Պահոց | 11:46 ե.

ԱՅՍԵԴՈՐԱ ԴՈՒՆԿԱՆ

19 Հլս

Ինչպե՞ս կարող ենք ինքներս մեր մասին ճշմարտությունը գրել: Եվ արդյո՞ք մեզ հայտնի է այդ ճշմարտությունը: Կան բազմաթիվ պատկերացումներ մեր մասին` մեր սեփականը, մեր ընկերների, սիրեցյալի և վերջապես թշնամիների կարծիքները: Ես դա գիտենալու հիմնավոր պատճառներ ունեմ: Սուրճի հետ մեկտեղ ինձ առավոտյան մատուցում էին լրագրային գրախոսականները, որտեղից իմանում էի, որ ես գեղեցիկ եմ, ինչպես աստվածուհին և տաղանդավոր եմ: Դեռ չէի դադարել ուրախությունից ժպտալ, երբ թերթելով էջը տեղեկանում էի, որ ես անտաղանդ եմ,  վատ արտաքին ունեմ ու իսկական իժ եմ…

«Իմ կյանքը, իմ սերը» գրքիցisadora_duncan

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

19 Հլս

Քո բոլոր ճակատամարտերն այլևս տանուլ են տրված: Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավար չի մեծարվել հաղթակամարով: Ոչնչացվել են կռվողների քո փոքրիկ խմբերը լեռներում ու կիրճերում: Դու ոչ մի հաղթանակ չունես: Քո պարզած սպիտակ դրոշները թշնամու մեջ չեն խաղացել սրտառուչ հարգանք և հաշտության քո բանագնացները խեղդվել են թաց հռհռոցի մեջ: Քո երկիր մտել են ոչ թե փաղանգների կուռ սպառնալիքով կորզելու հավասարի քո դաշինքը կամ գնելու քո մեծահոգի չեզոքությունը, այլ թափթփված խուժանի խմբերով են եկել՝ կնիկ, ճարմանդ, կարպետ, ձի խլելու, արտ հրդեհելու: Պատառոտվել են նոր գնդեր գումարելու քո ծրագրերը: Բարձախեղդ է արվել որևէ ելք փնտրելու քո մտմտուքը: Ուրկից որ գուցե հանեիր զրույցի հրեղեն թուրը՝ ճզմել են քո գանգի այդ մասը: Դու ջախջախված բանակի միավոր ես: Դու պիտի այն անես, ինչ անում են պարտված բանակները: Պարտված բանակները հաղթողների համար կանգնեցում են իրենց պարտության հուշասյունը:

«Մեծամոր»70b46ff9749c

%d bloggers like this: