Պահոց | Մայիսի, 2014

ԿԼԱՐԻՍԱ ԷՍԹԵՍ

31 Մյս

Աշխատելով 16 տարեկանից բարձր աղջիկների հետ, որոնք համոզված են, թե աշխարհը լավն է, եթե նրա հետ ճիշտ վարվես, ես միշտ ինձ զգում եմ ճերմակած ծեր շան նման: Ես ուզում եմ իմ թաթերով փակել աչքերս ու կլանչել, որովհետև տեսնում եմ այն, ինչը չեն տեսնում նրանք ու գիտեմ, հատկապես երբ աղջիկները համառ են ու ինքնասածի, որ նրանք գեթ մի անգամ խելահեղ քաջությամբ կգնան գիշատիչին ընդառաջ, քանի դեռ ցնցումը չի հարկադրի նրանց սթափվել:Clarissa-Pinkola-Estes

ԴԻՆՈ ԲՈՒՑՑԱՏԻ

30 Մյս

Մարդիկ, որքան էլ մտերմիկլ ինեն նրանց հարաբերությունները, ըստ էության միշտ էլ օտար են մեկը մյուսին: Եթե մարդն իրեն վատ է զգում, ցավը մնում է միայն նրա ցավը, ոչ ոք չի կարող իր վրա վերցնել նույնիսկ դրա մի չնչին մասնիկը: Եթե մարդը տառապում է, մյուսը այդ տառապանքը չի զգում, եթե նույնիսկ նրանց միավորում է իսկական սերը: Եվ դա կյանքում ծնունդ է տալիս միայնությանը:

Դժվար է որևէ բանի հավատալ, երբ դու մենակ ես ու անհնար է ինչ-մեկի հետ կիսել սեփական մտքերը:76519_914659_dino_buzza_8276830_medium

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

28 Մյս

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

 

Երբ չի մնում ելք ու ճար,

Խենթերն են գտնում հնար,

Այսպես ծագեց, արեգակեց

Սարդարապատի մարտը մեծ:

 

Զանգեր, ղողանջեք,

Սրբազան քաջերին կանչեք

Այս արդար պատից:

Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք

Սարդարապատից:

 

Ավարայրից ջանք առանք,

Այստեղ մի պահ կանգ առանք,

Որ շունչ առած շունչներս տանք

Սարդարապատի պատի տակ:

 

Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,

Մենք չհանգանք՝ դեռ կգանք,

Երբ տան զանգը, ահազանգը,

Որ մեր հոգու պարտքը տանք:

1968թ.dkvusewiozk

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ

27 Մյս

Սա այն դաշտն է, ուր թվում էր՝ ամեն ինչ պիտի վերջանար…

Պիտի վերջանար մի ազնվագույն ժողովուրդ, մի մեծասքանչ լեզու եւ մի փառահեղ քաղաքակրթություն։ Բայց այստեղ ամեն ինչ նորից սկսվեց… Եվ սկսվեց մի այնպիսի ժամանակ, երբ մարդկային ամենահասարակ տրամաբանությունն իսկ ասում էր, թե այլևս ոչինչ չի կարող սկսվել, քանի որ բառացիորեն մեն-մենակ էինք արար աշխարհում, մենակ, անպաշտպան, ծվատված ու արյունաքամ…

Ճիշտ է, Սարդարապատի օրերին դեռ չէր հնչել Չարենցի պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», բայց նրա էությունը, որպես ժողովրդի հավաքական ենթագիտակցություն ու բնազդ, կար, գործում էր և Սարդարապատի օրերին գործեց մինչեւ այդ պատմության մեջ չտեսնված ուժով ու թափով, գործեց բարձրագույն լարումով։

Քրքրելով մեր պատմության կրակն ու մոխիրը, չի կարելի չգալ այն հաստատ համոզման, որ Սարդարապատը մեր ժողովրդին բաժին ընկած ամենասև փորձությունն էր, բայց և աստղային ամենավսեմ ժամը։ Նրա պատմական խորին խորհուրդը մինչև հիմա լիովին չի գիտակցված ու չի գնահատված։ Դա կյանքի ու մահու սահմանագիծ էր և իր նշանակությամբ շատ ու շատ ավելին, քան լեգենդացած ու սրբագործված Ավարայրը։ Հայաստանն այն ժամանակ թեև Պարսկաստանից ոչ անկախ, բայց ներքին զորությամբ ու կենսահյութով էր լի։ Կենաց ու մահու հարցը սպառնալիորեն չէր կախված Ավարայրի վրա։

Ավարայրը պատերազմ էր հանուն հավատի։

Սարդարապատը պատերազմ էր հանուն կյանքի և ընդդեմ մահի։

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆa14

ԶՈՐԱՎԱՐ ՍԻԼԻԿՅԱՆԻ ԿՈՉԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

27 Մյս

37-7-1-1«Հայե՛ր, շտապեցե՛ք հայրենիքն ազատելու:

 Հասել է պահը, երբ յուրաքանչյուր հայ, մոռանալով իր անձնականը, հանուն մեծ գործի` հայրենիքի փրկության և իր կնոջ ու աղջիկների պատվի պաշտպանության, պիտի գործի դնի իր վերջին ճիգը` թշնամուն հարվածելու համար:
Մենք չէինք ուզում կռվել.հանուն խաղաղության ու հաշտության, պատրաստ էինք ընդառաջ գնալու ամեն տեսակ զոհողությունների, սակայն, մեր նամարդ թշնամին ընթանում է իր ծրագրված ուղիով. նա, ըստ երևույթին, ստրկացնել է ուզում մեզ, բայց, իրոք, ուզում է ոչնչացնել մեր բազմաչարչար ազգը:Բայց քանի որ պիտի ոչնչանանք, ավելի լավ չէ՞, որ զենքը ձեռներիս փորձենք պաշտպանել մեզ:Գուցե, հաջողվի մեզ կռվով ձեռք բերել ապրելու իրավունքը:
 Իսկ որ մենք կարող ենք պաշտպանվել, այդ ցույց տվին վերջին կռիվները մեր ճակատում, ուր մեզանից թվով գերազանց թշնամին նահանջի է դիմել մեր հերոսական գրոհի  առաջ:
   Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից, ուր մեր պապերն ու հայրերը երկար տարիներ արյուն-քրտինքով աշխատել են գեթ մի կերպ հայթհայթել իրենց օրվա ապրուստը:
Հայե՛ր, ժամանակը չէ դանդաղելու: Մինչև հիսուն տարեկան բոլոր տղամարդիկ պարտավոր են զենք վերցնելու, և ես պահանջում եմ բոլորից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով` հայրենիքի պաշտպանության համար:
Հայուհինե՛ր, հիշեցե՛ք 5-րդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգևորեցին իրենց ամուսիններին Մեծ գործի` անմահ Վարդանի կռիվների ժամանակ, հետևեցեք նրանց օրինակներին, եթե չեք ուզում, որ ձեր պատիվը ոտնահարվի, խրախուսեցեք նրանց ու արհամարհեցեք այն վախկոտներին, որոնք զանազան պատրվակներով խուսափում են ճակատ գալուց:Հավաքեցե՛ք ռազմամթերք, հաց, հագուստ և ուրիշ մթերքներ…

Ես խորապես համոզված եմ, որ իմ այս կոչը անարձագանք չի մնա, և երկու-երեք օրվա ընդացգում կկազմակերպվի մի այնպիսի քաչարի զորաբանակ, որին կհաջողվի վռնդել թշնամուն հայրենի հողի սահմաններից և ապահովել հայ ժողովրդի գոյությունը:
 Հանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիկական գոյության,
 Հանուն ոտնակոխ եղած ճշմարտության՝
 Ոտքի կանգնեցեք: Դեպի՛  սրբազան պատերազմ»:

24. 5. 1918 թ16262_b

ՎԵՐՋԻՆ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

26 Մյս

«Բակունցը Երևան վերադարձավ օգոստոսի սկզբին և 1936 թ. օգոստոսի 9-ին ձերբակալվեց…

Հոկտեմբերի վերջին ինձ կանչեցին տեսակցության, ընդ որում զգուշացնելով, որ ես պարտադիր ներկայանամ երեխայի հետ: Դժվար էր ինձ հետ վերցնել երեխային, բայց ես չհամարձակվեցի գնալ առանց նրա: Տեսակցությունը չափազանց ծանր էր: Բակունցը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին ես գիտեի երկար տարիների ընթացքում:
Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր` կորցնելով ինքնատիրապետումը: Նա ինձ խնդրեց վերցնել թուղթ ու մատիտ, գրել այն ամենը, ինչ ինքը կասի: «Իմացի՛ր,- ասաց նա ինձ,- այն ամենը ինչ ասում եմ քեզ` պատահական մտքեր չեն, այլ արդյունք են երկար անքուն գիշերների»: Եվ նա թելադրեց ինձ, թե ինչպես պիտի դաստիարակեմ և մեծացնեմ երեխային: «Որդիս,- անդրադարձավ երեխային` քամելով արցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը,- այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն»: Զգացվում էր, որ այդ տեսակցությամբ նա հրաժեշտ էր տալիս մեզ: Նա ինձ ասաց, որ ինքը գրել է լիազորագիր-կտակ, որով ինձ է փոխանցում իր հեղինակային իրավունքը….

Վարվառա Բակունց (Չիվիջյան)
15.09.1954 թ.»:73578_1482231171879_3545378_n

 

ԳԱԼԻՍ Է ՀԱՅ ԶՈՐՔԸ

26 Մյս

«… Մայիսի 24-ին մի անսպասելի դեպք, ավելի շուտ` մի զարմանալի հրաշք եկավ ցրելու համատարած լռությունը, պատռեց մահվան վարագույրը և մարդկանց երակների մեջ խոսեց ապրելու և կռվելու տենչը: Ղարաքիլիսայից դեպի արևելք` Դիլիջանի ոլորապտույտ ճանապարհին երևաց մի անորոշ զանգված, որ քանի մոտենում, ավելի և ավելի նկատելի էր դառնում: Շատ չանցած գյուղերում երևացին մի խումբ ձիավորներ` ոտքից գլուխ զինված: Ժողովրդի սարսափահար դեմքերին նկատվեց և զարմանքի, և ուրախության նշան… Եկվորները ծանոթ դեմքեր էին` Նժդեհի տղերքը:

— Գալիս է հայ զորքը, գալիս են հայ կամավորները: Կռիվ պիտի տանք, փախչելն ամոթ ա: Տղամարդկություն պիտի շանց տանք- արար աշխարհ պիտի զարմացնենք- ծլկող ու կորչողը նամարդ է:

Լսողները չէին հավատում իրենց ականջներին: Ամենքին թվում էր երազ, մի քաղցր ու կարճատև երազ…»:

Մուշեղ Ղազարեան- Ղարաքիլիսայի հերոսամարտը, Թիֆլիս, 1920 թ:d5bdd5a1d680d5a4d5a1d680d5a1d5bad5a1d5bf

ԱՆՐԻ ԴԵ ՄՈՆՏԵՐԼԱՆ

25 Մյս

Անցյալ դարում մի անգլիացի, ինչպես պատմում են, կախվել էր այն բանի համար, որ հարկադրված էր ամեն օր հանվել ու հագնվել: Եթե կյանքը մեզ միայն տհաճություններ է պատճառում, ապա նույնիսկ մեր սովորական արարքները, որոնք պետք է պահպանել, կարող են մեզ հուսահատության մատնել: Հատկապես այն ժամանակ, երբ մեզ պետք է հագնվել, գնալ դերձակի մոտ, անդորրագրով փող ստանալ և նման բաներ, մենք առանձնակի սրությամբ ենք զգում, որ այդ գործողությունների շնորհիվ պահպանվող կյանքն ըստ էության դրան չարժե:article_28_sandolion_02

ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ

25 Մյս

— Արի չխոսենք ու չմտածենք այն մասին, որ ամեն ինչ կարող էր բոլորովին այլ կերպ լինել:

— Գիտե՞ս, աղջիկս, դա հենց այն քիչ բաներից մեկն է, որ ես կարողանում եմ:

— Դու շատ բան ես կարողանում, շատ ու շատ տարբեր բաներ: Չհամարձակվես այդպես խոսել ինքդ քո մասին:

— Դե այո,- ասաց գնդապետը,- ես կարողանում եմ հարձակվել, ես կարողանում եմ նահանջել: Իսկ ուրի՞շ:

— Դու հասկանում ես ամեն բան նկարներից, գրքերից և կյանքից:

— Դե, դա բարդ գիտություն չէ: Նայիր կտավներին անկաշատ հայացքով, գրքերը կարդա ազնվորեն ու ապրիր` ինչպես ապրում ես…

«Գետակից այն կողմ, ծառերի ստվերում»hemingway-beard

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

24 Մյս

Կան մարդիկ, որոնց ամեն ինչ թույլատրելի է: Նրանք կարող են ամենաանբնական բաներն իսկ անել. նրանց կողմից այդ վայելուչ է. նրանց գործողություններն արդարացված են: Բայց կան մարդիկ, որոնց նկատմամբ հասարակությունը ցուցաբերում է անհավատալի մի խստություն: Դրանք պարտավոր են միշտ ամեն բան լավ կատարել, երբեք չսխալվել, վրիպումներ չունենալ, նույնիսկ ամենափոքր հիմարություն իսկ թույլ չտալ: Նրանց կարելի է համեմատել այն արձանների հետ, որոնցով հիանում են, բայց որը և իր պատվանդանից ցած է գլորվում, հենց որ ձմեռվա վատ եղանակը կոտրի նրանց մի մատը կամ քիթը: Ոչինչ մարդկային նրանց թույլ չի տրվում: Նրանք պարտավոր են մշտապես լինել աստվածային ու կատարյալ…

«Խորտակված պատրանքներ» վեպիցhonore-de-balzac

ՈՒՄԲԵՐՏՈ ԷԿՈ

23 Մյս

Լինել կրթված` դեռ չի նշանակում լինել խելացի: Ոչ: Բայց այսօր բոլորը ցանկանում են լսելի դառնալ, և որոշ դեպքերում սեփական հիմարությունն ի ցույց դնելն անխուսափելի է: Այնպես որ, կարելի է ասել` նախկինում հիմարությունն ինքն իրեն չէր գովազդում, իսկ մեր օրերում այն ընդվզում է:

Եթե հիմարը ձեզ ասում է, որ շրջապատում բոլորը հիմարներ են, ապա այն փաստը, որ նա ինքը հիմար է, դեռ չի նշանակում, թե նա սխալ է ասում: Իսկ եթե նա ասում է, որ մնացյալն էլ հիմարներ են` «ինչպես ինքը», այդ պարագայում նա հանդես է բերում իր խելքը:Umberto-Eco.-007

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

23 Մյս

Եթե որևէ հայի խելքին փչի անդամահատել իր ազգանվան վերջին երեք տառերը, միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվի, ծագումը կմնա նույնը, պարզապես Բալթազարյանը կդառնա Բալթազար, ինչպես Ազնավուրյանը դարձավ Ազնավուր։ Բայց նման բան գրեթե չի լինում։ Շատ քիչ հայեր են ձգտում վերամշակել իրենց ազգանունները։ Ոչ մի «օյինբազություն», ոչ մի ամոթ։ Այդ անունը նախնիներից է գալիս, ուստի պետք է պահպանել որպես մասունք։doc6a6sjihcdr913u8di8pt_800_480

 

ՉԱՐԼԶ ԲՈՒԿՈՎՍԿԻ

21 Մյս

— Ինչու՞ ես դու նվաստացնում քո գեղեցկությունը,- հարցրեցի ես:- Ինչու՞ դու չես կարող պարզապես ապրել նրանով:

— Որովհետև մարդիկ մտածում են` սա այն ամենն է, ինչ ես ունեմ: Գեղեցկությունը դատարկ բան է, գեղեցկությունն անցողիկ է: Չես պատկերացնի, թե որքան է քո բախտը բերել, որ տգեղ ես: Եթե դու դուր ես գալիս մարդկանց, ապա դու գիտես, որ դա քո գեղեցիկ աչքերի համար չէ:

«Քաղաքի առաջին գեղեցկուհին» գրքից???????????????????

ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼ

21 Մյս

Ընդհանրապես հետաքրքիր է թշվառի առաջին անձնական զգացողությունը: Կանխազգում էր, որ վաղ թե ուշ դա վրա է հասնելու, սպասում էր, աշխատում էր, պատրաստվում էր, քանի անգամ պատկերացնում էր դա, մինչդեռ իրականում ամեն ինչ այնպես հանկարծակի էր: Մտածում էր` հասարակ բան է, բայց, չէ, ապշեցուցիչ դժվարություններ են: Մտածում էր` մղձավանջ է: Պարզվեց, չէ, վհատեցնող, գորշ տաղտուկ է: Եվ այն առանձնահատուկ, զուտ թշվառական խեղճությունը, որ քեզ համար բացահայտում ես, ակամա դրդում է ամեն տեսակ չնչին հնարքների, կծծիության:

Բացահայտում ես թշվառության ևս մի պարտադիր ուղեկցի` գաղտնիությանը: Անակնկալ նետված լինելով օրը վեց ֆրանկի մակարդակի վրա, խոստովանել դա, բնականաբար, ամաչում ես, ջանում ես ձևացնել, որ ամեն բան առաջվա պես է: Խորամանկելով ուզում ես դուրս պրնել կեղծիքից, որ պարուրել է ձեռքերդ ու ոտքերդ ու վատ օգնական է քեզ համար…?????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

21 Մյս

Երևի տունը մեր ապրած յուրաքանչյուր վայրից մի մասնիկ էր: Բայց այն նաև ուրիշ բան էր: Տունը մենք էինք, ընտանիքը, բոլորս միասին միևնույն վայրում լինելու անընդհատ, դժվարին, եթե ոչ անհնարին վիճակը: Տունը ուտելիքն էր և միասին սեղան նստելը, կամ ինչպես ավելի հաճախ էր պատահում, միասին ուտելը, երբ մեզնից մեկնումեկը աշխատանքից տուն էր վերադառնում կամ առավոտյան մյուսներից ավելի վաղ էր արթնանում: Տունը սենյակներն էին, սեղաններն ու աթոռները, մահճակալները, վերմակները, որով ծածկվում էինք, հին երկրի թափանցիկության աստիճանի գզված բրդից կարված հաստ վերմակները:

Ո՞վ գիտի, թե ինչ է տունը: Ո՞վ գիտի, թե ով է ինքը:

Թարգմ. Ք. Քամալյանsaroyan-bitlis

ՍՏԵՖԱՆ ՑՎԱՅԳ

21 Մյս

Դժվար է որոշել խենթ խիզախությունը խենթությունից բաժանող սահմանը, չէ՞ որ հերոսությանը միշտ հատուկ է խելացնորությունը: Սանչո Պանսան կյանքի իմաստությամբ գերազանցում է Դոն Կիխոստին, իսկ Թերսիդերսը դատողության տեսակետից մի գլուխ բարձր է Աքիլլեսից: Բայց Համլետի այն խոսքերը, թե նույնիսկ խոտի շյուղի համար արժե պայքարել, երբ պատիվդ է խոցված, բոլոր ժամանակներում կմնան իսկական հերոսական անհատականության չափանիշ:

Մենք խեղաթյուրում ենք պատմական հեռանկարը, երբ սերունդների հարմար դիրքերից ենք գնահատում իրադարձությունները` հաշվի առնելով նաև արդյունքները: Շատ հեշտ է հետին թվով դատապարտել պարտվածին, որը համարձակվել է անիմաստ պայքարի ելնել…???????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????

ԳԱՐԻ ՉԵՊՄԵՆ

15 Մյս

Մի հին պատմութուն կա հովվի մասին, ով ձմռանը հետևել էր վայրի գազանների պահվածքին: Օրինակ, գայլերի ոհմակը թափանցել էր դաշտավայր և հարձակվել էր վայրի ձիերի երամակի վրա: Ձիերը շրջան էին կազմել` գլուխները դեպի կենտրոն ու աքացի էին տվել` քշելով նրանց: Հետո հովիվը տեսել էր, թե ինչպես էին գայերը հարձակվել ավանակների հոտի վրա: Նրանք նույնպես շրջան էին կազմել, բայց գլուխները դեպի գայլերը: Երբ սկսել էին աքացի տալ` հարվածել էին իրար:

Մարդիկ ընտրություն ունեն. նրանք կարող են խելացի լինել` ինչպես ձիերը, կամ հիմար, ինչպես վայրի ավանակները: Նրանք կարող են հաղթահարել խնդիրները և կամ աքացիներ հասցնել մեկմեկու:cms

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ

14 Մյս

Էս ժողովրդի դժբախտություններից մեկն էլ իր կես զարգացած, քաղքենի, տափակ սրտով և տափակ խելքով մտավորականներն են… Պառավ աղջիկների նման նախանձոտ, լեղի և հիմար… Էդ մարդկանց համար հայրենիքը կուսակցությունն է, իսկ կուսակցությունը` հավնոց, ծռտով ու կուտով լցված հավնոց…

Վանդակը ընկած սկյուռի նման պտույտ են գալիս նույն աժան և մաշված գաղափարների շուրջը, և այն, ինչ որ անվանում են գաղափար, ուրիշ բան չի, եթե ոչ եղունգները կրծելու նման վատ սովորություն…

«Նավը լերան վրա»1

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ

13 Մյս

Մեր մեջ կան շատ բորբոսնած ուղեղի տեր մարդիկ, որոնք անընդունակ են բնության մեջ անընդհատ շարժում տեսնել, այլ ինչ որ տեսնում են, կարծում են, թե դա հավիտենից այդպես է եղել և այդպես էլ պիտի շարունակվի հավիտյանս, իսկ տգիտության մեջ ավելի կատարելագործվածները կարծում են, թե ներկան անցյալի աղճատմունքը կամ խանգարմունքն է:ph138471278892

ՎԵՆԵՐԱՅԻ ԳԱՂՏՆԻՔԸ

13 Մյս

«Գեղարվեստական աշխարհում մեծ աղմուկ հանեց վերջերս Հունաստանում (Լակոնիա) գտնված Վեներայի մի փոքրիկ արձանը, որը և վերջնականապես լուծեց այն հանելուկը, թե Լուվրում գտնվող աշխարհահռչակ Վեներայի ձեռքերը ինչպե՞ս են եղել իրականում: Գտնված արձանիկը, որը վերագրում են Քրիստոսի 2-րդ դարուն, մեկ ձեռքով բռնած ունի հայելի, մյուս ձեռքով` ցած ընկնող ծածկոցը»:

«Գեղարվեստ» հանդես, 1908 թվական, թիվ 2MG-Paris-Aphrodite_of_Milos

%d bloggers like this: