ԿՈՄԻՏԱՍԸ, ՉԱՐԵՆՑԸ, ԾԱՂԻԿԸ…

29 Մրտ

1936 թվական: Երևանում հողին էին հանձնում Կոմիտասի մարմինը: Դագաղը ողողված էր ծաղիկներով: Այդ պսակների թվում կային նաև այնպիսիները, որոնք ստացվել էին արտասահմանից: Դրանցից մեկը ուղարկել էին Կոմիտասի հայրենակիցները՝ նրա ծննդավայր Կուտինա քաղաքի բնակիչները: Նրանք ծաղիկները պատրաստել էին մոմից և այլ նյութերից, որպեսզի դրանք «մշտապես թարմ մնան, ինչպես Կոմիտասի արվեստը»: Եվ ահա հուղարկավորությունից առաջ Կոմիտասի դագաղին է մոտենում Եղիշե Չարենցը: Խոնարհվում է, համբուրում է հանճարեղ երաժշտի ճակատը, ապա մի ծաղիկ է վերցնում կուտինացիների պսակից և անխոս հեռանում է…

Հետագայում Չարենցն այդ ծաղիկը պիտի տար երաժշտագետ Աղավնի Մեսրոպյանին: Վերջինս էլ թանկ հիշատակը ի պահ է հանձնել Չարենցի տուն-թանգարանին:

Թողնել մեկնաբանություն