Պահոց | 4:47 ե.

ԴԵՎԻԴ ՄԱՅԵՐՍ

10 Հլս

Եթե դուք լրջորեն ցանկանում եք փոխվել, ավելի լավ է` հույս չդնել ինտուիցիայի կամ ներշնչանքի վրա: Երբեմն պետք է պարզապես գործել` ինչ-որ բան գրել, ինչ-որ մեկին զանգահարել, որևէ մեկի հետ հանդիպել, եթե նույնիսկ դա չեք ցանկանում: Համոզմունքների ամրապնդումը օգնում են դրանք ներմուծել օրենքի կարգը:

Այս տեսանկյունից համազմունքներն ու սերը նման են իրար. եթե մենք թաքցնենք դրանց մեր ներսում, նրանք կցամաքեն:???????????????????????

ՄԱՅՆ ՌԻԴ

10 Հլս

Ժամանակն ու բաժանումը հաճախ ոչնչացնում են սերը: Այն չի կարող միայն հիշողություններով ապրել: Մարդկային անկայունությունն իր հետքն է թողնում նաև նրա վրա, որ մարդը,  հիանալով կատարելությամբ, սովորաբար նախընտրում է իրականն ու նյութեղենը: Գեղեցիկ կանայք աշխարհում շատ չեն, բայց ոչ այնպիսիք, որոնք բոլորից գեղեցիկն են: Չկան տղամարդիկ, որոնք գեղեցիկ են մյուս բոլոր տղամարդկանցից: Սակայն երկու միանման գեղեցիկ պատկերներից ամեն դեպքում լավն այն է, որը դուք դիտում եք ներկա պահին…мужчина-и-женщина

ՊԼԱՏՈՆ

10 Հլս

— Իսկ ովքե՞ր են, քո կարծիքով, ընկերները: Մի՞թե նրանք, որ թվում են լավ մարդիկ, թե՞ միայն նրանք, ովքեր իրականում այդպիսին են, թեև չեն թվացել այդպիսին: Նույնը` թշնամիների դեպքում:

— Բնական է ընկեր լինել նրանց, ում  համարել ես լավը, և երես դարձնել վատ մարդկանցից:

— Մի՞թե մարդիկ այդ հարցերում չեն սխալվում: Շատերն են նրանց թվում լավը, թեև իրականում այդպիսին չեն, և հակառակը:

— Այո, նրանք սխալվում են:

— Ուրեմն լավ մարդիկ նրանց թշնամին են, իսկ անպետքները` բարեկա՞մ:

— Այդպես պատահում է:platon

%d bloggers like this: