Պահոց | 8:14 ե.

ՌԻՉԱՐԴ ՕԼԴԻՆԳՏՈՆ

7 Հլս

Ինչպես են մարդիկ կարողանում կործանել սեփական երջանկությունը: Ինչպես են նրանք ատում երջանկությունն ու խնդությունը: Ինչ արժե խելահեղ սնամտությունը, թե իբր կինը պարտավոր է լինել ողջախոհ, իսկ նա, ով «ճանաչել է» մեկից ավելի տղամարդկանց` «անմաքուր է»: Չէ՞ որ շատ կանայք խոր անբարյացկամությամբ են համակվում իրենց առաջին տղամարդու նկատմամբ, իսկ իրական երջանկությունն ու բավականությունը նրանց տալիս է չորրորդը, վեցերորդը, տասներորդը… Սիրահարները նման են հայելիների. յուրաքանչյուրը հիացմունքով զննում է մյուսի մեջ իր արտացոլանքը: Ինչպես ճանաչողության առաջին քաղցր փայլատակումը…

«Հերոսի մահը» գրքից????????????????????????????????

ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿ

7 Հլս

Ես ուզում էի ասել, որ խանդում եմ քեզ մթին, անգիտակցականին, նրան, ինչի համար բացատրությունն անհնարին է, ինչը չի կարելի կռահել: Ես խանդում եմ քո արդուզարդի իրերին, քո մաշկի վրայի քրտինքի կաթիլին, օդում տարածվող վարակիչ հիվանդությանը, որ կարող է դիպչել քեզ ու թունավորել քո արյունը… Ես գիտեմ, սա կարող է քեզ անորոշության կուտակում թվալ: Ես դա չեմ կարող ասել ներդաշնակ ու հասկանալի: Ես խելահեղորեն, սաստիկ, անսահման սիրում եմ քեզ…

«Դոկտոր Ժիվագո» վեպից5ebc0b7c429f284139311e18bf648f75

%d bloggers like this: