Պահոց | Հունվարի, 2016

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՅՈՒՄԱ

31 Հնվ

Այն, ինչ ընդատվում է, իր խորքում ունի մի առանձնահատուկ դյութիչ դառնություն, որոնք մարդիկ չեն զգում լիարժեքորեն հաստատված ու անընդհատ կապվածության ժամանակ: Նրանց սրտերի ցավը ցույց է տալիս, թե ինչ թելերով էին իրենք համակցված: Անցած երջանկությունը չափվում վերահաս դժբախտությամբ: Չկա սիրո ավելի լավ ջերմաչափ, քան անսպասելի բաժանման ցավը:Alexandre-Dumas-1

ՊՈԼ ԴԵ ՖԻԼԻՊՈ

30 Հնվ

Կեղծիքը նոր կեղծիք է ծնում, բազմանում է ու սկսում է ապրել սեփական կյանքով: Այն դեպքում, երբ ինֆորմացիայի մեծ մասը ենթակա է փոխակերպման, ժամանակի ընթացքում կորցնում է ուժն ու անվերադարձ կորչում է, կեղծիքը կարծես թե անկման նկատմամբ դիմադրողականությամբ է օժտված և, ընդհակառակը, աճում ու ընդարձակվում է՝ հետզհետե դառնալով առավել ճկուն և ճարտար:difilippo

ՋՈԶԵՖԻՆԱ ԹԵՅ

30 Հնվ

Տարօրինակ բան է: Բավական է ընդամենը ճշմարտությունն ասել որևէ լեգենդի մասին, և մարդիկ սկսում են բարկանալ քեզ վրա: Նրանք ցանկանում են հավատալ իրենց իդեալների անսասանությանը, հավանաբար նրա համար, որ չկորցնեն ներքին հանգստությունը: Ահա թե ինչով է պայմանավորված զայրույթը: Եթե նրանք անտարբեր լինեին, դա ինձ չէր զարմացնի, բայց նրանք արձագանքում են ու բավականին կտրուկ: Նրանք բորբոքվում են:
«Ժամանակի դուստրը» գրքիցElizabeth-Mackintosh-myst-008

ՖԻԼԻՊ ՖԱՐՄԵՐ

30 Հնվ

Ձեզնից ոմանք կարող են հարցնել, թե ինչու է պետք մի նպատակ ընտրել, որը գտնվում է հայտնի չէ որտեղ կամ գուցե բնավ էլ գոյություն չունի: Իսկ ես ձեզ կասեմ. մենք ճանապարհ ենք ընկնում, քանի որ կա Անհայտը: Եվ մեր նպատակն է այն դարձնել Հայտնի:

518934cfb3714abef6009c898df

Արամի մահը

29 Հնվ

ՅԱՅՏՆՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՂԵԿԱՎԱՐ,
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾՈՑ ՄԻՆԻՍՏՐ
ԱՐԱՄԻ ՄԱՀԸ,
որ տեղի ունեցաւ յունւարի 29-ին, ցերեկվա ժամը 14 1/2-ին, բծավոր տիֆից թոքատապից. խոստովանահայրը Հակոբ ավագ քահանա Խաչվանքյանն էր: Ամբիցքը այսօր երեկոյեան ժամը 6-ին, իր բնակարանում` ул. Свободы 7 N 6. Թաղման մասին կը յայտարարւի առանձին:
[1919 թ. հունվարի 29]

ՀԱԱ, ֆ. 1457, ց. 1, գ. 135, թ. 2: Մեքենագիր:MANUKYAN_ARAM_1

ՋՈՆԱԹԱՆ ԹՐԻԳԵԼ

28 Հնվ

Ոչ բոլոր ճանապարհներն են տանում ուղիղ Հռոմ: Կան նաև եզրային փողոցներ, ծուռումուռ նրբանցքներ, խուլ բակեր ու փակուղիներ: Բայց եթե դու չես տառապում քարտեզագրական ապուշությամբ, պատկերացնում ես այն ուղղությունը, որտեղ քեզ անհրաժեշտ է գնալ և չես մտահոգվում, թե որքան ժամանակ կխլի ճանապարհը, վերջիվերջո դու կհասնես այնտեղ, որտեղ պետք է: Որովհետև գրեթե բոլոր ճամփաները ճիշտ են:chelovek-luna-noch-doroga-kot

ՀԵՆՐԻ ՖԻԼԴԻՆԳ

28 Հնվ

Իրապես խելացի և բարի մարդիկ ընդունում են մյուսներին այնպիսին, ինչպիսին նրանք կան՝ չդժգոհելով մարդկանց անկատարությունից ու չփորձելով դա շտկել: Նրանք կարող են մեկ ուրիշի, բարեկամի, ծանոթի մոտ թերություն նկատել՝ այդ մասին չասելով ոչ նրան, ոչ մյուսներին, և հաճախ դա բնավ չի խանգարում սիրել նրանց: Թերևս չկա հիմարության ավելի ակնհայտ նշան, քան ճիգը՝ ուղղելու բնական թուլություններն այն մարդկանց, որոնց սիրում ես:0111201546-Fielding

ԱՌՆԱԼԴՈՒՐ ԻՆԴՐԻԴԱՍՈՆ

28 Հնվ

Գիտե՞ք, երեխաները փիլիսոփաներ են: Մի անգամ աղջիկս ինձ հիվանդանոցում հարցրեց. «Հայրիկ, մարդկանց աչքերն ինչի՞ համար են»: Ես ասացի՝ որ տեսնեն:
Նա ասաց, որ ես չգուշակեցի: Նա ասաց. «Աչքերը նրա համար են, որ արտասվեն»:
«Ճահճուտը» գրքից

268fb3a751d7ec992cd585dcf002e17a_XL

ԹՌՉՈՒՆԸ, ՈՐ ԴՐՈՇ ԷՐ ՏԱՆՈՒՄ

27 Հնվ

1921 թվականի փետրվարյան մի օր Ադանայի դաշտերում մի քուրդ որսորդ էր քայլում: Լսեց վայրի բադի կռինչը, հրացանն ուղղեց ու կրակեց: Թռչունն ընկավ անշնչացած: Որսորդը իր ավարը տուն բերեց, հանեց դանակը և պատրաստվում էր թևավորից ընթրիք պատրաստել, երբ հանկարծ…
Այն, ինչ նա տեսավ, հաջորդ օրը դրա մասին խոսում էին բոլորը և նույնիսկ լրագրող այցելեց որսորդին, որ հետո տեղական թերթում գրեր. «… Թռչնի ստամոքսից Հայկական դրոշի գույները կրող ինը քարեր են դուրս եկել: Այդ քարերից երեքը կարմիր էին, երեքը՝ կապույտ, իսկ երեքը՝ նարնջագույն: Նրանք սրտի ձև ունեին և հավասար մեծության էին…»:
Որսորդը, տեսնելով որ իր գտածոն զարմանք ու հիացմունք է առաջացրել, քարերը տարավ ոսկերիչների մոտ: Վերջիններս բարձր գնահատեցին դրանք, սակայն այդպես էլ չկարողացան հստակ գին սահմանել: Իսկ բնակիչները պատահածի մեջ խորհրդավոր նախանշան էին փնտրում ու տագնապով սպասում էին վերահասին:
Այս զարմանահրաշ պատմությունն անցել-գնացել է: Բազում-բազում դրոշներ են ծածանվել ու ցած բերվել, որսորդներ են կրակել ու թռչուններ են թևաբախել: Բայց նրանցից միայն մեկին հիշեցինք, քանի որ ծանրաբեռ էր իր սլացքի ժամին ու ձմռան մշուշի միջով տանում էր մեր քարե դրոշը:

© Հովիկ Չարխչյանna-zajtsa-po-poroshe-1

ՖԻԼԻՊ ՖԱՐՄԵՐ

27 Հնվ

Բոլոր կենդանիներից մարդը միակն է, որ կարմրում է, ծիծաղում է, հավատում է Աստծուն, պատերազմ է հայտարարում ու համբուրում է շուրթերը: Հետևաբար որքան շատ ենք մենք համբուրում շուրթերը, այնքան ավելի մարդկայնություն կա մեր ներսում:

kisscloseup_2395695k

ԷԺԵՆ ՍՅՈՒ

27 Հնվ

Տարօրինակ, ճակատագրական խորհրդանշան է: Մենք արդարադատությունը պատկերացնում ենք կապված աչքերով աստվածուհու տեսքով: Նրա մի ձեռքում պատժող սուր է, մյուսում կշեռքը, որով կշռում է պաշտպանության ու մեղադրանքի փաստարկները:
Սակայն արդարադատության կերպարանքը դա չէ: Դա օրենքի կերպարանքն է, որ պատժում կամ ներում է իր հայեցողությամբ: Արդարադատությունն իր մի ձեռքում սուր կպահեր, իսկ մյուսում՝ թագ, որ մեկով խոցեր չարագործներին, իսկ մյուսով թագադրեր արդարամիտներին:

A picture taken on February 8, 2011 in R

ԷՐԻԽ ԿԵՍՏՆԵՐ

26 Հնվ

Մարդկանց մեծ մասն իրենց մանկությունը մի կողմ են նետում, ինչպես հնացած գլխարկ: Մոռանում են, ինչպես վաղուցվա հեռախոսահամար: Առաջ նրանք երեխա էին, հետո մեծացան, իսկ ո՞վ են նրանք հիմա: Միայն հասակ առած այն մարդիկ, ովքեր իրենց ներսում պահպանել են երեխային, կարող են մարդ համարվել:1gbHiT-Hmn4

ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՌՈԶԻ ԱՐՄԵՆԻՆ

25 Հնվ

Երեխա էինք, նա երգում էր: Լսում էինք ռադիոյով, դիտում հեռուստատեսությամբ, և նրա հետ կապված ամեն բան մեզ համար անսովոր էր: Հայերեն էր երգում, բայց զգում էինք, որ դա ուրիշ հայերեն է ու չէինք հասկանում, թե ինչու և ինչպես է նա այդ բանն անում: Անունն էինք կրկնում՝ Ռոզի Արմեն, և զարմանում էինք, թե ինչու կնոջ անվան մեջ Արմեն կա: Բայց ամենաանբացատրելին նրա երգն էր:
Ինչու՞ էինք այդպես ցնցվում, երբ նա էր ասում Հայաստան ու Երևան: Այդ ի՞նչ թրթիռներ էին, որ նրա ձայնի հետ լցվում էին մեզ համար սովորական բառերի ու անունների մեջ, և այդ բառերը հանկարծ դառնում էին փշաքաղ ու հոգեհույզ: Եվ ինչպե՞ս էր լինում, որ նրա կարոտը փոխանցվում էր մեզ ու մենք էլ սկսում էինք նրա հետ կարոտել այն, ինչը կարոտելու պատճառ չունեինք, քանի որ մեր կողքին էր ու մեր մեջ: Մենք նրա անձկության անոթներն էինք…
1991 թվականի մի օր գնացել էի Խոր Վիրապ: Երբ եկեղեցուց դուրս եկա, հանկարծ բակում տեսա վանահորը՝ մի հմայիչ կնոջ հետ: Ես նրան ճանաչեցի անմիջապես, այնքան հեշտ ու արագ, ասես բազում անգամ հանդիպել էի կամ հին ծանոթներ էինք: Նա շրջում էր գավիթի մոտ, հետո բարձրացավ վանքը շրջապատող պարսպի վրա ու այնտեղից երկար դիտում էր Արարատը:
Ես ուրախ էի, որ տեսնում էի նրան: Բայց այդ ուրախությունն ինձ թվում էր անավարտ ու թերի: Ներքին մի ձայն կարծես հուշում էր, որ վրա է հասել ինքապարպումի ու փոխհատույց լինելու ժամը և եթե ես դա չանեմ հիմա, ապա իմ զսպումն աններելի ու անազնիվ արարք կդառնա: Ու ես քայլեցի դեպի Ռոզի Արմենը՝ խոստովանանքի:
Հիմա չեմ հիշում, թե ինչեր եմ ասել նրան: Գուցե ոչ այն, ինչ կուզեի ասել կամ գուցե չափազանց, քան կպատշաճեր նման դեպքին: Հիշում եմ միայն նրա ժպիտը: Դա մի կնոջ ժպիտ էր, ով ավելին չէր էլ պահանջում…
Ինչ մեծ բավականություն է՝ ասել մարդուն, թե ով է ինքը քեզ համար, գնահատել ու մեծարել նրան ըստ արժանվույն, շնորհակալ լինել այն բանի համար, ինչ ստացել ես նրանից մշտապես ու անհատույց:
Երբեք, երբեք մի զրկեք ձեզ այդ երանավետ պահից: Հավատացեք, դա այն եզակի դեպքերից մեկն է, երբ տալով հարստանում եք ինքներդ: Հարստացեք խոնարհումով:

© Հովիկ Չարխչյան11742732_891541334260267_7928629561394641590_n

ԲՈՐԻՍ ՎԱՍԻԼԵՎ

24 Հնվ

Խոսել հայրենիքի հանդեպ սիրո մասին՝ նույն է, թե հաստատել, որ ջուրը հեղուկ է, իսկ կաթը սպիտակ է: Հայրենիքին ծառայում են, հայրենիքի համար տառապում են, հայրենիքի համար զոհվում են, բայց շատախոսել նրա հանդեպ սիրո մասին կարող է միայն խորապես անտարբեր մարդը: Սերը գործողություն է, ոչ թե խոսք: Իսկ եթե սերը խոսք է, ապա դա կեղծ սեր է:

k2_items_src_c9d560947980f5006b1f075d97141447

ԷՐԻԽ ՖՐՈՄՄ

24 Հնվ

Որքան կարևոր է դատարկ խոսակցություններից խուսափելը, նույնքան էլ կարևոր է խուսափել վատ շրջապատից: Վատ շրջապատ ասելով ես հասկանում եմ ոչ միայն արատավոր մարդկանց (նրանց միջավայրից պետք է խուսափել, քանի որ դրանց ազդեցությունը ճնշող ու կործանարար է): Ես նկատի ունեմ նաև «զոմբիների» միջավայրը, որի հոգին մեռած է, թեև կենդանի է մարմինը: Նկատի ունեմ դատարկ մտքերով ու խոսքերով մարդկանց, մարդկանց, որոնք չեն զրուցում, այլ դատարկաբանում են, չեն մտածում, այլ արտաբերում են ծեծված մտքեր:
«Սիրո արվեստը» գրքից3D-graphics_Feelings_and_emotions_022590_

ՄԻԽԱՅԻԼ ՆԻՍԵՆԲԱՈՒՄ

23 Հնվ

Գիտե՞ք, թե սիրահարներն ինչու են այդքան սիրում դիտել իրենց սիրելիի մանկական լուսանկարները: Սիրահարների մեծագույն ցանկությունը միասին լինելն է, երբեք և ոչ մի դեպքում չբաժանվելը: Դրա համար էլ նրանք ուզում են թափանցել սիրեցյալի կյանքի այն հատվածը, որտեղ չեն եղել և լինել չէին կարող: Շուռ տալ ժամանակը և միասին լինել ծննդի պահից ի վեր:фотомарафон лето это жизнь - 7 июля

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԳՐՈՂԸ ՕԴԱՆԱՎԵՐ ԲԵՐԵՑ

23 Հնվ

1920 թվականի գարուն: Հայաստանը ծանր կացության մեջ է: Երկիրը պատերազմում է մի քանի ճակատներում, իսկ ուժերն անհավասար են: Այդ ընթացքում աշխարհով մեկ սփռված հայերը ջանում են օգնել հայրենիքին՝ ով ինչով կարող է: Եվ ահա հենց նույն օրերին հեռավոր Եթովպիայի հայկական գաղութը որոշում է հանգանակություն կազմակերպել և հավաքված գումարով Հայոց բանակի համար գնել երեք սավառնակ:
Այդ ժամանակ Եթովպիայի հարևան Ջիբութի երկրում (որը ֆրանսիական գաղութ էր) բնակվում էր հայ նշանավոր գրող Ռուբեն Որբերյանը, ով միաժանակ առևտրով էր զբաղվում: Համայնքը որոշում է հենց հարգարժան մտավորականին էլ վստահել ինքնաթիռները Հայաստան հասցնելու առաքելությունը: Եվ Որբերյանը ճանապարհ է ընկնում:
Այսօր դժվար է նույնիսկ պատկերացնել, թե նա ինչպես պիտի Աֆրիկայի ամայի տարածություններով այդ օդանավերը հասցներ նախ Եգիպտոս, իսկ հետո ավելի հեռու: Ամեն դեպքում, 1920 թ. մայիսին նա արդեն Ալեքսանդրիա քաղաքում էր: Այստեղ կայանում է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի հետ, որի ընթացքում Որբերյանը գեղեցիկ ճառ է արտասանում՝ վերհիշելով Եթովպիայի հանգուցյալ կայսր Մենելիքի նշանավոր խոսքերը. «Բայց ինչու՞ Աստված իմ երկիրը սահմանակից չարեց Հայաստանին, որ իմ ողջ բանակով գնայի պաշտպանելու աշխարհի հզորների կողմից լքված և բարբարոսների սրին մատվնած քրիստոնյա ու ազնվագույն հայ ազգին»:
Նույն հանդիպման ժամանակ էլ Որբերյանը տեղեկացնում է, որ ուղևորվում է Երևան՝ այնտեղ հասցնելու նվիրաբերված սավառնակները: Սակայն գրողին վիճակված չէր անձամբ հասնել Հայաստան: Պետք է ենթադրել, որ նա Միջերկրական ծովով նավարկել է դեպի Ֆրանսիա և հասել Փարիզ: Իսկ ինքնաթիռներն այնտեղից առաքվել են Հայաստան: Կան վկայություններ այն մասին, որ 1920 թվականի ամռանը Բաթում նավահանգիստ են բերվել Ֆրանսիայից ուղարկված ինքնաթիռներ՝ հայկական բանակի համար:
Ծառայեցի՞ն դրանք իրենց նպատակին: Նույն տարվա աշնանը դաժան մարտեր էին ընթանում հայ-թուրքական ռազմաճակատում: Եվ ահա այն օրերի թերթերում հանդիպում են մի այսպիսի կարճ հաղորդագրության. «Կարսի մոտակայքում հայկական օդանավերը ջախջախել և փախուստի են մատնել հարձակվող հրոսակախմբերը…»:

© Հովիկ Չարխչյանoduj

ԷԼԻՍ ՊԵՏԵՐՍՈՆ

23 Հնվ

Երբ զգում ես, որ հայտնվել ես փակուղու մեջ, պետք է զբաղվես մի բանով, ինչը էականորեն տարբերվում է քո նախորդ զբաղմունքից: Կյանքը երբեմն նմանվում է կախովի կողպեքի, որը հրաժարվում է բացվել: Սակայն մի աննշան փոփոխություն բանալու շարժումների մեջ կարող է վերջապես բացել դուռը:

105_76866452

ԶԵԴԻ ՍՄԻԹ

22 Հնվ

Չի կարելի թերագնահատել մարդկանց, թերագնահատել հաճույքը, որ նրանք ստանում են՝ տեսնելով ուրիշի ցավը, հաղորդելով վատ լուրերը, հեռուստացույցով դիտելիս, թե ինչպես են թափվում ռումբերը, լսելով խուլ հեծկլտանքը խոսափողի մյուս ծայրում: Ցավն ինքնին պարզապես ցավ է: Բայց ցավը՝ գումարած անվտանգ հեռավորությունը, փոխանցում են հաճելի զգացողություն, վուայերիզմ, հետաքրքրասիրություն, ճիշտ ինչպես կինոյում…
«Սպիտակ ատամներ» գրքից

kinopoisk.ru

ՀԻՇԵՔ ՆՐԱՆ. ՍՈՒՐԲ ՍԱՐՍԱՓԸ

21 Հնվ

Նրա անունն անհայտ է մնացել: Բայց նա հերոսուհի էր ու վրիժառու: 17 տարեկան այդ աղջնակի առաջ պատկառանքով խոնարհվում էին, և շուրթեշուրթ էր անցնում պատմությունն այն մասին, որ նա 75 թուրք է սպանել: Հետո նա հանկարծ հայտնվեց Նյու Յորքում: Եվ հենց այստեղ էլ նրան գտան լրագրողները: Տեղի թերթերը սկսեցին գրել քաջ հայուհու մասին, որին հայկական բանակում անվանել են «Սուրբ սարսափ»:
Ո՞վ էր նա: Հրանուշ Գրիգորյանը Միացյալ Նահանգներ էր հասել իր անմիջական հրամանատարի՝ սպա Շիշմանյանի ուղեկցությամբ: Հենց այստեղ էլ ամերիկյան նպաստամատույց ընկերության աշխատակիցներին նա պատմել էր, թե ինչպես է 11 տարեկան հասակում ականատես եղել թուրքերի կողմից իր հոր, մոր և քույրերի վայրագ սպանությանը: Ու թեև իրեն կենդանի էին թողել, սակայն ստրկության էին վաճառել մի արաբ ավազակի:
Որոշ ժամանակ անց նրան հաջողվում է տղայի շորեր հագած փախուստի դիմել, սակայն նա մտադրություն չուներ ապաստան գտնել որևէ ապահով վայրում, այլ ներկայանում է հայկական բանակ և պահանջում, որ իրեն զինվորագրեն: Երբ ի վերջո հայտնի է դառնում, որ տղամարդու համազգեստի տակ աղջնակ է թաքնված, այդ ժամանակ Հրանուշը հրաժարվում է զենքը վերադարձնել՝ ասելով, որ ուզում է կռվել ու իր վրեժը առնել ոսոխից: Դա 1919 թվականն էր:
Թե ինչպես է նա կռվել, դրա մասին ամերիկացի լրագրողներին պատմել է հրամանատար Շիշմանյանը. «Անհնար էր նրան արգելել, որ չնետվեր մարտի: Նա իր փամփուշտը գործածում էր միայն այն ժամանակ, երբ վստահ էր, որ չէր վրիպելու: Իսկ նրա սուրը հրացանի պես հաջողակ էր: Այդպիսի մի սրամարտի ժամանակ էլ վիրավորվեց, թեև նույն կռվում հանդես բերած անձնազոհության ու քաջության համար այսօր իր թեզանիքին կրում է ոսկեկար ժապավեն»:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Հրանուշ Գրիգորյանը շատերի պես թողնում է երկիրը և բռնում գաղթի ճանապարհը: 1921 թվականին նա արդեն ԱՄՆ-ում էր:
Վերջին տեղեկությունը, որ հայտնի է նրա մասին, կրկին քաղում ենք այդ օրերի թերթերից: Այնտեղ ասվում էր, որ Շիշմանյանին հաջողվել է Կալիֆոռնիայում գտնել մի հայկական ընտանիք, ովքեր սիրահոժար կերպով որդեգրել են Հրանուշ Գրիգորյանին:

© Հովիկ Չարխչյանa4fb7e4e2ed6a195955fbdf594a799d4

%d bloggers like this: