Պահոց | 9:11 ե.

ԴԻՆ ԿՈՒՆՑ

15 Հլս

Ոչ խոսքը, ոչ ժամանակը չեն բուժում: Բուժում է միայն կյանքը, եթե բուժվելն ընդհանրապես հնարավոր է, կյանքը, որ ապրում ես, որքան կարող ես ապրել` քո ձեռք բերած սովորույթների ու մտադրությունների հետ, որոնք մինչև վերջ քեզ համար էլ պարզ չեն, կյանքը` ժամանակի մեջ և ժամանակից դուրս, որտեղ այևս հարկավոր չեն ոչ բուժակներ, ոչ վիրաբույժներ, որպեսզի հեռացնեն կամ մեղմեն ցավը…Dark art texture of a woman's eye with cracks

ՋՈՆ ԳՐԻՆ

15 Հլս

Կգա ժամանակը, երբ մենք բոլորս կմեռնենք: Բոլորս: Կգա ժամանակ, երբ չի մնա ոչ մի մարդ, ով կհիշի, թե ինչ-որ մեկը եղել է ու նույնիսկ ինչ-որ բան է արել: Չի մնա ոչինչ, որ կհիշեցնի Արիստոտելի կամ Կլեոպատրայի մասին, իմ մասին էլ չեմ խոսում: Այն ամենը, ինչ մենք արել ենք, կառուցել ենք, գրել ենք, մտածել ու բացահայտել ենք, կմոռացվեն: Այդ ամբողջն անհետ կկորչի: Այդ ժամանակը կարող է շուտ գալ, կամ գուցե դեռ միլիոնավոր տարիներ կան դրան, բայց եթե նույնիսկ մենք վերապրենք Արեգակի կոլապսը, մարդկությունը հավերժորեն գոյություն ունենալ չի կարող: Եղել է ժամանակը, երբ կենդանի օրգանիզմները գիտակցել են իրենց գոյությունը, կլինի նաև ժամանակը մեզնից հետո: Իսկ եթե քեզ անհանգստացնում է հավերժ մոռացումը, առաջարկում եմ անտեսել այդ վախը, ինչպես վարվում են բոլորը…

«Մեղավոր են աստղերը» գրքից412855_www.GdeFon.ru

 

%d bloggers like this: