ՖՐՈՒՆԶԻԿԻ ԾԱՆՐ ԴԵՐԸ

29 Դկտ

«Նրա ամենադրամատիկ դերը փոստատարի դերն էր «Հին օրերի երգը» ֆիլմում: Պատերազմի տարիներին մեր բակում ապրում էր մի հաշմանդամ, որ Լենինական էր վերադարձել ռազմաճակատից ու փոստատար էր աշխատում: Մի անգամ մեզ՝ երեխաներիս «սև թուղթ» տվեց: Մենք ուրախացանք և «ուռա» գոռալով ծրարը տարանք, հանձնեցինք մի ծեր կնոջ՝ կարծելով, թե դա նամակ է ռազմաճակատից… Ֆրունզիկն ամբողջ կյանքում հիշում էր այդ դեպքը: Ֆիլմում նա պիտի խաղար փոստատարի դերը, որը մորն էր հանձնելու չորրորդ որդու մահվան ծանուցագիրը… Այդ դրվագը մենք նկարահանեցինք մեր մանկության քաղաքում: Ֆրունզիկը երեք օր դուրս չեկավ հյուրանոցի համարից: Խմում էր: Հետո դուրս եկավ չսափրված դեմքով, կապտած աչքերով ու ասաց. «Ես պատրաստ եմ նկարահանվելու»… Երեք օրում նա վերածվել էր հաշմանդամ ծերունու…»:

Ալբերտ Մկրտչյան

Թողնել մեկնաբանություն