Պահոց | 4:32 ե.

ԱԼՖՐԵԴ ԴԸ ՄՅՈՒՍԵ

16 Հլս

Վերցրեք սիրուց այն, ինչ սթափ մարդը վերցնում է գինուց: Մի դարձեք հարբեցող: Եթե ձեր սիրելին հավատարիմ է ու անկեղծ, սիրեք նրան դրա համար: Եթե դա չկա, բայց նա երիտասարդ է ու գեղեցիկ, սիրեք նրան գեղեցկության ու երիտասարդության համար: Եթե նա հաճելի է ու սրամիտ` նույնպես սիրեք նրան: Եվ վերջապես, եթե այդ բոլորից և ոչ մեկը չկա, սակայն նա սիրում է ձեզ, սիրեք նրան: Միշտ չէ, որ ձեր ճանապարհին կհանդիպեք սիրո:82

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

16 Հլս

 Մարդ պետք է միշտ մեկին ունենա իր կողքին, թե ձմռանը, երբ ցուրտ է, թե գարնանը, երբ հաճելի եղանակ է, թե ամռանը, երբ շոգ է և կարելի է լողանալ: Մարդ պետք է բոլոր ժամանակներում` անձրևին, ձյունին և ամեն տեսակ եղանակին միշտ մեկին ունենա իր կողքին, որ նրա հետ միասին քայլի մինչև գերեզման: Եվ պետք է ունենալ լավ մարդուն: Մեկին, որ իմանալով հանդերձ, որ դու վատն ես, այնուամենայնիվ սիրում է քեզ: Ես գիտեմ, որ ես վատն եմ, բայց ինչ կարող եմ անել: Եթե դու ինձ հետ գաս, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը: Ես կդադարեմ այլևս վատ մարդ լինելուց…nKqiwhbXd-Q

ԺԱՆ ՄԱՐԵ

16 Հլս

Երբ մենք խնդրում ենք աստծուն կատարել մեր որևէ ցանկություն, դա նշանակում է, որ մենք ինչ-որ բան փափագում ենք աշխարհում ամենից շատ, և ցանկանալով մի բան, որ վեր է մեր ուժերից, առավել մեջ ջանքեր ենք գործադրում, որ հաղթահարենք առկա խոչընդոտները և վերջիվերջո հաղթահարում ենք դրանք:

Կյանքն անարդար է: Ինձ նրանից ոչինչ բաժին չհասավ, բացի լավագույնից:

«Դերասանի կյանքը» գրքից968full-jean-marais

%d bloggers like this: