Պահոց | 8:12 ե.

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

1 Հլս

ԱՊԱՑՈՒՅՑԸ ԶԱՐԴԱՐՈՒՄ Է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

 Փակում եմ աչքերս և թռչունների մի երամ եմ տեսնում: Տեսիլքը տևում է ընդամենը մեկ վայրկյան, գուցե և ավելի քիչ, չգիտեմ, թե քանի թռչուն եմ տեսել: Նրանց քանակը որոշակի է, թե՞ անորոշ: Խնդիրը Աստծո գոյության հարցն է: Եթե Աստված գոյություն ունի, ուրեմն տեսածս թռչունների քանակը որոշակի է, որովհետև Աստված գիտի, թե ես քանի թռչուն եմ տեսել: Եթե Աստված գոյություն չունի, ուրեմն տեսածս թռչունների քանակն անորոշ է, որովհետև ոչ ոք չէր կարող հաշվել թռչունները: Այդ պարագային (ասենք) ես տասից պակաս և մեկից ավելի թռչուններ եմ տեսել, բայց չեմ տեսել ինը, ութ, յոթ, վեց, հինգ, չորս, երեք կամ երկու թռչուն: Տեսածս թռչունների քանակը տասի և մեկի միջև գտնվող մի թիվ է, որը ոչ ինն է, ոչ ութը, ոչ յոթը, ոչ վեցը, ոչ հինգը և այլն: Ամբողջական այդ թիվն անըմբռնելի է, ուստի Աստված գոյություն ունի:

Թարգմ. Հ. Բոդուկյան620432421

ՈՒԵԴԱ ԱԿԻՆԱՐԻ

1 Հլս

Քո այգում մի տնկիր գարնանային կանաչ ուռենին: Ընկեր մի դարձրու թեթևամիտ մարդուն: Ուռենին հեշտությամբ կկանաչի, բայց արդյո՞ք կդիմանա աշնանային քամիներին: Թեթևամիտ մարդը հեշտորեն ընկերություն կանի, սակայն նույն հեշտությամբ կմոռանա դրա մասին: Եվ եթե ուռենուն կանաչը կգեղեցկացնի ամեն գարուն, ապա թեթևամիտ մարդն այլևս երբեք չի վերադառնա քեզ մոտ:104556

ՏԵՐՅԱՆԻ ՈՒ ՉԱՐԵՆՑԻ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

1 Հլս

Գրողները Հայաստանի Կենտկոմի քարտուղար Գրիգոր Հարությունյանի հետ հերթական հանդիպումներից մեկի ժամանակ հայտնեցին, թե իրենք ենթադրում են, որ մի շարք գրողների ու գիտնականների արխիվն ու անձնական գրադարանները գտնվում են ՆԳԺԿ-ում և հնարավոր է, որ դրանք ոչնչացվեն: Գ. Հարությունյանն անմիջապես հետաքրքրվեց դրանով: Պարզվեց, որ գրողների անհանգստությունը տեղին էր:  ՆԳԺԿ-ում էին գտնվում շատ գործիչների անձնական գրադարանները: Եվ 1939 թ. հունիսի 26-ին Հարությունյանի առաջարկությամբ ընդունվեց հետևյալ որոշումը. «Հանձնարարել ՆԳԺԿ-ին Վահան Տերյանի ամբողջ գրական արխիվն ու աշխատությունները, ինչպես նաև Անուշավան Վարդանյանի բնակարանից բռնագրաված Եղիշե Չարենցի գրադարանը հանձնել գրականության պետական թանգարանին»:

Ավելի վաղ Գ. Հարությունյանի առաջարկով ոչնչացումից փրկվել և ճարտարապետների միության գրադարանին էին հանձնվել ճարտարապետներ Գ. Քոչարի, Մ. Մազմանյանի, Հ. Քաջազնունու, Ն. Բունիաթյանի, Կարապետյանի գրադարանները, որոնք բռնագրավել էր ՆԳԺԿ-ն: Եթե մյուս գործիչների գրադարանների հայտնվելը ՆԳԺԿ-ի նկուղներում հայտնի էր, ապա պարզ չէր, թե Վահան Տերյանի արխիվն ինչպես էր ընկել ՆԳԺԿ:

 

Վլադիմիր Պետրոսյան

«Գրիգոր Հարությունյանի ժամանակը» գրքից???????????????????????????????

 

 

%d bloggers like this: