Պահոց | 4:08 ե.

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ

18 Հլս

Մի օր արտաքին թշնամու դեմ մղած ճակատամարտից հետո մարգարեն ասել էր. «Մենք վերադարձել ենք փոքր պատերազմից դեպի մեծ սրբազան պատերազմը»: Փոքր պատերազմը` դա այն պատերազմն է, որ մղվում է արտաքին թշնամու դեմ, «անհավատի», «անճշտի», «բարբարոսի» դեմ, մինչ մեծ պատերազմը` դա այն ներքին, հոգեկան պատերազմն է, որ մենք մղում ենք մեր էությունը իր կատարելության սահմանին հասցնելու համար:

Մեծ պատերազմն այն պայքարն է, որ մարդ մղում է իր մեջ գտնվող թշնամիների դեմ: Ավելի շուտ, այն պայքարն է, որ գերմարդկայինը մղում է մարդկայինի դեմ, այսինքն` այն ամենի դեմ, ինչ որ կապված է մարմնական ցանկության, զգացումի, կրքի հետ:kostan zaryan

ԿԵՂՏՈՏ ՄԱՄՈՒԼ

18 Հլս

«Խոսքեր ու ձևեր կան, որ իրենց մեջ ամբողջ պատմություններ են պարունակում: Էդ տեսակ խոսքերը միայն հանճարները կարող են գտնել, մին էլ ժողովուրդները, որ հազար աչքերով, հազար հազար ականջներով, հազար հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը ու վերջը հասնում են մի կարճ եզրակացություն, իրենց որոշումը մի բացականչությունով, մի ածականով կամ մի դարձվածքով: Եվ զարհուրելի են դրանք, անողոք ու անմերժելի։

Մեր ժողովուրդն էլ ունի էդ տեսակ կարճ ու խիստ դատավճիռներ: Ով ուշադրությամբ հետևել է, նկատած կլինի թե նա ի՛նչ ածականով է որակում, երբ խոսում է օր. մեր գրականության, հոգևորականության կամ մամուլի վրա: Ուրիշ կերպ չի անվանում, եթե ոչ միայն «մեր աղքատիկ գրականությունը», «մեր ընկած հոգևորականությունը», «մեր կեղտոտ մամուլը»: Եվ սրանցից ոչ մինը չի կարող մերժել իր ծանր ածականը, ամենքն էլ վաստակել են ամենայն իրավունքով, արժանի են: Եվ իզուր են գրողները գանգատվում, թե մեր գրվածքները չեն կարդում, իզուր են հոգևորականները լաց լինում, թե մեզ չեն հարգում, իզուր է մամուլը հասարակությանը հանդիմանում, թե բաժանորդ չեն գրվում: Չեն կարդում և չեն կարող կարդալ, քանի որ դուք «աղքատիկ» եք, չեն հարգել և չեն հարգելու, որովհետև դուք «կեղտոտ» եք: Եվ շատ լավ են անում: Դեռ կարիք կա ավելի խիստ լինելու, մինչև որ զգան, և խոր զգան ու զգաստանան…»։

 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆTomanian

%d bloggers like this: