Պահոց | Հոկտեմբերի, 2012

ԳՈՒՍՏԱՎ ԼԸ ԲՈՆ

1 Հկտ

Ժողովուրդների հաստատությունները կառավարող գաղափարները շատ երկար էվոլյուցիայի են ենթարկվում, շատ դանդաղ կազմավորվելով` դրանք միևնույն ժամանակ շատ դանդաղ էլ անհետանում են: Լուսավորյալ ուղեղների համար ակնհայտ մոլորություններ դառնալով` դրանք դեռ երկար ժամանակ անվիճելի ճշմարտություններ են մնում ամբոխի համար և շարունակում են ազդեցություն գործել ժողովրդական մութ մասսաների վրա: Եթե դժվար է նոր գաղափար ներշնչելը, ապա պակաս դժվար չէ հինը ոչնչացնելը: Մարդկությունը մշտապես հուսահատ կառչում է մեռած գաղափարներին և մեռած աստվածներին:

%d bloggers like this: