Պահոց | 4:13 ե.

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ

14 Հլս

Այո, իրոք, տարօրինակ ժողովուրդ են այս արմենները, մի կողմից հանդուրժել չեն կարող օտարի իշխանությունը, անում են ամենը, տալիս են ամեն տեսակ զոհեր ազատ, անկախ, ինքնուրույն լինելու համար, բայց մյուս կողմից` չեն հարգում և չեն սիրում իրենց հարազատ իշխանությունը և ուզում են, որ իրենց վեճերը լուծեն օտարները: Կարող եմ ասել ավելին. երբեմն անձնական վիրավորանքի, շահերի համար սրանք պատրաստ են թքել թե իրենց իշխանության և թե իրենց երկրի վրա…

«Պապ թագավոր» պատմավեպիցnalbandian_paints_zoryan

ԲԱՆԱՆԱ ՅՈՍԻՄՈՏՈ

14 Հլս

Մարդիկ հակված են տառապանքի: Եվ երբ մի անկատար մարդ փորձում է ընդունել մեկ այլ անկատար մարդու այնպիսին, ինչպիսին նա կա, ապա  բոլոր անկատարություններով և արատներով հանդերձ, նրանք երկուսն էլ տառապում են: Ըստ էության, մարդկանց միջև միակ կենդանի կապը մեր սրտերի տառապանքն է:Red_Thread_by_irohane

ԼՈՒԻՍ ԼԱՄՈՒՐ

14 Հլս

Մինչև որոշակի պահը մարդու կյանքը ձևավորվում է նրա միջավայրի, ժառանգականության, շարժման և շրջապատող աշխարհի փոփոխությունների միջոցով: Իսկ հետո վրա է հասնում ժամը, երբ նա ինքն է ձեռքն առնում իր կյանքի կավը, որպեսզի նրան հաղորդի այն ձևը, որ ցանկալի է իր համար: Միայն թույլերն են անհաջողությունների համար մեղադրում իրենց ծնողներին, ժողովրդին, ժամանակին և կամ ճակատագրի քմայքներին: Յուրաքանչյուրն ի զորու է ինքն իրեն ասելու` ահա, այսպիսին եմ ես այսօր, իսկ այսպիսին կլինեմ վաղը: Սակայն ցանկությունը պիտի դրսևորվի գործողություններում…Louis_coffee_sm

%d bloggers like this: