Պահոց | Նոյեմբերի, 2014

ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳԻՆԸ

30 Նյմ

Երբ Մարտիրոս Սարյանը Փարիզից վերադարձավ Երևան, նրան սպասում էր մի տխուր հաղորդագրություն. «Բոլոր կտավներն այրվել են շոգենավի նավամբարում, Կոստանդնուպոլսի նավահանգստում կայանման ժամանակ»: Նավաստիներից մեկի նետած լուցկու կրակից հրդեհ էր բռնկվել` ոչնչացնելով Սարյանի բոլոր աշխատանքները:
Որոշ ժամանակ անց Փարիզում գտնվող ապահովագրական գործակալությունը «կրած վնասների դիմաց» նրան ուղարկեց ներկեր, վրձիններ, նկարակալ: Այսպիսին էր եղել Սարյանի փոխհատուցման պահանջը…image_562312120515429265174

ԱՆԺԵԼԱ ՔԱՐՏԵՐ

30 Նյմ

Ծեր Դեզիդերիոն հարցնում է երիտասարդ Դեզիդերիոյին. «Իսկ երբ նա քեզ առաջարկեց բացարձակ հաճույքների մի ամբողջ գիշեր այն բանի փոխարեն, որ մնացյալ կյանքդ անցկացնես խաղաղ լիության մեջ, դու ինչպե՞ս կարող էիր ընտրել վերջինը»:
Եվ երիտասարդ Դեզիդերիոն պատասխանում է. «Ես դեռ չափազանց ջահել եմ և չգիտեմ, թե ինչ բան է ափսոսանքը»:angela-carter-port_2141849b

ՀԻՇԵՆՔ ՆՐԱՆ

29 Նյմ

Երկրորդ աշխարհամարտում զոհվեց նկարիչ Նիկիտա Ֆավորսկին: Նա ընդամենը 26 տարեկան էր: Հիմա քչերն են հիշում այդ երիտասարդ, շնորհալի տղային: Եվ նաև քչերը գիտեն, որ նա հայկական էպոսի` «Սասնա ծռերի» առաջին նկարազարդողներից մեկն է: 1930-ականների վերջին, միանալով երկրաբանների մի խմբի, նա եկավ Հայաստան, ուսումնասիրեց մեր մշակույթը և ստեղծեց հրաշալի կտավներ: Ահա դրանցից մեկը:Ֆավորսկի

ԿԻԱՐԱՆ ԿԱՐՍՈՆ

29 Նյմ

Նա, ով մշտապես ենթարկվում է ուրիշի հրահանգներին, ինչ-որ առումով մեռած է: Եվ ահա, ստրուկը չի կառավարում իր արարքները, այլ ավելի շուտ արարքներն են կառավարում նրա փոխարեն: Այդ պատճառով էլ մարդը, քանի դեռ նա ստրուկ է, մահվան կերպարն է…
Մի մարդը կարող է լինել երեքը` այն, ինչ նրան ծանոթ է հիշողություններից, այն, ինչ նա իրեն համարում է, և այն, որ նա կցանկանար լինել:Ciaran Carson 2

ՀԻՆԳ ՀԱՑ

28 Նյմ

Մի մարդ ամեն օր գնում էր շուկա ու առնում էր հինգ հատ հաց: Մի օր հանդիպեց իր ընկերոջը, և սա հարցրեց.
— Ասա, ինչու՞ ես դու հինգ հատ հաց գնում:
Եվ մարդը պատասխանեց.
— Մեկն ինքս եմ ուտում, երկուսը պարտքով եմ տալիս, մյուսներով պարտքս եմ վճարում:
— Չեմ հասկանում,- ասաց ընկերը,- բացատրիր ինձ:
— Դե ի՞նչ բացատրեմ. մեկը ինքս եմ ուտում, երկուսը տալիս եմ երեխաներիս, իսկ մյուս երկուսը` հորս ու մորս:

Հին հնդկական առակk_picb06

ԱԼԵԽՈ ԿԱՐՊԵՆՏԻԵՐ

28 Նյմ

Մարդուն տրված չէ իմանալ, թե ինքն ում համար է տառապում և հույսեր տածում: Նա տառապում է, հույս է տածում, և ջանք է թափում հանուն մարդկանց, որոնց երբեք չի ճանաչելու, իսկ նրանք էլ իրենց հերթին պիտի տառապեն, և հուսան, և ջանան հանուն ուրիշ մարդկանց, որոնք նույնպես երջանիկ չեն լինելու, քանցի մարդը երբեք չի բավարարվի իրեն բաժին հասած երջանկությամբ և միշտ կփափագի ավելին: Սակայն հենց դա է մարդու վեհությունը, որ նա ձգտում է բարելավել գոյը:a1(19)

ՆՈԴԱՐ ԴՈՒՄԲԱՁԵ

27 Նյմ

— Ախր դա ի՞նչ հիվանդություն է, ինչպե՞ս է կոչվում,- հարցրեց հայրը:
— Դա մահն է,- դուրս թռավ նրա բերանից:
— Ի՞նչ: Ի՞նչ ասացիք,- հարցրեց շփոթված հայրը:
— Մահը,- կրկնեց բժիշկը:
— Ա… Իսկ դե՞ղ: Չէ՞ որ….
— Այս հիվանդության համար միակ դեղամիջոցը մահն է:

«Արևը» գրքից4887e2ce03e6

ԷՌՆԵՍՏ ԿԱՊԱՆԴՅՈՒ

27 Նյմ

Չկա այնպիսի լավ մարդ, ով եթե օրենքի քննությանը հանձներ իր արարքները, իր մտքերը, կյանքի ընթացքում վեց անգամ արժանի չլիներ կախաղանի: Սակայն ցավալի կլիներ նման բան տեսնելը, իսկ կախելն` անարդար:76462726_gallows

ՉԱՐԵՆՑԸ ԵՎ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

27 Նյմ

039_zps599fd5a9Եղիշե Չարենցի կենսագրության մի անհայտ դրվագ իր արտացոլումն է գտել արխիվային երկու փաստաթղթերում, որոնք հրապարակում ենք առաջին անգամ: Դրանք միևնույն ժամանակ հնարավորություն են տալիս մեկ անգամ ևս պատկերացում կազմել այն ծանր մթնոլորիտի ու գաղափարական սահմանափակումների մասին, որ գերիշխող էին 1920-ականների Հայաստանում և դեռ էլ ավելի պիտի թանձրանային հետագա տարիներին:
Առաջին վավերագիրը մի գաղտնի պաշտոնական գրություն է, որ Լուսավորության ժողկոմատ է առաքվել Հատուկ բաժնի կողմից: Նամակում ասվում է.
« N5
Երևան, 14.3.1929
Գաղտնի
Լուսժողկոմի տեղակալ
ընկ. Յաղուպյանին
Սրանով Ձեզ հայտնում եմ, որ անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին ընկ. Գ. Վանանդեցին Հանր. Գրադարանի հատուկ բաժնից վերցրել է տանը օգտվելու համար Չալխուշյանի «Ինչ է և ինչ պիտի լինի մեր ուղին», ինչպես նաև դեկտ. 12-ին — «Հայրենիք» ամսագրի վեց համարներ: Վերոհիշյալները առանց հատուկ բաժնին վերադարձնելու՝ ընկ. Գ. Վանանդեցին հանձնել է քաղ. Չարենցին: Բացի դրա՝ քաղ. Չարենց հունվարի 7-ին հատուկ բաժնից վերցրել է «Հայրենիք» ամսագրի յոթը համարներ, հունվ. 20-ին վերադարձնելու պայմանավ:
Հիշյալ ամսագրի 13 համարները և գիրքը առանց վերադարձնելու քաղ. Չարենց Երևանից մեկնել է: Սույնը տեղեկացրել եմ և Պետ քաղ. Վարչության, հարկ եղածը տնօրինելու համար:
Հատուկ բաժնի վարիչ….»:

(Վերջին ստորագրությունը դժվարընթեռնելի է: Ամենայն հավանականությամբ, «Ա. Թագվորյան»):
Հայտնի փաստ է, որ այդ տարիներին սահմանված գրաքննության պայմաններում գրականության ու մամուլի հատուկ ֆոնդերից կարող էին օգտվել միայն սահմանափակ թվով մարդիկ և այն էլ` որոշակի նպատակներով: Իսկ սփյուռքից ստացվող պարբերականների գերակշիռ մասը կրում էր «գաղտնի» կնիքը և պահվում էր լայն հանրության աչքից հեռու: Հետևաբար Դաշնակցություն կուսակցության օրգան «Հայրենիք» հանդեսը չէր կարող ընդգրկված չլինել այս «վտանգավոր» աղբյուրների ցանկում, թեև 1922 թվականից ի վեր Բոստոնում լույս ընծայվող գրական-մշակութային ամսագիրը ինչպես գրականագետ Գուրգեն Վանանդեցուն, այնպես էլ Չարենցին կարող էր հետաքրքրել առավելապես իր գեղարվեստական բովանդակությամբ: Գալով հասարակական գործիչ, պատմաբան Գրիգոր Չալխուշյանի (1861-1931) գրքին, հիշեցնենք, որ 1923 թվականին հրատարակված «Ինչ էր և ինչ պիտի լինի մեր ուղին» ուսումնասիրությունն իրենից ներկայացնում էր Հայաստանի Առաջին Հանրապետության անկման տնտեսական և քաղաքական պատճառների վերլուծությունը: Այն ևս ընդգրկվել էր «անցանկալիների» շարքում, և եթե որևէ ընթերցող այնուամենայնիվ ցանկութուն էր հայտնում ծանոթանալ դրա բովանդակությանը, ապա նման ցանկությունն արդեն իսկ դիտվում էր զանցառում: (Ի դեպ, նկատենք մի հատկանշական հանգամանք, ինչը ևս անկարևոր չէ: Նամակում Վանանդեցու դեպքում օգտագործվում է «ընկեր» դիմելաձևը, մինչդեռ Չարենցի պարագայում՝ «քաղաքացի»-ն: Ամենայն հավանականությամբ, պատճառը կուսակցականությունն էր: Ինչպես հայտնի է, Չարենցին 1926-ի սեպտեմբերից հեռացրել էին կոմկուսի շարքերից):
Եվ այսքանից հետո դժվար չէր կռահել, որ նման ահազանգին պիտի անմիջապես հետևեր համաժեք արձագանքը` ուղեկցվելով «պատժիչ» գործողություններով: Վերը նշված գրության վրա Լուսժողկոմի տեղակալը մակագրում է՝ հանձնարարելով նկատողություն հայտարարել Վանանդեցուն ու միջոցներ ձեռք առնել գրականությունը Չարենցից վերցնելու և վերադարձնելու համար: Սակայն դա այնքան էլ հեշտ գործ չէր: Բանն այն է, որ Չարենցն այդ օրերին իսկապես Հայաստանում չէր: Նա մեկնել էր Մոսկվա: Փաստ է նաև, ահազանգից 20 օր անց արգելված գրականությունը դեռ գտնված ու վերադարձված չէր: Դա է վկայում մյուս գրությունը, որը ներկայացնում ենք ստորև.
«N611
4/4-29
Գաղտնի
Պետքաղվարչությանը
Հանրային գրադարանի հատուկ բաժինը հայտնում է, որ ընկ. Ա. Խանջյանի բանավոր կարգադրությամբ Ե. Չարենցին գրադարանից հանձնված է «Հայրենիք»-ի 7 N- ը, բացի այդ, նա ընկ. Վանանդեցուց ստացել է ևս «Հայրենիքի 6 N-ը և Չալխուշյանի «Ինչ էր և ինչ պիտի լինի մեր ուղին» գիրքը, այսպիսով Չարենցի մոտ կա 14 կտոր գաղտնի գրականություն:
Խնդրում եմ ձեռք առնել միջոցներ նրանից ստանալու այդ գրքերը և հանձնելու հատուկ բաժնին: Լուսժողկոմի տեղակալ՝ Հ. Յաղուբյան
Գաղտնի բաժնի վարիչ Ա. Նիկողոսյան»:

Դժվար է ասել, թե ինչով ավարտվեց այս տհաճ միջադեպը: Պետք է կարծել, որ գրականությունն ի վերջո վերադարձվել է հանրային գրադարան: Սակայն հազիվ թե դա եղել է անհետևանք: Ամեն դեպքում, այս ողջ պատմությունն այնքան բնորոշ է Չարենցին: Գաղտնին և արգելվածը միշտ հրապուրում էին նրան…

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ427c0af03f65

ԷԼԻԱՍ ԿԱՆԵՏՏԻ

26 Նյմ

Կուրությունը զենք է ընդդեմ ժամանակի և տարածության: Մեր գոյությունը համատարած, հրեշավոր կուրություն է` բացառությամբ այն քիչ բաների, որ մենք իմանում ենք մեր աննշան զգացմունքների օգնությամբ` աննշան թե իրենց էությամբ, և թե իրենց գործողության շառավղով: Տիեզերքի գերիշխող սկզբունքն է կուրությունը: Նա հնարավոր է դարձնում այնպիսի բաների գոյությունը, որոնք անհնար կլինեին, եթե նրանք տեսնեին իրար: Կուրությունը թույլ է տալիս ընդհատել ժամանակն այնտեղ, որտեղ դու չես կարողանում հաղթահարել նրան…

«Կուրացում» գրքից10280

ՄԵՍՍԻՆԳԸ ԵՂԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

26 Նյմ

Պարզվում է, հայտնի պայծառատես Վոլֆ Մեսսինգը եղել է նաև Երևանում: 1959 թվականին նա հյուրախաղերի է եկել Հայաստան, ունեցել է մի քանի ելույթներ: Ականատեսները պատմում են, որ այդ օրերին Մեսսինգն ապրում էր «Երևան» հյուրանոցում: Իր զուսպ, փոքր-ինչ նյարդային, բայց շատ հասարակ պահվածքով մարդկանց վրա դրական տպավորություն էր թողնում: Երևանում Մեսսինգը բազմաթիվ ծանոթներ ուներ, որոնք լսելով ֆենոմենալ մարդու գալստյան մասին, հերթով այցելում էին նրան: Այցելուների թվում է եղել նաև ճանաչված ֆիզիկոս, ակադեմիկոս Ալեքսանդր Հակոբյանն իր որդու հետ: Այդ պատանին հետո պիտի հիացմունքով ընկերներին պատմեր, թե Մեսսինգն ինչպես է բացահայտել թղթի հակառակ երեսին իր գրած թվերը:
Մեսսինգը ելույթ է ունեցել նաև Պուշիկին փողոցում գտնվող Ուսուցչի տանը և ապշեցուցիչ համարներ է ցուցադրել: Մարդիկ թղթի վրա ցանկություններ էին գրում, իսկ նա դրանք կռահում ու կատարում էր: Ցավալի է, որ նման բացառիկ անհատականությունը ստիպված էր իր շնորհը վատնել ամեն կարգի կրկեսային համարներ ցուցադրելու վրա, և շատ դեպքերում հանդիսատեսի կողմից ընկալվել է իբրև մի շարքային աճպարար…

Հ. Չարխչյանmessing1_1410275984.jpg.600x450_q85

ՊԵԴՐՈ ԳՈՆՍԱԼԵՍ ԿԱԼԵՐՈ

25 Նյմ

Դիոգենեսը կարծում էր, որ հասարակական կառույցները աղճատում են մարդկային բնույթը: Պատմում են, որ նա սովորություն ուներ օրը ցերեկով թափառել Աթենքում` վառված լապտերը ձեռքին ու մարդ որոնել: Մի անգամ փիլիսոփան սկսեց բղավել.
— Մարդիկ, մարդիկ:
Ու երբ նրա շուրջը հավաքվեց ամբոխը, արգահատանքով կնճռոտվեց.
— Ես մարդկանց էի կանչում, այլ ոչ թե թափթփուկների:112704503_Ioganna_Tishbeyna_Diogen_iskal_cheloveka

ՆՈԵԼ ԿԱԼԵՖ

25 Նյմ

Նա այժմ մենության մեջ վիճում էր միայն ինքն իր հետ: Վիճում էր ճակատագրի հետ, որին ցանկանում էր խաբել: Հիմա նրա ողջ կյանքը զառերն էին, որոնք ցնցվում էին քթի տակ` շրխկացող դռան աղմուկով… Ճակատագրին հիշում են, երբ անհաջողության են մատնվում: Հաղթանակ տանելու դեպքում մարդն իրեն է վերագրում արժանիքները: Իսկ պարտվողը մեղադրում է ճակատագրին:
Հույսը վարկով տրված կյանքն է: Հուսահատությունը` կանխիկ վճարումը:

«Վերելակ դեպի կառափնարան» գրքից10706121708228579

ՌՈԺԵ ԿԱՅՈՒԱ

25 Նյմ

Կյանքն անզոր է գտնվում իր համար կործանարար հրապույրների դեմ-հանդիման: Նրան իր մոտ են ձգում վիհերը: Դրանց թովչանքներին տրվողները հանկարծակի կաթվածահար են լինում: Մարդն ուզում է հեռու մնալ վտանգներից, սակայն իր կամքից անկախ մոտենում է դրանց: Նա զգում է, որ կարող է մտածել և իրագործել միայն այն շարժումները, որոնք խցկվում են իր մեջ նրա կողմից, ասես ավերումների չար կերպարը բավարարում է տալիս ինչ-որ մի այլասերված ճաշակի և նրա գոյության թաքուն խորքերում արթնացնում է նվիրական-անգութ համակրանքը:
Կան բազմաթիվ դեպքեր, երբ մարդն ընդառաջ է գնում նրան, ինչից նա զգուշանում, սարսափում, մահու չափ վախենում է: Կարծես վախի յուրաքանչյուր աստիճանի համար նա ունի ինքնաուրացման համապատասխան աստիճանի պատրաստություն, մի տեսակ դասալքություն: Նա վերցնում է այն, ինչն իրեն ահ է պատճառում, և մութ վայելք է զգում այն բանից, որ առանց պայքարի ու դիմադրության հանձնվի դրա ողորմությանը:roger-caillois

ՆԻԿՈՍ ԿԱԶԱՆՁԱԿԻՍ

24 Նյմ

Ահա թե ինչ բան է ազատությունը,- մտածեցի ես:- Ունենալ կիրք, հավաքել ոսկե դրամներ, իսկ հետո հանկարծ մոռանալ ամեն ինչ և այդ հարստությունը քամուն տալ: Ազատագրվել մի կրքից, որ նվաճես մյուսը` առավել արժանապատիվը: Բայց մի՞թե այդ բոլորը չի հանդիսանում ստրկության մեկ այլ ձև: Նվիրվել գաղափարին հանուն քո ցեղի, հանուն Աստծու: Դե ինչ, որքան բարձր դիրք է գրավում տերը, այնքան ավելի երկա՞ր է դառնում ստրուկի պարանը: Այդ դեպքում նա կարող է թռչկոտել ու խաղաղ ավելի ընդարձակ ասպարեզում և մեռնել` այդպես էլ չզգալով պարանը: Գուցե հենց սա՞ է կոչվում ազատություն…????????????????????????

ԿԱԴՁՈՒՄԻ ՅՈՒՄՈՏՈ

24 Նյմ

Մի անգամ` շատ վաղուց, երբ ես դեռ չափազանց փոքր էի, մի քեռի ինձ բացատրեց, որ մահանալ` նշանակում է դադարել շնչել: Եվ ես շատ երկար ժամանակ հենց այդպես էլ մտածում էի: Սակայն իրականում դա բնավ էլ այդպես չէ: Չէ՞ որ ապրել` չի նշանակում միայն շնչել: Ու ես կարծում եմ, որ քեռին սխալվում էր:77867456_74432402_large_Navstrechu_dozhdyu

ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ

23 Նյմ

Երբ սիրավառ և հիացիկ կնայես դուն
Գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն, 
Հիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել, 

Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա: 

Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ
Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,
Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա: 

Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին
Լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին,
Հիշի՛ր, որ նախ այդ հարբեցմանն ես տիրացա,
Եվ ձեռքերիս հմայքը վառ հող է հիմա:

Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ
Եվ ճակատիդ դնեն ոսկե փառապսակ,
Հիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել,
Եվ ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա: 

Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ
Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,
Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա
Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա
Եվ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա …inclassroom

ԻՆՉ ԷԻՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՋՐԻ ՏԱԿ

23 Նյմ

1982 թվականին բոլորին ցնցել էր Օդեսայում կատարված հանցագործությունների շարքը: Հանցախումբը առևանգում էր հարուստների երեխաներին, խեղդում ծովում և նրանց մարմինների համար փրկագին էր պահանջում: Մարդասպաններին որսալու համար ԿԳԲ-ի և Ներքին գործերի մինիստրության կողմից կազմակերպվեց հատուկ օպերացիա: Ու մի օր էլ ծովափնյա հատվածում դիտարկում իրականացնելիս նրանք նկատեցին փոքրիկ մոտորանավակ, որը մոտենում էր ժայռոտ ափին: Նավակում 3 հոգի էին: Նրանցից երկուսը սուզվեցին, մեկը մնաց վերևում: Երբ հատուկ ծառայության աշխատակիցները սուզակներին որսացին ջրի տակ, նրանք չէին կարողանում հավատալ իրենց աչքերին: Պազվեց երեքն էլ հայեր էին ու ոչ մի առնչություն չունեին հանցախմբի հետ: Իսկ ծովի հատակին ընդամենը քարերի ու ժայռերի վրա հայերեն գրառումներ էին կատարում: Այս զարմանալի հայերը պնդում էին, թե Սև, Կասպից և Էգեյան ծովերը Մեծ Հայքի մասն են կազմում: Ու գրառումների նպատակն այն էր, որ հետագայում դրանք ցուցադրվեին իբրև նախնիների թողած գրավոր ապացույց իրենց «տարածքային պահանջների» մասին:
Հավելենք, որ այս դեպքի մասին ժամանակին գրվեց խորհրդային մամուլում:

Հովիկ Չարխչյանbig_94cb430cb469daf4fba400712d22f848

ՀՈՒԳՈ ՀԻՐԻԱՐԹ

23 Նյմ

Արարքներն իմաստ ունեն այն ժամանակ, երբ դրանք իրագործում են: Արարքը իմաստի հայրն է: Եթե քեզ հետ պարզապես ինչ-որ բան է կատարվում քո կամքից անկախ, եթե դեպքերը ողողում են քեզ, ինչպես գետի ջրերը, ապա այդ դեպքում քո արարքների մեջ իսկապես չկա որևէ իմաստ: Սակայն բավական է, որ դու ինչ-որ բան ցանկանաս, և դու դա կանես, որպեսզի քո արարքն ամբողջանա իմաստով: Այն դրանով լցվում է, քանի որ դա քո արարքն է, քանի որ դու ցանկացել ես այն կատարել, քանի որ դու ընտրեցիր հատկապես նրան:hugo-hiriart-06

ՀԱՅԵՐԻ ԾԱՄՈՆԸ, ՈՐ ՆԱԵՎ ԲՈՒԺՈՒՄ ԷՐ

22 Նյմ

ARMENIA-Kond-Gam-03Խորհրդային Միությունում ծամոնի արտադրության առաջին հոսքագիծը շարք մտավ Հայաստանում` Երևանի հրուշակեղենի ֆաբրիկայում, 1977 թվականին: Ավելի ուշ հայերը որոշեցին էլ ավելի առաջ անցնել ու արտադրել բուժիչ ծամոններ: Սննդի արդյունաբերության մասնագետների և բժիշկների համատեղ աշխատանքը տվեց իր արդյունքը: Նորելուկը կոչվում էր «Գամիբազին» և նախատեսված էր դառնալ թե ծանոն, թե հականիկոտինային դեղամիջոց: Նրանք, ովքեր գնում էին այդ ծամոնը, թղթի դարձերեսին կարող էին տեսնել այսպիսի գրություն. «Արդյունքների և ձեր ցանկությունների մասին խնդրում ենք հայտնել Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրությանը»:
Եթե վստահենք այդ տարիների արձագանքներին, ապա հայկական ծամոնի բուժիչ ներգործությունը բավականին արդյունավետ է եղել, և հարյուրավոր մարդիկ իսկապես հրաժարվել են ծխելու սովորությունից:

Հ. Չարխչյան26333_300