրոնանալ վերջնագծի վրա, բայց ես կարող եմ տեսնել միայն այն, ինչն իմ առջև է: Եվ եթե ես հաղթահարեմ դա, ապա վերջնագիծն ինքը կմոտենա ինձ:gg

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԵՐԸ

21 Հլս

«Հուլիսի 20-ին Փարաջանովը անգիտակից վիճակում փոխադրվեց Երևան՝ Հանրապետական հիվանդանոց: Երեկոյան Գ. Դավիդովի և Գ. Զաքոյանի հետ միասին գնացինք տեսակցության: Նա պառկած էր, աչքերը փակ: Իսկ սարքավորումները ցույց էին տալիս արյան ճնշումը և երակազարկը: Երբ որոշեցինք գնալ, խնամող բուժքույրը մոտեցավ մեզ և, իմանալով, որ մենք Փարաջանովի մտերիմներն ենք, ասաց. «Իմ բազմամյա աշխատանքի ընթացքում առաջին անգամն եմ հանդիպում նման երեւույթի, երբ անգիտակից վիճակում պառկած հիվանդին մոտենում են նրա մտերիմները, փոխվում են նրա արյան ճնշման և երակազարկի ցուցանիշները»:
Երկու ժամ հետո դադարեց բաբախել Փարաջանովի սիրտը»:

Զավեն Սարգսյանի հուշերից3ar

ՊԱՍԿԱԼ ԲՐՅՈՒԿՆԵՐ

20 Հլս

Սերը հրաշք է, քանի որ այն ամփոփում է ամբողջ աշխարհը մի մարդու մեջ, ում հետ դուք ձեզ լավ եք զգում: Սերը մղձավանջ է, քանի որ այն ամփոփում է ամբողջ աշխարհը մի մարդու մեջ, առանց որի դուք ձեզ վատ եք զգում:Pascal_Bruckner_370897S1

ԲՈՐԻՍ ԱԿՈՒՆԻՆ

20 Հլս

Պարտադիր չէ, որ մարդը միայնակ լինի: Նա միշտ համոզված էր, որ ճիշտ կյանքն այն է, երբ դու ինքդ քո գլխի տերն ես ու ոչ ոք քեզ անհրաժեշտ չէ: Այդ ժամանակ ազատ ես, աշխարհում ոչնչից չես վախենում: Բայց պարզվում է՝ կարելի է երկուսով լինել, և դա ավելի լավ է: Անհամեմատ լավը:

«Ջուր մոլորակը» գրքիցakunin_01_0

ԹԻԲՈՐ ՖԻՇԵՐ

20 Հլս

Խճահարությունը սեփական անձի հանդեպ հավանաբար բոլոր արատներից ամենաողորմելին ու ամենաանօգուտն է: Սկսենք նրանից, որ մյուս բոլոր արատները գոնե ինչ-որ հաճույք են պատճառում, իսկ ինքդ քեզ խղճալը չի բերում ոչ օգուտ, ոչ ուրախություն, ոչ հաճույք: Համենայն դեպս, ինչ չի տվել: Մյուս կողմից էլ ինքդ քեզ չես խղճա, այդ դեպքում ո՞վ կխղճա…Tibor Fischer

ՄԱՐԳԱՐԵՏ ՄԱԶԱՆՏԻՆԻ

19 Հլս

Անջատիր ամեն ինչ, գրողը տանի, ինչի՞ն ես դու սպասում, Տեր: Հանգցրու արևը, երկինք նետիր մոլորակը, սև, ինչպես փողկապավոր որսագողի սիրտը: Թող մեկընդմիշտ խավարը տիրի: Լուծարիր բարին, քանզի չարը բնակվել է նրա գրպաններում: Հենց հիմա: Հենց այս վայրկյանին: Որովհետև այս իսկ վայրկյանին ինչ-որ մեկը ուզում է սպանել երեխային: Փրկիր վերջինին: Անջատիր ամեն ինչ, Տեր: Մի խղճա մեզ, վկաներ մի թող:
«Կրկնակի ծնվածը» գրքից2961368664_0bbdf01f1b