Պահոց | 9:36 ե.

ՌՈՄԵՆ ԳԱՐԻ

12 Հլս

Կարեկցանքը միակ ընդհանուր չափորոշիչն է, միայն նա կարող է ընտրել մեզ բոլորիս, միայն նրա մեջ ենք մենք բոլորս հավասար: Միայն կարեկցանքն է միասնական իմաստ հաղորդում մեր ժառանգական անվանը, միայն նա է թույլ տալիս փնտրել ու գտնել մարդուն ամենուր` որտեղ էլ նա գտնվի: Ամենասարսափելին այն է, երբ մենք զարմանալի կերպով չենք կարողանում մարդու մեջ տեսնել մարդուն, և միայն կարեկցանքն է հուշում, որ մենք շրջապատված ենք մարդկանցով: Կարեկցանքը վեր է բոլոր խռովքներից, նրա համար չկան ոչ իրողություններ, ոչ մոլորություններ, նա ինքը հենց մարդկայնությունն է:romain-gary-valse-mille-vies-L-j80v2o

ՖԵԼԻՔՍ ԿՐԻՎԻՆ

12 Հլս

Մարդու ուղեղն անհունն է` մտքի աստղերով, հույզերի տիեզերական բռնկումներով, բնակեցված մոլորակներով, որոնց վրա ապրում են նրա ծանոթները և քիչ ծանոթները, և նրանք, որոնց մասին նա միայն լսել կամ կարդացել է: Եվ նրանք, որոնք երբեք չեն եղել, և նրանք, որոնց մասին ոչ ոք չի կարդացել ու չի լսել, նույնպես բնակվում են այդ տիեզերքում, միայն այդ տիեզերքում, քանի որ այստեղ են նրանք ծնվել:

Եվ մարդն ինքն ապրում է բազում տիեզերքներում` իր ծանոթների, ընկերների, թշնամիների տիեզերքներում: Եվ յուրաքանչյուր տիեզերքում նա այլ կերպարանք ունի: Մարդը անհունն է…?????????????